Օրվա լրահոսը

«Օպելն» ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 16:33-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Աքորի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել՝ 17.15-ին: Ալավերդի-Աքորի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի 26 ՍԼ 689 պետհամրանիշով ավտոմեքենան:

Չորս երեխայի մայրը թալանել է Իրանի քաղաքացուն

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Ինգա Հ.-ի գործի դատավարությունը:

Արսեն Չ.-ն բերման է ենթարկվել

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ին, Քուչակ գյուղից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արսեն Չ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Յարոսլավսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով: ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Մարտի 1-ի զոհերից մեկի կինը մեղադրվում է փողոցում ամուսնուն դանակահարելու մեջ

Մարտի 1-ի գործով զոհերից մեկի` Արմեն Ֆարմանյանի կինը` Աննա Էլոյանը, մեղադրվում է երկրորդ ամուսնուն դանակահարելու, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու  մեջ, եւ նրա վերաբերյալ գործն արդեն դատարանի վարույթում է, տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: Ոստիկանությունը պարզել է, որ Աննա Էլոյանը 2013թ. մայիսի 25-ի` ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկի մոտակայքում, վիճաբանել է իր

Բերման են ենթարկել ՀՀ պետական սահմանը հատելիս

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 18-ին, ժամը 01.25-ին, Ուֆա-Երեւան ավտոբուսի երթուղով ՀՀ պետական սահմանը հատելիս` «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գասպար Մ.-ն:   Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա հուլիսի 18-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

Ակտիվիստներին բերման ենթարկելու ոստիկանության վարկածը

Տեղեկացրել ենք, որ  Ֆեյսբուքյան «Ազատագրում» խմբի տարածած տեղեկության համաձայն, «Երեք քաղաքացիների՝ Գոռ Առաքելյանին, Կարեն Հարությունյանին եւ Մելիք Դավեյանին այսօր գիշերը ոստիկանությունը առանց որեւէ հիմնավորման բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք։ Ոստիկանությունը տարածել է տեղի ունեցածի իր վարկածը: 2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել,

Խաղողօրհնեքը` լուսանկարներով

Տեղեկացրել ենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որին հաջորդում է խաղողօրհնեք: Տոնը լուսանկարներով:  

Թենիսը տղամարդկանց աչքերով (ֆոտոշարք)

Մեծ թենիսը գեղեցիկ խաղ է, իսկ մարզական ֆոտոլրագրողների մեծ մասը տղամարդիկ են: Ահա թե ինչ է ստացվում նրանց լուսանկարներում: Սա այն դեպքն է, երբ ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Ռուսաստանը վերջնականապես կորցրեց չափի զգացումը Հայաստանի հետ հարաբերություններում

Հայաստանի հասարակությանն այլ բան չի մնում, քան մեկընդմիշտ հրաժարվել Ռուսաստանի հետ որեւէ ռազմավարական հարաբերությունից

ՀՅԴ ԳՄ-ում փոփոխություններ կլինեն

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը

103-ամյա բրազիլուհին աշխարհի ամենատարեց պարաշյուտիստուհին է (տեսանյութ)

Չնայած պատկառելի տարիքին, Աիդա Մենդիսը շարունակում է ցատկել պարաշյուտով՝ զարմացնելով բրազիլացիներին:

Նախկին նախարարը ծեծել է նախկին պատգամավորին

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի օդանավակայանում վիճաբանել, ապա` ծեծել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մերաբ Սամադաշվիլուն: Ըստ վրացական աղբյուրների, տեղի իրավապահները ձերբակալել են նախկին նախարարին, հարցաքննել եւ բաց թողել: Սամադաշվիլին «Միասնական ազգային շարժում» կուսակցության խմբակցությունից էր եւ Օկրուաշվիլու հակառակորդներից մեկը: Նաեւ նրա պատճառով է նախկին նախարարը փախել է Վրաստանից եւ Ֆրանսիայում

Հայաստանի ըմբիշները` սփոփիչ գոտեմարտերում

Սոֆիայում ավարտվեցին ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ցերեկային մրցահերթի գոտեմարտերը:

5 փաստ թվային հեռուստատեսության մասին

1. Երբ թվային հեռուստատեսության համակարգը մուտք գործեց Մեծ Բրիտանիա, Իտալիա և Իսպանիա, նշված երկները որոշեցին այն դարձնել վճարովի, որպեսզի զարգանա մալուխային հեռուստեսության հետ մրցակցությունը: Սակայն հեռուստադիտողներն այդ որոշումը շատ բացասական ընդունեցին և հանվեց վճարովի համակարգը: 2. 2006 թվականին ընդունվեց «Ժնև 2006» համաձայնագիրը, ըստ որի, Եվրոպայի բոլոր երկները պարտավորվում են մինչև 2015թ.-ը բոլոր հեռուստաալիքները անալոգային հեռարձակումից

Եգիպտոսում սկսել են թալանել քրիստոնյաներին

Եգիպտոսի 84 միլիոնանոց բնակչության մոտ 10 տոկոսը քրիստոնյա է:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (տեսանյութ)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Բոստոնահայերը սիրիահայերի համար 1,3 միլիոն դոլար են հանգանակել

ԱՄՆ Բոստոն քաղաքի հայ համայնքը 1,3 միլիոն դոլար է հանգանակել Ղարաբաղում սիրիահայերի համար բարվոք պայմաններ ստեղծելու համար: Այդ նպատակով գործող «Արի» հիմնադրամի Հայաստանի համակարգող Սուրեն Գրիգորյանը հայտարարել է,որ նախատեսվում է Սիրիայից Ղարաբաղ տեղափոխվածների համար առանձնատներ կառուցել անասուն գնել: Մշակովի հողի հարցը կքննարկվի Ղարաբաղի կառավարության հետ: Կա ցանկություն ամեն ընտանիքին հանձնեկ մեկ հեկտար հող:

Ազգային ժողովի պատգամավոր Մնացական Մնացականյանը երթևեկում է առանց ամրագոտու (ֆոտոշարք)

Ազգային ժողովի պատգամավոր Մնաց Մնացականյանը չգիտես ինչու չի հարգում իր կողմից ընդունված օրենքը, տեղեկացնում է shamshyan.com-ը: Երբ ճանապարհային ոստիկանները օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին փորձում են վարչական պատասխանատվության ենթարկել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, որոշ պատգամավորներ պնդում են, թե իրենք ազգընտիր են եւ մտահոգված են ազգի ճակատագրով ու «գայ»-ի տեսուչը պետք է բացառություն անի ե իրենց չտուգանի:

Շամիր Աթյանը մեկնարկեց մաքուր հաղթանակով

Հայաստանցի 84 կգ քաշային ըմբիշ Շամիր Աթյանը Սոֆիայում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 1/16 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում տուշեով (մաքուր հաղթանակ)  ավարտեց պայքարը կորեացի Հոկ Գվոնի հետ: Հաջորդ փուլում նրա մրցակիցը բելառուս Ալեքսանդր Խուշտովն է:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արեն Ալեքյանը հաղթահարեց որակավորման փուլը

Հայաստանցի 66 կգ քաշային Արեն Ալեքյանը Սոֆիայում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում միավորների 3:1 տարբերությամբ որակավորման փուլում պարտության մատնեց հունգարիայի ներկայացուցիչ Գեորգիո Բաբասկուն եւ անցավ 1/8 եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը բելառուս Սուրկո Ռաշիտխանաուն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վիկտոր Կազիշվիլին բավարարվեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով

Սոֆիայում մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի անդամ, 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Նախնական բոլոր գոտեմարտերն ավարտելով ժամանակից շուտ՝ հայաստանցի ըմբիշը եզրափակչում հանդիպեց ամերիկացի Քել Շնայդերի հետ եւ համառ պայքարում զիջեց մրցակցին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արտակ Հովհաննիսյանը նույնպես շարունակում է պայքարը

55 կգ քաշային ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 1/8 եզրափակչի առաջին գոտեմարտում 10:4 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տարաս Մարկովիչին ու  թիմակիցների հետ միասին շարունակում է պայքարը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Բերման են ենթարկվել երեք ակտիվիստ

Ֆեյսբուքյան «Ազատագրում» խմբի տարածած տեղեկության համաձայն, «Երեք քաղաքացիների՝ Գոռ Առաքելյանին, Կարեն Հարությունյանին եւ Մելիք Դավեյանին այսօր գիշերը ոստիկանությունը առանց որեւէ հիմնավորման բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք։ Երեք ժամ պահելուց հետո տղաներին բաց են թողել։ Մենք դատապարտում ենք ոստիկանության նման անլուրջ ե ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը՝ առանց հիմնավորման քաղաքացիներին մեկուսացնելը եւ առանց հիմնավորման բաց թողնելը»: Գոռը, Կարենը

Այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածք

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:

Փրկարարները բացել են ութ փակ դուռ

Այսօր փակ դռան մասին ութ ահազանգ է եղել

Կարեն Մովսիսյանը նվաճեց երկրորդ տեղը

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Պոբլա դե Լիլեթ քաղաքում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 92 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ տեղը: «Շախմատային Հայաստանը» տեղեկացնում է, որ Մովսիսյանը միայն կես միավորով ետ նմաց հաղթողից` ՖԻԴԵ-ի վարպետ Լուիս Ալբերտո Գոմեսից (Իսպանիա):

Պայթյուն Բեյրությում. Զոհվել է 27 մարդ

Արաբական աղբյուրները հաղորդում են, որ մահապարտ-ահաբեկիչը Լիբանանի Բեյրութ քաղաքում պայթյունի հեղինակ է դարձել, որի արդյունքում զոհվել է 27, վիրավորվել 336 մարդ: Ահաբեկիչը ընտրել է երեկոյան ժամը, երբ քաղաքի փողոցները մարդաշատ են: Պայթյունի պատասխանատվությունը վերցրել է «Աիշայի ջոկատ» խմբավորումը: Պայթյունի տարածքին հարակից շատ շինություններում հրդեհ է սկսվել, շենքերի կրած վնասը զգալի է: Դեպքից տուժած հայերի մասին

Ավտոմեքենան ընկել է ձորը. Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Տեղեկացրելենք,  որ այսօր Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ֆեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Երեւան 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 10 LL 164 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել

Սերժ Սարգսյանը կուզեր, որ Ադրբեջանում վերընտրվեր Իլհամ Ալիեւը (ֆոտոշարք)

սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար եւ ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031