Օրվա լրահոսը

Գյումրիում թմրանյութի փաթեթներ տեղադրող երկու երիտասարդ է ձերբակալվել 

Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից` երկուսն էլ 22 տարեկան: Ստացվեց նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում

Կարեւորում ենք քաղաքական եւ տնտեսական առումներով աշխարհի առաջատար երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը. Հակոբ Արշակյանը՝ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ հաստատվել են հարգանքի եւ փոխվստահության վրա

Դեսպան Քվին. Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացումն առանձնակի կարևորություն ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ

Որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին. պակիստանցի իրավապաշտպան

Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք

Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ

«Հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար դոլար»

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Դավիթն առողջական խնդիրներ ուներ, ինչ փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել՝ ասում է Դավիթ Իշխանյանի կինը. Abcmedia

Abcmedia. Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մոտ մեկուկես տարի է՝ ապօրինաբար պահվում է Բաքվում։ Իշխանյանին ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։ Նրա՝ Բաքվում հայտնվելու, առողջական վիճակի, պահման պայմանների ու ընթացող դատավարության մասին ABC media-ն զրուցել է կնոջ՝ Հասմիկ Սարգսյանի հետ։ –Դավիթ Իշխանյանի գերի ընկնելու մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, ասում են՝ նա առհասարակ չի եղել Ադրբեջանի

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

 Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական

Հրազդանի վրա 2 աղբաորսիչ սարք է կառուցվել գետի և Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով

Հրազդան գետի վրա կառուցվել են 2 աղբաորսիչ սարքեր, որոնք նպատակաուղղված են կանխելու գետի և Երևանյան լճի աղտոտումը: Աղբաորսիչ հարմարանքների նախագծման և տեղադրման նպատակով ծախսվել է շուրջ 122 մլն դրամ:  Կից՝ տեսանյութի հղումը. Երևանի քաղաքապետարան

ԵՄ-ն եւ Ֆրանսիան կօգնեն Հայաստանին «հայկական բրենդի»-ն որպես նոր աշխարհագրական նշում զարգացնելու գործում

Եվրոպական միությունը տեխնիկական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին՝ «հայկական բրենդի»-ն որպես նոր աշխարհագրական նշում զարգացնելու գործում։ Աջակցության մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ փետրվարի 27-ին Երեւանում կայացած միջոցառման ժամանակ։ Եվրոպական միությունը կմիավորի ուժերը Ֆրանսիայի հետ, որի դեսպանը նույնպես ներկա էր միջոցառմանը։ «Հայաստանի հարուստ ժառանգության ներկայացումը միջազգային հարթակում կնպաստի նոր առեւտրային ուղիների ձեւավորմանը, տնտեսական աճին եւ

Նոր հացադուլ, արդեն ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ

Ես մտածում եմ, որ տարբեր կառույցների առջեւ տարբեր տեսակի ակցիաներ պետք է արվեն, որ կարողանանք գերտերությունների ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք իրենց ամբողջ գործիքակազմով ազդեն Ադրբեջանի անօրինականությունների վրա, վերջ դնեն հայ գերիների նվաստացումներին ու խոշտանգումներին:

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի մարտի 6-ին բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի

Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է

Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել

«Ասում եք՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են հանձնել իշխանությունը Նիկոլին, մենք ասում ենք՝ տղաներ ջան, դուք թյուրիմացության մեջ եք»․ Էդուարդ Շարմազանով

«Կարեն Կարապետյանին պետք չի ՀՀԿ-ից պաշտպանել, ընկեր Աղվան»․ Էդուարդ Շարմազանովը՝ Աղվան Վարդանյանին

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական ծրագրերի առաջարկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են

Զնդանում գտնվող ռազմագերիներից ոմանք անգամ մեզ են դիմում՝ տոկուն լինելու ակնկալիքով. Գևորգ Դանիելյան

«մեղադրող» կոչված կողմը, մեղադրանքի առանձին կետեր իբր հիմնավորելու նկատառումով, չի զլանում և հաճախ հղումներ է անում մեր գործիչների հայտարարություններին, ինչը վերջապես պետք է սթափեցնի բոլորիս և հուշի, որ հարկ է ձեռնպահ մնալ այդ մարդկանց առնչվող մտքերը՝ ներքին քաղաքականության նյութ դարձնելու գայթակղությունից, սա է իրական «չվնասելու» սկզբունքը:

Ֆիդան. Եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, Թուրքիան կդառնա եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մաս

Եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, Թուրքիան կդառնա եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մաս։

Ամուսնու կողմից ծեծված և նկուղում հրկիզված 28-ամյա կինը նոր մանրամասներ է պատմել դեպքից․ Shamshyan.com

Shamshyan.com-ը մարտի 2-ին հրապարակում էր արել այն մասին, որ Արմավիրի մարզում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։ Shamshyan.com է զանգահարել տուժող, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ա․ Ա․-ն, որը ցանկացել է ներկայացնել դեպքից որոշ մանրամասներ: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Լրատվական կայքերում դեպքի մասին տեղեկությունը տարածվում է

Ինչո՞ւ է դատախազությունը ենթադրում, որ Հայրապետյանների ընտանիքը 1990-ականներ է մտել զրոյական բալանսով․ Վահագն Դալլաքյան

Ուսումնասիրվել են 1980 թվականից սկսած Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի եկամուտները, որն այդ ժամանակ 17-18 տարեկան տղա է եղել, իսկ ընտանիքի մյուս անդամների մասով հաշվարկներ չեն արվել, դրանք չեն վերլուծվել, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանի հայրը՝ Ռաֆիկ Հայրապետյանը, 1955 թվականից աշխատել է, ինչի վերաբերյալ փաստաթղթերը պաշտպանական կողմը ներկայացրել է դատախազությանը։ Վերջինս, ի դեպ, ԽՍՀՄ վերջին տարիներին ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, բայց քանի որ հարցը 30-40 տարվա վաղեմության է, արխիվներում այդ փաստաթղթերը չեն պահպանվել։

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 40 զինծառայող

Զինվորական դատախազությունը 2024 թվականին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար

Կանխվել է շուրջ 30 կգ մարիխուանան Հայաստանում իրացնելու փորձը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ: Փետրվարի

«Բույրը կնոջ ներդաշնակությունն է՝ բնականության և գեղեցկության համադրությունը»

Կնոջ ժպիտը կյանքի ամենասքանչելի նվերն է, որն արթնացնում է մեր հոգին: Ժպիտը նրա ուժն է, որը պարունակում է սիրո, երջանկության ու համերաշխության հզորագույն տարրեր:

Քննարկվել են ՀՀ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։ Ներկայացվել են մաքսային անցակետերի ենթակառուցվածքները, ընթացակարգերը, դրանց կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը: Քննարկվել են Հայաստանի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության

Վրաստանում Էդուարդ Հակոբյանը և Լևան Կակավան քննարկել են մի կողմի տարածքում մյուս կողմի կիրառած տեղորոշման էլեկտրոնային կապարակնիքների փոխճանաչման հարցերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական

Մենք շատ լուրջ ռիսկեր ենք տեսնում. Գենյա Պետրոսյանը՝ օրենքի նախագծում դատավորներին առնչվող կարգավորումների մասին

Դատավոր անդամները պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ ո՛չ դատավոր անդամները՝ որեւէ անկախ մարմնի

Հայտնի բլոգերը ավտոմեքենան վարում է առանց ամրակապվելու, պատճառաբանելով, թե մեքենան գնելիս ամրագոտին անսարք է եղել. Shamshyan.com

Shamshyan.com. «222 Lava» մականվամբ հայտնի բլոգերը Երևանում շրջում է «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով՝ առանց ամրակապվելու: Այսօր՝ մարտի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն արձանագրել է խախտումը, իսկ «222 Lava»-ն պատճառաբանում էր, որ երբ ավտոմեքենան գնել է, ամրագոտին անսարք է եղել, ու խոստացավ, որ 2 օրվա ընթացքում խնդիրը կվերացնի, ինչից հետո արդեն կվարի ամրակապված: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Օտարերկրյա համալսարանները նույնպե՞ս տեղափոխվելու են «Ակադեմիական քաղաք»

Չնայած որ կառավարությունը ձեռնամուխ է մնում մինչեւ 2030 թվականը «Ակադեմիական քաղաքի» գործարկման ծրագրին, չհստակեցված է մնում «Ակադեմիական քաղաքում» Հայաստանում գործող օտարերկրյա համալսարանների ներգրավվման հարցը: Այս առթիվ գրավոր հարցումներով դիմել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին, Հայաստանում ֆրանսիական համալսարանին եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին՝ փորձելով ճշտել՝ կառավարությունը երբեւէ կապի դուրս եկե՞լ է նրանց հետ՝ ի վերջո «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելու

«Այն հիմարները, ովքեր չեն հասկանում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, չեն ճանաչում նրան, չգիտեն, որ մեծագույն հայրենասեր է». Մանե Թանդիլյան

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանության աշխատանքի արդյունքում շատ գերիներ արդեն վերադարձվել են Հայաստան, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրանց աշխատանքի շնորհիվ է դա եղել»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031