Օրվա լրահոսը

Մեկնարկում է բլից շախմատի Եվրոպայի առաջնությունը

Վաղը Մինսկում մեկնարկում է բլից շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 668 շախմատիստ: Նրանցից 78-ը կրում է գրոսմայստերի կոչում: Հայաստանը Եվրոպայի բլից առաջնությունում կներկայացնեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանը, ինչպես նաեւ Դավիթ Գեւորգյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ wired.co.uk-ի

Ոստիկանության գործողությունները եղել են իրավիճակին համարժեք և համաչափ. (Տեսանյութ)

2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի ընթացքում Վարուժան Ավետիսյանը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի կողմից Կապան քաղաքում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանությունը, դրսևորելով «հանցավոր անգործություն», չի կանխել հավաքը խանգարելու փորձերը: Տեղեկացնում ենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի

Մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտաս-Գրիբոեդով փողոցների խաչմերուկում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս-Գրիբոեդով փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Սամվել Գրիգորյանին, ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի առթիվ

Սամվել Բալասանյանն իր մրցակիցների անունները փորձում էր ճշտել լրագրողներից (Տեսանյութ)

Այսօր լրագրողները Սամվել Բալասանյանից հետաքրքրեցին, թե իր թեկնածությունը կրկին առաջադրելո՞ւ է գալիք ՏԻՄ ընտրություններում, որին ի պատասխան Գյումրու քաղաքապետը նշեց, որ սուտ կլինի, եթե ասի՝ չի առաջադրելու: Ըստ քաղաքապետի, թեեւ  շուտ  է այս մասին խոսելը, բայց ինքն իրականացնելու բազմաթիվ ծրագրեր ունի, առաջին հերթին 2016, 2017, 2018  թվականներին պետք է իրագործի նախագահի հաստատած 23 միլիոն եվրոյի

Արամ Կարապետյան. «Իշխանությունը փողը խնայեց»

Արամ Կարապետյանը համոզված է, որ ո՛չ սահմանադրական դատարանում որեւէ բան կկատարվի, ո՛չ էլ փողոցում հիմա որեւէ բան կկատարվի

Փաշինյանը՝ Իշխան Զաքարյանին. «Գործարարի ուղարկած գումարներով դուք տուն եք կառուցել ձեր համար»

Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Ալբերտ Բոյաջյանը Ծաղկաձորի Մարզահամալիրի մի մասը սեփականաշնորհել է:

Լողանալու հերթեր՝ Գյումրու բարեգործական բաղնիքում

Գյումրու սոցիալապես խիստ անապահով մարդկանց հիգիենան ապահովելու նպատակով դեռեւս անցած տարի Գյումրու ավագանին  գումար հատկացրեց՝ նրանց կտրոններ տրամադրելու ու անվճար բաղնիք ուղարկելու համար: Բանն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներից շատերն ապրում են կոմունալ պայմաններից զուրկ տնակներում ու չեն կարողանում լուծել այս հարցը:   Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ իր կատարած գործերը թվարկելիս՝ Գյումրու քաղաքապետ

Ինսուլինի համար տարիներ շարունակ բյուջեից 4800 դրամ են ծախսել՝ 1345 դրամի փոխարեն. ՎՊ հաշվետվություն

Այսօր կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի ավարտին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ 2014-ի տարեկան հաշվետվությունը: Նա ասաց, որ 2014-ին իրենց ուշադրության կենտրոնում է եղել, օրինակ, դեղերի ձեռքբերման եւ բաշխման համար միջոցների օգտագործման խնդիրը. «Օպերատիվ վերահսկողության ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ կրճատվել է մոտ 634 մլն դրամի՝ 27.2 տոկոս դեղերի ձեռքբերման համար հավանական ծախսվող

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը Պուտինին արնախում է անվանել

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ընթացքում այսօր կարծիք է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայում պաշտոնի նշանակելով թքել են այդ երկրի ժողովրդի դեմքին: Վլադիմիր Պուտինի այս հայտարարությանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: «Պուտինը հեռարձակվում է եւ գնահատականներ է տարածում: Չնայած քննադատում

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Հեռարձակվող լրատվամիջոցները, լինելով տեղեկատվության տարածման և ստացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը, բացառիկ նշանակություն ունեն արդի աշխարհում: Հեռահաղորդակցության բնագավառում անկախ և ինքնուրույն լրատվամիջոցների բազ-մազանությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երաշխավո-րելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի իրավահարաբերությունների համարժեք և

38 դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված  աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է  487 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների  և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Դրանցից 435-ը պարունակել

Արամ Կարապետյան. Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում Հայաստանը լսողի դերում է լինելու

«Կանչել եք, եկել ենք, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում քաղաքական առումով, որ մենք ի՞նչ անենք»

Սամվել Բալասանյանը՝ ծառայողական մեքենայից հրաժարվելու, Գյումրիի բնակչության թվի նվազման ու Մետաքսի ճանապարհի մասին (Տեսանյութ)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես եկավ տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ բավական մանրամասն ներկայացնելով քաղաքապետարանի կատարած աշխատանքները տարբեր ոլորտներում: Քաղաքապետն ասուլիսի սկզբում շնորհակալություն հայտնեց 4-րդ իշխանության ներկայացուցիչներին համատեղ լավ աշխատելու համար ու միաժամանակ նեղվեց, որ ոչ օբյեկտիվ լուսաբանումներ եւս եղել են: «Լավ է, ասենք լավ է, վատ է, ասենք վատ է, միջին է, ասենք միջին է,

Իշխան Զաքարյանն ԱԺ-ում է, ո՞ւր են պատգամավորները

Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ լավագույն դեպքում կարող են վերահսկել բյուջեի ծախսերի 10 տոկոսը:

«Իրավապահները կաշկանդված են հանրաքվեի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իրավապահ մարմինների՝ հանրաքվեից հետո՝ ներկայիս փուլում իրականացված աշխատանքները որակեց «ուշացած», «կեղծիք», «աչքակապություն»: «Մեդիա կենտրոնում» «Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը սահմանադրական հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին» թեմայով քննարկմանը պարոն Սաքունցը փաստեց. «Ունե՞նք հանրաքվեի քարոզչության ընթացքում օպերատիվ հետախուզության արդյունքում սեփական նախաձեռնությամբ բացահայտված ընտրախախտման գեթ մեկ փաստ: Ոչ: Ունե՞նք արդյոք քվեարկության օրը

«Դուրս եկանք փողոց ու որոշեցինք, որ ձեզ պետք է ոչնչացնենք». Անդրիաս Ղուկասյան

«Նոր Հայաստան» քաղաքացիական ճակատի անդամներն այսօր Ազատության հրապարակում հանդիպեցին իրենց համակիրների հետ: Ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ազգային անվտանգության խորհրդում փորձում են եղանակներ հորինել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փրկելու համար. «Այս պահի դրությամբ, պետք է արձանագրենք, որ քրեական ռեժիմը Հայաստանում վերահսկում է մոտ քսան միլիարդ դոլար կազմող սեփականություն: 300-400.000 մարդ գտնվում է աշխատանքային հարաբերություններում քրեական օլիգարխիայի

Վթարի է ենթարկվել Երևան-Արտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը

Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 30 հասցեի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 MA 822 (վարորդ՝ 1969 թ. ծնված

Հարուցվել են քրեական գործեր՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 3 քրեական գործ՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ։ Այսպես՝ 1.06.12.2015թ.-ին՝  ժամը 23:20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին,

«Առաջին անգամ գործնական լուծում է առաջարկվում». Արամ Կարապետյանը՝ ԱՄՆ կոնգրեսմենների առաջարկի մասին

Արամ Կարապետյանը համարում է, որ ԱՄՆ-ի տեսակետները Հարավային Կովկասի մասին բավականին փոփոխվելու են, եւ նա տարածաշրջանում ակտիվ գործողություններ է սկսելու

«Ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով էժանով վաճառվեցին ձեր մարդիկ». ԲՀԿ-ն՝ Փոստանջյանին

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ նիստը վարող Հերմինե Նաղդալյանի մեծահոգությունը խնդրեց, որ չանջատի իր խոսափողը եւ թույլ տա, որ ԱԺ ամբիոնի մոտից պատասխանի Զարուհի Փոստանջյանին: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ջախջախվել է. «Փետրվարին ես չէի բարձրանում ամբիոնի մոտ եւ ասում, որ այս իշխանությունը չարիք է»: Նաիրա Զոհրաբյանը անուղղակիորեն Փոստանջյանին անվանեց սուտ

Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը դեկտեմբերի 17-ին Ուջանում մասնակցեց մանկապարտեզում տեղակայված արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգի գործարկմանը: Այն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: Հանդիսավոր արարողությանը Ներկա էին նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի ղեկավարները, համայնքի բնակիչները: Ողջունելով ներկաներին, մարզպետը շնորհավորեց ուջանցիներին ծրագրի իրականացման

Խստորեն հանձնարարվել է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Փաստաբանների պալատը ստացել է Երևանի քաղաքապետարանի պատասխանը, որտեղ

Բարեփոխումներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոլորտում. թաքնված վտանգներ

Այսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծի կազմումը և հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին տարիներին ընդունված երկու կարևոր որոշումներից՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019

Յուրի Նավոյանն արժանացել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի շնորհակալագրին

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն արժանացել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի շնորհակալագրին՝ ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցության շրջանակում ակտիվ աշխատանքի համար: Պարգևատրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի 16–ին, ՀԱՊԿ Միջազգային քարտուղարությունում տեղի ունեցած «Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների անվտանգության համար մարտահրավերները և վտանգները «Իսլամական պետության» ահաբեկչական ակտիվության և ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ բարդացման պայմաններում»

Մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի հյուսիսային մուտքի վերականգնման աշխատանքները

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Դեկտեմբերից արդեն իսկ սկսվել է համալիրի հյուսիսային մուտքի վերանորոգումը: «Որոշվեց աշխատանքներն սկսել հյուսիսային մուտքից, ինչը կարեւոր էր թե զբոսաշրջիկների համար խոչընդոտներ չստեղծելու, թե համալիրի վերականգնման աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Սա այն դարպասն է, որը գործել է պատմականորեն: Այս դարպասից մուտք գործելիս՝ միանգամից իր ողջ վեհությամբ

Ժամկետային զինծառայողի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 համածառայակիցներ կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է,

«Եթե մեկը բուդ ունի, պետք է բոլորն ունենա՞ն». հոգեբանը՝ վարկով Ամանորի մասին

«Յուրաքանչյուր ընտանիք Ամանորը պետք է կազմակերպի այնպես, ինչպես իրեն է հաճելի, ոչ թե տրվի սոցիումի պահանջներին, թե ՝ այսպես կամ այնպես է ընդունված անել: Դա շատ հաճախ հակասում է անհատական մոտեցումներին, այդ պատճառով էլ մարդկանց մոտ նեւրոտիկ դրսեւորումներ են լինում կամ դեպրեսիաներ»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձեւի» մասին, ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Սոբչակը Պուտինի ասուլիսին եկել էր կալանավորի շորերով. ուշագրավ դեպքեր ասուլիսից (ֆոտոշարք)

Այսօր Ռուսաստանում տեղի էր ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ամենամյա մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում մի քանի ուշագրավ դեպքեր տեղի ունեցան։ Ասուլիսի ընթացքում «Молодой ленинец» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուլիա Իսմայիլովան Պուտինին հարցրեց թոշակների մասին: ՌԴ նախագահն արձագանքեց. «Երիտասարդ լենինյանը հարցնում է թոշակների մասին, ապագայի մասին է մտածում»: Գլխավոր խմբագիրն էլ արձագանքեց, որ իրենց ընթերցողների մեծամասնությունն

«Նույնիսկ խուլիգանն էր կրթվում այդ միջավայրում». Հաղթանակ Շահումյան

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մշակույթը հանրության ուշադրությունից դուրս է մնացել»,- մտահոգվում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո): Նկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դրա համար բազմաթիվ պատճառեր կան: Եվ որ ամեն ինչ սովորաբար կապում են նյութականի հետ, այնքան էլ այդպես չէ, որովհետև Հայաստանի համար ամենածանր, պատերազմական ժամանակներում անգամ մեր մշակույթը

Լարիսա Ալավերդյան. Թուրքիայի ծրագրերը չեն փոխվել

«Հայությունը, հայ ժողովուրդը, Արցախը՝ որպես ինքնուրույն գործոն, աշխարհաքաղաքական դիրքորոշումների մեջ, չի խաղում այն դերը, որ պետք է խաղար»

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930