Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կանդրադառնան ԵԽԽՎ-ում Զ. Փոստանջյանի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների վրա

Ինչ վերաբերում է հարաբերություններն անհուսալի դաձնելու մտահոգությանը, ապա հարցնեմ` արդյոք հիմա հարաբերություններ կա՞ն: Թուրքիան ինքն է կանգնեցրել ցանկացած բարելավման գործընթաց, ինձ չի թվում, թե որևէ գործընթաց, որ տեղի չի ունենում, դրան ինչ-որ հայտարարություն պիտի խանգարի

«Եթե դուք չլինեք, Աֆրիկայից ստրուկ կբերենք» (Տեսանյութ)

Բանվորները պնդում են, որ այսպիսի սպառնալիքներ են ստացել իրենց գործատուների կողմից  Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» գործարանի մի քանի աշխատակիցներ այսօր նախագահական նստավայր հանձնեցին իրենց բողոք-նամակը: Այլումինի փայլաթիթեղ արտադրող գործարանի բանվորները բողոքում են, որ վտանգավոր արտադրամասում աշխատելու փոխարեն իրենք ոչ մի հավելավճար չեն ստանում: Նախագահականի դիմաց հավաքված բանվորների խոսքով, մեկուկես տարի առաջ գործարանի աշխատակիցները դիմել են

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ի հուշամեդալ հանձնեց Սլովակիայի ԱՕԿ-ի գործկոմի անդամ Թիբոր Միկուշին

Այսօր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյակի (ապրիլի 27-ին) առիթով Երեւան ժամանած այդ երկրի ԱՕԿ-ի գործկոմի անդամ, Տրնավայի նահանգապետ Թիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը: Գագիկ Ծառուկյանը հոբելյանի առիթով հյուրին հանձնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման պատվին 2011 թվականին թողարկված հուշամեդալ եւ իր անունից` շնորհավորական ուղերձ: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ Սլովակիայի պատվիրակության ղեկավարին

Սերժ Ավեդիքյան. «Թումանյանն ուզում էր ասել, որ ադաթներն օրենքներից հզոր են» (Տեսանյութ)

Այսօր Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Անուշ» օպերայի նոր բեմականացման փակ դիտումը, իսկ ապրիլի 26-ին, 27-ին եւ մայիսի 3-ին, 4-ին` պրեմիերան: Ինչպես այսօր  Ազգային ակադեմիական թատրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Անուշի» նոր մեկնաբանության լիբրետոյի ադապտացիայի եւ բեմադրության հեղինակ, ֆրանսաբնակ հայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, «Անուշի» նոր բեմականացումն այն չէ, ինչ տարիներ շարունակ

«Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է միանգամից երկու մրցանակի

Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը Պեկինում կայացած 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում արժանացել է միանգամից երկու մրցանակի: Ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին արժանացել է Վահագն Հայրապետյանը, իսկ «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը շնորհվել է դերասան Վահագն Սիմոնյանին: Պեկինի միջազգային փառատոնը ասիական տարածաշրջանի ամենահայտնի փառատոնն է, որում ժյուրիին գլխավորում էր Ռուսաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սլովակիայի ԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ

Սլովակիայի ԱՕԿ-ի նախագահ հարգարժան Ֆրանտիշեկ Չմելար Սրտանց շնորհավորում եմ Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ բեղմնավոր ու հաղթանակներով լի գործունեության երկար տասնամյակներ: Սլովակիայի մարզիկների դերը մեծ է միջազգային սպորտի առաջընթացի գործում: Ձեր մարզիկները և առանձին թիմերը խոսուն հաղթանակներ են տանում պաշտոնական բազմաթիվ մրցաշարերում: Նրանք հաճախ են սահմանում ռեկորդներ, աչքի ընկնում մեծ վարպետությամբ

Արտեմ Հարությունյան. Նեյնիմ-նեյնիմը նորից փոթորկում է

«Գրական մթնոլորտի նշաձողն իջել է, որովհետեւ մասսայական պոպուլիզմի ամեն տեսակ դրսեւորումներին ընդառաջ գնացող գրչակներ կան: Սրա կողքին, սակայն, անուրանալի է Անկախության բերած ազատությունը, որից  շատ լուրջ հեղինակներ օգտվում են»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բանաստեղծ, թարգմանիչ  Արտեմ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ,  այդ ազատությունից օգտվում են նաեւ ոչ որակյալ գրականություն ստեղծողները, որոնց գրքերը երբեմն ամենավաճառվածների թվում են. «Այսօր

Բաղդասարյան. «Մեր երեխաներին Հյուսիսային պողոտայի անճոռնի շենքե՞րը պետք է ցույց տանք»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  այսօր Պուշկինի 25 շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ լրագրողներին հայտնեցին շենքի պահպանության շուրջ իրենց մտահոգությունը: Շենքի երկու կողմերում հյուրանոցներ են կառուցվելու` վտանգելով հարակից պատմական շինությունների գոյությունը: «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ է, նշեց, որ Պուշկինի 25 շենքը երևանցիների համար թանկ է, քանզի Թամանյանի կողմից

Տնօրենին մեղադրելու համար ներողություն է խնդրում

Այսօր Aravot.am-ի խմբագրություն էր եկել Արա Հովհաննիսյանը եւ խնդրում էր հերքել երեկվա իր հայտարարությունը, որ Շենգավիթի թիվ 139 մանկապարտեզում դրամահավաք է կազմակերպվել. «Թյուրիմացություն է տեղի ունեցել, երեխաս է ինձ ասել, ես էլ հավատացել էի, որ մանկապարտեզի տնօրինությունը 7 հազար դրամ է հավաքում ավարտական վինետկաների համար: Ես իմ ասածների համար ներողություն եմ խնդրում, ուղղակի թյուրիմացություն է

Կենսաթոշակի համար մորը մահվան հասցրած որդին դատապարտվել է ազատազրկման

Տարեց մորը ծեծի ենթարկելու համար 52-ամյա Գառնիկ Վարդանյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ Գ.Վարդանյանը ծեծել է մորը՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, ինչից օրեր անց նա մահացել է։ Ըստ դատավճռի՝ Գառնիկ Վարդանյանը 2012թ. հունվարի 18-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարանի ննջասենյակում

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ

Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին: Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև <<Մոսկվա>> կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը: Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ

Գյումրիում կենացները քաղցրանում են. ձերբակալվել է նաև Քավոր Հարութի անչափահաս որդին

Քիչ առաջ Գյումրիի ոստիկանությունը ձերբակալել է Հարություն Խաչատրյանի, նույն ինքը Քավոր Հարութի անչափահաս որդուն՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ նա հանձնել է նաև ավտոմատը, որը նրա ձեռքին եղել է ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցների ժամանակ։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից

«Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ». Արթուր Սաքունց

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ, որ բիզնեսի հետ փոխկապակցված մյուս պաշտոնյաների հարցն էլ քննության առարկա դառնա, «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա նշում է, որ եթե անգամ արդյունքը բավարար չլինի, այնուամենայնիվ պետք է ցույց տալ, որ պետք

Վահրամ Բաղդասարյան. «Եվրոպան մեզ կպաշտպանի՞»

«Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վտանգավոր համարեց պատերազմի վտանգ ունեցող երկրի համար, ինչպիսին է Հայաստանը, այլընտրանքային զինծառայողների թվի աճի միտումը: Նրա համոզմամբ՝ խղճի եւ կրոնի դավանանքի պատրվակով երիտասարդները խուսափում են պարտադիր զինծառայությունից, ինչը բավականին վտանգավոր է, քանի որ պատերազմող երկրի համար անգամ մեկ զինվորի

411.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 25-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ:

Արթուր Սաքունց. «՝Մենք ստրուկներ ու հպատակներ չենք»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց, որ այլընտրանքային զինծառայողների նկատմամբ քաղաքացիական հսկողություն պետք է լինի, այլ ոչ թե ուժային հսկողություն: Խոսելով գործող օրենքի մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Ընդունման սկզբից մեռյալ օրենք էր, օրենքը չէր ապահովում այլընտրանքային ծառայություն: Մենք ստրուկներ

Հրայր եւ Աննա Հովնանյանները բարեգործությանը կտրամադրեն ավելի քան կես միլիարդ դոլար

Էդիլ Հովնանյանը, Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամի անունից, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ իր ծնողները` Հրայր և Աննա Հովնանյանները, ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվներ կփոխանցեն Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամին: Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելություն է հռչակել «բարեգործական, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ

Քաղաքացիները մտահոգ են Պուշկինի 25 շենքի պահպանության խնդրով (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Պահանջում ենք կասեցնել ցանկացած կազմակերպության շինարարական աշխատանքները կենտրոնում» Այսօր Պուշկինի 25 շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ լրագրողներին հայտնեցին  շենքի պահպանության շուրջ իրենց մտահոգությունը: «Փրկենք Երևանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ կառավարության 2011թ-ի համապատասխան որոշմամբ շենքը «փոխանակվել» է Դավիթաշենում կառուցված ԱԻՆ նոր շենքի հետ` հանձնվելով «Լեւ ընդ Դավ» ընկերությանը, որը կառուցել է այդ շենքը

«Երեւանցին իր քաղաքում հայտնվել է տնվորի վիճակում». Մանուկ Սուքիասյան (Տեսանյութ)

Վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը ներկայացրեց իրենց տեսակետը.  «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երեւանում  ցանկացած անկյունում կարող է անդուր եւ հակահիգիենիկ տեսքով մեկը քեզ մոտենալ  100-200 դրամ պահանջել, որը հայտնի չէ, թե ուր է գնում: Երեւանցին ակամայից իր քաղաքում հայտնվել է տնվորի

Էդմոն Մարուքյան. «Լավ է ուշ, քան երբեք»

ՍԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ չէ այլընտրանքային զինծառայության մասին օրինագծին: Պատգամավորը առաջարկվող փոփոխությունները դեռ մի բան էլ համարում է ուշացած: «Լավ է ուշ, քան երբեք: Նախագիծն ուշացած է, որովհետև, եթե մենք ժամանակին անեինք դրանք, կարող էինք տարբեր խնդիրներից խուսափել»,- այսօր «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ իր մոտեցումը բարձրաձայնեց պատգամավորը:

«Արմավիայի» տեղը շարունակում է թափուր մնալ

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն այս պահի դրությամբ դեռ որևէ ընկերություն չի դիմել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Հիշեցնենք, ապրիլի 22-ին լրացել է «Արմավիայի» հետ կառավարության պայմանագրի ժամկետը, որով այդ ընկերությանը բացառիկ իրավունքով հանձնվել էին օդային որոշ ուղղություններ: Փաստորեն, արդեն շուրջ 4 օր է, ինչ այդ ուղղությունների հարցն առկախ է

Ինչո՞ւ «Ժառանգությունը» մոռացավ տրակտորները եւ համագործակցեց ԲՀԿ-ի հետ

Պարզաբանում են ՀԱԿ, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչները Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում, անդրադառնալով ilur.am-ի լրագրողի վրա կատարված հարձակմանը, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տարոն Մարգարյանի աջ ձեռքը հանդիսացող կրիմինալը մի քանի անգամ հարվածեց լրագրողին, եւ այդ արտառոց միջադեպը սրվում է՝ հաշվի առնելով, որ դա ընտրություններից առաջ էր»: Նա ցավ հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ այդ միջադեպը

ԲՀԿ-ն հակադարձեց «Բարեւ Երեւանին»՝ «Ի՞նչ խախտումների մասին է խոսքը, երբ համագործակցում ենք»

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը քննարկում-բանավեճ էր հրավիրել՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին: Քննարկման ժամանակ ԲՀԿ ցուցակի ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը  վստահեցրեց, որ 465 ընտրատեղամասերը պետք է կարողանան պահել. «Սրանց դեմ պայքարը միայն ես տեսնում եմ, որ միասնական ուժով պետք է լինի: Կուսակցությունը պետք է  այնպիսի մարդկանց ուղարկի ընտրատեղամասեր, որպեսզի վստահ լինենք, որ այդ մարդիկ

Խղճի եւ կրոնի ազատությունն ու հայրենիքի նկատմամբ պարտքի համատեղումը

«Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության , ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված համապատասխան օրենսդրության քննարկումների ժամանակ բուռն քննարկումներ են եղել: Վիճելի հարցերը վերաբերվում են խղճի եւ կրոնի ազատության եւ ՀՀ ազգային անվտանգության գերակայության խնդիրներին: Այդ պատճառով էլ կազմակերպվել

«Դիսկ» վաճառողներին կթույլատրեն ունեցած «ապօրինի» դիսկերը վաճառել

Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անում տեսա-ձայնասկավառակներ վաճառող  մի քանի տնտեսվարողներ, որոնց խանութներն արդեն մի քանի օր է՝ փակ են: Մինչ կառավարությունից նրանց բողոքին որեւէ մեկը կարձագանքեր, տնտեսվարողները Aravot.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրին, թե «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի կիրառման դեպքում քանի՞ ընտանիք է սոված մնալու եւ

Այազ Մութալիբովի եւ Արամ Սարգսյանի մոսկովյան հանդիպումից

1995 թվականին Մոսկվայում Այազ Մութալիբովը, ով ընդհատակում էր գտնվում, քանի որ իր երկրում իրեն ոչ միայն ատում էին, այլեւ վերադարձի պարագայում պատրաստվում էին դատապարտել, հանդիպում է խնդրում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանից: «Պարոն Սարգսյան, ես ուզում եմ խոստովանել, որ պատերազմը մենք տանուլ ենք տվել, բայց երբեք մեզնից չպահանջեք, որ մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- հանդիպման հենց

Ցեղասպանությունը շարունակվում է

Հայոց ցեղասպանության չընդունումը միջազգային կառույցների կողմից անպատժելի է դարձնում նաեւ այսօր իրականացվող ցեղասպանությունները: Այսօր բավական բարդ իրադրության առաջ են կանգնած Իրաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Իրաքում բնակվող ազգային փոքրամասնություններից անելանելի դրության մեջ են հայտնվել ասորիները եւ եզդիները: Անդրադարձը եզդիների իրավիճակին մեզ ստիպեց այն հանգամանքը, որ 2007 թվականի ապրիլի 23-ին Իրաքի Մոսուլ քաղաքում հրապարակային գնդակահարվեցին ազգությամբ 24

Հայուհին կմասնակցի Բոդրումի պարային փառատոնին

Նա հանդես կգա ազգային տարազով Անի Ոսկանյանը  սովորել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, եւ չնայած մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն առայժմ աշխատում է հյուրանոցային ոլորտում: «Առավոտի» հետ զրույցում Անին պատմեց, որ երկրորդ մասնագիտությամբ էլ պարուհի է՝ շուրջ  10 տարի է՝ պարում է,  մասնակցել է բազմաթիվ փառատոների՝ Իսպանիայում, Լեհաստանում, Գերմանիայում եւ այլուր: Հայաստանում եւ արտերկրում Անի Ոսկանյանը ներկայացնում

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին առեւանգել են

Ֆուտբոլիստը մի քանի ժամ մնացել է պատանդի կարգավիճակում: 39-ամյա Օրտեգան Բուենոս-Այրեսում իր ավտոմեքենայի ղեկին է եղել, երբ չորս անհայտ տղամարդիկ մեկ այլ մեքենայով կտրել են նրա ճանապարհը եւ առեվանգել: Նրանք Օրտեգայի մեքենայից տարել են եղած դրամը եւ արժեքավոր իրերը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանցագործները ֆուտբոլիստին չեն վնասել եւ մի քանի ժամ հետո ազատ են արձակել:

Պետք է հասանելի լինեն դասագրքերի և շտեմարանների էլեկտրոնային տարբերակները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։ «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031