Օրվա լրահոսը
Բարեփոխումներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոլորտում. թաքնված վտանգներ
Այսօր՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծի կազմումը և հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին տարիներին ընդունված երկու կարևոր որոշումներից՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019
Յուրի Նավոյանն արժանացել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի շնորհակալագրին
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն արժանացել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի շնորհակալագրին՝ ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցության շրջանակում ակտիվ աշխատանքի համար: Պարգևատրումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերի 16–ին, ՀԱՊԿ Միջազգային քարտուղարությունում տեղի ունեցած «Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների անվտանգության համար մարտահրավերները և վտանգները «Իսլամական պետության» ահաբեկչական ակտիվության և ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ բարդացման պայմաններում»
Մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի հյուսիսային մուտքի վերականգնման աշխատանքները
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Դեկտեմբերից արդեն իսկ սկսվել է համալիրի հյուսիսային մուտքի վերանորոգումը: «Որոշվեց աշխատանքներն սկսել հյուսիսային մուտքից, ինչը կարեւոր էր թե զբոսաշրջիկների համար խոչընդոտներ չստեղծելու, թե համալիրի վերականգնման աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Սա այն դարպասն է, որը գործել է պատմականորեն: Այս դարպասից մուտք գործելիս՝ միանգամից իր ողջ վեհությամբ
Ժամկետային զինծառայողի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 համածառայակիցներ կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է,
«Եթե մեկը բուդ ունի, պետք է բոլորն ունենա՞ն». հոգեբանը՝ վարկով Ամանորի մասին
«Յուրաքանչյուր ընտանիք Ամանորը պետք է կազմակերպի այնպես, ինչպես իրեն է հաճելի, ոչ թե տրվի սոցիումի պահանջներին, թե ՝ այսպես կամ այնպես է ընդունված անել: Դա շատ հաճախ հակասում է անհատական մոտեցումներին, այդ պատճառով էլ մարդկանց մոտ նեւրոտիկ դրսեւորումներ են լինում կամ դեպրեսիաներ»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձեւի» մասին, ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
Սոբչակը Պուտինի ասուլիսին եկել էր կալանավորի շորերով. ուշագրավ դեպքեր ասուլիսից (ֆոտոշարք)
Այսօր Ռուսաստանում տեղի էր ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ամենամյա մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում մի քանի ուշագրավ դեպքեր տեղի ունեցան։ Ասուլիսի ընթացքում «Молодой ленинец» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուլիա Իսմայիլովան Պուտինին հարցրեց թոշակների մասին: ՌԴ նախագահն արձագանքեց. «Երիտասարդ լենինյանը հարցնում է թոշակների մասին, ապագայի մասին է մտածում»: Գլխավոր խմբագիրն էլ արձագանքեց, որ իրենց ընթերցողների մեծամասնությունն
«Նույնիսկ խուլիգանն էր կրթվում այդ միջավայրում». Հաղթանակ Շահումյան
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մշակույթը հանրության ուշադրությունից դուրս է մնացել»,- մտահոգվում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո): Նկարիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դրա համար բազմաթիվ պատճառեր կան: Եվ որ ամեն ինչ սովորաբար կապում են նյութականի հետ, այնքան էլ այդպես չէ, որովհետև Հայաստանի համար ամենածանր, պատերազմական ժամանակներում անգամ մեր մշակույթը
Լարիսա Ալավերդյան. Թուրքիայի ծրագրերը չեն փոխվել
«Հայությունը, հայ ժողովուրդը, Արցախը՝ որպես ինքնուրույն գործոն, աշխարհաքաղաքական դիրքորոշումների մեջ, չի խաղում այն դերը, որ պետք է խաղար»
Բանաստեղծ. «Ընտրություն կեղծելն էլ իշխանության պես քաղցր բան է»
Aravot.am-ի հետ զրույցում որպես քաղաքացի խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքից եւ արդյունքներից՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենը փաստեց. «Ցավոք, ընտրություններ կեղծելու ավանդույթից մենք չենք կարողանում ազատվել, ավանդույթ, որը ձեւավորվեց 1996 թ. եւ այլեւս չկարողացանք դրանից ձերբազատվել: Որեւէ մեկը կամք չունեցավ դրանից ազատվելու, որովհետեւ դա էլ իշխանության պես քաղցր բան է»: Վահե Արսենն ասաց, որ
«Իբր թե ընդդիմադիր, իշխանության կողմից հովանավորվող, լուսանցքի ուժ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փոստանջյանին
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նստաշրջանի այս օրերին գործուղման մեջ էր եւ չի կարողացել արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ ուղղված ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Այսօր նա վարկային համաձայնագրի մասին ելույթ ունենալիս շեղվեց օրակարգից եւ պատասխանեց Փոստանջյանին՝ նրան հանելով «սուտի ընդդիմադիր». «Երկու օր է՝ գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լուսանցքում հայտնված որոշ քաղաքական
Ի՞նչն է հունից հանում Իլհամ Ալիեւին
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը`տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների մասին
Պուտին. Չվերթների սահմանափակումը պայմանավորված չէ Եգիպտոսի իշխանությունների նկատմամբ անվստահությամբ
«Դեպի Եգիպտոս Ռուսաստանից կատարվող չվերթները սահմանափակելու որոշումը պայմանավորված չէ եգիպտական իշխանությունների նկատմամբ անվստահությամբ։ Սա քաղաքական որոշում չէ։ Այն կապված է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հետ»,- իր ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նշել է, որ իրենք ՌԴ քաղաքացիներին ասում են, որ, ցավոք սրտի, իրավապահ մարմինները, անվտանգության աշխատակիցները չեն կարող ահաբեկչության վտանգների
«Ցմահը նույն մահն է, ինչ մահապատիժը». Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)
Ցմահ ազատազրկվածների հարազատները պահանջում են գործերը վերանայել
Պատգամավորները տոննաներով ոսկի են ուզում. Ով ինչ Հայաստան է ուզում ԱԺ-ում
Կառավարությունը մտադիր է նոր վարկ վերցնել, այս անգամ՝ ԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամից: Վարկի արժեքն է 300 մլն դոլար, որը տրամադրվում է 3 տարվա ընթացքում: Վարկի տոկոսադրույքը 2.1 տոկոս է, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամկետով: Վարկային այս միջոցները բյուջետային աջակցությանն են ուղղվելու: ԱԺ արտահերթ նստաշրջանում այդ հարցի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել
Համերգ Բարոնուհի Քոքսի նախաձեռնությամբ
Դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ հոյակերտ եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» /HART/` գլխավորությամբ Բարոնուհի Քերոլայն Քոքսի, հերթական անգամ կազմակերպել էր Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ամենամյա համերգ: Այս տարի եւս Բարոնուհի Քոքսի հրավերով համերգին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գլխավորությամբ խմբավար Սիփան Հակոբյանի: Ելույթներով հանդես եկան նաեւ Լոնդոնի ուգանդական «Աքոլի» եւ «Սբ. Մարտինի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 19-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 14.10C (1969թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -14.60C (1995թ.) • Օդի
Թուրք ընտանիքն ուզում է հայերի հետ խաղաղ ապրել
Լուսանկարում պատկերված այս թուրք ընտանիքը Գերմանիայում մի ժամանակավոր կացարանում ցույց է անում՝ ընդդեմ բնակարանների բարձր վարձավճարների: Այնտեղ բնակարանի 1 ամսվա վարձը մոտ 600 եվրո է, ուստի իրենք փողոցում հայտնվելու վտանգի տակ են: Բողոքի ակցիա անողները հերթով ամեն շաբաթ ընտանիքներով տեղափոխվում են այս կացարանը՝ հրավիրելու կառավարության եւ հանրության ուշադրությունը: Կացարանի պատերին փակցված էին կոչեր՝ ուղղված Անգելա
Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն նա հրաժարվել է
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը,
«Բանդա 2»-ի գործով որոշում կայացվեց անջատված մասի համար
Բանդիտիզմի, տարադրամի փոխանակման կետերից առանձնապես խոշոր գումարների հափշտակման, սպանության գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դարձյալ չբերվեցին 9 ամբաստանյալներից կալանքի տակ գտնվող, դեկտեմբերի 3-ից դատարանից հեռացված ամբաստանյալները: Դատարանը մի քանի որոշումներ կայացրեց, մասնավորապես նշելով, որ դատաքննության ընթացքում հարցաքննվել են 26 վկաներից 24-ը, 9 ամբաստանյալները, հետազոտվել են գործում առկա փորձագիտական եզրակացությունները եւ
Սահմանադրության տպագրված օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին
ՀՀ Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրապարակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն դրամ կհատկացվի արդարադատության նախարարությանը՝ տպարանային ծախսերի համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրության տպագրված օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին , մարզպետարաններին, համայնքներին: Կառավարության որոշմամբ սահմանվել են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգն ու պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող
Էդուարդ Հովհաննիսյանը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ ՃՏՊ-ից 277 զոհ կունենանք
Ճանապարհային ոստիկանությունը չի կարողանում օպերատիվ արձագանքել քաղաքացիների բողոքներին
Կստեղծվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի այլընտրանքային ծառայություններ
Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Որոշմամբ հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի տան հասկացությունը, շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության
«Աղվան Վարդանյանը կտրված է ոչ միայն ռեալ կյանքից, այլ նաեւ իր կառույցից»
Լեւոն Զուրաբյանը ՀՅԴ-ին առաջարկում է իր օգնությունը՝ դաշնակցականների ներքին հաղորդակցությունն ապահովելու համար «Ես չգիտեմ՝ ինչ կյանքով է ապրում Աղվան Վարդանյանը՝ ռեալ, թե այլ կյանքով, բայց ես մի բան հասկանում եմ, որ նա կտրված է ոչ միայն ռեալ կյանքից, այլ նաեւ ինքն իր կառույցից»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա
Հայտնաբերվել են ապօրինի արտադրության անորակ դեղեր
ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվել են
Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին
Կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն կտրամադրվի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին:
Արմավիրի մարզում նույնպես «Նոր Հայաստան»-ի հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի և ոստիկանության հանցավոր անգործության պայմաններում
Այս անգամ հանդիպումը խոչընդոտելու փորձ են արել որպես ԵԿՄ-ի Էջմիածնի ներկայացուցիչ հանդես եկած մի կին և նրան միացած մի խումբ անձինք:
Թուրքիան փորձել է խոչընդոտել, որպեսզի Մեքսիկայում չհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմը» (Տեսանյութ)
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր երեկոյան տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը, որով կեզրափակվի Կամերային երգչախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ից երգչախումբը համերգներով հանդես է եկել նաեւ արտասահմանում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության
Պուտին. Սահակաշվիլիին պաշտոնի նշանակելով թքեցին Ուկրաինայի ժողովրդի դեմքին (տեսանյութ)
«Վրաստանն այժմ ակտիվորեն զբաղվում է քաղաքական գործիչների արտահանմամբ (նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին – Ա.Ի.), նրանք ակտիվ գործունեություն են ծավալում այլ հանրապետությունում՝ Ուկրաինայում։ Ինչպես տեսնում ենք, նրանք չեն փոխել իրենց աշխատանքի ոճը»,- այս մասին այսօր իր ամենամյա ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինի կարծիքով, Սահակաշվիլիին պաշտոնի նշանակելով թքեցին Ուկրաինայի ժողովրդի
Ինչ սպասել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից. Մեկնաբանում է Քոչարյանը (Տեսանյութ)
Կհաջողվի՞ Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ
«Մենք գիտեինք, որ այդպես է լինելու, իզուր չայրեցի այդ խրտվիլակները»
Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ դեկտեմբերի 6-ից հետո մենք այլ Հայաստան ունենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ վերջին քառօրյային քննադատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որ երիտասարդներին կոչ է անում դասադուլ անել, անհնազանդության ալիք բարձրացնել. «Բոլորս շատ լավ հիշում ենք, որ դուք քաղաքական շարժումների թոհուբոհում թողեցիք ու գնացիք ԱՄՆ՝ սովորելու: Հիմա կոչ եք անում երիտասարդներին գնալ


















































