Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժել Անկախության հռչակագիրը կնշանակի մերժել ՀՀ անկախությունն ու Հայաստանում հաստատել ադրբեջանական խոսույթով առաջնորդվող ռեժիմ. Շարմազանով

Օգոստոս 27,2026 17:57 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Անկախության հռչակագրի պաշտպանությունը պետք է լինի բոլոր պետականամետ ու ազգային ուժերի առաջնային խնդիրը։

1990 -ի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է։

Անկախության հռչակագիրն այսօր վտանգված է։
Ռեժիմը բացահայտ խոսում է այն նոր սահմանադրության նախագծից դուրս թողնելու մասին։
Նրանք ՀՀ Անկախության հռչակագիրը համարում են «կոնֆլիկտածին»՝ ջուր լցնելով ադրբեջանական հակահայկական քարոզչության ջրաղացին։

ՀՀ Անկախության հռչակագիրը Հայաստանի ինքնիշխան ու անկախ լինելու մասին է։
Այն Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու մասին է։
Այն մեր պատմական հավաքական հիշողություն ունենալու ու ազգային արժեքներին սատար կանգնելու մասին է։

Անկախության հռչակագիրը ժողովրդավարական պետություն կառուցելու մասին է:
Ինչպես տեսնում ենք, այս արժեքների հետ գործող ռեժիմը կապերը վաղուց խզել է ու հենց այդ պատճառով էլ մերժում է ՀՀ Անկախության հռչակագիրը։

Իսկ մերժել Անկախության հռչակագիրը կնշանակի մերժել ՀՀ անկախությունն ու Հայաստանում հաստատել ադրբեջանական խոսույթով առաջնորդվող ռեժիմ։

Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, իսկ մյուս կողմում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31