Օրվա լրահոսը
ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՏԱՐԵԼ ԵՆ, ՀԻՄԱ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ
Չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած հայ լիկվիդատորները մի շարք հիվանդությունների տեր են դարձել, սակայն նրանց խնդիրներով գրեթե չեն զբաղվում: «Չեռնոբիլը խլել է առողջությունս»- ասում է Գրիգորի Զախարյանը: Այս տարի Չեռնոբիլում տեղի ունեցած ԱԷԿ-ի վթարի 23-րդ տարելիցն է: Գրիգորի Զախարյանը 22 տարի առաջ մասնակցել է չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը: Նա, իր կամքով, Չեռնոբիլ էր գործուղվել նախկին
Դաշնակցականները դժգոհ են, բայց չեն խռովի
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի, եթե հանրապետության նախագահի հետ քննարկումից հետո պարզվի, որ քաղաքական ուղեգծի փոփոխություն է տեղի ունեցել, ապա իրենք դուրս կգան կոալիցիայից: Ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից համատեղ ստորագրված հայտարարությունը, ըստ ՀՅԴ-ի՝ անընդունելի է եւ դատապարտելի: Կուսակցության կողմից նախօրեին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «հայ
«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԻՏԻ ԱՊԱՇԽԱՐԻ»
Այս կարծիքին է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Եթե մեր ազգի 50%-ից ավելին այցելել է Թուրքիա, ուրեմն փակ սահմանների մասին խոսելն ավելորդ է: Այսօր թուրք հասարակությունը խաբված է, նրան պատմությունը մատուցել են խեղաթjուրված, դաստիարակել են այնպես, իբր ցեղասպանությունը ոչ թե իրենք են իրականացրել, այլ իրենք են ցեղասպանության զոհ, ուստիեւ անհրաժեշտ է նրանց հետ
«Խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»
Նկատի ունենալով «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ եթեր է հեռարձակվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Russia Today հեռուստաալիքին: Պատասխանելով լրագրող Ալեքսանդր Գուրնովի հարցին՝ «որքանո՞վ եւ ի՞նչ չափով են 1915թ. դեպքերը բարդացնում ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կա՞ն, արդյոք, այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ մեր օրերում», ՀՀ նախագահն ասաց. «Ինչպես նշեցի, 1915 թ. ապրիլի 24-ը
ՉԱՂԱՎԱՂԵԼ ՓԱՍՏԵՐՆ ՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ
Ընդդիմությանն ու կոալիցիոն գործընկերներին կոչ է անում ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: – Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ անկախ փորձագետները, նաեւ իշխանական կոալիցիային մաս կազմող ՀՅԴ-ն հայտարարեցին, որ Ցեղասպանության տարելիցից առաջ Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, բխում էր Թուրքիայի շահերից եւ նշանակում էր նպաստել նաեւ այն բանին, որ ԱՄՆ
«ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ»
ՀԱԿ-ը հակադարձում է Արցախի խորհրդարանի պատգամավորի մեղադրանքներին «Մակերեսային մեկնաբանություններին չեմ պատասխանի, միայն կասեմ, որ ՀԱԿ-ը խնդիր է դրել, որ Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանի իր իրավունքները: Եթե Վահրամ Աթանեսյանը դա չի հասկանում՝ ես ցավում եմ իր համար»,- «Առավոտի»՝ ցանկանում եք արցախցիների ձեռքո՞վ Հայաստանում իշխանափոխություն անել հարցին այդպես արձագանքեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ մեր թերթին
ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Երեկ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաեւ հազարավոր սփյուռքահայեր, որոնցից շատերը հայրենիք էին ժամանել հենց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Հայաստան էին ժամանել նաեւ արդեն 5 տարի Արտաշատի քույր քաղաքը համարվող Ֆրանսիայի Քլամար քաղաքի քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ եւս 32 ֆրանսահայեր: Նրանցից մեկը՝ Ստեփան Էլմուզյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հատուկ եկել եմ Հայաստան՝ ծաղիկ դնելու եւ հարգելու հիշատակը մեր հայրենակիցների»:
ԿԳԲ-Ի ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ԳՈՐԾՈՎ
ԿԳԲ-ի պատմության մեջ առաջին անգամ, 1937թ.-ից հետո, քրեական գործ է հարուցվում տվյալ տարածքի մեկուսարանի պետի տեղակալի դեմ: «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկից փախուստի է դիմել 12 տարվա
«ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է»
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում եւ միջանցքներում ասեղ գցելու տեղ չկար. ՀՀ 17 բուհերից այստեղ էին հավաքվել ուսանողներ, որոնք նոր-նոր էին անդամակցել ԲՀԿ-ին: Երիտասարդները փորձում էր ինձ բացատրել, թե ինչո՞ւ են ընտրել այս կուսակցությունը: Բոլորը նույնն էին ասում՝ ԲՀԿ-ն կօգնի իրենց առաջ գնալ հասարակական-քաղաքական կյանքում, իրենք կօգնեն կուսակցությանը՝ հաղթանակներ նշելու: ԲՀԿ-ին անդամակցողները շնորհակալ էին,
ՀՈԳԵՒՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«Հայ առաքելական եկեղեցու վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում կա 56 աղանդ, որոնք ունեն 350-400 հազար հետեւորդներ: Աղանդավորների թիվը մեծ է հատկապես սահմանամերձ բնակավայրերում եւ, որոշ տվյալների համաձայն, մայրաքաղաքի բնակչության 50%-ը աղանդավոր է»,- ասաց Սուրբ երրորդություն եկեղեցու քահանա Ստեփանոսը: Աղանդավորների գործունեության տարածումը սկսվում է 18-25 տարեկանների հետ, այսինքն՝ նրանց համար «ռազմավարական» նշանակություն ունեն դպրոցներն
ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԳԸ
Արդյո՞ք, լսել ես երգը դուդուկի… Այնքա՛ն վշտալի, այնքա՛ն սրտամար,… Այդ երգը ողբն է իմ ժողովրդի Տարածվում հիմա աշխարհով արար։ Արդյո՞ք, լսել ես երգը դուդուկի… Հանգստի ժամին, խրախճանքի մեջ… Ինչպե՛ս է դյութում քեզ այդ մեղեդին Լուռ վկայելով հայոց ցավը Մեծ…: Արդյո՞ք, լսել ես երգը դուդուկի… Ի՛նչ աղոթք ունի՝…Սուրբ–Սուրբ, Երգ–Երգոց, Որ ըմբոշխվում է ի խորոց սրտի,
Ապրիլի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ
Կարծիք՝ թուրքերի մասին Ցեղասպանությունը չի դարձել պատմություն, այն մեզ համար մնում է իրականություն: Մենք ամեն տարի կարծես նորից ենք վերապրում այն: Որքան էլ զարմանալի լինի, այնուամենայնիվ, հայերն ու թուրքերը օտար երկրներում ընկերներ են դառնում: Սակայն չենք կարող ժխտել նաեւ այն, որ մեզանից շատերը թշնամաբար են վերաբերվում այդ ազգին: Հարցումներ անցկացնելով երիտասարդների եւ միջին տարիքի անձանց
Մարդկանց չպետք է դասակարգել
Հաշմանդամները հասարակության լիիրավ անդամներ են Աշոտն ու Աննան սովորում են միեւնույն բուհում՝ ՀՊՃՀ-ում: Նրանք ամեն օր միասին են: Մինչեւ վերջերս պարզապես ընկերներ էին, իսկ այժմ արդեն՝ սիրահար զույգ: Աննան Աշոտի առաջին սերն է, ավելի ճիշտ՝ այն աղջիկը, որը նրան սիրեց ու ընդունեց այնպիսին, ինչպիսին որ կա: Աշոտը մանկուց հաշմանդամություն՝ ձեռքի արատ ունի: Ինչպես շատ հաշմանդամ
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Ֆանատիզմի դրսեւորումները կարող են վտանգավոր լինել «Ես խելագարվում եմ Դիմա Բիլանի համար: Երբ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով նրա երգերն են հնչում՝ չեմ կարող բացատրել, թե ինչ է ինձ հետ կատարվում: Ես ուրախությունից կարող եմ գոռալ, լաց լինել: Մի հաստափոր ալբոմ ունեմ նրա նկարներով: Սենյակիս պատերին նրա նկարներով պաստառներն են, դպրոցական տետրերիս, օրագրիս վրա դարձյալ նա է:
«Մեր հասարակությունը փչացած է»
«Մեր հայրենիքն ապաշնորհության պատճառով տվեցինք ուրիշին՝ առանց հասցրած լինելու նվազագույնս ճանաչելու այն»,- երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ-ի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ բանախոսի՝ մինչ Ցեղասպանությունը միայն հպանցիկ՝ հիմնականում տեղագիր գրական ժառանգություն է թողնվել այս կամ այն հուշարձանի վերաբերյալ. «Մեր հայրենիքում, Փոքր Հայքում, Կիլիկիայում, որ, չգիտես ինչու, մենք Թուրքիա ենք կոչում, հայ մարդն
Մեկնեցին Սանկտ Պետերբուրգ
Երեկ Հայաստանի վեց ձյուդոիստներ՝ մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ, մեկնեցին Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 25-26-ը կմասնակցեն երիտասարդական բարձր կարգի միջազգային մրցաշարի: Տատամի կմտնեն 52 կգ քաշային Վարդուհի Բաբայանը, 55 կգ քաշայիններ Դավիթ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը, ինչպես նաեւ Արմեն Ադամյանը՝ 66 կգ քաշային կարգ, եւ Արտյոմ Բաղդասարյանը՝ 73: Մրցաշարի ավարտին մեր ձյուդոիստները կմնան Ռուսաստանի հյուսիսային
Մրցեցին պատերազմի հաշմանդամները
«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում անցկացվել է շախմատի ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների հանրապետական առաջնությունը, որին մասնակցելու համար ԼՂՀ-ի շրջաններից ժամանած 16 ազատամարտիկները բաժանված են եղել չորս խմբի: Գործակալությունը հաղթողների անունները չի նշում, սակայն տեղեկացնում է, որ հաղթողն ու մրցանակակիրները պարգեւատրվել են պատվոգրերով եւ ստացել դրամական մրցանակ: Արդեն ավանդական դարձած առաջնության ավարտին մասնակիցները նշել են, որ
Մայիսի 9-ին՝ «Փյունիկ»-«Բանանց»
Ֆուտբոլի Հայաստանի գավաթը մայիսի 9-ին կվիճարկեն մայրաքաղաքի երկու ակումբներ՝ «Փյունիկն» ու «Բանանցը»: «Ուլիսի» հետ երկու հանդիպումների արդյունքով եզրափակիչի ուղեգիր առաջինը նվաճել էր Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» եւ սպասում էր «Բանանց»-«Միկա» հանդիպման հաղթողին: Այս թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: Այնպես որ, ամեն բան որոշվելու էր պատասխան խաղում: Ի վերջո, հաջողությունը ժպտաց Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին:
Մարզիկներն ընդդիմանում են
Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել թագավորական հրամանին, որը մարզիկներին իրավունք է ընձեռում հրաժարվել երեկոյան ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում իրենց այցելած ՎԱԴԱ-ի մասնակիցներին ստուգման համար անալիզ տալ: Դա տարածվում է ինչպես Իսպանիայի քաղաքացիների, այնպես էլ այն մարզիկների վրա, որոնք բնակվում կամ մարզվում են Իսպանիայում: Հիշեցնենք, որ հակադոպինգային համաշխարհային ծառայության նոր կանոններով՝ մարզիկները
Արոնյանը եւս կես միավոր վաստակեց
Երեկ Լեւոն Արոնյանը Նալչիկում ընթացող շախմատի «Grand Prix» մրցաշարի ութերորդ տուրում սպիտակներով 30-րդ քայլում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ 5,0 միավորով շարունակում էր գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաղթանակի հասնելու դեպքում նրան միավորներով հավասարվել կարող էին Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Եվգենի Ալեքսեեւը, որոնք յոթերորդ տուրից հետո Լեւոնին զիջում էին կես միավորով: Վլադիմիր Հակոբյան-Ալեքսեեւ պարտիան
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԿԶԱՐԳԱՆԱՆ
Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների մասնակցությանը, ֆեդերացիայի տված գնահատականներին «Առավոտը» մանրամասն անդրադարձել է: Սակայն երեկ «Տեսակետ» ակումբում ֆեդերացիայի նախագահի, մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր այլ հարց ու պատասխաններ եղան: – Առաքել Միրզոյանը Բուխարեստում ընտրվեց Եվրոպայի լավագույն ծանրորդ: Ինչո՞ւ այդքան մասնակիցների մեջ հենց նրան ընտրեցին: Սամվել Խաչատրյան. ֆեդերացիայի նախագահ- «Դա ինչ-որ
«Իմ լեզուն փակ է»
Երեկ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ համարյա խուսափելով հարեւանությամբ գործող «Ակոռի» ռեստորանի մասին հարցի պատասխանից: Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում թանգարանի տնօրինությունը ներկայացրեց վերջին մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը: «Արդեն սովորույթ է դարձել ապրիլից ապրիլ ամփոփել տարին: Թանգարանի մեկ տարվա ձեռքբերումները բացառիկ են»,- մեկնաբանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ինչպես ներկայացրեց տնօրենը, թանգարանի
ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Կարծում է դրամատիկ թատրոնի ռեժիսորի մասնագիտացում ունեցող Արսեն Ղազարյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան իր գործունեության շուրջ 30 տարիներին անդրադարձել է ինչպես դասական օպերաների, այնպես էլ վերջին տարիներին աշխարհում քիչ բեմադրվող օպերային գրականության նմուշներին: Վերջինների թվում են Պուչինիի «Տրիպտիխը», «Ծիծեռնակը» եւ այլն: Ստուդիայի խաղացանկը հարուստ է նաեւ կոմիկական օպերաներով. Հայդն՝
ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է ընդդիմության ակցիան՝ նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով: Նախագահական նստավայրի առջեւ կառուցվել է վրաններից եւ խորհրդանշական վանդակներից բաղկացած մի ամբողջ ճամբար: Նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի խոսքերով, ընդդիմությունը կխանգարի Սահակաշվիլուն հանգիստ տեղաշարժվել քաղաքով եւ, ի վերջո, նա ստիպված կլինի կամ ուժ կիրառել, կամ հրաժարական տալ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ընդդիմությանն իսկապես հաջողվել է դժվարացնել
ԱՄՀ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ Է
Համաշխարհային տնտեսությունն այս տարի անկում է ապրելու 1,3%-ով, իսկ հաջորդ տարի աճելու է 1,9%-ով: Այդպիսի կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) իր զեկույցում, որ նվիրված է արդար տնտեսության զարգացման հեռանկարներին: Հիմնադրամի տնտեսագետների կարծիքով, համաշխարհային ֆինանսական իշխանությունների նույնիսկ հաջող գործողությունների դեպքում, տնտեսության վերականգնումը տեղի է ունենալու շատ դանդաղ: Ամբողջապես դա տեղի կունենա մոտ 5 տարուց
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆԻ Է, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ՝ ՈՉ
Չորեքշաբթի օրը Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների կեսից ավելին հավաքել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը: Այդպիսով, կուսակցության առաջնորդ Ջեյկոբ Զուման նշանակվելու է երկրի նոր նախագահ: Այդ արդյունքը, ըստ Newsru.com-ի, միանգամայն կանխատեսելի էր, եւ գլխավոր ինտրիգն այն է, թե երկրի նոր առաջնորդի 2 կանանցից որ մեկն է հռչակվելու առաջին տիկին: Նախկինում Զումայի տիկինները
ԱՄՆ-ը նախազգուշացնում է Իրանին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը Կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին սպասվում են չափազանց կարծր պատժամիջոցներ, եթե Թեհրանը խուսափի իր միջուկային ծրագրի քննարկումից: Քլինթոնը նշել է, որ Իրանի եւ նրա միջուկային ծրագրի խնդիրը ներկայիս ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից է: «Մենք աշխատում ենք Իրանի ներկայացրած սպառնալիքներին դիմագրավելու համար եւ դա անում ենք բաց աչքերով
Չեչնիայում իրավիճակը սրվում է
Անցած շաբաթվա հինգշաբթի օրը Ռուսաստանի ուժայինները հայտարարեցին, որ Չեչնիայում վերացվում է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմը, սակայն այդ շաբաթվա սկզբից նույն աղբյուրները հայտարարեցին, որ հանրապետության մի շարք շրջաններում անց են կացվում հակաահաբեկչական գործողություններ: Մասնավորապես չորեքշաբթի օրը Բամուտ քաղաքի արվարձաններում սպանվել է ռուսաստանցի 3 զինծառայող: Դաշնային զորքերի օպերատիվ շտաբը հայտարարել է նաեւ, որ Չեչնիայի լեռնային շրջաններից մեկում կուտակվել
Լավրովը չհամոզեց Փհենյանին
Երեկ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Փհենյանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ երկրի միջուկային խնդիրներում կտրուկ դրական զարգացումներ առայժմ չեն երեւում: Ըստ BBC-ի՝ Լավրովն առայժմ չի հանդիպել նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ: ՌԴ արտգործնախարարի առաքելությունն էր համոզել Փհենյանին՝ վերադառնալ միջուկային խնդրին նվիրված բազմակողմանի բանակցությունների սեղանին: «Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը,


















































