Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ

Հոկտեմբեր 15,2026 14:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հիջաբի արգելքի դեմ հնչող քննադատությունը որակել է որպես դիտավորյալ տեղեկատվական հարձակում՝ թիրախավորելով Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությանը:

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին դպրոց չթողնելու դեմ դժգոհությունների շարունակման պայմաններում խորհուրդը քննադատությունը ներկայացրել է որպես հանրային կարծիքը մանիպուլացնելու և երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

Խորհուրդը չի անդրադարձել հիջաբի արգելքի՝ կրթության իրավունքի և դավանանքի ազատության վրա ազդեցության մասին քննադատությանը, փոխարենը թիրախավորել է քննադատողներին: Արտերկրի ակտիվիստներին, քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին մեղադրել է Ադրբեջանի դեմ արշավներին մասնակցելու մեջ:

Խորհուրդը հատկապես Թուրքիայից և Իրանից Telegram-ում, X-ում և TikTok-ում կատարված գրառումները որակել է որպես տեղեկատվական հարձակում:

Հայտարարության մեջ նմանատիպ գրառումներն ու ընդհանուր հեշթեգի օգտագործումը ներկայացվել է որպես համակարգված տրոլային հարձակում: Խորհուրդը նշել է, որ անանուն հաշիվների միջոցով քաղաքացիներին հրահրում են խախտելու հասարակական կարգը, ուստի կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել