Օրվա լրահոսը

«Մեզնից ի՞նչ են ուզում։ Ձեռ ե՞ն առնում։ Ինչքա՞ն կարելի է ասել՝ Ղարաբաղը հանձնեցիք, Ղարաբաղը հանձնեցիք, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյան․ «Մենք ասել ենք, որ փորձում ենք հասցեագրել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում և ուղիղ խոսակցությամբ։ Միջազգային երաշխիքների, մեխանիզմների ստեղծման ճանապարհով ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Մենք վստահ էինք, որ այդ դեպքում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծելու։ Բռնի տեղահանությունից հետո իրենց ինքնալուծարման փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը շարունակվել չի կարող, ԼՂ-ում հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»։

Ընդգծել եմ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ հարաբերությունների ներկայիս դինամիկան և կարևորել երկկողմ համագործակցության զարգացման համար առկա զգալի ներուժը. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնում է. «Այսօր հանդիպել եմ քաղաքական հետազոտությունների ամերիկյան «Heritage» հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի, Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհայի և իրավախորհրդատու, Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանի հետ։ Ողջունելով հյուրերին՝ ընդգծել եմ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ հարաբերությունների ներկայիս դինամիկան և կարևորել երկկողմ համագործակցության զարգացման համար առկա

ՀՅԴ-ն Հայաստանում ներկայիս գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ. Ռուբեն Ռուբինյան

Ռուբինյանը շարունակեց Դաշնակցության անցյալից դրվագներ հիշելը, ասաց՝ լավ, դարի սկիզբը մոռանանք, համարենք, որ նրանք սխալվել են. «Հայաստանը երբ որ անկախանում էր, ՀՅԴ-ն դեմ է եղել Հայաստանի անկախացմանը: Սա փաստագրված է:

Այդ ամեն ինչը, նոր մեքենան իմաստ չեն ունենա, եթե ծառայություն իրականացնող մարդը չփոխվի. Փաշինյան

Հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. Փաշինյան

Դատապարտյալը պահանջել է երեխաներին սեքսուալ բնույթի բռնության ենթարկել, ընթացքը տեսաձայնագրել, ինչին ծնողը համաձայնել է. ՔԿ

Այնուհետև դատապարտյալը կեղծ օգտատիրոջ սոցիալական ցանցի էջով շփումներ է հաստատել անչափահաս երեխաների ծնողի հետ՝ պահանջելով երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ենթարկել սեքսուալ շահագործման, ինչին վերջինս համաձայնել է՝ նյութական օգուտ ստանալու պայմանով:

ՀՀ նախագահը բարձր է գնահատել նաև Եվրամիության ձևաչափերում Սլովենիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի

«Եթե իմ կողքին կանգնեն՝ այո, կառաջադրեմ իմ թեկնածությունը վարչապետի պաշտոնում». Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց 2026 թվականին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելը։

Իտալական ANSA-ն Հայաստանը ներկայացրել է որպես Զատկի տոնն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ Իտալիայի խոշորագույն լրատվական գործակալությունը՝ ANSA-ն, որն ամսական ունենում է ավելի քան 55 միլիոն դիտողականություն, ներառել է Հայաստանը Զատկի արձակուրդների համար լավագույն ճամփորդական ուղությունների ցանկում։

«Սարիկիս հետ կտեսնվենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք»․ Վարդան Ղուկասյան

Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կգա, առաջինը կմտածի Գյումրիի մասին, հետո նոր կուսակցական մտածելակերպ կդրսևորի, ինքն էդպիսի տղա է, ես իրեն հավատում եմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Սլովենիայի փոխվարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե

Իրավահավասարության և հակախտրականության մասին այսօրվա մեր պատկերացումները հաճախ չեն համապատասխանում գործող միջազգային չափանիշներին. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի փակման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ իրավահավասարության երաշխավորումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են և շատ հաճախ կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Իրավահավասարության և

«Ձեր նվագախմբի երաժիշտներն, իսկապես բարձրակարգ են, բարձրարվեստ». Էքարտ Պրոյը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին

Այստեղ Երևանում էլ սովորեցի, ավելի ճիշտ, գուցե կյանքում առաջին անգամ զարմացա: Ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի բոլոր երաժիշտները հայ են, ինչը չտեսնված բան է, համոզված եմ ոչ միայն ինձ համար: Սա խոսում է հայերի դասական երաժշտարվեստի բարձր կրթական մակարդակի մասին: Այո, սա անհավանական բան է, գալիք հյուրախաղերիս ժամանակ այս փաստով կզարմացնեմ այլ երկրների գործընկերներիս նույնպես:

Երևանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 9-15-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 10-ին, ◾️ Արաբկիրում՝ ապրիլի10-ին և 12-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Արաբկիրում՝ ապրիլի 9-ին և 15-ին։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը

Մինսկում դպրոցն անվանակոչվել է Հովհաննես Բաղրամյանի անունով

Միջոցառմանը մասնակցել են Մինսկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարշալ Բաղրամյանի թոռները՝ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան, ինչպես նաև վերոնշյալ հիմնադրամի ղեկավարներ Արամայիս Քամալովն ու Արթուր Սողոմոնյանը։

Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ գրեթե

Կրակոցներ Աբովյանի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստի. հացատան սեփականատերը ձերբակալվել է. Shamshyan.com

Shamshyan.com.Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ ժամը 20:15-ի սահմաններում Կոտայքի մարզի

Հայ կինոյի օրը նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք…» գրքի շնորհանդեսով

Հայ կինոյի օրը Գրականության և արվեստի թանգարանում նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք…» գրքի շնորհանդեսով և գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ հանդիպումով: Այս գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Ավելին՝ Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը և «Ֆիլմ» թերթի խմբագիրը, տարբեր

«Եվրանեսթ»-ի համանախագահի հետ հանդիպմանը Մարիա Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն ապրիլի 14-ին հանդիպել է «Եվրանեսթ» ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիի հետ: Մարիա Կարապետյանը հյուրին է ներկայացրել Հայաստանի անվտանգային մարտահրավերները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵՄ եւ «Եվրանեսթ» ԽՎ կողմից աջակցության հնարավոր ճանապարհները: ԱԺ պատգամավորն անդրադարձել

«Հերիք է պաշտոնի, փողի համար գնաք Հայաստանը կործանման տանողի հետևից»․ Վարդան Ղուկասյանը կողմ է միութենական պետությանը

Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, այլ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել և ռուսին ասի՝ գիտեք դուք էս հարցերում սխալ եք, դուք մեր նկատմամբ լավ չեք պահում»։

Մարտին Էռնեկյանի հետ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում

Անդրադարձել են նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:

Դեսպան Աթաբեկյանը և Լիբանանի կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ապրիլի 15- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի կրթության նախարար Ռիմա Քարամեին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Լիբանանում Հայաստանի դեսպանություն

«Սամվել Շահրամանյանը թող մեզ հետ իջնի դատախազություն եւ պահանջի տեղեկատվություն տալ արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ»

Արցախի տեղեկատվական շտաբը կոչ էր արել ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ հատկապես իրավապահ համակարգին, ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հնարավոր հանցագործություններն ու դրանց կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հռոմի մէջ «Գրիգորեան» համալսարանում ձեռնարկը Ազրպէյճանի հերթական նենգափոխութիւնն է պատմական անհերքելի ճշմարտութիւններու. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. կաթողիկոս պատրիարք

Vaticannews/«Ազդակ». Երկուշաբթի, 14 ապրիլ 2025-ին, հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները այցելեցին Ժեհթաուիի Հայ կաթողիկէ պատրիարքարան, ուր հանդիպում ունեցան Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. կաթողիկոս պատրիարքին հետ: Անոնք ներկայացուցին Հայոց ցեղասպանութեան 110 ամեակին առիթով կեդրոնական, երիտասարդական եւ հոգեւոր բնոյթի ձեռնարկներուն մանրամասնութիւնները: Այս հանդիպումը նաեւ առիթ ծառայեց, որ խորհրդակցութիւններ ըլլան Ազրպէյճանի կողմէ տարբեր երկիրներու մէջ, որոնց

«Տենց գոռացեք Քըլըչի վրա»․ Արթուր Խաչատրյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան ասաց․ «Երբ ձեր կուսակցությունը 1918-ին իշխանություն էր, տեսանք՝ ում հետ ինչ էիք խոսում, ու դա ինչի բերեց, ձեր էժան տրյուկները չեն անցնում»։

Մարդը նորմալ թիմ չունի, այլ թիմերի օգնությամբ ընդամենը Գյումրիում համայնքապետ է ընտրվել, բայց արդեն խոսում է միութենական պետությունից. Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը Մարդը նորմալ թիմ չունի, այլ թիմերի օգնությամբ ընդամենը Գյումրիում համայնքապետ է ընտրվել, բայց արդեն խոսում է միութենական պետությունից, ՀՀ արտաքին քաղաքականությունից և այլն։ Մի կողմ թողնենք ՏԻՄ ղեկավարի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելու էթիկական, բարոյական կամ իրավական անթույլատրելիությունը, հայտարարության հակասահմանադրականությունը և այլն, ես հարցը այլ տեսանկյունից եմ ուզում

«Ասում էին՝ հայրն ու մայրդ մահացա՞ծ են, գերեզմանների վրա երդում կեր, փող տանք քեզ»․ Վարդան Ղուկասյանը՝ ընտրությունների մասին

Այ, հիմի որ ընտրություն լինի, կտեսնես մենք ինչքան ձայն կհավաքենք։ 2008 թվին ես հավաքել եմ 40 հազար ձայն», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Այս իշխանություններն իրենց սխալ քայլերով թե իրենց են թակարդի մեջ դրել, թե պետությանն ու ժողովրդին. Ձյունիկ Աղաջանյան

Մենք դեռեւս այն ժամանակ էինք զգուշացնում, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը պայմանագրաունակ երկրներ չեն, նրանք ուղղակի խաբեությամբ քաղում են ամեն ինչ՝ առանց դիմացը զիջելու որեւէ բան:

«Հակակոռուպցիոն մարմինը միանձնյա որոշեցիք Դուք, ղեկավարին նշանակեցիք Դուք, sms-ով էլ գործից հանեցիք». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Թագուհի Թովմասյանն ասաց․ «Փաստ է՝ ամենամեծ փոշիացած ծրագիրը՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի գործը, շարունակելու է մնալ Ձեր ամենագլխավոր կոռուպցիոն գործարքը, որից խուսափել չեք կարող, քանի որ Դուք եղել եք այդ ծրագրի գլխավոր դերակատարը»։

Արմեն Գրիգորյանը և Եվրահանձնաժողովի նախագահի հատուկ խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ

«Ինչի՞համար իմ ունեցվածքից տամ էս պետությանը, որպես ի՞նչ, որ իրենց օլիգարխները տիրանա՞ն»․ Վարդան Ղուկասյան

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ բա դուք ո՞նց եք հարստացել, Գյումրու նորընտիր քաղաքապետը պատասխանեց․ «Ուշադիր լսիր, ես նախ հոգեպես եմ հարուստ, երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ, 12 տարեկանից աշխատել եմ, ամբողջ քաղաքը գիտի, մինչև էսօր իմ գործարանների մնացորդները մնացել են․ գուլպա-նասկեղենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոներ, ներկրում, արտահանում, ֆերմերություն ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031