Region Monitor. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապելը սխալ քաղաքական մոտեցում է, որը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս մասին հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Քայան։
Հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ գործարար շրջանակների պահանջների և այդ գործընթացում Ադրբեջանի դերի վերաբերյալ Region Monitor-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քայան նշել է, որ պալատը մշտապես բարձրաձայնում է հարևան երկրների հետ առևտրի զարգացման անհրաժեշտությունը։
«Տարիներ շարունակ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստան-Ադրբեջան խնդիրը վերածվել է Թուրքիա-Հայաստան խնդրի։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները երրորդ երկրի միջոցով սահմանելը ճիշտ քաղաքականություն չէ։ Այդ քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Անհրաժեշտ է անցնել երկու երկրների նկատմամբ հավասար հեռավորություն պահպանող և խաղաղությունն առաջնահերթ համարող քաղաքականության»,- հայտարարել է Քայան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































