Օրվա լրահոսը
Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա. Փաշինյան
2018-2024 թ.թ. աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%
Հանրային տիրույթում փորձագիտական խոսքի, առողջ և փաստահեն քննադատության բաց կա. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու
«Ո՞վ բերեց Նիկոլին» – դիմակահանդեսն ավարտված է
Սկիզբը՝ այստեղ: ԱՄՆ արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը խոստացել է կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, հատիկ առ հատիկ հրապարակել ԱՄՆ նախկին վարչակազմի եւ USAID-ի կողմից ֆինանսավորված բոլոր գունավոր եւ անգույն հեղափոխությունների ինքնարժեքը թե՛ հետսովետական, թե՛ արաբական երկրներում եւ թե՛ մնացյալ աշխարհամասերում, որտեղ ԱՄՆ նախկին վարչակարգերն ուղղակիորեն միջամտել են ներքաղաքական գործընթացներին՝ ծրագրելով, ուղղորդելով, ֆինանսավորելով եւ
Իրական Հայաստանի իրական հայեցակարգը. Վահե Հովհաննիսյան
Գործող վարչապետի առաջարկին՝ սկսել քննարկումներ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, պետք է արձագանքել՝ սկսելով զանգվածային պրոցես։ Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ. Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից Նոր սոլիդ իշխանության ձևավորում (կոալիցիոն սկզբունքով) Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու
Դատավորը Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործով դատախազի միջնորդությունը համարեց ոչ հիմնավոր, իսկ բացակայությունը՝ անհարգելի
Միեւնույն ժամանակ դատարանն արձանագրեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հայցվորի կողմից նման վարքագիծ է դրսեւորվում, հետեւաբար, հաջորդ դատական նիստերի ընթացքում եթե նման վարքը շարունակվի, ապա դատարանը համապատասխան գործողություններ կիրականացնի հայցվոր կողմի նկատմամբ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը
50 հազար դրամով հնարավոր է ձեռք բերել ապահովագրական փաթեթ. Անահիտ Ավանեսյան
Հայտարարագիր ենք լրացնում, որ պետությունը տեսնի՝ ով առավել կարիք ունի այս սոցիալական կրեդիտների
«Քաղաքական մոտիվներով հարկադիր կերպով հեռացած հայերը իրավունք ունեն վերադառնալու իրենց տեղերը»
1919թ. «Լեռնային Ղարաբաղի հայության ժամանակավոր համաձայնությունը Ադրբեջանի կառավարության հետ» համաձայնագիր Օրեր առաջ իմ գրապահարանից գտա մի թանկ գիրք, որն ինձ էր նվիրել արցախցի մի կին՝ Փառանձեմ անունով, երբ ես առաջին անգամ 90-ականների կեսերին հայտնվեցի Շուշիում: Արցախի Փիրջամալ գյուղում քահանայի ընտանիքում ծնված, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Արամայիսի (Միսակ Տեր-Դանիելյան) «Ղարաբաղի տագնապը» օրագրությունն էր (1993թ, «Հայաստան» հրատ):
ԱՄՆ-ն ողջունում է Օջալանի կոչը. «Այն կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին»
Ermenihaber. ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) ուղերձին: Հուքսը նշել է, որ այն կարևոր զարգացում է և հույս հայտնել, որ այն կօգնի մեղմացնել իրենց թուրք դաշնակիցների վերաբերմունքը հյուսիս-արևելյան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործող ԱՄՆ գործընկերների նկատմամբ: «Մենք հավատում ենք, որ
Գորշ գայլերի առաջնորդը մահացե՞լ է
Ermenihaber. Թուրքիայում բնակվող և սոցցանցերում իրեն պետականամետ մարդ որակող Ունալ Ջանբեյ անունով անձը թուրքական մամուլում ամենաշրջանառվող լուրերի հեղինակն է դարձել: Ջանբեյը փետրվարի 27-ին X-ում կատարած գրառմամբ պնդել է, որ իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին հոսպիտալացվել է։ Նրա գրառման համաձայն՝ Բահչելին մահացել է
Ատամնաբուժական ծառայության համար ծախսված գումարը հնարավոր է հետ ստանալ. Անահիտ Ավանեսյան
Հայտարարագրող անձը կարող է այն հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով
Գլուխ խոնարհելով ի հիշատակ «սումգայիթի» մարտիրոսվածների՝ մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել և իրավական մեխանիզմների շրջանակում պատժել հանցագործներին. հայտարարություն
Այսօր Բաքվում հայ գերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական և քաղաքական ղեկավարների նկատմամբ շարունակվող «դատը» քաղաքակիրթ մարդկության համար ևս մեկ ամոթալի հանցագործություն է, որի վրա նույնպես միջազգային հանրությունն աչք է փակում՝ խրախուսելով Ադրբեջանի բռնապետական վարչակարգին նոր հանցագործություններ իրականացնելու։
«Ձերբակալվել եմ 2015-ի ապրիլի 13-ին, մինչ օրս գտնվում եմ կալանքի տակ»
Փետրվարի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը կայացրեց որոշում դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի գործով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ բացառիկ վերանայման բողոք էր բերել նրա պաշտպանը՝ Ա. Ջուվանովան: Սաֆարյանը ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով: Պատժի ժամկետին հաշվակցվել էր Ռուսաստանի Դաշնությունում 2 ամիս 27 օրը, պատժի կրման սկիզբը հաշվել էին 2016
Սումգայիթի ջարդերի արձագանքներն անգլիալեզու մամուլում
Ի հեճուկս տեղեկատվական բլոկադայի փորձերի՝ թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ այլ երկրներում Սումգայիթի ջարդերին վերաբերող հրապարակումներ եղան
Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրենի հետ քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը։ Գևորգ Մանթաշյանը ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի
Վարդան Ղուկասյանին ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը. «Հետք»
Նա գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում:
«Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ». Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ժամանակն է, համայն հայությունը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։
Թրամփը կզբաղվի՞ Հայաստանի հարցով
Երեւանը հայտնել էր, որ հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան փաստաթուղթը համաձայնեցվել էր Թրամփի վարչակազմի հետ, սակայն Բլինքենի նշած մասնագիտական խումբը դեռեւս չի ժամանել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրումից շուրջ մեկ ու կես ամիս է անցել։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ այդ պահին` պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ ստորագրած փաստաթղթով պարտավորվեցին
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք. ԱԳՆ
Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:
Հակոբ Ավագյան. «Այս կերպ դեֆորմացված և խիստ վարչարարություն սահմանված շրջանառության հարկի ռեժիմ չեք տեսնի աշխարհի ոչ մի երկրում, որը կառավարության այս որոշումով չի փոխվում
Բայց խնդիրների խնդիրը շարունակում է մնալ այն, որ մեր երկրում խախտվել է շրջանառության հարկի գաղափարախոսությունը՝ պարզություն, կանխատեսելիություն, և շարունակվում է այդ տրամաբանությամբ ավելի ու ավելի խճճվել։ Եվ արդեն այնքան ենք խճճվել, որ ամեն նոր ընդունվող որոշում այս տրամաբանության մեջ ավելի է խորացնում ու խճճում պատկերը։
Բրայան Մասթի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին
Փետրվարի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Հանդիպմանը դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը և երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին։ Դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը՝ փոխադարձ շահերի առաջմղման, ՀՀ ժողովրդավարական զարգացման
Քննարկվել են ՀՀ-ում և Իրանում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու կամ չեղարկելու հարցերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը
Այս կարևոր հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում կազմակերպելը կարող է շատ օգտակար լինել ներքին լարվածությունը թուլացնելու տեսակետից
Եթե Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ազգային գաղափարախոսության ջահակիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նման հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու հարթակ ստեղծվի, ապա, վստահ եմ, որ շատ սահուն կերպով կվերականգնվի նաև Եկեղեցի–Պետություն երկխոսությունը։
Երկու դեպքում էլ այդ անգործություն դրսևորողները հայկական իշխանություն չեն կարող համարվել. Անժելա Էլիբեգովա
Որովհետև երբ նիկոլը տաք-տաք նստած Երևանից զրպարտում է Ռուբեն Վարդանյանին շատ լավ գիտակցելով, որ ոչ միայն այդ մարդը չի կարող իրեն պատասխանել և պաշտպանվել, այլ էլ ավելի է բարդանալու իր դրությունը թշնամու բանտում, վնասելը այ սենց է լինում։
Սումգայիթում հայերի նկատմամբ վայրագություններն ամբողջովին արտացոլում են ցեղասպանություն տերմինը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 37 տարի առաջ այս օրերին` փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց, որն իր ծավալով, բնույթով և նպատակներով ամբողջովին արտացոլում էր ցեղասպանություն տերմինը: Բանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները ի վնաս կոմբինատի՞
Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության պահանջների էական խախտմամբ, շահագործել են հարստացուցիչ ֆաբրիկան։
Երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն այս ցեղասպան գործողությունների ճանաչման և դատապարտման, փոխհատուցման դեպքում. «ՀայաՔվե»
Հետամուտ ենք լինելու Սումգայիթի ջարդերի և մեր ժողովրդի դեմ մյուս հանցանքների միջազգային դատապարտմանը. «ՀայաՔվե» 37 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության։ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպմամբ իրականացվեցին հայերի զանգվածային ջարդեր, որոնք աչքի ընկան իրենց առանձնակի դաժանությամբ։ Սումգայիթի հարյուրավոր հայ բնակիչներ սպանվեցին և խոշտանգվեցին, քաղաքի ամբողջ հայ բնակչությունը՝ մոտ 18000
Իշխանութիւնը իր գործունէութեամբ դաւաճանած է հայ ժողովուրդին ազգային շահերուն, այդ պատճառով կը հրաժարինք հանդիպումներէն. Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ. «Ասպարեզ»
Հայաստանի Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեան 17էն 20 Փետրուարին, աշխատանքային այցելութիւն մը տուաւ Հոլանտա, սակայն գաղութի ներկայացուցիչները ընդհանրապէս մերժեցին անոր հետ հանդիպումներուն մասնակցիլ՝ իբրեւ բողոք Հայաստանի կառավարութեան վարած քաղաքականութեան: Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Մասիս Աբրահամեան «Ալֆա Նիուզ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնեց, որ Սինանեանի հետ մերժած են հանդիպիլ Հայ Դատի կառոյցներու ներկայացուցիչները, Հայ
Գագիկ Մելքոնյան. «Հռչակագիրն այսօր իրականությո՞ւն է, հիմա կա՞ Արեւմտյան Հայաստան, ասենք՝ ըտենց պետություն եղե՞լ ա». «Հրապարակ»
Այդ ժամանակից դարերով մենք Ռուսաստանի լծի տակ ենք եղել, արված է այնպես, որ մենք միշտ պիտի էդ լծի տակ մնանք ու չկարողանանք դուրս գալ, ու անընդհատ ասել են՝ «հա՜, հեսա Թուրքիան ձեզի կուտի», հիմա էլ ասում են՝ վեկտորը փոխել եք, Թուրքիա եք գնում, Ռուսաստանից պրծանք, հիմա էլ՝ Թուրքիա, բայց մենք չպետք է ոչ մեկի լծի տակ մնանք, պետք է դառնանք անկախ երկիր, թեկուզ փոքր, բայց անկախ։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։ Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման


















































