Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա. երգեր են ջնջել

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա և ջնջել վեց երգ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է երգիչը: «Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր: Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով – ջնջել 6 երգ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական:

Նաիրա Զոհրաբյան. «Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել պղծություն»

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր պանթեոնում ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին: «Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել պղծություն: Ես լսում էի Անդրանիկ Քոչարյանին, Սասուն Միքայելյանին, դրանից մեկ օր առաջ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանին: Այդ մարդիկ ըստ էության «կոչ» էին անում Բաքվում գտնվող եւ խոշտանգվող մեր ռազմագերիներին ինքնասպան

Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել

«Ազգ». Օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի, Մարտունու, Աղդամի շրջաններում Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։ Հաղորդվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։ Ըստ տեղեկությունների, ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով

«Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք օր-օրի փոքրացող Հայաստանում ուրախանում են իրենց աճող ռեյտինգով»․ Հայկ Մամիջանյան. «Ա1+»

Քոչարյանն է 2021թ․ կոչ արել, խնդրել, առաջարկել, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին

Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի միջամտել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը. Հայկ Կոստանյան

Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է. Ի պատասխան «Հետքում» հրապարակված «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին» վերնագրով հոդվածի՝ հայտնում եմ հետևյալը։ Հոդվածում նշված «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերը հանրահայտ ամերիկյան Orbis Operations ընկերությունն է։ Ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ

«ՀՀ իշխանությունները չեն ուզում, որ այդ մարդիկ վերադառնան, հատկապես Ռուբեն Վարդանյանից սարսափում են»․ հացադուլավոր քաղաքացի

Հարցին՝ տեղեկություններ ունե՞ք՝ ձեր և Մանե Թանդիլյանի այս քայլը տեղ հասե՞լ է Ռուբեն Վարդանյանին՝ թեկուզ ընտանիքի անդամների միջոցով, արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Վարդան Ավագյանը պատասխանեց․ «Տեղեկությունն այն է, որ Ռուբեն Վարդանյանը չի դադարեցրել հացադուլը»։

Արցախցի մի խումբ ակտիվիստներ անց են կացրել իրազեկման արշավ՝ բացահայտելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը

Արցախցի մի խումբ ակտիվիստներ 301-ի աջակցությամբ, նախաձեռնել են իրազեկման արշավ՝ բացահայտելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը Այս անձինք դատապարտվել են կեղծ մեղադրանքներով, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Ակտիվիստները, ռազմագերիների լուսանկարները ձեռքին, շրջել են Երևանի փողոցներով՝ փակցնելով պաստառներ և հիշեցնելով, որ պատանդառվածների բացակայությունը բոլորիս ցավն է, և որ նրանք չպետք է մոռացվեն։

Վրաստանը մեծացնում է դեպի Ռուսաստան իր արտահանումների ծավալները: Մինչդեռ մեր երկրում ամեն օր քննարկումներ են ծավալվում այն մասին, թե ինչպես նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Հարևան Վրաստանը մեծացնում է դեպի Ռուսաստան իր արտահանումների ծավալները։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 3-ը Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է գրեթե 30 անգամ, և հիմնական գնորդը Ռուսաստանն է (14 հազար տոննա)։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում երկիրը վաճառել է 27,5 հազար տոննա կարտոֆիլ՝ 8 միլիոն

«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույթի տեքստը. «Ազատություն»

Զելենսկին ներկայացրել է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը

«Հայաստանը ոգեշնչում է դարավոր վանքերով, պատմական վայրերով և հիասքանչ, անաղարտ բնությամբ»

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն գերմանական TRPSTR ճանապարհորդական հարթակի հետ միասին ստեղծել է Հայաստանի մասին հետաքրքիր հոդված։ «Հայաստանը ոգեշնչում է դարավոր վանքերով, պատմական վայրերով և հիասքանչ, անաղարտ բնությամբ» վերնագրված հոդվածում ներկայացված են Հայաստանի շքեղ բնապատկերները, հարուստ մշակութային ժառանգությունը և արկածային զբոսաշրջության լավագույն հնարավորությունները։ Արկածախնդիրների համար սա իսկական գտածո է նշում է հեղինակը։ Հոդվածում ընդգրկված են 10

«Հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում». Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովա

Կարեւորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները

Աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները. Յուրա Մովսիսյանը՝ արցախցիների մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։ «Իհարկե, բոլորի համար շատ դժվար ժամանակներ էին։ Շատ տխուր է։ Մարդիկ մահանում էին։ Ես հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Ղարաբաղյան իրադարձությունները պատմության ևս մեկ պահ են, ինչպես Ցեղասպանությունը, որը չափազանց ծանր

Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա): Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։   ԱՄՆ-ում ՀՀ

«Ղեկավար կոչեցյալը մեր գլխին ինչ օյին ասես, բերում է»․ Սրբազան շարժման մասնակից

Սրբազան շարժման մի քանի մասնակիցներ Ազատության հրապարակում էին՝ ի զորակցություն Մանե Թանդիլյանի։

Իսրայելական մամուլ. «Թուրքիան կառճակատվի Իսրայելի հետ Սիրիայում»

Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։  Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։ Իսրայելական մամուլն այս թեման պահում է ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով գործընթացին` իսրայելական առաջատար «Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է

«Նույն կամային բնավորությունն էլ ունի Մանե Թանդիլյանը․ Ռուբենը մեզ սովորեցրել է՝ անգամ փոքր շանսի դեպքում պետք է պայքարի ճանապարհն ընտրել»․ Մեսրոպ Առաքելյան

«Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որևէ էական քայլ չեն անում, հակառակ պարագայում առնվազն միջազգային հանրության արձագանքը կլիներ ուղղված Ադրբեջանին, նույնիսկ, եթե ՀՀ իշխանություններն այդ ամենը լուռ են անում»․ Մեսրոպ Առաքելյան

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը

Այսօր՝ մարտի 6-ին, Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։ Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ՝ Արմեն Ռուստամյան (Հայաստան), Լիլիթ Գալստյան (Հայաստան), Տարոն Տոնոյան (Հայաստան), Արսեն Համբարձումյան (Հայաստան), Սևան Դանիելյան (Իրան), Խաժակ Մկրտչյան (ԱՄՆ), Տարոն Տեր-Խաչատուրյան (ԱՄՆ), Հովսեփ Տեր-Գևորգյան (Ֆրանսիա), Մուրադ Փափազյան (Ֆրանսիա), Հակոբ Բագրատունի (Լիբանան), Րաֆֆի Տոնապետյան (Կանադա):   ՀՅԴ

Մանե Թանդիլյան. «Ես ցանկություն չեմ ունեցել հանդիպելու ՄԻՊ-ի հետ»

Ես անձամբ ճանաչում եմ Անահիտ Մանասյանին, առիթ եմ ունեցել նախկինում ճանաչել: Իրավաբան է: Բայց, ցավոք սրտի, վատագույն ՄԻՊ-ն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ես սա ցավով եմ ասում: Նա պիտի պաշտպանի մարդու իրավունքները այս երկրում, ոչ թե ՔՊ-ի իրավունքները Հայաստանի Հանրապետությունում: Նա զբաղված է դրանով:

Կայացել է «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում

Կառավարությունը 2025 թվականի մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, և չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին և ստանդարտներին։

«Քեզ ուղարկել են, որ ինձ շարքից հանես, վրես դատական գործ հարուցել տաս»․ Վարդան Ղուկասյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Գյումրու նախկին քաղաքապետ, մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութով պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ երեկ Ազգային ժողովում իր հասցեին հնչեցրած քննադատություններին։ Նազելի Բաղդասարյանը մասնավորապես ասել էր, թե  Վարդան Ղուկասյանը իրեն  բազմաթիվ անգամներ է սպառնացել, նրա սպառնալիքներին սովոր է, բայց և թույլ

«Իմանալով նաև Ռուբեն Վարդանյանին՝ վստահ չեմ, որ նա կդադարեցնի հացադուլը։ Անհանգիստ եմ նրա և Մանե Թանդիլյանի առողջության համար»․ Նարինե Աղաբալյան

«Առայժմ ՀՀ իշխանությունների կողմից գերիների հարցով շահագրգռվածություն չենք տեսնում». Նարինե Աղաբալյան

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական

Նոր կրճատումները համաշխարհային ֆինանսավորման ճգնաժամ են ստեղծում, ինչը վտանգի տակ կդնի լրացուցիչ միլիոնավոր երեխաների կյանքեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի հայտարարությունը համաշխարհային օտարերկրյա աջակցության կրճատման վերաբերյալ ՆՅՈՒ ՅՈՐՔ, 5-ը մարտի 2025թ. – «Հայտարարված և ակնկալվող ֆինանսավորման կրճատումները կսահմանափակեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կարողությունը՝ հասնելու ծայրահեղ կարիքի մեջ գտնվող միլիոնավոր երեխաների: Բազմաթիվ դոնոր երկրների կողմից նմանատիպ կրճատումները հաջորդում են աջակցության վերջին երկու տարիներին արված կրճատումներին` այնինչ երեխաներին աջակցելու կարիքն աննախադեպ ծավալի է հասել: Միլիոնավոր

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են կասկածելի հեղուկ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ո․-ի կողմից կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա աղցանի մեջ նկատել են թմրանյութի նմանվող հեղուկ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիմել է ԿԸՀ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում հավատարմագրվելու նպատակով

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Գյումրիի ավագանու 2025թ. մարտի 30-ի արտահերթ ընտրություններում հավատարմագրվելու նպատակով: Տեղեկացնում ենք, որ այս անգամ «Ականատես» դիտորդական դաշինքին կմիանա նաև «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպությունը։ Միաժամանակ հայտարարում ենք, որ շահերի բախման իրավիճակից խուսափելու նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը մարտի 30-ին Գյումրիում կայանալիք

ԿԸՀ-ն բաշխել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ

Փորձագիտական եզրակացությամբ՝ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.), Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9

Նախարար Պապոյանի հետ հանդիպմանը Մանթաշյանց գործարարների միության անդամները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերի մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին հանդիպել է Մանթաշյանց գործարարների միության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում միության անդամները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և ներմուծման ընթացակարգերին, առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծմանը, լոգիստիկ հնարավորությունների և կապիտալի շուկայի զարգացմանը, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031