Օրվա լրահոսը
Աջ պոպուլիզմը եւ ժողովրդավարական մշակույթը
Սթիվեն Քինգի «Մեռյալ գոտին» վեպում (1979թ.) կա մի հերոս՝ Գրեգորի Սթիլսոն, որը հավակնում է կոնգրեսմեն դառնալ եւ գործում է, այսպես ասած, «ուժային մեթոդներով»: Նրա նախընտրական կարգախոսները հատուկ են «աջակողմյան» պոպուլիստներին՝ դո’ւրս շպրտենք բոլոր փչաններին, դո’ւրս շպրտենք բոլոր նրանց, ովքեր անկողնում զվարճանում են աղջիկների հետ, բայց ամուսնացած են, տա’նք ամերիկացիներին բավականաչափ գազ ու նավթ եւ այլն:
Պետք է լիներ. «Ադրբեջանի կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին». «ՉԻ»
Թե չէ նորից հին ու արդեն մաշված «պլաստինկեն» է միացրել, թե բա ժողովուրդն է որոշում: Ձևը լավ են գտել, ինչ աղետ բերեն, մեղավոր միշտ ժողովրդին են համարելու:
Հայաստանի տնտեսությունն այսօր վարկային ասեղի վրա նստած անհուսալի վարկառուի է հիշեցնում, որ պարտք է վերցնում՝ այլ պարտատերերին վճարելու համար. «Փաստ»
Մասնագետները դառնությամբ արձանագրում են, որ ռեէքսպորտի «հեքիաթն» ավարտվում է, իսկ բյուջեի եկամուտները՝ նվազում: Դրա հետևանքով բյուջեի դեֆիցիտը, շատ հնարավոր է, վերածվի լիակատար ճեղքվածքի: Այստեղ նույնիսկ արտաքին պարտքի ավելացումը կարող է չօգնել, քանի որ դրա մի մասն էլ գնում է դրանից առաջ վերցրած մյուս վարկերի սպասարկմանը:
System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանը հեռացրել է գրառումը, թե պատմությունը ջնջողն արժանի է մահվան
Հրապարակման հեռացման պատճառները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանվել։
Կինոն ոչ միայն պատմություն է, այլև հանրային կյանքի զարգացման կարևոր ուղղություն. Ժաննա Անդրեասյան
Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության շրջանակում: «Հայկական
Շեշտվել է 2014թ.-ից մեկնարկած Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստանում ԳԼԿ ծրագրի արդյունավետությունը և դրա շարունակականության անհրաժեշտությունը
Երևանում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը
«Լռեցված ոճիրը. Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»
Մոր գիրք՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
OpenAI-ն պատրաստվում է մտնել սոցիալական մեդիայի աշխարհ
OpenAI-ն պատրաստվում է մտնել սոցիալական մեդիայի աշխարհ: Ընկերությունը մշակում է սոցցանց՝ X-ի (նախկին Twitter) նմանությամբ: Ներքին պրոտոտիպում արդեն կա ժապավեն, որտեղ մարդիկ կկարողանան կիսվել ChatGPT-ի ստեղծած պատկերներով: Սեմ Ալթմանը՝ OpenAI-ի ղեկավարը, նախագծի շուրջ փակ հանդիպումներ է ունենում ու կարծիքներ հավաքում: Չի բացառվում, որ սոցցանցը դառնա կամ առանձին հավելված, կամ ինտեգրվի հենց ChatGPT-ի մեջ:
Պակիստանի հետ բանակցություններ վարելն առանց Հայաստանի համաձայնության կամ անմիջական մասնակցության` բացարձակ անընդունելի է. Արման Բաբաջանյան
Պակիստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին Հայաստանի լռակյաց ներառումը ոչ թե տնտեսական շահի հարց է, այլ՝ ազգային արժանապատվության:
Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ փորձագետների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։ Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի
«Սամվել Շահրամանյանը խոսք է տվել, որ ապրիլի 18-ին այստեղ է լինելու եւ պատասխանելու է ժողովրդի հարցերին, ամեն ինչ պետք է լինի հրապարակային»․ Արթուր Օսիպյան
«Այդ հիմնադրամի թալանը որ բացում ենք, այնտեղ մեծ մասը ոչ արցախցիներն են, բայց արցախցիներն են կան ու խոշոր գումարներով։ Հստակ է՝ թալանածը պետք է վերադարձնեն»։
Է՛հ, Սաշա սեպարատիստ
Այսպես էր սկսվում. պատմական հիշողություններ Ղարաբաղի ընտրությունների նախօրեին 19… չեմ հիշում՝ որ թվական։ Լեռնային Ղարաբաղ առանձնատարածքի խաղաղ բնակիչները, որոնք աշխարհին հայտնի են իրենց համառությամբ, կողքի երկրների 20 տոկոսը կամ նախագահի պաշտոնը գրավելու բացառիկ ընդունակությամբ, ուխտադրուժ կերպով խախտեցին 1989 թվականի դեկտեմբերին մեկին ընդունված պատմական որոշումն այն մասին, որ իրենք հարևան բարեկամական երկրի մի մասն են,
Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ.Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ.Թադեվոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Չեխովի փող.
«Հրայր Թովմասյանի օրինական եկամուտները ձեւավորվել են մինչեւ պաշտոն զբաղեցնելը եւ գումարների մեծ մասը եղել է հենց բանկային հաշիվներով». փաստաբաններ
Հրայր Թովմասյանի հիշողությամբ, թե 20-30 տարի առաջ, երբ ինքը դեռ պատական պաշտոն չէր զբաղեցնում, ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչ կազմակերպությունների հետ է համագործակցել՝ գրքեր է գրել, ծրագրերի է մասնակցել, փորձաքննություններ է իրականացրել եւ օրինական այլ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով բազմաթիվ հարցումներ է ուղարկել պետական եւ մասնավոր մարմիններ: Եվ այսօր դրան ուղղված ապացույցներ էր բերել դատարան եւ խնդրել դատարանին գրավոր ապացույցներն ընդունել:
«Հայերի դեմ ցեղասպանությունը շարունակվում է, ագրեսոր Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում»․ ԵԽ ֆրանսիացի պատգամավորներն այցելել են արցախցիներին
Նա նշեց, որ կարող են արցախցիների ձայնը բարձրացնել եվրամիության հաստատություններում։ Բայց Ֆրանսիան միայնակ չի կարող ձայն բարձրացնել ընդհանուր Եվրոպական միության տարածքում, եւ պետք է ԵՄ մյուս պետությունները նույնպես հայացք չթեքեն Հայաստանից։
Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան
Սահմանադրական դատարանը՝ գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, այսօր հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: Ստորև ներկայացնում ենք ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը
Նրանց չափազանցված հռետորաբանությունն առանձին խոստովանություն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է. Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ նրա սահմաններից դուրս, հայտարարությունների պակաս չի զգացվել։ Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն, տոնը և պահվածքը։ Երբ մեկը հետևում է Փաշինյանի և նրա շրջապատի թատերական ելույթներին, դժվար է
Գագիկ Բեգլարյանին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե
Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. Քրեական վարույթը դատարանում է
Ավինյանը բնակիչներին վստահեցրել է, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների հետ
Քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր
«Պարո′ն Թունյան, մի գեղեցիկ շոգ, ամառային օր կգնանք գարեջուր խմելու»․ Հովիկ Աղազարյան
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի ելույթում հիմնականում թալանի մոդելն էր․ համաձայն եմ, մինչև վերջին կոպեկը պիտի ետ բերել, որովհետև թալանվել է մեր ծնողներից, մեր տատերից ու պապերից և այլն։ Բայց գիտեք՝ ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ է գալու մի օր, որ մեկ էլ շուռ գան, ասեն՝ լավ նրանք թալանել են, հանցագործ էին, բա խի՞ է իմ շրջապատում նույնը կատարվում»։
Գոռ Սահակյանը Եվրոպայի ոսկին փոխարինեց արծաթով
Քիշնեւում (Մոլդովա) ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ուներ՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը: Պոկում եւ հրում վարժություններում մեր մարզիկը գրանցեց, համապատասխանաբար, 153 եւ 185 կգ, ինչը նրան բերեց երկու փոքր բրոնզ: Այդուհանդերձ, Գոռը երկամարտի 338 կգ արդյունքով այս անգամ բավարարվեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով: Վաղը նույնպես Հայաստանը մեկ մասնակից
Ալեքսանյանը հիշեց կիսաշրջազգեստները, Ռուբինյանը՝ ՀՅԴ պատգամավորներին, Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց՝ գետինը կմտնեի, նման թեզեր չէի բերի
Գեղամ Մանուկյանը, դիմելով Ռուբեն Ռուբինյանին, ասաց․ «Այսօր այս դահլիճում նստած մարդը (նկատի ունի Ն․ Փ․-ին,-հեղ․) Ադրբեջանի պահանջով հողին հավասարեցրեց Ձեր հայրիկի՝ ինձ համար հարգելի Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Հայաստանի անկախության հռչակագիրը»։
Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից մեկնաբանում է Միքայել Սրբազանի վերջին հարցազրույցը, նրան անվանում` պարոն Աջապահյան
Քանի որ պարոն Աջապահյանը քաղաքականությամբ զբաղվող հոգեւորական է, նրա խոսքի մեջ շատ վառ է արտահայտվում հայ քաղաքական մտքի, մեծամասամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական մտքի պտուղը լինելու հանգամանքը. Կարապետյան
«Ձեր իսկական լիդերը երկու բառի մեջ երեք-չորս տառասխալ էր անում, դա է ձեր կրթությունը»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր գործընկերներին
Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների՝ Գյումրիում ընտրությունների մասին արված հայտարարություններին՝ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Ասում եք՝ դուք Գյումրիում պարտվեցիք, ով էլ խոսի հաղթանակից ու պարտությունից, գոնե դուք մի խոսեք։ Բա դուք՝ որպես Դաշնակցություն կամ «Հայաստան» դաշինք ո՞ւր էիք, ձեր դեմքով՝ որպես քաղաքական երկու խմբակցություններ և քաղաքական ուժեր դուք քաղաքական ասելիք չունե՞ք, քաղաքական հայտ չե՞ք ներկայացնում, թե՝ ամաչել եք ձեր դեմքով ներկայանալ»։
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են
ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ
Ինչ-որ պրինցիպներով չենք առաջնորդվում, մեր իրավունքը ոտնահարել են. Անաստաս Միկոյան 64-ի բնակիչ
Մեզ պետք է վերադարձվի 3,37 հա հողամասը եւ մեր բնակարանների վրայից հանվի բանկի գրավը
Վստահ եմ, պարո՛ն վարչապետ՝ գիտակցում եք, թե սուտ խոստումների ու պետական շահերի ուրացման ինչ ժառանգություն եք թողնում. Լիլիթ Գալստյան
Հատուկ ցինիզմ պետք է ունենալ՝ 2024-ը վերջին 20 տարվա ամենախաղաղ տարին համարելու համար, երբ այդ խաղաղ տարում 40 զինծառայողի մահ է արձանագրվել. Լիլիթ Գալստյան
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մանրամասներ է հայտնել
Ապրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող


















































