Օրվա լրահոսը

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայաստանում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի չի հանդիպել

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» («Հարյուր տարվա ապարտեիդ») գրքի շնորհանդեսը, որը կատարեց ինքը՝ արդեն շուրջ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող Թաներ Աքչամը: Աքչամը գրքում քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա պատմությունը, ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը: Նա քննարկում է, թե ինչու հնարավոր չեղավ կառուցել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն է կայացել Ֆրանսիայի Կլիշի քաղաքում

Ապրիլի 24-ին, Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոժե Կառուչին, դեսպանության

«Ես Մուշում կամ Սասունում պիտի ապրեի, եթե հայտնվել եմ էստեղ, ուրեմն ցեղասպանվել եմ, չէ՞»․ Ջարդի ձոր այցելած գյումրեցի

Մեր զրուցակիցը խաղաղության պայմանագիրը համարեց ինքնախաբեության թուղթ։ «Եթե դու ուժեղ ես, այդ ժամանակ փաստաթուղթ էլ հարկավոր չէ, երբ ուժեղ ես, խաղաղ ես, երբ թույլ ես, դա ուրիշ բան, բայց մենք թույլ չենք, ընկճվածություն են տարածում, համոզում, որ թույլ ենք։ Մենք ուժեղ ենք, դիմադրել կարող ենք։ Չգիտես ինչու են ընկճվածություն տարածում, ովքեր են դրանք, ում գործակալներն են․․․»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է: Թեման ակտուալ է նաև նրանով, որ ֆաշիզմի ջախջախումից տասնամյակներ անց, այն իր դրսևորումներն է ունեցել ադրբեջանական քաղաքականությունում, ինչն

Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ընդգծել է միջազգային արդարադատության անհրաժեշտությունը Արցախի ժողովրդի ցեղասպանության համար

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 24-ին բանախոսել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում տեղի ունեցած հանրային միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ: Բեգլարյանը ներկայացրել է ցեղասպանության իրականացման արդի միտումներն ու արդարադատության միջազգային մեխանիզմներն Արցախի ժողովրդի ցեղասպանության օրինակով, իսկ Հայտնի իրավապաշտպան Ջեհան Հենրին՝ Սուդանի ժողովրդի ցեղասպանության օրինակով: Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունն

Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է. ԱԱԾ

Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Իրական Հայաստանի» կոնցեպտը իր բնույթով հակահայկական է. միջազգայնագետ

Այլ երկրներ ավելի հայամետ ու hայաստանամետ հայտարարություններ են անում, քան՝ պաշտոնական Երեւանը. Սերգեյ Մելքոնյան

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման

«Մյուս նիստին երեխայի հետ կգաք։ Ո՞վ պահի իմ երեխային դատարանի միջանցքում»․ Վահե Դոլմազյանի առաջարկն ու Մարթա Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին

Գործով վկա, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանի հարցաքննությունը շարունակվեց շուրջ 4 ժամ, սակայն այդպես էլ չավարտվեց։

Կարող է տպավորություն ստեղծվել, որ հայերը 110 տարի առաջ իրենք իրենց ցեղասպանել են. Կարեն Միրզոյանը՝ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին

Ակնհայտ է, որ մեր ուղերձում պարունակվող այդ գաղափարները որեւէ առնչություն չունեն պատմական իրողությունների ու այն բազմաթիվ մարտահրավերների հետ, որոնց հետ մեր երկիրն առնչվում է. Միրզոյան

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտեն ԶԼՄ-ներին հաստատել է սահմանապահի մահը

Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ ԶԼՄ-ների տեղեկություններով` նա ականի վրա է պայթել։ ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է սահմանապահի մահը՝ չհստակեցնելով պատճառը: ՔԿ մամուլի ծառայությունից միայն հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ։

Քիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Քիմը երկու լուսանկար է հրապարակել և գրել. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. 1915-2025»։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է կայացել Ֆրանսիայի Մըդոն քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մըդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մըդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև  ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում

Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը Ինստագրամի իր էջում հայտնել է օգոստոսին Երևանում կայանալիք իր համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը: «Հայաստա՛ն․ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայանալիք UP ALL NIGHT: #JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 29-ին՝ ժամը 12.00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք jloyerevan.am կայք», – ասված է երգչուհու էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ըստ կայքի՝ Լոպեսի

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է,

Սևանա լճի ջրային տարածքներում իրականացվել են ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին

«Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել»

 «Ձեր հաղթանակները շատ ոգևորող են». Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

ԶՊՄԿ-ն պարզաբանել է, թե ինչու ներառված չէ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

Ի պատասխան լրագրողների հարցումների՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու վերաբերյալ, ընկերությունը պարզաբանում է, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ-ը։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում

Ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կրետեյ քաղաքում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտի մակարդակով տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Վալ-դը-Մարնի պրեֆեկտ Էտյեն Ստոսկովի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, Վալ-դը-Մարն դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Մաթյո Լեֆևրի և Սիլվեն Բերիոսի, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդական Թիերի Հեբրեշտի, որը ներկայոնում

ՍԴ-ն սահմանադրությանը հակասող ճանաչեց «Դատական օրենսգրքի» այն դրույթը, ըստ որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:

ՀՀ-ն հանձնել է 1899 և 1907 թվականների «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» Հաագայի կոնվենցիաներին միանալու վավերագրերը

Կոնվենցիաներն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կդառնա Մշտական արբիտրաժային ​​դատարանի 125-րդ պայմանավորվող կողմը։

Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին

Ապրիլի 23-24-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Իսպանիայի Ալիկանտե քաղաքում էր: Այցի շրջանակում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Իսպանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ալիկանտեի հայ համայնքի ներուժի առավել արդյունավետ օգտագործման և համայնքային աշխատանքներում երիտասարդների ներգրավվածության բարձրացման հնարավորություններին։ Ապրիլի 24-ին Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց

Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի բոլոր ալիքները Հայաստանը ներկայացնում են որպես «ադրբեջանական հողերի վրա ստեղծված պետություն». Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում կիսվել է տեսանյութով և գրել. «Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի թողարկումից հատված է։ Արդեն տևական ժամանակ է, ինչ այս երկրի պետական ու քարոզչական բոլոր ալիքները Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս դա ներկայացնում են որպես «ադրբեջանական

Հայաստանի իշխանությունների կողմից պահանջ էր եղել, որ ես հանրային հանդիպում չունենամ եւ հանրային խոսք չհնչեցնեմ իրանական ԶԼՄ-ներում. Աբրահամ Գասպարյան

«Հայաստանում կա մտքի տեռոր, այս իշխանությունը կարող է ոչ միայն հայրենազրկում անել, մարդկանց թողնել Բաքվի բանտերում, այլեւ մտքի տեռոր անել, այս իշխանությունը ոչ մի կարմիր գիծ չունի»,-ընդգծեց Աբրահամ Գասպարյանը:

ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 254 միլիոն դրամ արժեքով «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության

«Անդրադարձ է կատարվել ընդդիմադիր քաղաքական խոսքի ճնշման մտահոգիչ դրսևորումներին Ֆրանսիայում, Հայաստանում ու առհասարակ Եվրոպայում»

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժյուլի Ռըշընյոյին՝ հայկական օրակարգի հարցերը (Հայոց ցեղասպանություն, Արցախի հարց) մշտապես բարձրաձայնելու համար։

ՔՊ ներկայացուցիչները առիթը բաց չէին թողնում հպարտանալու, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչեց իրենց իշխանության օրոք, բայց տեսնում ենք, որ դա ո՛չ թե իրենց արտաքին քաղաքականության արդյունքն էր, այլ ԱՄՆ դեմոկրատ գլոբալիստների

Եթե ՀՀ պաշտոնական իշխանություններն են զգուշանում, եթե չասենք ուրանում, Ցեղասպանություն եզրույթը օգտագործել, ապա ինչո՞ւ պետք է մյուս երկիրներն իրենց նեղություն պատճառեն։

Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

24 տարի ի վեր, ապրիլի 23-ին, Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։ Այս տարի Ուրուգվայի խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ Արք․ Գլնճեանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031