Օրվա լրահոսը

Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ -ից

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։ Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով։ «ՈՐԴԻՆԵՐԻ ԿԱՆՉ» ՀԿ

Արցախի շրջափակման հարցը ներկայացվել է Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր համագումարում

Հունիսի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը՝ «Աստծո օրհնության ներքո՝ կերտելով ապագան» խորագրով։ Համագումարը հյուրընկալվել է Էստոնիայի Ավետարանական Լյութերական և Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցիների կողմից: Համագումարը համախմբում է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին և Եվրոպական Եկեղեցիների ազգային խորհուրդներին: Այն տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ Եվրոպայի Եկեղեցիների

Դիլիջանում առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ–վրացական  փառատոնը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ–վրացական  մշակութային–խոհարարական փառատոնը: Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստեցին և ներկայացրեցին  իրենց խոհանոցի բազմազան ուտեստները: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ» նախագահ և փառատոնի գլխավոր կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանն ազդարարեց փառատոնի սկիզբը և ներկայացրեց խոհարարական մրցույթի պայմանները: Փառատոնի մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվեցին ազգային 

«Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու թեզերը մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից: Ադրբեջանի գործողությունները, պաշտոնական հաղորդագրությունները, տարածվող թեզերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրադրությունը և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղություններով: Ցավոք, այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը ճիշտ ուղերձներ տալու և համարժեք

Կարկտահարվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքը

Հունիսի 17-ին ժամը 19:38-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերից ահազանգ է ստացվել, որ ժամը 19:33-ից մինչև 19:48-ը կարկտահարվել է Լիսագոր համայնքը։ Կարկուտի տրամաչափը կազմել է 3-5 սմ։ Վնասի չափը ճշտվում է: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն  

Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա կառավարության դրական դերակատարությունը զրո է․ «Առերեսում»

«Վաղ թե ուշ կարգավորվելու է ռուս–ուկրաինական հակամարտությունը, ռելոկանտները վերադառնալու են, կապիտալի ներհոսքը պակասելու է կամ ընդհանրապես զրոյանալու, եւ մեր տնտեսությունը կանգնելու է շատ լուրջ խնդրի առջեւ»։

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվություն է տարածել ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի 17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ

Հունիսի 17-ին՝ ժամը 18:40-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: ՀՀ ՊՆ

ՀՀ փոխվարչապետը Ադրբեջանի փոխվարչապետին առաջարկել է անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում․ News.am

News.am – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին News.am-ին տեղեկացրին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:  

Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 9 հայտարարություն է տարածել իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հունիսի 10-ից հետո այս պահվածքն

Դիլիջանում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը

Նիստը վարում  է Նիկոլ Փաշինյանը, նիստին  ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլ պատգամավորներ ու նախարարներ։

Ստեփանավանում կահույքի չգործող գործարանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 17-ին, ժամը 11:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ կահույքի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում՝ կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում:

Էրդողանը հստակ այս իշխանությանն ասում է՝ դուք ասում եք՝ միջանցքային տրամաբանությանը դեմ ենք, փաստորեն այդքան էլ դեմ չեք. Մելքոնյան

ԱԳ նախարարությունը վաղուց պետք է հայտարարությամբ հանդես գար. Իրականում իրենց լռությամբ ու կեղծ դիվանագիտական հայացքներով նպաստում են մեր պետականության փլուզմանը. թուրքագետ

Երկրորդ ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ կողմից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ  հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: ՀՀ ՊՆ

Քաղաքագետ․ Արցախի 18-20 տարեկան տղամարդկանց վրա կախված է Ադրբեջանի կողմից ձերբակալվելու վտանգը. «Ա1+»

«Ա1+» – «Եթե Ալիևն ասի, որ անցակետը 2-3 շաբաթով վերացվում է, զգալի քանակությամբ մարդ Արցախից դուրս կգա»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Քաղաքագետն ասում է, որ Արցախի 18-20 տարեկան հատկապես տղամարդկանց վրա կախված է Ադրբեջանի կողմից ձերբակալվելու վտանգը, քանի որ նրանք առնվազն ծառայել են իրենց բանակում։ Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ Բ․

Տնտեսական կանխատեսելի ապագան շատ մշուշոտ է. «Առերեսում»

Բայց ամեն դեպքում՝ ես շատ մեծ ռիսկ եմ տեսնում ու ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին ներդրումների մասով, որ անվտանգային խնդիրները խանգարելու, խոչընդոտելու են եւ արտաքին, եւ ներքին ներդրումներին:

Փարիզը կոչ է արել զսպվածություն դրսևորել, ձգտել դեէսկալացիայի և պաշտպանել խաղաղ բնակչությանը․ «Ա1+»

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի Երասխ բնակավայրի քաղաքացիական բնակչության թիրախավորման առնչությամբ։ Փարիզը կոչ է արել զսպվածություն դրսևորել, ձգտել դեէսկալացիայի և պաշտպանել խաղաղ բնակչությանը: «Կոչ ենք անում կատարել Լաչինի միջանցքում երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան պատրաստակամ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 17-ի և 19-22-ի երեկոյան ժամերին

«Իմ քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա գտնվող Անգեղակոթ գյուղում, կնքվեց եռակողմ համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև։ Ըստ հուշագրի՝ կողմերը նախատեսում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը ներդնել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի

Կրակահերթ է արձակել 49-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Մոսկովյան փողոցում 49-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Ա․Ա.-ն, 49-ամյա համաքաղաքացի Արսեն Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու

Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության շնորհիվ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին: Նախագիծը ՌԴ Նախագահի և Սյունիքի մարզի աշխատակազմերի գործակցության արդյունք է: Այն իրականացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ: Նորարարական դասարաններ են բացվել

Մանրամասներ Երևան-Արմավիր ավտոճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց էին բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային

Երասխում խաղաղություն ուզում են, բայց պատրաստ չեն դրա դիմաց ինչ-որ բան տալ

«Երասխ համայնքի ժողովուրդը չի կարող իր հարեւանի՝ Ադրբեջանի հետ, Նախիջեւանի հետ հարեւանություն անի կամ բարեկամություն». «Առավոտի» զրուցակիցն է Արարատ համայնքի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը: «Ինչ եղավ՝ էս երկու օրն եղավ: Ամբողջը եղավ այս գործարանի համար, որ իրենք արգելեն գործարանի կառուցվելը, քանի որ այս գործարանը միտված է լինելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, առաջխաղացմանը: Նաեւ գյուղի

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար: ՀՀ ՊՆ

Փաշինյանի գլխավոր խնդիրը «խաղաղության դարաշրջանի» անվան տակ մեր ինքնությունը ջնջելն է․ «Փաստ»

Զինանշանի հետ կապված Փաշինյանը հայտարարում է, թե զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թվականին հիմնած պետության հետ կապ չունեն։ Ըստ Փաշինյանի, նույնը վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։ Փաստացի Փաշինյանը չի հասկանում կամ հատուկ իրեն չհասկացողի տեղ է դնում, որ առյուծի պատկերումը զինանշանի վրա

Առաջարկվում է վարչական շրջաններում ստեղծել արագ արձագանքման խմբեր, որոնք բաղկացած կլինեն ՀՀ ոստիկանության ներկայացուցչից

«Դատական իշխանություն» ամսագրի այս տարվա անդրանիկ համարում նոր անուններ կային. Տիրուհի Ասլանյան («Մոր եւ մանկան շահերի պաշտպանության միջազգային եւ ներպետական իրավական նորմերի վերլուծություն»), Նորայր Ավագյան («Առանձին տեսակի վարչական վարույթների իրավականության ընդհանուր չափորոշիչները»), Ազատ Բագրրատյան («Արտավարույթային փաստաթղթերի վերածվելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների հեռանկարները»), Մարթա Մելիքսեթյան («Բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանիքում

Սերգեյ Սահակյանը բավարարեց Սասուն Խաչատրյանի հայցը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ու առաջխաղացում ունեցավ․ «Ժողովուրդ»

Երբ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց ներկայացրեց «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, հայցը բավարարած դատավորը «պարգեւատրվեց» իշխանության կողմից. նա նոր պաշտոն ունի: Հիշեցնենք, որ մի հոդված էինք հրապարակել` նշելով՝ ապօրինի ծագման գույքի դեմ պայքարող Սասուն Խաչատրյանն ինքը չի կարողանում հիմնավորել իր ունեցվածքը, եւ լուրեր կան, թե նա Մոսկվայում

Գագիկ Մինասյան. Եթե ամեն մի հատված մոբիլիզացվի յուրովի, կարծում եմ՝ ապագայում նրանք կմիավորվեն. «Հրապարակ»

Մեր զրուցակիցն Ազգային ժողովի 6 գումարումների պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, ում հետ զրուցել ենք Քննչական կոմիտեի մոտ։ – Արմեն Աշոտյանը կալանավորվեց։ Քրգործը վաղուց էր հարուցված, ենթադրություններ ունե՞ք, թե ինչու հենց հիմա Աշոտյանին կալանավորեցին։ – Գիտեք, իմ պատասխանն իրավական չի կարող լինել, ինքս իրավաբան չեմ, սակայն քաղաքական իրավիճակը հուշում է, որ այդպիսի քայլերի իրենք պետք

Ստորգետնյա ոչ մի անցում նման աղետաբեր վիճակում չէ

Երեւան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկում կարող ես տեսնել Գրիգոր Լուսավորչի փողոցը, ուր կարող ես հայտնվել՝ հաղթահարելով լուսանկարում պատկերված Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա ստորգետնյա հետիոտնային անցումը: Ստորգետնյա այս անցումը հաղթահարելուց հետո կարող ես քայլերդ ուղղել Սուրբ Սարգիս եկեղեցի, դուրս գալ Երեւանի քաղաքապետարան, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ… Ամեն անգամ լուսավորությունից զուրկ այս գետնանցումով անցնելիս՝ մոռանում ես նկատելի առնետավազքի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031