Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի քարոզչությունը «հակասրտիկային» է

Մայիս 12,2026 10:00 Share

Ընտրարշավն անցած շաբաթ սկսվել է: Բնականաբար, ինչպես եւ սպասվում էր, բոլոր քաղաքական ուժերը հավասար ակտիվություն չեն ցուցաբերում: Դա կախված է շատ գործոններից՝ հատկապես դրանց ֆինանսական հնարավորություններից եւ նպատակներից: Մասնավորապես, եթե քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցելու միակ նպատակն է՝ հնչեցնել իշխանությունների թեզն առ այն, որ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսները երազում են «գուբերնիայի» մասին եւ ռսաստրուկներ են (ընտրարշավում այդպիսի մի քանի կուսակցություն կա), ապա մեկ ամիս Հայաստանի բոլոր բնակավայրերում այդ խորիմաստ միտքն արտահայտելու անհրաժեշտություն առանձնապես չկա, կարելի է օրումեջ ելույթ ունենալ:

Բայց, անկախ ասելիքի բովանդակությունից եւ «հաճախականությունից», նրանք, ովքեր հետեւում են ընտրարշավին, կարող են համեմատել քաղաքական ուժերին երկու չափանիշով. ա/ ագրեսիվության մակարդակը, բ/ մտավոր մակարդակը:

Եվ եթե այդ դիտորդն անաչառ է, ապա կարձանագրի, որ երկու դեպքում էլ «առաջատարը» ՔՊ-ն է: Այդ կուսակցությունը եւ նրա առաջնորդը սպառնալիքի, հոխորտալու, վիրավորելու առումով «բացարձակ չեմպիոն» են: Չեմ ուզում վերարտադրել ընտրազանգվածի վրա փաստացի հարձակվելու այդ դրսեւորումները՝ բոլորը դա տեսնում են:

Ցավոք, իմ կամքից անկախ, բոլոր սոցցանցերից ինձ վրա են «թռչում» Փաշինյանի հիստերիկ ճչոցները, որոնք հիշեցնում են Չառլի Չապլինի «Մեծ բռնապետը» կինոնկարը: Ի դեպ, այդ ֆիլմը նկարահանվել էր 1940 թվականին, երբ նացիզմի աղետալի հետեւանքները դեռեւս ոչ բոլորի համար էին պարզ: Շարժուձեւով, հռետորաբանությամբ Հայաստանի փոքր բռնապետը նման է այն «մեծ բռնապետին», բովանդակությամբ նրանք նման չեն, որովհետեւ «փոքրի» մեջ, մեծ հաշվով, չկա որեւէ բովանդակություն:

Այդ ագրեսիվ, սպառնալիքներով եւ շանտաժող ուղեկցվող տոնայնությունը խորը հակասության մեջ է մտնում քարոզչության հիմնական «լոգոյի» հետ, որն իրենից սրտիկ է ներկայացնում, սեր է խորհրդանշում: ՔՊ-ի քարոզարշավը նույնքան կապ ունի այդ սրտիկի հետ, որքան 2018 թվականի հեղափոխությունը՝ սիրո եւ համերաշխության հետ:

Մտավոր մակարդակի մասին էլ չխոսենք: Ուղեղը լվացած լյումպենի համար հաշվարկված գռեհիկ, տգետ, «շրիշակից ցածր» ՔՊ-ական քարոզչությունը ոչ մի այլ քաղաքական ուժի քարոզչության հետ չի համեմատվի: Բայց այդքանով հանդերձ՝ նրանք երբեմն փորձում են ներկայանալ որպես գրագիտության ու ինտելեկտուալիզմի չափանիշների կրողներ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mika says:

    Հրաշալի եք գրել պարոն Աբրահամյան։ Ինչպես իմ երջանկահիշատակ ընկեր Աբերիկ Իշխանյանը կասեր “բռնապետիկ”։ Նման կերպարը իր մեջ պարունակում է դարավոր բացասականի բոլոր շերտերը և նողկալի առաջացնում բոլորի մոտ, ներառյալ ալիևին։ Իսկ մասնագիտական առումով այս կառավարության շրիշակից ներքև իրական պատկերը ոչ մեկ չի ունեցել։

  2. Նարեկ says:

    Իշխանության նպատակը չի համոզել, թե իրանց լավն են կամ լավագույնը։ Իշխանության նպատակը մարդկանց էմոցիոնալ սպառելով հասարակության ենթակայության, մասնակցությունից հրաժարվելուն, քաղաքականությունից հեռու մնալուն հասնելն ա։

    Ժողովրդականություն չունեցող իշխանություններին բնորոշ ա ինքն իր մեջ կծկվելը։ Ու լայն զանգվածների մասնակցությունը սպառնալիք են համարում իրենց իշխանությանը, իրենց ֆիզիկական գոյությանն իսկ։ Կապկապյին վարք ա։ Մանավանդ, որ մասնակցել են հազարավորների սպանության կազմակերպմանը իրանց քաղաքական նպատակների համար, սեփական կաշիների հանդեպ վտանգ են զգում ժողովրդից։

    Դրա համար էլ ձգտում են ատոմացնել հասարակությունը, քայքայել վստահությունը, փոխվստահությունը, օտարել քաղաքականությունից։ Անհատների հետ կարող են հաշվի նստել, ժողովրդի հետ չեն կարող։ Դրա համար էլ փնովանքով ու բարոյալքություն տարածելով ա զբաղված Փաշինյանը։ Շառլատաններ են, դուք գիտեք, թե իրանք իրանց ասած ամեն խոսքին հավատում կամ կարևորություն ե՞ն տալիս։

    Մեկ ա նրանց համար, էսօր մի բան են ասում, վաղը լրիվ հակառակը կարող են ասել։ Իրանք մեր հետաքրքրություններով, մեզ վերաբերող հարցերով չեն ապրում։ Ու ինչքան բարձրանում են իշխանության սանդուղքով, ինչքան բարձր դիրքի են հասնում, էնքան աշխատում են խնդիրներից, պրոբլեմներից հեռու մնալ, էդպես կարծելով, թե փոխում են աշխարհը։ Համենայն դեպս ուժեղ բնավորություն, բարոյականության, ինքնության կողմնացույց չունեցողների համար, ինչքան էլ մտավոր ընկալեն, որ աշխարհն իհարկե չի փոխվում իրանց շրջապատը փոխելուց, բայց նրանց համար մնացած հարցերը իրանցից ու իրանց անմիջական շրջապատից բացի անկարևոր են, ցածրորակ, մերժելի, անտեսելի։

    Այդպես ա նաև Փաշինյանի հակաբարոյական իշխանությունը։ Կան մարդիկ, կան սովորական կյանքով ապրող սովորական մարդիկ, ովքեր իրանց նույնացնում են Փաշինյանի հետ, կարծում են, թե շնորհք կա Փաշինյանի վրա։ Դե կարելի ա զոհին չմեղադրել, պարոն Աբրահամյան։ Մենք աշխատում ենք զոհին չմեղադրել, բայց կարանք փորձենց պատճառները հասկանալ։ Շառլատանների համախումբ ա Փաշինյանի իշխանությունը։

  3. Նարեկ says:

    Հիշում ե՞ք։ Հիշում եք։ Էն որ Քարվաճառից զորքերը հանեցին, ասեցին՝ թե չէ զորքը շրջափակման մեջ էր ընկնելու։ Զորքը հանեցին, ժողովրդին թողին շրջափակման մեջ։

    Պատճառները բացահայտելով կարող ա գնանք, պարզվի, որ դա նրանց օրիգինալ մտքերը չէին, դա նրանց թելադրում էին, հուշում էին։

    Փաստերը չեն փոխվում, որ էսօր Հայաստանի իշխանությունը կազմում են էնպիսի մարդիկ, որ մոլորակի վրա բարոյալքության ամենաստորին աստիճանին կանգնածների շարքում են։

    Որ ասում էին «նեռ», հենց նենց չէին ասում։ Նեռը որ մարմնանար, գար երկրով քայլելու, ի՞նչ կաներ։ Ժողովրդին շրջափակման մեջ թողնելու նպատակով զորքերը հետ կքաշեր, կասեր՝ որ զորքը շրջափակման մեջ չմնա։

Պատասխանել