Օրվա լրահոսը
Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, բայց ձերբակալվածի կարգավիճակ չունի. հայտարարություն
Կուսակցությունը մշտապես գործել է թափանցիկության սկզբունքով և ձգտել է հանրությանը ներկայացնել իրավիճակի իրական պատկերը։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին մեզ փոխանցվել էր տեղեկություն, որ ամեն ինչ լավ է, և նա կայունանում է։ Սակայն, երբ ավելի մանրամասն տեղեկատվություն էինք փորձում ստանալ, պարզվեց, որ մեզ տրամադրված տեղեկությունները ամբողջական չեն եղել։ Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը կուսակցության նախագահ
ՔՊ-ում քննարկվել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը: Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Բաքվում անցկացված շինծու դատավարության ընթացքում Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ցուցմունք են տվել, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը իրենց մեղավոր չեն ճանաչել շինծու մեղադրանքներում
factor.am. Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով այսօրվա դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջինը ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, որ Հայաստանը
Նախկին խորհրդային պետություններից միայն Հայաստանն էր բոլորից լավ պատրաստված կոմունիզմից սահուն անցում կատարելու ժողովրդավարությանը. Դարոն Աճեմօղլուն
Նախկին խորհրդային պետություններից միայն Հայաստանն էր բոլորից լավ պատրաստված կոմունիզմից սահուն անցում կատարելու ժողովրդավարությանը՝ հաշվի առնելով մարդկային կապիտալը և արտասահմանում ունեցած աջակցությունը. այս մասին thebell.io-ին տված հարցազրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Դարոն Աճեմօղլուն: «Բայց Հայաստանը հաջողությունների չհասավ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական տեսանկյունից։ Ես հիմնական խնդիրն եմ համարում այն փաստը,
Կոչ ենք անում դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
Միանում ենք ՀԲԸՄ-ին և այլ կազմակերպություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։ Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան
Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ. News.am
News.am. Ռուբեն Վարդանյանի նկարները ակնհայտորեն ցուցադրում են մարմնի տեսանելի հատվածներում վնասվածքներ եւ այստեղ միջազգային ստանդարտները շատ հստակ են, երբ անձը առողջ, առանց վնասվածքների հայտնվում է պետական ներկայացուցիչների ձեռքերում, ապա պետությունն է կրում այդ վնասվածքների պատասխանատվությունը եւ պետք է բացատրություն տա այդ վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Փակ հաստատությունում
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր
Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը, իսկ դատի ժամանակ արված լուսանկարներում նրա դեմքին երևում էին
Մի քանի խոսք Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հնարավոր լուծարման մասին
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով բանտում է գտնվում 1999թ.-ից, հայտարարեց, որ պատրաստ է իր կողմնակիցներին կոչ անել վայր դնել զենքերը և դադարեցնել զինված դիմադրությունը Թուրքիային։ Հայտարարությունը հնչել է Էրդողանի դաշնակից ազգայնական կուսակցության՝ MHP-ի ղեկավարի վերջին զանգից հետո, ով հրավիրել է Օջալանին նման կոչով դիմել՝ իրեն ազատ արձակելու դիմաց։ ▪️PKK-ի առաջնորդը կոչ է
«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու». Մհեր Գրիգորյան
«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու, մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ առանց հստակեցնելու, թե երբ է մեկնարկելու սահմանազատման հաջորդ փուլը: Հարցին, թե որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա ընդհանուր
Օջալանը կոչ է արել «զինաթափվել և ինտեգրվել թուրքական պետությանը»
Աբդուլա Օջալանը կոչ է անում վայր դնել զենքերը։ 1984 թվականից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրն իր «Խաղաղության և ժողովրդավարական հանրության մասին կոչ» վերնագրված ուղերձն այսօր փոխանցեց Իմրալի կղզում գտնվող բանտ ժամանած իր յոթ կողմնակիցներին։ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ DEM կուսակցության անդամները շտապեցին այդ ուղերձը հանրությանը փոխանցել Ստամբուլում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Աղօթք առ Սուրբն Գրիգոր Նարեկացի Ֆրանչիսկոս Պապի ապաքինումին համար
Վատիկանի Պարտէզներու Սուրբ Գրիգոր Նարեկացիի արձանին առջեւ աղօթք կատարուեցաւ վասն Սրբազան Պապի առողջութեան, Սուրբ Գրիգոր Նարեկացիի լատինաց մօտ ծիսական տօնին առիթով։ Ռոպէր Աթթարեան – Վատիկան «Ով Սուրբ Գրիգոր Նարեկացի բարեխօս եղիր Սուրբ Պետրոսի յաջորդ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին, Անոր պարգեւէ ուժ, առողջութիւն, ապաքինում, որպէսզի կարողանայ շարունակել իր առաքելութիւնը, Աստուծոյ ժողովուրդին ի սպաս նուիրական ծառայութիւնը»։ Աղօթքն է
Հայ-թուրքական սահմանի բացումը հակված է ավելի շատ հումանիտար էֆեկտ կրել․ նախկին փոխնախարար
Ըստ 1997-1999 թվականներին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Մովսես Զավարյանի՝ հայկական շուկան Թուրքիայի համար գրեթե ոչ մի հետաքրքրություն չուներ 90-ականներին։ «Սահմանի բացումը մեկ դրական կոմպոնենտ ուներ․ դա Թուրքիան որպես տարանցիկ ուղղու օգտագործումն էր։ Ես ենթադրում եմ, որ էական փոփոխություններ չեն եղել» – մեկնաբանել է նախկին փոխնախարարը՝ «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով քննարկման ժամանակ։ Էկոնոմիկայի
Մեր հասարակությունն իր ցասումն է հայտնում՝ ականատես լինելով խոշտանգված Ռուբեն Վարդանյանի նկարներին
Լուծումը չարիքի հեռացումն է
Սփյուռքի հայկական խոշոր կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ադրբեջանի հալածանքներին վերջ դնելու կոչ են անում
Հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը, որպեսզի վերջ դրվի բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հալածանքներին։ «Որպես աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքի կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններ՝ մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու համար աշխարհահռչակ հայ բարերար, հայազգի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական քաղաքական
Բաց նամակ Սպոլյարիչ Էգերին` Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՐՅԱՆԱ ՍՊՈԼՅԱՐԻՉ ԷԳԵՐԻՆ Հարգելի նախագահ Սպոլյարիչ Էգեր, Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական
Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նսորագավիթ 1-ին փողոցում գործող «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ավտոտեխսպասարկման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ: Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում
«Լևոնը Բալասանյան չէ, Բարսեղյան է, նրան չեն կարող ճնշել»․ «Եվրադաշինքը» ներկայացրեց Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին
Ինչպես տեղեկացրել ենք, «Եվրաքվեն» ներկայացնող քաղաքական երեք քաղաքական ուժերը՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի եվրոպական» կուսակցություններն այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հուշագիր ստորագրեցին՝ Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում դաշինքով հանդես գալու, որը կոչվում է « Եվրադաշինք», քաղաքապետի թեկնածուն «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Նա երկու անգամ եղել է ավագանու անդամ։ Լևոն Բարսեղյանն ասաց, որ
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված
Արցախը հանձնել են, ռազմագերիներին հանձնել են, որ հանգիստ իրենց գործունեությունն իրականացնեն. Անաստաս Իսրայելյան
Եթե գերիների հարցին անդրադարձ չկա, ուրեմն միասնական թուրքի հետ համագործակցելով՝ իրականացնում են հակահայկական գործունեություն. Իսրայելյան
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողին
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ենթասպա Է․ Ն․-ն իր հետ հիմնարկ է բերելու թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի
Էդմոն Մարուքյան. « Ուզում եմ լուծում առաջարկել. Հայաստանը Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին ազատելու գործիքակազմ ունի»
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Youtube-յան հարթակում հերթական անգամ ուղիղ եթեր է մտել:
Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ` Սուրբ Գրիգոր Նարեկացիի ծիսական տօնն է այսօր
vaticannews. Այսօր ըստ լատինաց Սուրբ Գրիգոր Նարեկացիի ծիսական տօնն է հաստատուած Ֆրանչիսկոս Պապին կողմէ, վաւերական մէկ հրահանգով, որ հրատարակուեցաւ 2 Փետրուարի 2021-ին, «Աստուածային Պաշտամունքի եւ Խորհուրդներու մատակարարման» Վատիկանեան վերատեսչութեան կողմէ որով «Կաթողիկէ Եկեղեցւոյ Վարդապետ» Սուրբ Գրիգոր Նարեկացիի յիշատակութիւնը՝ կամ տօնը, ներմուծուեցաւ Արեւմտեան Լատին Եկեղեցւոյ ծիսական տօնացոյցին մէջ` սահմանելով զայն յիշատակել ամէն տարուայ Փետրուարի 27-ին: Յիշատակելի
Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը: Շատ պարզ. Արմեն Աշոտյան
Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։
Ո՞վ է «ջեբկիրը» նախընտրական Գյումրիում․ էթիկայի նորմերից զուրկ ընտրարշավ
Այսօր մենք տեսնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր լոզունգը նույնականացրել է իր թեկնածուի հետ, ինչն իմ դիտարկմամբ՝ մի կողմից քաղաքական օրակարգի սնանկության ու ծրագրային ասելիքի բացակայության արդյունքն է, մյուս կողմից, ինչ-որ տեղ երևի դրանով քողարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը և առաջ բերվում թեկնածուի անունը, ով իրենց ընկալումներում երևի թե հեղինակություն ունեցող անձ է, և այդ հեղինակության հիման վրա ուզում են ձայներ հավաքել
«Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է. հայտարարություն
իշխանության ներկայացուցիչները քննադատությունն ընդունելու փոխարեն, փաստորեն, իրենց «սվիններն» ուղղում են խմբագրության դեմ, որը հայաստանյան լրատվական դաշտում որակյալ լրագրության ամենահարուստ փորձն ու ավանդույթներն ունեցողներից է.
Տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիում օտարերկրյա 3 քաղաքացիներ տելեգրամյան էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել են տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա
«Բա պետք է չգերեվարվեր»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
«Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում»․ Անդրանիկ Քոչարյան
Եվս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառման ուղղությամբ. Արսեն Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր դատավոր Արամյանի նախագահությամբ եւս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառելու ուղղությամբ: Մասնավորապես, փաստաբան Նարե Հոնարչյանի միջնորդության բավարարմամբ դատարանն արձանագրեց, որ այդ խափանման միջոցի կիրառման համար էլեկտրոնային սարքերի (բրասլետ) կիրառումը չպետք է լինի ինքնանպատակ եւ այն դեպքում, երբ խափանման միջոցի պայմաններում
Հայաստանի պետական կառույցների պասիվությունը կամ անարդյունավետ քայլերն անընդունելի են և չեն կարող արդարացվել. Հայկական Փի Ար ասոցիացիա
Հայկական Փի Ար ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները, անօրինական ձերբակալությունները և անարդար դատավարությունները։ Այս գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքները, այլև հանդիսանում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության շարունակությունը՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտ ստեղծել և ճնշել ինչպես Հայաստանում,

















































