Օրվա լրահոսը
Քաղաքապետարան էլ չեն գրավել
«Մարտի 1»-ի գործով հանցակազմ չկա ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների սենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ որպես քրեական իրավունքի մասնագետ է անդրադարձել «Մարտի 1-ի» գործին, ասելով, որ դրանում քրեաիրավական առումով այդպիսի հանցակազմ գոյություն չունի՝ իշխանության յուրացում ընդդիմության եւ ոչ մի ներկայացուցիչ չի կատարել: «Ա1+»-ի փոխանցմամբ, Գ.
ՀԱՅԵՐՆ Ի ԾՆԵ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԵՆ
Աղջիկներն էլ են գնահատանքի արժանի Երեկ երեկոյան շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց եւ 6-րդ հորիզոնականն զբաղեցրած կանանց հավաքականները Դրեզդենից վերադարձան տուն: Համիլթոն Ռասելի գավաթին երկրորդ անգամ անընդմեջ տիրացած մեր տղաների ոսկե հնգյակի մասին, որի անդամները ծնկի բերեցին շախմատային գերաստղերով համալրված հավաքականների, գովեստի շատ խոսքեր են հնչեցվել ու դրանք դեռ արժանիորեն կշարունակվեն: Սակայն ոսկու
«Նուրին» մոդայիկ չէ
Հայ երեխաների ծնողները գերադասում են էժանագին «բարբիներով» ուրախացնել իրենց զավակներին Չորսամյա Բելլան խաղալիքներ շատ ունի: «Կռիվ-կռիվ եմ խաղում, լիքը տանկեր ու «պիստալետներ» ունեմ»,- ասում է նա: Բելլայի նախասիրությունները մտածելու տեղիք են տալիս… Սիլվին շիկահեր է, կապույտ աչքերով եւ մոդելի կառուցվածքով, բայց պլաստմասսայե է: Փոքրիկ Անահիտը այս «բարբիին» իր մյուս խաղալիքներից շատ է սիրում: «Որ մեծանամ՝
«ՏՈՐՊԵԴՈՆԵՐ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ»
Ասում է մոդել Մարիկա Թունյանը 1990-ականներից, չնայած իր սուղ ու սահմանափակ հնարավորություններին կամ համապատասխան քաղաքականության բացակայությանը, Հայաստանը հայտարարեց իր մոդելային ու շոու-բիզնեսի մասին: Մեր զրուցակիցն էլ այդ ոլորտից է՝ մասնագիտությամբ իրավաբան, մոդել Մարիկա Թունյանը, որը 2007թ. Չինաստանում անցկացված «Աշխարհի գեղեցկուհի» մրցույթին արժանացել է «Յուրատեսակ գեղեցկուհի» մրցանակին: Նա մի ժամանակահատված աշխատել է Ճապոնիայում եւ Չինաստանում: Վերջերս
Դավիթը Դավիթին տգետ անվանեց
Կարապետիչն էլ Սերժ Սարգսյանին քծնողներին՝ օճառի գործարան Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ «Հայելի» ակումբում խոսեցին նախագահ Սերժ Սարգսյանի ու կուսակցության ղեկավարների հավաքից, որին ներկա էին նաեւ իրենք: Դ. Հակոբյանը ցանկացավ անդրադառնալ ոչ թե զուտ ֆորումին, այլ հայկական դիվանագիտությանը. «Բլեսկ ի նիսչիտա արմյանսկըվը դիպլամատիչեսկըվը իսկուստվա, ի արմյանսկոյ դիպլամատիչեսկոյ շկոլի…
ԴԱՍԱԽՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Ծանր է նախկին պատգամավորի հարազատ լինելը Վերջերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի հայցի քննությունն իր հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի դեմ, վերջինիս հայտարարեց, թե դատարան կներկայացնի Ավետիսի դեմ հարուցված քրեական գործի մասին որոշումը: Իսկ դա նշանակում էր, որ հայցի քննությունը կկասեցվի: Նիստից հետո Ավետիս Սադոյանը «Առավոտին»
Բնակիչներից գաղտնի՝ սեփականացրել են
Արդեն 2,5 տարի բնակիչները պայքարում են սեփական նկուղը հետ վերադարձնելու համար «26 տարի ապրում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 131 շենքում: Մեր շենքը նախկինում պատկանում էր կաբելի գործարանին, շենքի բնակիչներն էլ այդ գործարանի աշխատակիցներ են եղել: Այժմ այն համարվում է կոոպերատիվ, եւ մենք ենք մեր շենքի ծախսերը հոգում, այլ ոչ թե պետությունը: Շենքի ծախսերի համար որոշակի
ՀԱՅ ԵՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ
ՀՀ քաղաքացիները եվրոպական երկրներում ապրելու համար փոխում են իրենց անունը, «քաղաքական հալածյալներ» են ներկայանում ու անգամ ազգությունն են ուրանում: «Հայաստանից Բելգիա եմ տեղափոխվել մոտ 5 տարի առաջ: Էս 5 տարիների ընթացքում էնքան բանի եմ հասել, որ իմ երկրում 35 տարիների ընթացքում չեմ կարողացել ստեղծել: Փառք Աստծո, ե՛ւ աշխատանք ունեմ, ե՛ւ ավտոմեքենա, էս երկրում ընտանիքիս ամեն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԿՐԿՆԱԿԻ՞
ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունն առաջարկում է 2009-ի հունվարի 1-ից կրկնակի բարձրացնել ընդհանուր իրավասության դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափը: Այն սահմանվելու է 440 հազար դրամ՝ ներկայիս 220 հազար դրամի փոխարեն: ՕԵԿ
Ընդդեմ հողերի վերադարձի
Այս նպատակով մի խումբ ազատամարտիկներ հացադուլ են արել, իսկ «Միացում» նախաձեռնությունը Հրազդանում վերջապես իրականացրել է բազմաչարչար ակցիան: Երեկ կեսօրից Եռաբլուրում մի խումբ ազատամարտիկներ նախազգուշական հացադուլ են հայտարարել: Ավելի ուշ նրանց են միացել նաեւ մի քանի ուսանողներ: Հացադուլավորների ընդհանուր թիվը գերազանցում է 10-ը: Նրանց պահանջներն են՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վաճառքի չհանել արյունով ազատագրված հողերը: Մինչեւ
ԽՃԱՆԿԱՐ 2009-Ի ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
Կառավարությունը չավելացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը եւ շարունակելու է ֆինանսավորել փաստացի չգործող ՀՌԱՀ-ին: Կառավարությունը՝ նորովի Այս տարի կառավարությունը նոր ձեւով է ներկայացրել բյուջեի շուրջ առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն արտացոլող ամփոփաթերթիկը: Նորամուծությունն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուղղակի նշվում էր, թե խմբակցության կամ պատգամավորի առաջարկը մերժվում է՝ այս անգամ այդ բառը
ՊԱՏԺԵԼ, ԽԼԵԼ, ՎԵՐԱԲԱՇԽԵԼ
Սրանք այսօր մեր տնտեսությանը հարազատ եւ բնութագրող հատկանիշներ են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երեկ ահազանգել է, որ 2008թ. անցած 10 ամիսների կտրվածքով երկրի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները նվազել են: ՀՀ կառավարությունը մտադիր է վիճակը շտկելու համար պետական երաշխիքներ տրամադրել խոշոր ընկերություններին, փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ մատչելի վարկային միջոցներ ստանալու համար: Սրան զուգահեռ երկրի բարձրագույն իշխանությունը քաղաքական
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Երեկ ցերեկը մի խումբ ազատամարտիկներ եւ ուսանողներ հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում: Նրանց պահանջները երկուսն էին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վաճառքի չհանել ազատագրված հողերը: Երեկոյան ոստիկանները «առգրավեցին» հացադուլավորների վրանները: Կարդացեք
ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2
Տեղեկացրել էինք, որ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն իր աշխատանքի իրավունքը փորձում է վերականգնել դատարանում: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց լսվել Ս. Ղանթարջյանի հայցը՝ ընդդեմ ԵՊՀ-ի: Հիշեցնենք, որ 2008-ի մարտին համալսարանում կայացած տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչի ընտրությունների արդյունքում
ՈԳՈՒ ՍՈՎԸ ԵԿԵԼ Է
Մեծ բանաստեղծը ի՞նչ իմանար, որ իր կանխատեսումներն այսքան շուտ իրականություն կդառնան… Բրյուսովի անվան ինստիտուտը գերազանց ավարտած, 4 լեզվի տիրապետող, արտասահմանցի ուսանող ունեցող, արտաքինից հաճելի մի հայուհի «Շանթի» «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ից առաջին անգամ իմացավ, թե ով է Նար-Դոսը եւ ինչպես են անվանում նրա որդուն՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերայի նշանավոր մեներգիչ Նար Հովհաննիսյանին: Ես չեմ
ԵՐԵՔ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ
Երեկ Հունաստանի Կոմոտի քաղաքում մեկնարկեց ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունը, որը ուսանող մարզիկների միջազգային միությունը ծանրամարտի միջազգային միության հետ համատեղ անցկացնում է առաջին անգամ: Ինչպես արդեն նշել ենք, այդ մրցումներին մեր հանրապետությունից մասնակցում է երեք հոգի: Երեկ՝ մեկնարկի օրը, մրցահարթակ մտավ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին:
«Հասնենք Սասուն, մտնենք Վա՞ն»
Արա Պապյանն Արցախի հարցի լուծման իր տարբերակն ունի՝ հիմնված 88 տարեկան մի պայմանագրի վրա: Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հրապարակեց մի հայտարարություն, որը վերնագրված է՝ «Միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը վերապահված տարածքի մի մասի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման վերաբերյալ»: Սա իրավական առաջարկների այն նախագիծն է, որի մասին բարձրաձայնում էին «Միացում» ազգային նախաձեռնության անդամները: Արա
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ
Երեկ Դրեզդենում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Փառավոր հաղթանակը կռեցին միջազգային գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, ինչպես նաեւ մեր ոսկյա ընտրանու մարզիչ Արշակ Պետրոսյանը: Ամբողջ հայ ժողովուրդը մրցաշարին հետեւում էր սրտի թրթիռով: Իսկ երեկ դժվար թե գտնվեր մի մարդ, որը շունչը
Հանդիպումներ Ֆլորենսկիների հետ
Պատմում է երկրաբանության պրոֆեսոր Ռուդոլֆ Գեւորգյանը Կնոջս մորաքույրը Պավել Ֆլորենսկու զարմիկի՝ Նիկոլայ Ֆլորենսկու կինն էր: Այսինքն՝ ես Ֆլորենսկիների ազգականն եմ: Նիկոլայ Ֆլորենսկին բազմակողմանի զարգացած անհատականություն էր՝ ավարտել էր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, միաժամանակ ուսանել համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում: Թիֆլիսի համալսարանում նա մաթեմատիկա էր դասավանդում: Առանձնապես տպավորիչ էին, այսպես կոչված, «հինգշաբթիները», երբ Ֆլորենսկիների թիֆլիսյան տանը հավաքվում էր կվարտետը.
«ԴԱ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑ Է»
Հայոց ցեղասպանության մասին ասաց ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալը Երեկ Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ ԵՊՀ-ի կապերը Եգիպտոսի հետ՝ շարունակվում են արդեն մի քանի տասնյակ տարի. մինչ օրս Եգիպտոսի դասախոսները
Հանցակազմ չկար
Քաղծառայության մրցույթը «դեռ չի ավարտվել» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի բաժնի պետի թափուր տեղի համար այս տարվա փետրվարի 8-ին անցկացված քաղծառայողի մրցույթին «Առավոտն» անդրադարձել է մի քանի անգամ: Այդ մրցույթում հաղթել էր Հասմիկ Պողոսյանը, որին նախարարությունը բաժնի պետ նշանակեց միայն այն ժամանակ, երբ վերջինս դիմեց ՀՀ վարչական դատարան: Դատարանի որոշումից հետո նա
ՀԱԼԱԾՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ
Թիվ 175 դպրոցի փոխտնօրենը դասընկերների կողմից ծաղրուծանակի ենթարկվող երեխաներին «հաթաթա» է տալիս «Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում տպագրված «Դպրոցական ծեծկռտուք՝ հանուն տնօրենի» հրապարակման մեջ տեղեկացրել էինք Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանին՝ դրամահավաքության համար աշխատանքից ազատելու ու նրա կողմնակիցների կազմակերպած դասադուլի մասին: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանն էլ վստահեցրել էր, որ
«Խնդիրը պետք է լուծվի դատարանի միջոցով»
Թուրքմենստանում ՀՀ նախկին դեսպան Արամ Գրիգորյանը վստահ է, որ առկա է ընտանեկան կոնֆլիկտը դեսպանատան հետ առնչություն չունի: Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի (19.11.2008) «Հայ ընտանիքի երեխաները թուրքմե՞ն են դարձել» հոդվածին, որտեղ խոսվում էր այն մասին, որ շուրջ 3 տարի է, ինչ Թուրքմենստանից արտաքսված Գայանե Արզումանյանը չի կարողանում հանդիպել կամ խոսել այդ երկրում մնացած իր 2 երեխաների հետ,
ԱՌԱՋԻՆ ԵՎ «ՇԱՏ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՅՑ»
Այդպես են գնահատում Իրան կատարած այցը հայկական պատվիրակության անդամները Նոյեմբերի 23-24-ը Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, ԱԺ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՇՈՂՈՔՈՐԹՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Մոսկվայից չէր գալու՝ հասարակությանը հարցներ, հետո նոր ստորագրեր հռչակագիրը. «Տպավորություն կա՝ կարծես թե այդ փաստաթղթի մասին ինքն ընդամենը Մոսկվայում էր իմացել: Եվ բնականաբար՝ այդ պահին չէր կարող գալ, հարցնել»: Անահիտ Բախշյանը հարգելով պայմանավորվածությունը՝ սկզբում չէր
Ո՞վ է փոխհատուցելու
Քաղաքացիներ Պետրոս Գասպարյանը, Մարատ Մովսիսյանը եւ Վլադիսլավ Բարսեղյանը մարտի 1-ի դեպքերի հերթական տուժածներից են: Նրանց սեփական ավտոբուսները մարտի 1-ին պայմանագրով վարձակալել էր ոստիկանությունը՝ ոստիկաններ եւ զինվորներ տեղափոխելու նպատակով: Մարտի 1-ի դեպքերի բոլոր կադրերում պարզորոշ երեւում են վառված, ջարդված եւ շուռ տրված ավտոբուսները: Դրանք այս երեք տուժած քաղաքացիների սեփականությունն են՝ վնասված, ոչնչացված, եւ մարդիկ արդեն ինն
Նրանց մեծ մասին մանրադիտակով էլ չես գտնի քաղաքական դաշտում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկման մասնակիցների մասին ասում է ՀԱԱԿ նախկին նախագահ Էդվարդ Անտինյանը: ՀՀ նախագահ Սարգսյանի եւ կուսակցությունների ղեկավարների նոյեմբերի 20-ի քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՌԱԿ ատենապետը, իսկ միացումից հետո այդ կուսակցությունը հանդիսանում է նաեւ ՀԱԱԿ-ի իրավահաջորդը: Հարցին, թե ի՞նչ տվեց այդ հավաքն իրենց՝ ՀԱԱԿ-ի նախկին նախագահ, «Դեմպրոս» հ/կ-ի նախագահ Էդվարդ Անտինյանը պատասխանեց.
ԵՂԵԼ Է ՈՉ ԹԵ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, ԱՅԼ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ
Սրանում վստահ է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Անցյալ շաբաթ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի արած բացահայտումը՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ դիպուկահարի առկայությունը «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հաստատումը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ լուրջ իրարանցում է առաջացրել ՀՀ գլխավոր դատախազությունում եւ «Մարտի 1»-ի գործը քննող հատուկ քննչական ծառայությունում: Բայց ՀՀ գլխավոր
«ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»
Համոզված է թուրք փորձագետը «Թուրքիայում արդեն հասկացել են, որ սահմանները փակ պահելով Լեռնային Ղարաբաղի հարցում ոչնչի չհասան, եւ հիմա շատերն են այնտեղ խոսում, որ անհրաժեշտ է բացել սահմանները: Նույնիսկ նրանք, ովքեր դեռ 90-ականներին լրատվամիջոցներում հանդես էին գալիս սահմանի փակմանը կողմ դիրքերից, հիմա արդեն ստիպված են խոստովանել, որ մինչեւ սահմանը չբացվի, որեւէ առաջընթաց դժվար թե լինի»,-
ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻ
Հայ շախմատիստների հաղթանակը Դրեզդենի օլիմպիադայում խիստ կասկածի տակ դրեց մեր ազգի մասին ամենատարածված կարծրատիպը, որ հենց մենք էլ, կարծես թե, ստեղծել ենք. իբր, մենք՝ հայերս, անհատապաշտ ենք, ինդիվիդուալիստ ենք: Դրեզդենում կային բազմաթիվ գրոսմայստերներ, որոնք իրենց անհատական խաղային մակարդակով առնվազն չէին զիջում մերոնց: Բայց շախմատային օլիմպիադայում չկար որեւէ թիմ, որը հավասար կլիներ Հայաստանի հավաքականին:


















































