Օրվա լրահոսը

Կասեցվել է Սևանա լիճն աղտոտող ռեստորանի ապօրինի ջրահեռացումը

Ռեստորանի կոյուղաջրերն առանց համապատասխան թույլտվության լցվում են Սևանա լիճ թափվող Աստղունք գետ

Քաղաքապետ․ «Երեւանի քաղաքապետարանի անցկացրած բոլոր միջոցառումներն արվել են շատ բարձր որակով»

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով քաղաքապետարանի գնումներին, մասնավորապես՝ ամանորյա միջոցառումների համար ծախսած գումարին՝ 420 մլն դրամին եւ այն համեմատություններին, որ օրինակ Թբիլիսում ավելի քիչ գումարով ավելի գեղեցիկ ձեւավորում է արվել, ասաց՝ կարեւոր է ոչ թե ծառայության գնման չափը կամ ձեւը, այլ՝ որակը: Ըստ Ավինյանի՝ Երեւանի քաղաքապետարանի անցկացրած բոլոր միջոցառումները արվել են շատ

Երկչոտութի՞ւն, թէ՞ զգաստութիւն. Հրայր Ճէպէճեան

Յուսահա՞տ ենք։ Այո։ Յուսախա՞բ ենք։ Այո։

Չցանկանալով նույն խցում պահվել հոր սպանության համար մեղադրվողի հետ՝ դատապարտյալը սպանել է նրան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի սպանության հանգամանքները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորն իր հետ նույն պատժախցում գտնվող Ա.Յ.-ին, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր հորը սպանելու համար, պարբերաբար, տևական ժամանակ

Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը «Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում. Երջանկություն, առողջություն, խաղաղություն և

Տիգրան Ավինյան․ Տրանսպորտի տոմսային համակարգը փոխվում է, բազմաթիվ անգամ օգտագործվող տոմսեր են լինելու

«Տրանսպորտից մեկանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած՝ մի քանի տեղ փոխող տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս։ Կլինեն նաեւ 1-2 այլ տոմսի տեսակներ», – այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի խնդրին։ Նրա ներկայացմամբ՝ փոխվում

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2023 թ.-ի լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Էդուարդ Սպերցյանը։ Երրորդ հորիզոնականում Լուկաս Սելարայանն է:

«Դա հակաէսթետիկ է, հակահիգիենիկ է, փոխե՛ք ձեր դիզայներին, ձեր դիզայները աննկարագրելի ռաբիս, անճաշակ եւ դեմոդ է». Նաիրա Զոհրաբյանը՝ Աննա Հակոբյանին

«Ես հիմա սարսափով սպասում եմ, թե այդ խաղաղության ճաշի պրեզենտացիայից հետո ինչ նոր արհավիրք է լինելու Հայաստանում: Ես վախենում եմ կանխատեսել, թե խաղաղության խաչմերուկ, խաղաղության ճաշ, խաղաղության ընթրիք, այդ «լանչերից» հետո պայմանագրում ինչ է լինելու»:

Նուբար Աֆեյանն Իսրայելից պահանջել է բռնություններից պաշտպանել Երուսաղեմի բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին

«Մոդեռնա» ընկերության համահիմնադիր և նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։ «Բնիկ հայերի, այդ թվում՝ հոգևորականների դեմ իրականացվող նողկալի ահաբեկչությունները, որոնք նրանց դուրս են

«Այսպիսի բան տեսե՞լ եք, որ կայացվի դատավճիռ, որ Նաիրա Զոհրաբյանը 2 տարի իրավունք չունի մազերը ֆենելու կամ կարմիր շրթներկ քսելու». Զոհրաբյան

Գալով «Նիկոլ, հեռացիր» օրակարգով՝ ըստ էության նրանցից շատերը դարձան Նիկոլի օրակարգը սպասարկող վիժվածքներ, գրպանահատներ:

Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը

29 դեկտեմբերի, 2023. Երևան․ Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։ Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ

Ի՞նչ չի տեսնի ձեր երեխան 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում ա․ ոչ մի զենքի ու զինատեսակի լուսանկար չկա դասագրքում։ Ոչ բրոնզեդարյան շրջանից, ոչ ուրարտական, ոչ էլ անտիկ ու միջնադարյան շրջանից (Կարծիք կա, որ պատճառը «խաղաղության դարաշրջանի» հռչակումն է, որպես պետական քաղաքականություն) բ․ Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր

Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ

Վիվա-ՄՏՍ-ը՝ լինելով Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, իրականացնում է սոցիալական ներդրումներ՝ հիմնված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վրա։ Այն հայկական առաջին ընկերությունն է, որն սկսել է կիրառել ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և հեռահաղորդակցային առաջին ընկերությունն է, որն սկսել է առաջնորդվել սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով։ Որպես կառավարման կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ում ԿՍՊ-ն դրված

«Մարգարայի կամրջի վրա գումար չենք ծախսել, կամուրջը բավական լավ վիճակում է». Սանոսյան

Ըստ Սանոսյանի՝ կամրջի հարակից տարածքում տեղի են ունեցել շինարարական աշխատանքներ, տեղադրվել են մաքսային համապատասխան ենթակառուցվածքներ։

Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

29 դեկտեմբերի, 2023. Երևան․ Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական ու տոնական օրերին կաշխատեն հատուկ ժամանակացույցով։ Ընկերության այն մասնաճյուղերը, որոնք աշխատում էին մինչև ուրբաթ օրերը այս ընթացքում բաց կլինեն նաև շաբաթ և կիրակի օրերին։ Գլխավոր՝ Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին բաց կլինեն մինչև կեսգիշեր,

«Դասագրքերին շատերը վերաբերվում են՝ ասես դասագիրքը «վերջն» է, Աստվածաշունչ է». «Հայոց պատմություն 7» դասագրքի հեղինակը պարզաբանում է ինչ են շտկում

«46 շտկումներ կան, որոնք մենք անպայման ներդիրի տեսքով ներկայացնելու ենք: Դրանց գումարվում է երկու պատկերային նյութ, մեկը վերաբերվում է Վանի թագավորության քարտեզին, որի մասին շատ է խոսվել, թյուրիմացաբար է այդ քարտեզը դրվել այդտեղ՝ ժամանակի սղության եւ տարբեր հանգամանքների պատճառով: Սա նոր մշակված քարտեզն է արդեն: Մյուսը Ղազար Փարպեցու պատկերն է, որը նույնպես սխալ է տեղադրված, նույնպես փոխվելու է»:

«Մենք շատ չենք շտապում, հավանաբար փետրվարին կհայտարարենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ծրագրի մասին». Սանոսյան

«Այդ ծրագիրը կարող է մեկ ուղղությամբ չլինել, կարող է բազմաշերտ լինել, եւ կթողնենք հնարավորություն, որպեսզի մեր հայրենակիցներին իրենք ընտրեն՝ այդ ծրագրերից որոնցից օգտվել»։

Երեք զորավար

Վաղուց մտքիս էր այս թեմայով հոդված գրել։ Պատկերացնենք, որ կազմվում է բոլոր ժամանակների հայոց զորավարների ամբողջական ցուցակ, Հայկ Նահապետից սկսած․․․ ներեցեք՝ Սուրեն Պապիկյանով վերջացրած։ Եվ  ողջ հայությունը՝ Հայաստանում և սփյուռքում, քվեարկությամբ որոշում է, թե այդ բոլորի մեջ ովքեր են  երեք ամենանշանավոր, ամենաշատ հաղթանակներ տարած զորավարները։ Մի պահ մոռանանք ավանդական հայկական ընտրությունները, հանրաքվեները, սոցիոլոգիական հարցումները և

«Կապանի օդանավակայանի չվերթները չեղարկվել են եղանակային պատճառներով». Սանոսյանը մոռացե՞լ է թշնամու կրակոցների մասին

Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, տեղափոխվել է 189 ուղեւոր։ «Կապանի օդանավակայանն այս տարի իրականացրել է 22 չվերթ, նկատի ունենք գնալ-գալը։ Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր։ Մեծամասամբ լինում է, որ ինքնաթիռի տոմսերը վաճառված չեն։ Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթները։ Եվ մենք որոշակի դրական

ԱՄՆ Արևմտյան թեմում մեկնարկում են մայրենի լեզվի դասագրքերի պատրաստման աշխատանքները

Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ սփյուռքի հայկական դպրոցների համար մայրենի լեզվի  դասագրքեր չեն պատրաստվել։ Արդյունքում օգտագործվել են նախորդ դարում ստեղծված որոշ հավաքածուներ, որոնք վաղուց կորցրել են իրենց արդիականությունը և չեն համապատասխանում այսօրվա պահանջներին։ Փոխվել է նաև գաղթօջախների ներքին հարաբերակցությունը։ Եթե ժամանակին, լեզվական առումով, ամենուրեք տիրապետողը արևմտահայերենն էր, ապա այսօր շատ վայրերում պատկերն այլ է։ Այս

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության և կրթության երախտավոր, գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկոս Նորայր Հունանի Առաքելյանը: Նորայր Առաքելյանը ծնվել է 1936թ․՝ Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1954-1958թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է

Պատմական ու ռեկորդային տաք դեկտեմբերից հետո կլինի տաք Ամանոր. «Ունենալու ենք նորից անոմալ տաք եւ բավարար տեղումներով հունվար»

Մինչեւ հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդային գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է եւ հանրապետության ողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ: Ուժեղ քամիներ, գետնաբուք առաջիկա 5 օրերին չենք սպասում:

ԿԳՄՍՆ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագիրը շարունակվում է. 2023 թ. տպագրվել է 6 գիրք

2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի  «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է 6 գիրք։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս տարածել, հանրահռչակել հայկական մշակույթը, նպաստել պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացմանը: 2023 թվականին ծրագրի շրջանակում  հրատարակվել է 6 անուն գիրք՝ 1․  «Արցախ» պատեկերագիրք /անգլերեն/, 2․  «Դուդուկ»

«Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ». Գնել Սանոսյան

Սանոսյանն ասաց, որ միջազգային կառույցների մի շարք գործընկերներ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ։

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները

Խոր մտահոգությամբ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ շարունակվող սադրիչ գործողությունների մասին։ Դեկտեմբերի 28-ին երեք տասնյակից ավելի զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողություններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պատրիարքության  եկեղեցականներ և  տեղի հայ համայնքի անդամներ։ Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների

Կոտայքի մարզի բնակիչն իր անասնաֆերմայում տևականորեն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և մեկ երեխայի․ նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում` 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու,

Կրթել՝ պարտադրանքով

Խնդրում եմ, կոչ եմ անում Արցախի իշխանություններին և մեր պարկեշտ խմբագիրներին՝ տպագրել սեպտեմբերի 19-20 Արցախում զոհված 200-ից ավելի մեր հերոսների անունները։ Հասարակությունն ամենատոնական պահին պետք է խոնարհվի նրանց առաջ։ Հասարակությունները կրթվում են նաև ցավոտ պարտադրանքի միջոցով։ Հասարակությանը պետք է պարտադրել՝ շնորհակալություն ասել սեպտեմբերի 19-20 Արցախի դիրքերում ամուր կանգնած ՊԲ բոլոր զինծառայողներին. հասարակությունները բուժվում են նաև

Վերացվել է հացի արտադրամասի  արտադրական գործունեության կասեցումը

Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի արտադրամասում կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Սյունիքի մարզ, քաղաք Գորիս)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման,  տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար

Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։ Ակբա բանկի թիմը տոնական միջոցառում կազմակերպելու փոխարեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ ձեռք մեկնել երեխաներին, որոնք դժվարության մեջ են։ Բանկի առաջին ծրագիրն ուղղված է երեխաների առողջությանը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Ակբայից ստացած աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031