Օրվա լրահոսը
«Փաշինյանը պետք է ասի ողջ ճշմարտությունը, որքան էլ վտանգավոր լինի։ Թեկուզ միայն նրա համար, որ իրենից հետո եկողները այդ ճակատագրական սխալը երբեք չգործեն». Արման Բաբաջանյան
Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին վարչապետ Փաշինյանը «ցուցմունք» է տալու ԱԺ 44-oրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առջև։ Ուզում եմ հավատալ, որ վարչապետն այդ օրը ոչնչով կաշկանդված չի լինի ժողովրդի աչքերին ուղիղ նայելու և ասելու ճշմարտությունը․ որ Հայաստանը 2020-ին ծնկի բերվեց ռուս-թուրքական դավադիր համաձայնությանը,
Հայաստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Հակարի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի կատարած այցի ընթացքում հայկական կողմն իր դժգոհությունն է հայտնել Հակարի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին հայտնել են Հայաստանի արտաքին գերատեսչությունից։ «Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի
«Հայրենիք» կինոթատրոնի դիմաց բացվել է «Ապրելու երկիր» կուսակցության երևանյան հերթական գրասենյակը
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. 3-րդ մասում, «Հայրենիք» կինոթատրոնի դիմացի մայթին, բացվեց «Ապրելու երկիր» կուսակցության երևանյան հերթական գրասենյակը։ Թաղամասի բնակիչները կարող են միանալ մեզ այստեղ՝ քննարկելով իրենց թաղամասի, Երևանի խնդիրներն ու դրանց լուծումները։
Այս ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Հայաստանի նորագույն քաղբանտարկյալի մասին Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Վեհաժողովների հարգված անդամ է, իսկ այսօրվանից՝ Հայաստանում ամենանոր քաղաքական բանտարկյալը։ Մենք դատապարտում ենք իր մինչդատական կալանավորումը, ինչը որևէ օրենքով կամ փաստարկով հիմնավորված չէ՝ որպես ժողովրդավարության և գործընթացի պատշաճ ընթացակարգի ապահովում, օրենքի իշխանության և հանրապետությունում սահմանադրականության թեկուզ վերջին
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 16-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին ժամը 13։00-ին, մարվել՝ հունիսի 16-ին ժամը 18։00-ին։ 1 հա տարածքում այվել է շինարարական աղբ։ Հիշեցնենք, որ hունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,
Team-ի աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ConFEAS համաժողովը
16 հունիսի, 2023 թ․, Երևան․ Երևանում կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը, որի ընթացքում Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը քննարկեցին կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները: Team Telecom Armenia-ն միացել էր նախաձեռնությանը՝ աջակցելու ֆինանսական շուկայի զարգացմանը և նոր փորձի ներդրմանը։ Համաժողովին ելույթ ունեցավ 40 բանախոս,
Փոփոխություններ՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում
Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ըստ այդմ` ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը (հղումը` ), հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը, նվազեցվել
ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են թվայնացման միջոցով հակակոռուպցիոն կառուցակարգերը զարգացնելու հնարավորությունները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է
2022թ. ծրագրերի կատարման ցուցանիշներն ամբողջական պատկեր չեն արտացոլում, քանի որ ներկայացված չեն ծրագրերի արդյունքային ցուցանիշների կատարողականները
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2022թ. ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ 2022թ. բավական նպաստավոր տարի էր հարկաբյուջետային հատվածի համար: Այսպես, 2022թ. արտաքին գործոնների ազդեցությունների արդյունքում գրանցվել է մի կողմից՝ էականորեն բարձր տնտեսական աճ (թիրախավորվածից 5.6 տոկոսային կետով բարձր), մյուս կողմից՝ սպասվածից բարձր գնաճ (կանխատեսվածից 3 տոկոսային կետով բարձր): Հետևաբար, պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են՝ հանգեցնելով
Ձերբակալվել է հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի կողմից հարազատների նկատմամբ սպանության փորձ և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի 37-ամյա բնակիչը, մտնելով Մասիս քաղաքում գտնվող իրենց տան հյուրասենյակ, տեսել է, որ
Սոցիալական ցանցում գովազդով թմրամիջոցների շրջանառության դեպքերի փաստով երկու անձ կալանավորվել է
Նման հանցավոր արարքի կատարման համար, որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում 3-6 տարի ժամկետով։
Թևանյանը Գարեգին Երկրորդին ներկայացրեց «Մայր Հայաստան» շարժման ձևավորման պատճառները, մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ տեսլականը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց՝ եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել՝ համազգային ներուժի համախմբմամբ հայրենիքը փորձություններից դուրս բերելու
Քաղաքական հայացքների հիմքով խախտվել էր աշխատանքային իրավունքը. դատարանում սկսվել է «Մարալիկի գործը»․ ՀՔԱՎ
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում տրամադրվող իրավական աջակցության արդյունքում արձանագրվում են ոչ միայն հաջողության վերջնական արդյունքներ, այլ նաև լուծվում են իրավունքի պաշտպանության ընթացքում առաջացող ընթացակարգային խնդիրներ: Ծրագրի շրջանակում իրավական աջակցություն ստանալու խնդրանքով ՀՔԱՎ-ին էին դիմել Ջ.Ա.-ն, Ա.Հ-ն, և Գ.Ա-ն (այսուհետ՝ Դիմումատուներ): Վերջիններս ազատվել էին աշխատանքից խտրականության դրսևորման պատճառով, մասնավորապես՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Գործատուն իրենց հետ
Հայաստանը և Ուկրաինան ներկայացնող նախագծերը՝ Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակաբաշխության հաղթողների թվում
Եվրոպական հանձնաժողովը եւ «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը հունիսի 13-ին ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության (European Heritage Awards/Europa Nostra Awards) 2023 թվականի հաղթողներին։ Ամենամյա մրցանակը շնորհվում է եվրոպական 20 երկրների 28 լավագույն նախաձեռնություններին եւ անհատներին, որոնք ներկայացնում են Եվրոպայում մշակութային ժառանգության քաղաքականության եւ պրակտիկաների հետ կապված վերջին մշակումներն ու առաջնահերթությունները: Հայ-ֆրանսիական համատեղ «Գիտահնագիտական
Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակը նշանավորվեց գիտաժողովով
«Նրա ստեղծած մեծ թվով խմբերգերը՝ շուրջ 300, երգչախմբերը՝ 90, և կատարումները երգչախմբի հետ միասին կարողացան Հարավային Կովկասի շատ հայաշատ քաղաքներում՝ այդ թվում Շուշիում, հսկայական աշխատանք կատարել հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացումը խթանելու ուղղությամբ»
Հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։ Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող
Մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում և Արաբկիրում
Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 13-15-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 13-ին և 15-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ հունիսի 13-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում բոլոր 3 օրերին և Արաբկիրում հունիսի 14-ին։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել
Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն
Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Բարձրագույն
«Վճռականորեն հերքում ենք Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրանքի» մեջ
Ցանկանում ենք ձեզ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի ցանկացած միջամտություն Ադրբեջանի ինքնիշխան տարածքում սահմանային հսկիչ անցակետ տեղադրելու հարցին հանդիսանում է հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ, և այդպիսի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան հունիսի 16-ին Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Բա հրապարակեք տեղեկանանք, թե շուկայականից որքա՞ն բարձր արժեքով է ձեռք բերում կատարվել: Հարցեր են ինձ մոտ առաջ գալիս քննչական մարմինների հաղորդագրությունը կարդալիս. Վարդան Արամյան
ՀՀ քննչական մարմին, ձեր հաղորդագրությունից հասկացվում է, որ գնում կատարող սուբյեկտը «Հերացի» արհեստակցական կազմակերպությունն է, որի հիմնադիրը պետությունը կամ համայնքը չէ այլ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատողներն են, ուստի այս կազմակերպության վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ «Գնումների մասին» 2010-2017թթ գործող օրենքը
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երասխում վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է
ՊՆ-ին ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2014 թ.-ին օտարվել է քաղաքացուն
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության
Խզմալյանը և Բետանկուրը անդրադարձել են նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային քրիստոնեական ժառանգության պահպանման,
Բաղրամյան պողոտայում կատարված սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի Բաղրամյան փողոցում կատարված՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանի սպանության դեպքի առանցքային մի շարք հանգամանքներ: 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 22:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի
Հնարավոր չի եղել կազմակերպել 102 անձի տեղափոխություն. 52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ. ԱՀ ԱՆ
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից
Պատահական չէ, որ Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում, երբ հակառակորդը սաստկացնում հարկադրանքը բանակցային սեղանի շուրջ, իսկ իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների. «Վերածնվող Հայաստան»
Նման շոուներ ապահովելով՝ Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:
Հրաչյա Ղազարյանը՝ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, ք.Երևանում: 2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ
Քաղաքացուց խարդախությամբ 45 000 դոլար է հափշտակվել
Դատախազը 2023 թվականի հունիսի 9-ին հաստատել է քաղաքացի Մ.Ս.-ի խախտված իրավունքների գործով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ քաղաքացի Մ.Ս.-ն 2022 թվականի մայիսին Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել՝ դժգոհելով անարդարությունից, հովանավորչությունից՝ խնդրելով քայլեր ձեռնարկել իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ: Դատախազության կողմից միջոցներ էին ձեռնարկվել՝ տևական
«Ուրախ եմ, որ երգեցի հոյակապ հայ երգիչների հետ». Դոմինգոն՝ Վարդուհի Խաչատրյանի եւ Հովհաննես Այվազյանի մասին
Կենդանի լեգենդը ստորագրություններ է բաժանել, պատմել իր վոկալի դասատուի մասին, որն ազգությամբ հայ էր
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար
Մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք։ Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի


















































