Օրվա լրահոսը
Ֆրանկոֆոն Հայաստանից մինչեւ պոեզիա
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը վերջերս Լիոնում մասնակցել է Սենգորի անվան ամբիոնների 11-րդ աշխատաժողովին եւ Բազմալեզվության խմբի աշխատանքներին: Նա գտնում է, որ Հայաստանը կարեւոր ընտրություն է կատարել՝ մտնելով Ֆրակոֆոնիայի տիրույթի մեջ, դառնալով Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կից անդամ: Ըստ ռեկտորի, երբ ընդհանրապես անդրադարձ է արվում Ֆրանկոֆոնիային, խոսքը վերաբերում է 5 մայրացամքների վրա գտնվող ավելի
Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Նախքան կազանյան հանդիպումը ՀՀ նախագահը շատ հստակ էր հայտարարել այն մասին, որ Կազանում առաջընթաց կգրանցվի, եթե ադրբեջանական կողմը վերջին պահին ինչ-ինչ առաջարկներ չանի Ուրբաթ օրը Կազանում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասել էր. «Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար
ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
A1plus-ի Post Scriptum հաղորդաշարի հաղորդման (23.06.2011) հյուրն է Եր—անի քաղաքապետ Կարեն Կարապետյանը -Պարոն Կարապետյան, այսօր շատ է հնչում մետրոյի թանկացման հետ կապված հարցը: Ասում են, որ աշխարհի բոլոր երկրներում մետրոն դոտացիայի վրա է: Այդուամենայնիվ, ինչո՞ ւ Դուք այլ—ս չեք կարող պահել այն դոտացիան, որը կա: – Մետրոն մեզ մոտ էլ է դոտացիայի վրա, մենք դոտացիան
ՆԵՐԽՈՒԺԵԼ ԷՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվեց բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացի, 37-ամյա Միքայել Ռուբենի Թումասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հունիսի 23-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմնիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Հովսեփ Սարգսյանի կողմից: Միքայել Թումասյանը, բնակվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, գրանցվել է համակարգչային համակարգեր ներխուժող — այնտեղից համապատասխան տեղեկություններ որսացող
ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին որպես խափանման միջոց երկամսյա կալանք է կիրառել է Կապանի բնակիչ Կարեն Աթայանի նկատմամբ, ով մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, բավարարելով ոստիկանության Կապանի քննչական մարմնի միջնորդությունը: Ինչպես ՙԱռավոտում՚ տեղեկացրել էինք, հունիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՙԿապանի բժշկական կենտրոնից՚ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, թե Մ. Ստեփանյան փողոցի
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԷՐ ԿԱԶԱՆՈՒՄ
«Եթե իսկապես Հայաստանն այդ ազատ, թափանցիկ, ժողովրդավարության գնացող երկիրն է, որի մասին Ստրասբուրգում խոսեց գործող նախագահը, ապա անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իմանա, թե ինչ է պարունակում այն փաստաթուղթը, որն առանց առարկության ընդունվեց Հայաստանի կողմից՝ ըստ Հայաստանի արտգործնախարարի, եւ որը մերժվեց Ադրբեջանի կողմից: Որո՞նք էին այդ փաստաթղթի այն դրույթները, որոնք ընդունելի են Հայաստանի իշխանության համար»,-
Ադրբեջանի համար կա «մադրիդյանի» հազար ու մի տարբերակ
Այդպես են հարեւանները բացատրում ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կազանյան հանգուցակետը առաջին հայացքից ոչնչով չտարբերվեց նախորդ մի քանի հանդիպումներից, իսկ լարվածության ու սպասումների չափերի հետ համադրելիս նույնիսկ տարօրինակ վերջաբան ունեցավ: Սակայն սա՝ միայն առաջին հայացքից: Երեք ժամ տ—ած հանդիպման ինտրիգը հանգուցալուծվեց հրապարակված հայտնի հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ երեք երկրների նախագահները հանդիպեցին — դիտարկեցին
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՕՐԸ
Հայ բլոգերների արձագանքը Կազանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագիծ չստորագրելուն: «Այսօր ես հպարտանում եմ մեր նախագահով: Թեեւ վստահ էի, որ Կազանում ոչինչ տեղի չի ունենա»,- իր բլոգում հունիսի 25-ին գրել է Dana marro-ն` նաեւ վերնագրում հարգանք արտահայտելով Սերժ Սարգսյանի հանդեպ: Zubian (Դավիթ Անտոնյան) բլոգերն ի պատասխան գրել է. «Հա, բա, փորձեր ինչ որ բան
Փյունիկը՚՝ Արցախում
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի ավարտից անմիջապես հետո Հայաստանի չեմպիոն ՙՓունիկը՚ ուղեւորվել է Արցախ, որտեղ այսօր հանդիպում կանցկացնի Ստեփանակերտի թիմի հետ: Ստեփանակերտցիների մարզիչն, ի դեպ, ՙՇիրակի՚, ՙԶվարթնոցի՚ ու ՙԱրարատի՚ նախկին ֆուտբոլիստ Մհեր Ավանեսյանն է: Ֆուտբոլային խաղից բացի, փյունիկցիներն այցելելու են Արցախի մշակութային կենտրոններ, ինչպես նաեւ բարեգործական այլ միջոցառումներ են անցկացնելու: Թիմը Երեւան
ԿԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Բայց ընդդիմադիր գործչի կարծիքով, Ռուսաստանն այսուհետ եւս կպահպանի իր դոմինանտ դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Անցած ուրբաթ օրը Կազանում տեղի ունեցավ ու ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների եւս մի փուլ, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ու թեեւ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների, նաեւ հայաստանյան քաղաքական շրջանակներում կարգավորման առումով որոշակի
«Գանձասարը»՝ ամառային չեմպիոն
Հանգստյան օրերին 14-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը, ու մրցաշարը հատեց հասարակածը: Թիմերը հարաբերական հանգստի մեկնեցին՝ պահպանելով նախորդ տուրից հետո եղած դիրքերը մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Գանձասարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Կապանցիները երկրորդ շրջանի վերջին խաղում հաղթեցին հենց կապանյան մարզադպրոցի սան Ալեն Համբարձումյանի կատարած դիպուկ հարվածի շնորհիվ (17-րդ
ՉՀԱՍՑՐԵՑ ՃՈՂՈՊՐԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ ժամը 00.30-ի սահմաններում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ տեղափոխվել դանակի հարվածներ ստացած Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առեւտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում վիրավորը Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերներով
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնյոթերորդ ՉԻՄԱՑՅԱԼ ՄԱՀԵՐ Այնուհետեւ, որպես բանաստեղծ Ալեքսանդր Մեժիրովի կենսագրության հավելում, ավելացված է. 1988 թվականի ձմռանը Մեժիրովն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ տուժածին օգնություն չցուցաբերելով՝ փախել է դեպքի վայրից: Տուժածը՝ մոսկովյան արտիստ Յուրի Գրեբենշչիկովը, մահացել է: Էս ամենը՝ մի մարդու մասին, ով Գորկու ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում սովորողներիս համար բարեկրթության, բարոյականության,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Ջորջը չի ամուսնանա
Հավերժ Դոն Ժուան եւ ոչ սեքս-խորհրդանիշ Ջորջ Քլունին դարձյալ ազատ է: Դերասանն ու նրա ընկերուհին՝ Ելիզավետա Կանալիսը, որոշում են կայացրել բաժանվել եւ ապրել յուրաքանչյուրն իր կյանքով: Նրանց սիրավեպը տեւեց երկու տարի եւ դարձավ ամենավառը Քլունիի բոլոր սիրային արկածներից: Ամբողջ աշխարհին խելագարության էր հասցնում Ելիզավետայի մշտական սեքսուալ տեսքն ու շքեղությունը: Նույնիսկ Ռոբերտո Կավալին է գեղեցկուհու շքեղությամբ
Սահակաշվիլին դեմ է համբուրվելուն
Թբիլիսիի մի խումբ երիտասարդ բնակիչներ պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի դիմացի Վակեի պուրակում: Երիտասարդները իրենց բողոքն արտահայտելու են հրապարակավ համբուրվելով: Ըստ mardik.am-ի՝ երիտասարդներին վրդովեցրել է Թբիլիսիի ամենամեծ այգու պահապանների նախաձեռնությունը, որն արգելում է սիրահար զույգերին համբուրվել եւ կոչ է անում նրանց «պարկեշտ լինել հասարակական վայրերում»:
Շամպայն՝ Մերիլինի պատվին
Նորվեգական «Rosmersholm» ընկերությունը շամպայն է արտադրել ամերիկյան հայտնի կինոաստղ Մերիլին Մոնրոյի պատվին, որը կոչվում է «Marilyn Monroe Premier Cru Brut»: Շամպայնն առաջին անգամ կներկայացվի «Vinexpo» աշխարհի գինիների ամենամեծ ցուցահանդեսում: Այն տեղի կունենա այս շաբաթ՝ ֆրանսիական Բորդո քաղաքում: Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 50 հազար մարդ՝ աշխարհի 47 երկրներից: «Marilyn Monroe Premier Cru Brut»-ի համը նկարագրվում
«Էս պահպանակը ձեզ»
ՄԱԿ-ը Հայաստանին անվճար պահպանակներ է նվիրում՝ սեռավարակները կանխելու համար, իսկ մասնագետներն այդ նվերը տեղին չեն համարում «Հայաստանում սեռավարակները տարածվում են երկրաչափական պրոգրեսիայով: Հիմնական պատճառը սեռական ակտիվ կյանքն է, մեր կենտրոնում տարեկան 600-1000 հիվանդ է գրանցվում, ընդ որում, այդ թիվը իրական պատկերը չի արտացոլում. սեռավարակով հիվանդ մարդկանց ընդամենը 30-40%-ն է դիմում բժշկի, այդ թիվը բազմապատկեք մի
ԱՐԻ ԸՆՏՐԵՆՔ ԿՅԱՆՔԸ…
Գուցե ներկե՞նք Կիեւյան կամուրջը Վերջին շրջանում Հայաստանում ինքնասպանությունների թիվն այնքան է շատացել, որ դրանց մասին լսելիս կամ կարդալիս արդեն չենք զարմանում, սովորական է դարձել: Ըստ ոստիկանության տվյալների, Հայաստանում հատկապես անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը աճել են. մասնավորապես 2010-ին գրանցվել է ինքնասպանության 38 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով: Երիտասարդները կյանքի հետ իրենց հաշիվները մաքրում են հատկապես կամրջից
ՄՆՈՒՄ Է ՎԵՐՋԻ՞Ն ՇԱՆՍԸ
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մյունխենում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլում Հայաստանի լավագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը ատրճանակով 10 մետր մրցաձեւում բավարարվել է 7-րդ տեղով, եւ ավելացնում, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցությանը հավակնող մեր մարզիկին օլիմպիական ուղեգիր նվաճելու համար մնում է վերջին շանսը՝ օգոստոսին Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունը:
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՆՑԱՎ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ
Լոնդոնում ընթացող «Ուիմբլդոնյան» մրցաշարում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը $8,5 մլն է, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:3, 3:6, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց ավստրիացի Անդրեաս Հեյդեր-Մայերին եւ մնաց պայքարում: Երրորդ շրջանում նա հանդիպելու է աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկի՝ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերի հետ:
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉՄՏԱՎ
Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթներն Անկարայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Կիսաեզրափակիչ հասած մեր միակ մասնակիցը՝ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, այս փուլում միավորների 16:28 տարբերությամբ պարտվեց թուրք մրցակից Ֆատիխ Կելեսին եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Մատվիյչուկի հետ միասին բավարարվեց բրոնզե մեդալով: Վերջինն իր հերթին տանուլ տվեց իտալացի Դոմենիկո Վալենտինոյին՝ 14:24:
Ծանրորդներն աշխատում են մի քանի ուղղությունով
Մրցաշրջան 2011-ին հայ ծանրորդները պատասխանատու մի քանի մեկնարկներ ունեն, որոնց մեջ գլխավորը նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունն է: Հենց այդ ժամանակ է վերջնականապես պարզ դառնալու, թե 2012 թվականին Լոնդոնում Հայաստանը քանի՞ մասնակից կունենա տղամարդկանց եւ կանանց օլիմպիական մրցաշարերում: Իսկ մեր ծանրորդների առաջիկա միջազգային մեկնարկը հունիսի 30-ին Մալայզիայում մեկնարկող աշխարհի մինչեւ 23 տարեկան տղաների՝ 37-րդ
ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԸՆԿԵՐՈՋ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Ջերմուկ առողջարանային քաղաքում Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը երեկ ավարտվեց Տիգրան Քոթանջյանի վստահ հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի արեց Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) հետ եւ ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ դարձավ հուշամրցաշարի միանձնյա հաղթող: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Տիգրանից կես միավոր պակաս վաստակած Կոնստանտին Շանավան (Վրաստան) եւ Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան): Վերջինների հետ իրենց անվան դիմաց
ՍՏԵՂԾԵՔ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՆՐԱՆՔ ԿԶԱՐՄԱՑՆԵՆ
Շախմատի մրցաշարում հաշմանդամ մարդիկ իրենց ուժերը փորձեցին ոչ հաշմանդամների հետ «Բավական է կյանքի ցանկացած ոլորտում՝ տանը, սպորտում, կրթության ոլորտում, ստեղծել հավասար հնարավորություններ, եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ապացուցել, որ իրենք որեւէ մեկից չեն տարբերվում: Նրանք անպայման կարող են իրենց հնարավորությունների սահմանում, մյուսներից ոչ պակաս դրսեւորել իրենց եւ տալ ավելին, քան նրանցից սպասում են»,- երեկ
«ԿՈՐԻԶՈՎ»՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
Այս տարի Երեւանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» նոր մրցութային ծրագիր: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», «Կորիզում» մասնակցելու հայտ էր ներկայացրել 135 ֆիլմ, մրցութային ծրագրում ընդգրկվել է մինչեւ 30 րոպե տեւողությամբ 25 ֆիլմ: Նախագծի համակարգողներից Վարդան Հակոբյանը երեկ ասել է, որ նոր ծրագիրը ուղղված է աջակցելու երիտասարդ ռեժիսորներին: Իր հերթին ռեժիսոր Գագիկ Ղազարէն
ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԷՐԵԲՈՒՆԻՆ
2008 թվականից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտական եւ տեխնիկական համագործակցություն է իրականացնում ֆրանսիացի մասնագետների հետ՝ նպատակ ունենալով նպաստել հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հայտնաբերված ու դեռեւս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությանը, հնավայրի հանրահռչակմանը, ինչպես նաեւ մշակութային այլ մտահղացումներին: Այս համագործակցության առանցքում դրված են նաեւ հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը եւ գիտակրթական նշանակության կարեւորումը, մասնավորապես՝ մասնագիտական
Ջազ-պարային ներկայացում
Եվ դժվարություններ, որոնք հաղթահարելի են, եթե սիրով ես աշխատում Օրերս Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Dance Theatre of the Motion» խմբի «Ժամանակ» ջազ-պարային ներկայացման պրեմիերան, որի հիմնական գաղափարը ժամանակը ոչ թե լավ, այլ ճիշտ տնօրինելն էր: Ներկայացման գաղափարական լուծումներն արված էին երաժշտական ժանրային փոփոխություններով եւ պարաոճերի համադրությամբ: Խմբի հիմնադիր Արշավիր Մուրադյանի հետ զրույցում
ՕՐԲԵԼՅԱՆԸ՝ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Մինչդեռ մաեստրոն կարծում էր, թե ինքը հնգյակում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հունիսի 26-ին կայանալիք համերգը նվիրված է ծնունդով Զանգեզուրից, 1000 տարվա պատմություն ունեցող Օրբելյան տոհմին: Երեկոն իր ներկայությամբ կպատվի դաշնակահար, կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Որպես հրավիրյալ դիրիժոր, համերգին հանդես կգա նաեւ նրա եղբորորդին՝ ճանաչված արվեստագետ, ՌԴ
ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է
BBC-ի մատուցմամբ, Վենեսուելայում կալանավորները զավթել են բանտերից մեկն ու հակառակ ոստիկանության գործադրած ջանքերի՝ շարունակում են այն իրենց վերահսկողության տակ պահել: Հաղորդվում է, որ մոտ հազար զինված կալանավոր վերահսկողության տակ է առել բանտի մասնաշենքերից մեկը: Նրանք հանձնել են ոստիկանների հետ բախման արդյունքում սպանված իրենց չորս խցակիցների դիերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անցած շաբաթ, վենեսուելական իշխանությունները հայտարարել


















































