Օրվա լրահոսը
Թե ինչպես Արցախի դատարանից քրեական գործը հայտնվեց Հայաստանում
Արցախցի Սերգո Շաքարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաեւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը Քրեական գործը ներկայում գտնվում է Երեւան քաղաքի քրեական դատարանում (դատավոր Ժորա Չիչոյանին է հանձնվել 2024 թվականի ապրիլի 22-ին –Ռ.Մ.): Ապրիլի 14-ի նիստում տեղեկացվեց, որ վերդիկտը կհրապարակվի սույն թվականի ապրիլի 30-ին: Քրեական գործը հարուցվել է 2022 թվականին, Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են ՆԳՆ բարեփոխումներն ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 15-ին և 16-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին։ Նստաշրջանում հիմնական զեկույցով ներկայացվել է խոշտանգումների կանխարգելման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ բարեփոխումները։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանել է Կոմիտեի անդամների հարցերին՝ անդրադառնալով
ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի
Աճուրդին մասնակցելու հրավեր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի վաճառքի բաց աճուրդին, որը կկայանա 2025 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով) հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Վազգեն Սարգսյանի 2, 9-րդ հարկ, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գրասենյակի խորհրդակցությունների սենյակ: Աճուրդի առարկան՝ սովորական որակի ածխածնային պողպատի՝ СТ-3СП մակնիշի սև մետաղի ջարդոն Ընդհանուր ծավալը՝ մոտ 3 300
«44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել»․ Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյանը համաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ արցախցիները մնացել էին միայնակ, որովհետեւ ՀՀ-ից օգնություն չի եղել
Վատիկանը պատվում է Ադրբեջանի մուսուլման դեսպանին՝ չնայած երկրի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը
Ադրբեջանի մուսուլման դեսպանը Սուրբ Աթոռում պարգևատրվել է Եկեղեցուն և հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար, չնայած իր երկրի կողմից քրիստոնյաների հալածանքներին:
«Պարարվեստում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան օրենքներ եւ սահմանել հստակ վերահսկողություն». Արտաշես Կարապետյան
ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի եւ ճանաչված պարագետ 97-ամյա Արտաշես Կարապետյանի աշխատասեղանին դրված է իր ինքնակենսագրական գիրքը՝ «Կյանք՝ նվիրված պարին» վերնագրմամբ, իսկ թիկունքում հարուստ գրադարանն է՝ նվիրված պարարվեստին։ Անվանի պարագետին գոհացնում է ունեցած գրքերի ցանկը։ «Այն մարդիկ, ովքեր կարդացել են պարարվեստի մասին գրքեր, մեծ առավելություն ունեն։ Դրանց շնորհիվ տեսարանը բեմադրում ես քո պատկերացմամբ, զարգանում է
ՀՀ զինված ուժերում ՆԱՏՕ-ի չափանիշներով փոփոխություններ կլինեն
Ընդդիմադիր խմբակցության անդամները ցանկանում են մանրամասներ իմանալ սերժանտական նոր համակարգի վերաբերյալ։ Գլխավոր շտաբի եւ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները խոստացել են տրամադրել այս մանրամասները, բայց չեն տրամադրել։ Փոխնախարարն ասաց, որ փաստաթուղթը պատրաստ է՝ կտրամադրվի։
Լիլիթ Դանեղյան-Բոսլերն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ շարունակական համագործակցությունը կնպաստի առկա մարտահրավերների հաղթահարմանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել
Մոսկվան ու Բրյուսելը նախազգուշացրեցին Փաշինյանին
Հայաստանի իշխանությունների շուրջ օղակը գնալով սեղմվում է Ռուսաստանը հետեւողականորեն շարունակում է Հայաստանին զգուշացնել ցավոտ հետեւանքների մասին` եթե Երեւանը գնա «եվրոպական ուղով»: ՌԴ-ից հերթական պաշտոնյան հանդես է եկել հերթական նախազգուշական «ճառով»: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիային» տված հարցազրույցում նկատել է. «Մենք Հայաստանի շահերը ճնշելու ծրագիր չունենք եւ չի էլ կարող լինել։ Նա մեր դաշնակիցն է,
Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան ՀՀ իշխանությունը, թեպետ հակառակն են փորձում համոզել. «Հայաքվե»
Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում
Այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ ԵԽ պատգամավոր
«ԵՄ-ն համերաշխ է Հայաստանի հետ, և դա հիմնված է ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա»
Եթե Հայաստանը ցանկանում է ներգրավել միջազգային ներդրումներ, ապա հարկային մարմնի գործունեությունը պետք է կառուցել ոչ թե վախի մթնոլորտի, այլ համագործակցության վրա. Վահրամ Միրաքյան
ՊԵԿ-ը գրեթե միշտ սխալվում է
«Ուզում եմ հասկանամ՝ կարո՞ղ է ինչ-որ բան է փոխվել, որովհետեւ սա միակ օրինագիծը չի, որ համայնքներին կենտրոնական իշխանության վերահսկողության տակ բերելուն է նաեւ միտված»․ Արսեն Թորոսյան
«Այն համայնքների ղեկավարները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, այս մահակը կուղղվի նրանց գլխին»․ Գառնիկ Դանիելյան
Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին վարչապետին տուած բացատրութիւնները համոզիչ չեն. «Ազդակ»
Հայաստանի վարչապետի դիրքորոշումը Սահմանադրութեան փոփոխութեան, աւելի ճիշդը Անկախութեան հռչակագիր-Սահմանադրութիւն իրաւական կապի ջնջումին մասին, պաշտօնապէս յայտարարուած է: Յստակ էր, որ Սահմանադրութիւնը փոփոխութեան պիտի ենթարկուի: Այստեղ հիմնաւորումը այն է, որ իշխանութիւնները կը ձեռնարկեն Սահմանադրութեան փոփոխութեան ոչ թէ Ազրպէյճանի պահանջին ընդառաջելով, այլ անոնք վաղուց իրենց ղեկավարին ճամբով յայտնած էին նոր Սահմանադրութիւն ունենալու իրենց համոզումին մասին: Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին
Ցավալին նաեւ Երեւանի պասիվությունն է: ՀՀ-ն չի արտահայտել պաշտոնական դիրքորոշում Վատիկանում «գիտաժողովի» վերաբերյալ. «Ազգ»
դժվար թե այդ մասին Պապը իմանար նախապես, քանի որ այդ օրերին հիվանդանոցում էր: Սակայն այժմ, երբ նա ապաքինվում է եւ արդեն իսկ տեղյակ է կատարվածին նմանատիպ անձնական դիմումների շնորհիվ, պետք է որոշում կայացնի եւ հրապարակի պաշտոնական Վատիկանի կարծիքը, գոնե պետքարտուղարության միջոցով, որի գիտությամբ Արեւելյան եկեղեցիների գերասչության կառավարիչ կարդինալ Կլաուդիո Կուջերոտին, որն ի դեպ հայագետ է, ողջույնի խոսք էր ուղարկել այդ գիտաժողովին: Խնդիրն այստեղ է, թե ինչո՞ւ է Կուջերոտին ողջունել նման գիտաժողովը:
Արտակ Բեգլարյան. «Մենք ինչքան շատ ենք պայքարում, իրենք այնքան շատ են ատելության քարոզ անում». «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է: – Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իշխանությունների հետ ինստիտուցիոնալ համախմբման պրոցեսներ են տեղի ունեցել, այդ պատճառով ապրիլի 15-ին խորհուրդը, ինչպես խոստացել էր, չի հայտարարել հետագա քայլերի, այդ թվում` հաջորդ հանրահավաքի մասին: Խորհրդի հայտարարության համաձայն` իշխանությունների հետ բնակարանային ծրագրերի, զբաղվածությանն առնչվող, ինչպես նաեւ որոշ
Եթե Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է մեր հակառակորդին՝ անտեսելով ստորագրված պայմանագրերը, դա հիմք է համագործակցության մոտեցումները վերանայելու համար. Սերգեյ Մարկով. «Ազգ»
Ռուսաստանյան երեւի ոչ առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ինտերեսնայա Ռոսիա» ցանցային հրատարակությունը, ամսույս 13-ին հանդես է եկել «Ալիեւը մարտահրավեր է նետում Մոսկվային. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը» ինտրիգային վերնագրով մի հրապարակմամբ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ է արել, որոնք սուր արձագանք են հարուցել Ռուսաստանում,- կարդում ենք հոդվածի սկզբում:- Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասին նրա խոսքերը, որոնք հնչել
Կարեն Դեմիրճյանը տանը մեզ ասել է, որ քննարկվում է Մեղրիի շրջանը փոխանցել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց, ինչին ինքը դեմ էր. Ստեփան Դեմիրճյան. «Հրապարակ»
Ալիեւը չի մոռացել ու նորից սկսել է համոզել Դեմիրճյանին Նյուվադի-Մեղրի ճանապարհի դեմ առարկությունը հանել․ «Կարեն, քեզ որպես եղբոր եմ խնդրում… Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»։
Ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը ոչ միայն բարոյական, այլեւ միջազգային իրավունքի կոնվենցիաներից բխող պարտավորություն է. միջամտության խնդրանք Ավստրիայի առաջնորդներին. «Ազգ»
Վատիկանի լրատուն՝ Vatican News-ը, որ բնավ չի անդրադարձել ապրիլի 10-ին Գրեգորյան համալսարանում անցկացված Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ գիտաժողով անվանյալ կեղծիքին, երեկ գերմաներեն տարբերակում տեղադրել էր Ազիզ Քարիմովի (Aziz Karimov) ստորագրությամբ մի լուսանկար՝ հետեւյալ մակագրությամբ՝ «ԼՂ-ի նախկին մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցյալ հոկտեմբերին»: Դրան կից հրապարակված հոդվածը Ստեփանակերտի մասին չէ, այլ՝ Բաքվում շարունակվող ոճրագործության վերաբերյալ ակնարկ է եւ
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը
Էդ ձե՛զ ա թվում, բերեք ինձ․․․ սուտ եք խոսում․․․ սուտ խոսեցիք, սու՛տ խոսեցիք։ Զոհ չե՛ն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ ա․․․ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա․․․ Զոհ չեն ունեցել։ Էդ սկզբի կռիվն ա եղել, որ մի քանի մարդ ա զոհվել․․․
Վահագն Մելիքյան. «Այդ ջղաձգումները, մարմնի անկանոն շարժումները, ձայնային ելեւէջներն ընդհանրապես հարիր չեն որեւէ պետության ղեկավարի». «Հրապարակ»
Ըստ Մելիքյանի՝ նա քաջ գիտակցում է, թե ինչ է անում, եւ իր վարքագծով ինքն է ստեղծում մի միջավայր, որտեղ, իբրեւ թե, ինքն ադեկվատ չէ
Արցախցին չլքեց իր հողը։ Նրան լքեց այն իշխանությունը, որն ուներ պարտք՝ պաշտպանելու Արցախը. Հակոբ Հակոբյան
ՔՊ-ական պատգամավորները հերթ չեն տալիս ամբիոնից գոչելու, թե «Արցախցին չկռվեց, Արցախցին լքեց իր հողը»։ Սա միայն ցինիզմ չէ։ Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։
Ավարտվել են Մասյացոտն թեմի առաջնորդարանի 2-րդ հարկի կառուցման և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնման աշխատանքները
4 տարի առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արարատի մարզում հիմնադրվեց Մասյացոտն թեմը: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվեց որպես առաջնորդարան: Գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ առաջնորդարանի մեկ հարկանի մասնաշենքի տարածքն ընդլայնել: 2024 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանները նախաձեռնեցին առաջնորդարանի երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: 2025 թվականի ապրիլին շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է: Առաջնորդարանի երկհարկանի շենքը
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հարված է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համաշխարհային քաղաքակրթությանը. Հովիկ Ավանեսով
Միջազգային հանրությանը կոչ ենք անում դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության
Իշխանությունը խրախուսում է սպառնալիքներն ու բռնության կոչերը
Իշխանությունների սանձազերծած հակաարցախյան հիստերիան գնալով սաստկանում է: Ազգային ժողովի ամբիոնից եւ Հ1-ի եթերից գրեթե ամեն օր հնչում է «մնայիք, կռվեիք» ստորագույն, հակահայկական եւ հակամարդկային թեզը: Իշխանական քարոզիչների կայքերում բացահայտ հնչում են արցախցիների հասցեին սպառնալիքներ եւ ոչնչացնելու կոչեր: Դատախազությունը, որը քրեական հետապնդումներ է սկսում Փաշինյանին քննադատելու կամ նույնիսկ այդ քննադատությանը «լայք» դնելու համար, այս պարագայում ոչ
Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները-4
Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ: Նախօրեին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց ներընդդիմադիր դաշտի վերջին շրջանի քաղաքական բոլոլայի քվինտէսենցիան՝ «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»։ Սա հստակ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր փորձում են աքսիոմատիկ փաստերը գլխիվայր շրջել եւ իրենց «համբուրած էշին» համառորեն կապել ՀՀԿ-ի դռանը։ Սերժ Սարգսյանն իր ելույթում տվեց նաեւ վերջին շրջանում տարբեր
Սուրբ Աթոռի L’Osservatore Romano պաշտոնաթերթը նոր հոդված է հրապարակել Կովկասյան Աղվանքի պատմության վերաբերյալ
Վերջին երկու տարիներին ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով առաջ է տանում այսպես կոչված աղվանից եկեղեցու վերականգնման գաղափարը: Այս գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականից, երբ Արցախի տարածքների մի մասի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը սկսեց պարբերաբար կազմակերպել ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը հայկական սրբավայրեր՝ դրանք ներկայացնելով որպես աղվանա-ուդիական սրբավայրեր և հոգևոր կենտրոններ: Առաջնային թիրախում հայտնվեց Դադիվանքը: Սկսած 2020
Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում
Ի պատասխան ԶԼՄ հարցումների Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։ Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել
Ադրբեջանը 2025-2029թթ. 11,8 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնելու Արցախի բռնազավթված տարածքների և ենթակառուցվածքների վերականգնման համար
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը տելեգրամյան ալիքում գրում է Ադրբեջանը 2025-2029թթ. 11,8 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնելու Արցախի բռնազավթված տարածքների և ենթակառուցվածքների վերականգնման համար: Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ («2025–2029թթ․ միջնաժամկետ բյուջետային պլանավորման նախագիծ»), ըստ որի՝ նշված ժամանակահատվածում (2025-2029) պետական բյուջեից շուրջ 20 միլիարդ մանաթ (11,8 միլիարդ ԱՄՆ դոլար) կուղղվի Արցախից բռնազավթված տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը
Սյունիք կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը։ Զրույցը ներառում էր մի շարք թեմաներ՝ այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը,, ընդգրկուն զարգացման կարեւորությունը եւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ «Ուրախ էի կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանին։ Քննարկեցինք Սյունիքի զարգացման ընթացքն ու մարզպետի ապագայի տեսլականը։ Ինձ համար խաղաղությունն ու


















































