Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն. ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի միկրոբլոգում գրել է. Լաչինի միջանցքում Ադրբեջանի զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով միջազգային իրավական չափանիշներն ու մարդու իրավունքների երաշխիքները: Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:

«Ընտրությունները լավ էին կազմակերպվել». ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները ԿԸՀ-ում էին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը նոյեմբերի 7-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել հանձնաժողովի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կայացած ընտրությունների ընթացքը։ Խոսելով սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների մասին ԿԸՀ նախագահն ընդգծել

Արտահանման ծավալների առումով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից կտրուկ ավելացել է. Civilnet

Civilnet. Հայաստանի արտաքին առևտուրը 2023թ. հունվար-սեպտեմբերին աճել է շուրջ 46%-ով՝ կազմելով 13,6 մլրդ դոլար: Այդ ընթացքում արտահանումն աճել է 45%-ով՝ հասնելով 5,1 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 46%-ով՝ կազմելով 8,4 մլրդ դրամ: Այդ մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից: Համաձայն կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որն անցած ութ ամիսներին է՛լ ավելի է

Արցախցիների փախստականի կարգավիճակը խոչընդոտ չէ նրանց կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելուն

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է, որ Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելուց հետո էլ նրանք կունենան կենսաթոշակի եւ նպաստի իրավունք

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի հետ քննարկել են Սյունիքում ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու հետագա ծրագրերում համագործակցության հարցեր

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Սյունիքում 53 կմ ոռոգման ջրի ցանց է կառուցվել՝ մարզում ոռոգելի դարձնելով 1400 հա հողատարածք։

Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կալանավորելու և հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ. Փարիզի քաղաքապետ

Արցախահայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն

Ալավերդի-Մադան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Օ.,

Հրդեհ Դիլիջան ազգային պարկում

Քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան ազգային պարկ»-ի Հաղարծինի տեղամասում։

Հակամարտությունը կարող է կարգավորվել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու դեպքում. «Հայաստան» խմբակցության անդամները՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ: Խմբակցության պատգամավորներն արժեւորել են համազեկուցողների` ԵԽԽՎ-ում հայանպաստ գործունեությունը, շեշտադրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած ցեղասպանության եւ հայրենազրկման, Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զավթիչ

Իսկ ո՞վ է ասում, որ Ավինյանի ասած՝ «շներին պարոնով չդիմելը» հենց Վարդան Ղուկասյանին է վերաբերվում. Նանա Սարգսյան

Հիմա ամեն «շուն» ասելուց պետք է ասենք ի՞նչ, սա ի՞նչ մոտեցում է. Նանա Սարգսյան

Ի նշան Կազայի մէջ անմեղ զոհերու յարգանքի Սուրբ Ծնունդը Յորդանանի մեջ պիտի նշուի առանց հանրային տօնախմբութիւններու

vaticannews. Յորդանանի թագաւորութեան մէջ Քրիստոնեայ համայնքները յառաջիկայ Յիսուսի Սուրբ Ծնունդը պիտի տօնեն հրաժարելով Ծնունդի նախորդող տօնակատարութիւններէն՝ Պաղեստինի տարածքներու եւ Կազայի մէջ զինուորական յարձակումներու թիրախ անմեղ զոհերու յարգանքի եւ մօտիկութեան ի նշան։ Արդարեւ Սուրբ Ծնունդի տօնը պիտի նշուի առանց Ծննդեան շուկաներով, սկաուտական եւ երաժշտական շքերթներով, երաժշտական համերգներով, ինչպէս նաեւ մանուկներուն նուէրներու փոխանակումով։ Սուրբ Ծննդեան տօնի կապուած տօնակատարութիւնները

«Ստացվում է՝ իրավապահ մարմինները կարող են քրեական վարույթ նախաձեռնել, երկար ժամանակ ոչինչ չանել, մեկ էլ անհրաժեշտ պահի քրեական հետապնդում հարուցվի»․ Ռուբեն Մելիքյան

Արմինե Ադիբեկյանն ասաց՝ ինձ թվում էր, որ գործը պետք է կարճվեր, քանի որ իմ՝ ոչ իրավաբան լինելու հայացքով տեսնում էի, որ գործ չկա, այնուամենայնիվ, դատարանը հակառակ որոշում կայացրեց, որին ստիպված ենք ենթարկվել։

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունն ունի բացառիկ կարևորություն. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին: ✅ ԱՄՆ Միջազգային գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության

«ԱՄՆ ուժեղ ղեկավարությունը կարող է ապահովել Ադրբեջանում կալանավորված հայերի ազատ արձակումը»․ «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»

Ամերիկյան «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ը հրատապ զեկույց է հրապարակել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին կալանքի տակ պահելու վերաբերյալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, նոյեմբերի 7-ի ցերեկը, 10-ին առանձին վայրերում սպասվում

Պետական բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ․ Աղասի Թավադյան

2024թ․ պետական բյուջեի ուսումնասիրություն 1.1. Բյուջեի ծախսերի ընդհանուր փոփոխությունը Դիտարկենք Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և ծրագրային փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ։ 2018 թվականին պետական բյուջեի նախատեսվող ծախսերը կազմել են 1.46 տրիլիոն դրամ, իսկ 2024 թվականն արդեն 3.02 տրիլիոն դրամ։ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի

Վագիֆ Խաչատրյանը պատժի առաջին 5 տարին կանցկացնի բանտում, 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում

Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև, որով «Իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայերին և ընդգծում նրանց իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը»։

Ցոլակ Ակոպյան․ «Երկու ամիս խորհուրդ չկար եւ ուրբաթ օրը հաստատվեց խորհուրդը՝ իրենց սրտի Գյուրջինյանին ռեկտոր սարքելու համար»

Ռուբեն Մելիքյանը մի լեզվաբանի մասին էր խոսում՝ Լալիկ Խաչատրյանի, որը եզրակացություն էր տվել Արմեն Գրիգորյանին դատապարտելու, որ նա իբր թշնամանք է տարածել: Հիմա այդ մարդը մեր՝ Բրյուսովի անվան համալսարանի խորհրդի անդամ է, եւ Գյուրջինյանի ընկերը:

ԵՊՀ ուսանողները` ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակչի հաղթող

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցած ԵՊՀ-ն ներկայացնող 4 թիմեր գրանցեցին տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, կարևորելով նմանօրինակ միջոցառումները, շնորհավորեց կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերին՝ մաղթելով նորանոր հաջողություններ մրցույթի հաջորդ փուլերում. «ԵՊՀ-ն բարձր է գնահատում նմանօրինակ

Միայն միջազգային կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը ԼՂ-ում. Հարություն Վանյան

Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ։ Բացման նիստին ներկա է եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։

ՀՄԸՄ ՀԱՍԿ-ն՝ ի սպաս արցախահայության

Արցախյան ցավալի իրադարձություններից հետո, Արցախի բնակիչների բռնի տեղահանման առաջին իսկ ժամերից ՀՄԸՄ ՀԱՍԿ-ը Կենտրոնական Վարչության որոշմամբ և անդամների ակտիվ ներգրավմամբ, լծվեց մեր հայրենակիցների առաջնային պահանջների, այն է տաք հագուստի և հիգիենայի ապրանքների հավաքագրման և տրամադրման գործին։ Սկսվեց Արցախցիների մեծ հոսք դեպի ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի գրասենյակ որտեղ նրանք ստանում էին տաք հագուստ, անկողնային պարագաները և հիգիենայի ապրանքներ:

Դատարանը Արագած Ախոյանի համար ընտրել է մեկ ամսվա կալանքը՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու կամ տնային կալանքի վերաբերյալ միջնորդությունները

Արդյոք վարույթի շրջանակում առհասարակ ցուցակներ ունե՞ն, անձանց շրջանակը պարզե՞լ են կամ այս ընթացքում մարդիկ բողոքե՞լ են, թե՞՝ ոչ, բռնություն կիրառվե՞լ է, թե՞՝ ոչ. այս բոլոր հարցերը մնացել են անպատասխան, Գոռ Վարդանյան

Եվրոպայի առաջնություն մեկնող բռնցքամարտի Հայաստանի Մ22 հավաքականի կազմը մեկով պակասել է

Մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Բաքվում, սակայն այն Բուդվա տեղափոխվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով:

Ռուս զինվորները կրակել են Վրաստանի քաղաքացու վրա․ Ղարիբաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել տեղի ունեցածին

jnews.ge. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում ապօրինի ձերբակալման փորձի ժամանակ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կրակոցից սպանված Վրաստանի քաղաքացու ընտանիքին և հարազատներին։ «Ամենասարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գորիի մունիցիպալիտետի Կիրբալ գյուղի մոտ՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում։ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչը սպանել է Վրաստանի քաղաքացու՝ նրան ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ։ Միջադեպը ևս մեկ անգամ

«Կլիմայական ճգնաժամ. ինչպես նպաստել հաղթահարմանը». երիտասարդների համաժողով UWC Դիլիջանում

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին ընդառաջ հոկտեմբերի 29-ին UWC Դիլիջանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդների տեղական համաժողով՝ «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԻՆՉՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ» խորագրով UWC Դիլիջանին շնորհվել է Երիտասարդների տեղական համաժողովների (ԵՏՀ) (LCOY) կազմակերպչի կարգավիճակ: Երիտասարդների տեղական համաժողովները կազմակերպվում են Դուբայում նոյեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ։ ՄԱԿ-ի երիտասարդների ներգրավման ծրագրի շրջանակում ԵՏՀ-ը Հայաստանում անցկացվեց

«Եթե առողջ հասարակություն լինեինք, 1 մլն այդպիսի գրառում կլիներ, Արցախ ենք կորցրել, մարդու սիրտը չպայթելու համար՝ ինչ ասես էդ պահին կարող է ասել». Գեղամ Նազարյան

Ըստ պատգամավորի, եթե ահաբեկչական ինչ-որ խմբակ դիմակը հագած կոչ անի, որ մենք սա ենք անելու, նա ենք անելու, դա ուրիշ է, բայց երբ մանկավարժը, երկու երեխաների մայրը հուզված ինչ-որ բան է գրում՝ դա ուրիշ հարց է. «ԱԱԾ-ն, պետությունը պետք է հասկանա, որ Տաթեւ Վիրաբյանը, որքան էլ ցանկություն ունենա, ինքը բռնություններ չի կարող ո՛չ կազմակերպել, ո՛չ էլ իրականացնել»:

Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնի ժողովրդավարության կողքին՝ ընդդեմ բռնապետության. Արուսյակ Ջուլհակյան

Աթենքում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 35-րդ նստաշրջանում նոյեմբերի 6-ին  ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Պատերազմը ժողովրդավարության ամենավատ թշնամին է: Եվ մեր օրերում ժողովրդավարությունն անցնում է լրջագույն փորձությունների միջով համաշխարհային ցնցումների, աշխարհի տարբեր ծայրերում սանձազերծված պատերազմների պատճառով: Եվ հարց է ծագում՝ ի վիճակի՞ է

«Չեմ կարծում, դատախազն այնքան անլրջանա, այնքան իր հեղինակության հետ ինքը խաղա, որ մտնի ԱԺ ու միջնորդի, որ Լեւոն Քոչարյանին ազատությունից զրկեն». Գեղամ Նազարյան

Ես կարծում եմ, որ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ՝ թույլտվություն ստանան, որ գործը շարունակվի: Այսինքն, դրա համար եւս ԱԺ-ի համաձայնությունն է պետք: Այ դա ես չեմ բացառում, որ նման քայլ անեն, բայց ես էլի խորհուրդ չեմ տա, որովհետեւ առանց այդ էլ մեր երկիրը այս սարքովի գործերով թուլանում է:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031