Օրվա լրահոսը

Շնչում ենք 2 անգամից էլ պակաս թթվածին

Երեւանում օդի ավազանը անընդհատ աղտոտվում, կանաչ տարածքներն էլ նվազում են: Տարբեր թվային տեղեկություններով, մայրաքաղաքում յուրաքանչյուր հոգու հասնում է 4,7 քմ-ից մինչեւ 7-8 քմ կանաչ տարածք: Իրականում, մեկ շնչին պետք է մոտ 16 քմ կանաչ տարածք հասնի: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ բնապահպանական ու գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքերով,

«ԱՐԱԲԿԻՐՈՒՄ» ԱՅԼԵՎՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Բժիշկները դա պատճառաբանում են պետպատվերի կրճատումով «Արաբկիր» բժշկական կենտրոնում անցել են խիստ տնտեսումների: Այս բուժկենտրոնում նախկինի պես այլեւս անսահմանափակ թվով հիվանդներ չեն ընդունում: Եթե մոտ մեկ ամիս առաջ բժիշկները կարող էին նույնիսկ ոչ շտապ ու ստացիոնար բուժում պահանջող հիվանդներին ընդունել, այժմ ընդունում են միայն նույն համայնքի՝ ծայրահեղ վիճակում գտնվող ու նեղ պրոֆիլի հիվանդներին: Օրերս «Առավոտին»

ՆԺՈՒՅԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՄԲԸ Ինչ լավ է, որ այս գարնանը ծիրանենին, կարծես թե, խուսափեց ցրտից. տարօրինակ մի ծառ, որն անընդհատ խաբվում է՝ ինչպես մեր ժողովուրդը պատմության եւ բանասիրության մեջ, ու գրեթե անկենդան թվացող ճյուղերի վրա փրփուրի նման բացվում են ամենաքնքուշ ծաղիկները թվացյալ աշխարհի: Եվ դո՛ւ, հայ տղամարդ, ծիրանի ծաղիկների ծփանքը աչքերիդ մեջ՝ որպես հարեւանի նորահարսի գեղեցկություն,

Շինարարությունն ավարտել են, աղբի մասին՝ մոռացել

Մայրաքաղաքի Պարոնյան փողոցում գտնվող թիվ 24 դպրոցի խաղահրապարակում մեծ քանակությամբ շինարարական աղբ է կուտակվել: Ամեն օր աղբի հարեւանությամբ խաղում են դպրոցի աշակերտներն ու հարակից բնակելի շենքերի երեխաները: Բացի այն, որ երեխաները անընդհատ խաղում են փոշու եւ կեղտի մեջ, այնտեղ առկա տարբեր շինանյութերն ու երկաթի կտորները կարող են վնաս պատճառել երեխաներին: Թե ինչու թիվ 24 դպրոցի

«Պատասխան տվեք՝ իրացման գոտու «գենոցիդի» համար»

Երեկ մայրաքաղաքի իրացման գոտու բնակիչները դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Նրանք հույս ունեն, որ, ի վերջո, իրենց խնդիրները կլուծվեն եւ վարձով բնակվելու կամ փողոցում մնալու փոխարեն՝ պետության հատուկ կարիքների համար վերցված իրենց սեփական տների համար փոխհատուցում կստանան: «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ, իրենց տեղեկություններով, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻՆ

Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ մարդիկ գերադասում են իրենց ավանդները պահել դոլարով, ինչի հետեւանքով էլ երկրում առաջացել է դոլարիզացիա, այլ կերպ ասած՝ երբ մարդիկ դրամի փոխարեն գործարք են կատարում դոլարով: Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացավ դոլարի պահանջարկը, ինչը պայմանավորված է հիմնականում դոլարի արժեւորմամբ եւ ազգային արժույթի նկատմամբ անվստահությամբ: Մի քանի ամսվա ընթացքում առեւտրային բանկերն իրենց պահուստների

«ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏԵՔ ՔԱՂԱՔՆ ԻՄԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ»

Երեւանի ապագա քաղաքապետին խորհուրդ է տալիս 1975-1985թթ. Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Մուրադ Մուրադյանը: – Մեկուկես ամսից «Երեւանի մասին» նոր օրենքով տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Արդյոք ընտրության այս ձեւը լիարժեք հնարավորություն կտա՞ ընտրված ավագանուն եւ քաղաքապետին աշխատել ի շահ Երեւանի: – Կարծում եմ, լիարժեք հնարավորություն տալու է, եթե ընտրվի այնպիսի քաղաքապետ, որը իրոք սրտացավ

ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ «7 օր» կայքէջին տված հարցազրույցում չի բացառել, որ Երեւանի ավագանիում տեղեր ունենալու դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ. «Ավագանու ընտրություններում ՀՅԴ հաղթանակի դեպքում ընդդիմությանը վերապահվելու է վերահսկիչ գործառույթի ոլորտում էական դերակատարություն»։ Ըստ նրա՝ կարող են լինել համագործակցության նաեւ այլ ձեւաչափեր. «Մասնավորապես, նույն կառավարման ոլորտում կլինեն առաջարկներ՝

Իրենք իրենց տոնը հարամեցին

Ոստիկաններին հանգիստ չեն տալիս «քաղաքական զբոսանքի» մասնակիցները Երեկ հայրենի իրավապահները նշեցին իրենց մասնագիտական տոնը. ՀՀ ոստիկանությունը դարձավ 8 տարեկան: Բնականաբար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ եւ իր հրամանագրի համաձայն՝ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալներով պարգեւատրեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: ՀՀ նախագահը իր շնորհավորական

ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պնդում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը: – ՀՀԿ-ն արդեն իսկ Երեւանի տարբեր համայնքներում բացել է նախընտրական շտաբներ: «Երեւանի մասին» օրենքի նախագծի հեղինակն էլ պարզաբանեց, թե դա օրենքի խախտում չէ: Բայց այնուամենայնիվ՝ ո՞րն է դրա պատճառը, եթե քարոզարշավը սկսվելու է մայիսի 2-ից: Այլ թեկնածուների կողմից պնդումներ կան,

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ

Գոնե մոտ ապագայի համար կանխատեսում է փորձագետ Ստեփան Սաֆարյանը Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Հայաստան կատարած այցից հետո հաճախակի դարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման մասին ենթադրություններն ու վերլուծությունները: Դրանք ե՛ւ կես տարի առաջ, ե՛ւ այսօր սնվում են ոչ միայն «ֆուտբոլային դիվանագիտության» փաստից, այլեւ հայկական եւ թուրքական կառավարական շրջանակների միջեւ գաղտնի

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱ՞Հ

Հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Երեկ նման հայտարարություն է արել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ Թուրքիայի համանախագահող դառնալու արդյունքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան: Հարցին՝ ի՞նչ պետք է անի Թուրքիան Մինսկի խմբի

ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԿՐՃԱՏԵԼ

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» երեկ հրապարակել է միջազգային գործարար զեկույցի վերջին տվյալները՝ մասնավոր հատվածի ընկերություններում բիզնեսի պլանավորման ժամանակային փուլերի վերաբերյալ: Հարցմանը մասնակից ընկերությունների 49%-ը նշել է, որ պլանավորումը կատարվում է 1-3 տարի ժամանակահատվածի համար: Նման պատասխան է տվել նաեւ Հայաստանում հարցված ընկերությունների 39%-ը: Նշենք, որ ցանկացած գործարար, բիզնեսի կազմակերպման ժամանակ, կազմում է որոշակի պլաններ, ասենք՝ կատարվելիք

ՌՈՒՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ

Երեկ ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի եւ ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց «Ռուսկի միր» հիմնադրամի հովանու ներքո գործող ռուսական կենտրոնի գործունեության 1-ամյակը, որին ներկա էին «Ռուսկի միր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը, Հայաստանում Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք: ԵՊՀ-ում գործող ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը նշեց.

Ապրիլի 16

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի միջավայրում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք

Ինչպիսի՞ տղաներ են հավանում քեզ

Թեստ՝ աղջիկների համար Գարունը սեր է բերում… Դու դեռ մենակ ես, եւ՝ պատրաստ նոր սիրավեպի՞։ Պարզի՛ր, թե ինչպիսի տղաներ են համակրում քեզ ու գտի՛ր քո սերը… 1. Քնելուց աոաջ դու. ա) որոշո՞ւմ ես, թե ինչ պիտի հագնես վաղը, բ) մտքում ինչ-որ երազա՞նք ես պահում, գ) համբուրո՞ւմ ես մայրիկիդ, դ) գուցե՝ հաշվո՞ւմ ես մինչեւ 100-ը։ 2.

Առաջին գիշերից առաջ սթրեսը նորմալ է

Սթրես ինֆորմացիայի պակասի՞ց Շատերի համար ամուսնական նախապատրաստությունները գլխացավանք են, անլուծելի խնդիրներ, որոնք կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ: Սակայն ամուսնական կյանք մտնողների համար մտահոգությունները, ապրումները ոչ այնքան կենցաղային, նախապատրաստական խնդիրների հետ են կապված, որքան՝ առաջին գիշերվա, դրան հաջորդող «կարմիր խնձորի»: Առաջին ամուսնական գիշեր, առաջին անգամ հարաբերություն, որից ես անտեղյակ եմ, անփորձ, իսկ եթե «չստացվի»… Սրանք յուրաքանչյուր

«ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՄ»

Մոդելային արվեստում Մարիշային օգնում է դաշնակահարի մասնագիտությունը Մարիշան կիրթ ձեւով մերժում է անպարկեշտ «հրավերները»: Կային ժամանակներ, երբ մի շարք բառեր բացասական լիցքեր էին առաջ բերում, ստիպում էին դրանց մեջ տեսնել «բուրժուական կայֆեր», «բարոյական շեղումներ»… Դրանց թվում էին մոդելը, թոփ մոդելը, պոդիումը եւ այլն։ Կամաց-կամաց վարժվեցինք եւ հասկացանք, որ այդ բառերը կապված են նաեւ մեր իրականության

ԵՐԿՈՒ ՏՂԱ ԵՎ ՄԵԿ ԱՂՋԻԿ

Ապրիլի 24-26-ը Թբիլիսիում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Վրաստանի մայրաքաղաքում մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են Հովհաննես Դավթյանը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ, Արմեն Նազարյանը՝ 66 կգ եւ Անուշ Հակոբյանը՝ 52 կգ: Հավաքականի մարզիչներն են Արթուր Գեւորգյանը եւ Կարեն Սիմոնյանը:

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԳՐԵԹԵ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է

Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում հյուրընկալվեց «Ուլիսին», 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու եզրափակիչի ուղեգրերից մեկին տիրանալու լուրջ հայտ ներկայացրեց: Փյունիկցիներն իրենց լուրջ մտադրությունները ցույց տվեցին հենց խաղասկզբին, երբ արդեն երրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Դրանից հետո նրանք երկու անգամ մրցակցին ստիպեցին խաղը

ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ

Նոր մրցաշրջանի երեք հանդիպումներում կրած պարտությունների պատճառով ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի «Գանձասար» թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մասնագետի հետ թիմից հեռացել են նաեւ նրա որդին՝ Ալեքսանդր Պետրոսյանը, ազգային հավաքականի նախկին խաղացող Ռոմիկ Խաչատրյանը եւ երկու սերբ լեգեոներականներ: Նախկին գլխավոր մարզչին փոխարինելու է նրա օգնական Ավետիք Սարգսյանը:

Դեռ չեն հասկանում

Կամ էլ, որ ավելի ճիշտ է, իրենց չհասկացողի տեղ են դնում Մի քանի օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Ստեփանակերտ: Պաշտոնական այդ այցի ընթացքում, այլեւայլ հարցերից բացի, ԼՂՀ-ի մայրաքաղաքում նոր մարզադպրոց կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին, ըստ ամենայնի, ՀԱՕԿ-ի նախագահը անձնական

ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԸ» ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ Է

Երեկ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Grand Pris» մրցաշարի չորրորդ փուլը Առաջին ինքնագրերը՝ Նալչիկում: «Երաժշտության թատրոնում» կազմակերպված բացման հանդիսավոր արարողության ժամանակ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բարձր գնահատելով կազմակերպիչների՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրած ջանքերը, հատուկ ընդգծել է, որ Նալչիկի այս մրցաշարը մասնակիցների միջազգային վարկանիշային ցուցանիշների վերջին տվյալներով գերազանցում է մինչեւ այժմ անցկացված

«Փորձարկվել» Երեւանյան բեմերում

Երազում է երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը Ինչպես տեղեկացրել էինք, «Արմմոնո 2009» փառատոնի առաջին փուլը կայացավ Երեւանում, ապրիլի 8-12-ին: Ապրիլի 14-ին Կապանում մեկնարկեց եւ ապրիլի 17-ին կավարտվի երկրորդ փուլը: Երեւանյան փուլում ցուցադրվեց 14 ներկայացում, Կապանում ծրագրված է 11-ը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել դերասաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Կամերունից, Գերմանիայից, Ուկրաինայից: Արդյոք անհրաժե՞շտ էր նորից

ԽՈՍՔ

Հետո՞ ինչ, որ 60 տարեկան եմ Այս հարափոփոխ ու խայտաբղետ աշխարհում ոչ ոք ոչ մեկին եւ ոչնչով չի կարող զարմացնել, առավել եւս՝ գրականությամբ: Դոն Քիշոտ եւ Սանչո Պանսա տեսած մարդկանց գրավելու համար տաղանդն ու երեւակայությունը քիչ են: Թե ի՞նչ է պետք՝ չգիտեմ, բայց ուզում եմ իմանալ: 60 տարին ապրելու համար շատ է, բայց ամենահասարակ բաները

ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, հաղորդում է newsru.com-ը: «Ես խնդրում եմ ձեզ մոռանալ հոկտեմբերի 25-ի մասին՝ որպես հերթական նախագահական ընտրությունների լեգիտիմ տարեթվի: Դա հնարամիտ տարեթիվ է, որը ոչնչով հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է միաժամանակյա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին, ես

ՄՈՐԱԼԵՍԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ

Ապրիլի 14-ին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դադարեցրել է հացադուլը, որը տեւել է 6 օր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը կատարել է Մորալեսի պահանջը եւ խորհրդարանի օրակարգ է մտցրել ընտրությունների մասին օրինագիծը: Այդ օրենքը Մորալեսին հնարավորություն կտա այս տարվա դեկտեմբերին նախագահի պաշտոնում առաջադրվել 2-րդ անգամ, ինչպես նաեւ 19 խորհրդարանական մանդատ կփոխանցվի տեղացի

ՑՈՒՅՑԵՐ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ

Երեկ Բուդապեշտի փողոցներ էին դուրս եկել ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, որոնք բողոքում էին երկրի վարչապետի պաշտոնում Գորդոն Վայնաիի նշանակման դեմ: Ոստիկանների խոսքերով, ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք: Ըստ BBC-ի, նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Բախումների արդյունքում երկու կողմից էլ տուժածներ կան: Ցուցարարները պահանջում են, որ խորհրդարանն ընդհանրապես լուծարվի եւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Մահացել է Մորիս Դրյուոնը

Երեկ, 91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ Մորիս Դրյուոնը: BBC-ն հաղորդում է, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ուղերձում նշում է, որ Դրյուոնը մեծ գրող էր, ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման մեծ մարտիկ եւ մեծ քաղաքական գործիչ: Սարկոզիի խոսքերով, Դրյուոնը պատմության մեջ կմնա որպես պարտիզանների հայտնի երգի հեղինակ, որը

Վատիկանը չի ընդունում ԱՄՆ-ի դեսպաններին

Վատիկանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ-ի՝ Սուրբ աթոռում ներկայացուցչի պաշտոնի 3 հավակնորդների հանդեպ՝ հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: Մերժված թեկնածուների թվում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդին, որը հետեւողական պայքար է մղում կանանց աբորտի իրավունք տրամադրելու համար: Քենեդին նաեւ կողմնակից է բնային միջուկների բնագավառում հետազոտությունների ընդլայնմանը: Այդ 2 կետերը առավել մեծ տարաձայնություններ են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031