Օրվա լրահոսը

«Հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացող չեմ, թեկուզ ոտքս էլ կտրվի, ձեռքս էլ կտրվի». Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քվեարկեց Սլաբոդկա թաղամասի 6֊րդ դպրոցում տեղակայված տեղամասում։ Նա մեկ անգամ ևս բացառեց ՔՊ֊ի հետ համագործակցությունը` հայտարարելով, որ հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ չունի գնալու, թեկուզ ոտքն էլ կտրվի, ձեռքն էլ, իր համար ամենաբարձը Հայաստանի Հանրապետությունն է և հայ ժողովուրդը։ Հարցին` այդ դեպքում հնարավո՞ր է Վանաձորի սցենարը կրկնվի Գյումրիում, հայտարարեց. «Էհ, նստեցնում

ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել. ՆԳՆ

Տեղեկատվություն․ Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 12։00-ի դրությամբ)

Չեն տրամադրել «Միասնություն» դաշինքի քվեաթերթիկը

Փարաքարի համայնքի ընտրությանը մասնակցող «Միասնություն» դաշինքն ահազանգում է Մերձավանի մանկապարտեզում՝ 14\7 ընտրատեղամասում խախտման մասին։ Մի քանի դեպք է գրանցվել, որ 2 համարի քվեաթերթիկը չեն տրամադրել ընտրողին։ Ընտրատեղամասի նախագահը առայժմ հրաժարվեց մեկնաբանել այս լուրը։ Դաշինքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը քվեարկելուց հետո վստահություն հայտնեց, որ «սա չի կարող ազդել ընտրողի կամքի վրա»։   Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քվեարկության մասնակիցների թիվը 11:00-ի դրությամբ

Գյումրեցիներն ավելի պասիվ են

Հազարավորների ձայնը ավելի բարձր է լսվելու, քան այն մեկի ձայնը. Ռուբեն Մխիթարյան

Արցախն իմ ներսում է, 150.000 հատ Նիկոլ Փաշինյան ու իր պես խռխռացող ուսապարկեր լինեն. Մխիթարյան

«Ինձ ապտակող չի ծնվել»․ Սարիկ Մինասյան

Հենց նոր Գյումրու ավագանու նախկին անդամ Գևորգ Առաքելյանին, կամ որ առավել հայտնի է, Կատու Գևորգին պատկանող Գյումրվա բաղնիքում, որտեղ տեղակայված է թիվ 31/53 ընտրատեղամասը․ իր փոքրիկ որդու հետ քվեարկեց ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նա ոչ բոլոր լրագրողների հարցերին պատասխանեց։ Շփվեց շատ կարճ։ Լրագրողներից մեկի հարցին, թե աթոռն է ձեզ փոխել, դուք առաջ այսպիսին չէիք, ասաց`

Իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են․ «ՀայաՔվեի» դիտորդների արձանագրած իրավախախտումները

Գյումրիի 31/69 տեղամասում տեղ չկա մարդկանց տեղաշարժի։ Վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա: Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ: Գյումրիի 31/73 տեղամասում թեև ցուցակները փակցված են տեսանելի վայրում, բայց ցուցակների պատճենները այլ պատուհաններին են փակցված, ըստ հանձնաժողովի նախագահի` քողարկման նպատակով, ինչը կարող է շփոթություն առաջացնել: Գյումրիի տեղամասերից

Գյումրի և Փարաքար համայնքներում ՀՀ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների

Սամվել Ֆարմանյան. Փորձ է արվել հավասարության նշան դնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդիվ փորձերի ու Նիկոլ Փաշինյանի թուրքական քաղաքականության միջև

Հայաստանի որևէ իշխանություն անկախության ընթացքում տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային՝ վիճարկելով Կարսի պայմանագրով ամրագրված և առկա միջպետական սահմանները։ Բոլորն էլ այդ հարցում ճիշտ են վարվել, քանի որ դա է պահանջում քաղաքական ողջամտությունը, պատասխանատվությունն ու Հայաստանի շահը։ Կասկած չունեմ, եթե վաղը իշխանություն լինի անգամ ՀՅԴ-ն, այն ևս որևէ տարածքային պահանջ չի ներկայացնելու Թուրքիային ու իր հերթին ճիշտ է վարվելու։ Կեղծելով այս իրողությունը՝ տպավորություն ստեղծել, թե Սարգսյանին նախորդած իշխանությունն, ահա, թուրը ձեռքին գրավում էր Թուրքիան ու հետ նվաճում Արևմտյան Հայաստանը, իսկ Սարգսյանն, այ, սխալ է արել, որ Արևմտյան Հայաստանը որակել է որպես պատմաաշխարհագրական բնութագրում, ոչ միայն հակատրամաբանական է, այլև ավելին չէ, քան նիկոլաբարո խաբեությունը։

Գյումրիի 31/69 ընտրատեղամասում քվեաթերթիկների անհամաչափություն է եղել

Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել։ •2-րդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։ «ՀայաՔվեի» դիտորդի դիտարկումից հետո համաչափությունը վերականգնվել է: «ՀայաՔվե»

«Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսների ու Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ի պետ եղբոր հետ». Ռուբեն Մխիթարյան

Գյումրու թիվ 31/18 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկության եկավ «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Նա ասաց` իր վերջին 15 օրվա վերլուծությունները ցույց են տվել, որ Գյումրիում ընդդիմադիր ուժերը պայքարում են ոչ թե ՔՊ-ի դեմ, այլ պետական վարչական ռեսուրսների, մասնավորապես Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ի պաշտոնյա եղբոր դեմ։ Մեր հարցին` ի վերջո ո՞վ կհաղթի այսօր` վարչական

Հանձնաժողովի նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը շրջիկ դիտորդական առաքելություն է իրականացնում Փարաքար և Գյումրի համայնքներում շրջիկ խմբերի միջոցով, որոնք հետևում են ինչպես տեղամասային կենտրոններրում և մատույցներում, այնպես էլ 2 համայնքներում տիրող իրավիճակին և ընտրությունների հետ կապված իրադարձություններին: Առաքելության դիտորդները առավոտյան 7:00-8:00 ժամանակահատվածում դիտարկել են Գյումրիում թվով 8 և Փարաքարում 4 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստը և տեղամասերի

Պետք է փորձենք վերագնահատել խանութպանի տրամաբանությունը․ «Հայացք Երևանից»

Ուրիշ է՞լ ինչ է ուզում Ադրբեջանը։ Կարծես թե՝ ամեն ինչ ապագայում կարելի է ձեռք բերել արդեն իսկ համաձայնեցված պայմանների շուրջ բանակցություններում։ Ընթերցողին չեմ տանջի. սա արդեն մեկ անգամ չէ, որ ասվել է այդ երկրի նախագահի մակարդակով՝ Հայաստանը կարող է գոյություն ունենալ միայն այն պարագայում, եթե ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները։ Միայն Ադրբեջանը կարող է թույլ տալ,

Հայտնաբերվել են իրավախախտումներ պարունակող քարոզչական պաստառներ

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելվում է քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում. – Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելու համար՝

«Էն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, այսօր կհամոզվեք». Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի քսղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ քվեարկության եկավ թիվ 31/51 ընտրատեղամասում` իր կնոջ հետ։ Նա հայտարարեց, որ ՔՊ-ն միանշանակ իշխանություն չի ունենալու Գյումրիում, այսօր գյումրեցիները դա կապացուցեն։ Հարցին` արդյոք պատրա՞ստ է համագործակցել մյուս ընդդիմադիր ուժերի, մասնավորապես Վարդան Ղուկասյանի հետ իշխանություն ձևավորելու հարցում, Մարտուն Գրիգորյանը նշեց, թե համագործակցության պատրաստ է, սակայն կոալիցիոն հուշագրին

«Խաղաղության համաձայնագիրը», մեծ հաշվով, Ալիեւի սրտով չէ․ «Հայացք Երևանից»

Այն, որ Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, չի պատրաստվում ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման՝ արդեն երկուստեք համաձայնեցված փաստաթուղթը, ոչ մի կասկած չի հարուցում: Եվ պատճառը միայն Ալիեւի ներկայացրած՝ «պարտադիր կատարման ենթակա» հավելյալ նախապայմանները չեն: Բաքվի բռնապետը նոր պատերազմ է ուզում, ինչի մասին, բնական է, չի կարող բարձրաձայնել: Նրա հաշվարկով՝ պատերազմի

Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել Գյումրիում․ «ՀայաՔվե»

Մարտի 30-ին, ժամը՝ 02:20-ի շրջակայքում, տեսանկարահանող սարքերի տեսադաշտից դուրս էին՝ 31/7, 31/12, 31/45, 31/49, 31/79 տեղամասային կենտրոններում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները: •«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի)

Գյումրիում և Փարաքարում արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 98 տեղամասեր: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 231 տեխնիկական սարքավորում: Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում

Արմինեի գրադարանը․ յուրատեսակ գողտրիկ անկյուն՝ Գյումրու սրտում

Գյումրու  ամենահին, պատմական կառույցներից մեկում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կա իր տեսակով բացառիկ գրադարան․ գրքերը ոչ թե շարված են մի սենյակում՝ փակ տարածքում, այլ  միջանցքում։ «Ներդրում արա ապագայի համար, գիրք կարդա», «Կարդալու ժամն է»․  պատին փակցված այս  կոչերն անտարբեր չեն թողնում հյուրերին,  իսկ առավել ուշադրություն է գրավում շքեղ գրքերի ֆոնին մեծ տառերով գրված «Արմինեի գրադարան» ցուցանակը։

Մենք վճռական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ ներքին ու կարճաժամկետ, և թե՛ արտաքին ու երկարաժամկետ հարցերի լուծման առումով․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած այսօրվա բազմամարդ հանրահավաքը (տարբեր գնահատականներով՝ 10,000-15,000 մասնակից) ցույց տվեց, որ՝ 1. Մեր ողբերգական բռնի տեղահանումից հետո մենք վերջապես կարողացանք ինքնակազմակերպվել ու համախմբվել միասնական նպատակների շուրջ՝ չնայած բազմաթիվ խանգարող հանգամանքների ու անձանց առկայությանը, 2. Մենք վճռական ենք մեր իրավունքների

ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում: ԿԸՀ

«Ստեփանակերտն այսօր ենթարկվում է ոչնչացման․ ջնջում են մեր պատմական հետքը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն ահազանգեց․ «Նույն փորձը, որն Ադրբեջանը ձեռք էր բերել Նախիջևանում, այսօր կատարում է Արցախում»։

Ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն է, այլ դրանք ամեն գնով պաշտպանելը․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը։ Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է

«Զգույշ խոսեք պատերազմի մասնակիցների մասին, ամեն մեկիս մարմնի սպիները ձեր բոյից երկար են»․ Վահրամ Հակոբյանը՝ «մնայիք, կռվեիք» ասողներին

Անդրադառնալով Արցախյան շարժման մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Վահրամ Հակոբյանը վստահեցրեց․ «Ինչքան էլ փորձեն կասեցնել արցախյան շարժումը, այն կա, որովհետև այն համաժողովրդական է, իսկ մենք՝ այդ շարժման մարտիկները»։

Գյումրիի 31/05 ընտրատեղամասում ընտրողների ցուցակը հասանելի չէ քաղաքացիների համար

Գյումրիի 31/05 ընտրատեղամասում «ՀայաՔվեի» դիտորդներն ընտրախախտում են արձանագրել: Ընտրողների ցուցակը բացարձակ հասանելի չէ քաղաքացիների համար: «ՀայաՔվե»

«Գանգատների հետ կանչելը, Սահմանադրության փոփոխությունը Ալիևի ձեռքին հայերին նվաստացնելու միջոց է»․ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը վստահեցրեց՝ եթե պատշաճ պայմաններ ստեղծվեն, Արցախի ժողովուրդը կվերադառնա իր հայրենիք։

Արցախցիները պայքարում են ոչ միայն իրենց, այլ նաև ձեր իրավունքների համար․ Հենց հիմա խախտվում են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի բնակիչների իրավունքները․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Արցախցիների իրավունքների ու պահանջների մասին․ արցախցիները (և ոչ միայն) պայքարում են ոչ միայն իրենց, այլ նաև ձեր իրավունքների համար։ Դա հասկանալու/ըմբռնելու/ համար միայն մեկ շատ պատկերավոր օրինակ։ Կոնկրետ միջպետական հայցերից չհրաժարվելու պահանջը անմիջապես վերաբերում ա ցանկացած հայի/ՀՀ քաղաքացու։ Հենց հիմա խախտվում են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի

Ինչպես վատնել հարկատուների փողերը. ուղեցույց օրենսդիր մարմնից

2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայացավ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը, որի անցկացման մասին 2024թ. մարտին Ժնեւում համաձայնագիր էին ստորագրել ՀՀ ԱԺ նախագահը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: Եվ որի մասին դեռ 2024թ. հունվարին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարի հետ: Այսինքն՝ սեպտեմբերի համաժողովը պլանավորված էր առնվազն ինն ամիս առաջ, եւ

«Արցախյան շարժման էջը չի կարող փակված լինել»․ Խոսրով Հարությունյան

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Խորով Հարությունյանն ասաց․ «Երբ լսում եմ՝ գործող իշխանության ղեկավարն ասում է՝ մենք արցախյան շարժման էջը փակեցինք, սա խոսում է այն մասին, որ ինքն արցախյան հիմնախնդիրը տեսնում էր՝ որպես տարածքային վեճ երկու հանրապետությունների միջև»։

«Առավոտի» թիմը հաղթեց լրատվամիջոցների բոուլինգի թիմային մրցաշարում

«Սպորտը բոլորի համար» կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության աջակցությամբ «Արենա» բոուլինգ ակումբում կազմակերպել էր լրատվամիջոցների բոուլինգի թիմային մրցաշար, որին մասնակցելու իրավունք ունեին նաեւ նախարարությունների եւ գերատեսչությունների մամուլի ծառայություններն ու աշխատակիցները: Մասնակցության հայտ ներկայացրած ութ լրատվամիջոցներից նախնական փուլը հաղթահարած հինգ թիմերը լավագույնին որոշեցին եզրափակչում: Ծավալվեց համառ մրցակցություն, որի ընթացքում թիմերը փոխնիփոխ հայտնվում էին առաջատարի դերում: Ի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031