Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյան․ «2026 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպիտի լինի»

2026 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպիտի լինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են, խորոված են անում…». Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են, խորոված են անում… 100 օր է գրեթե, ինչ Արցախում ապրող 120,000 մարդ բլոկադայի մեջ է»:

«Բա ձեր նոր հայտնված հարուստ անձը, բա իր մասով գործ չե՞ք ուզում սկսեք, Սեդա Սաֆարյա՞նն է պայքարում ապօրինի գույքի դեմ». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Արծվիկ Մինասյանը, լսելով սա՝ շնորհավորեց Վարդանյանին՝ ասելով. «Նման մակարդակի ձեւախեղել օրենսդրական պահանջները՝ սկսած երդում տալուց, ավարտված օրենքի պահանջների ներկայացումը այդ ձեւո՞վ: Դուք իզուր եք պատգամավոր աշխատում, կարող եք գնալ փաստաբան աշխատել, ակնհայտ իրողությունը կարող եք այնպես շուռ տալ, որ լուրջ հանցագործություն կատարած անձը համարվեր արդարացված: Հեղափոխական տոնայնությամբ արդարացնելով կամ փորձելով հերքել այդ փաստերի առկայությունը՝ չի ստացվի: Կուզեք՝ բացասական եզրակացություն տվեք:

Կարևորվել է Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանը միտված բարեփոխումների իրականացումը

Վահե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի գործընկերներին

Ինչո՞ւ է ձգձգվում Գյումրիում էկոքաղաքի կառուցումը

Տեղեկացրել ենք, որ Գյումրիում «Դիջիթըլ Փոմըգրանեթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը հիմնած, Նյու Յորքից եկած Թոդդ Ֆաբաքերը դեռ Սամվել Բալասանյանի օրոք ծրագիր էր ներկայացրել էկո-քաղաք կառուցելու։ Կանաչ քաղաք կառուցել գաղափարը թերևս նորույթ է հայկական իրականության մեջ, այդպիսի քաղաքներ հիմնականում կառուցում է Չինաստանը։ Դրանք ապագայի քաղաքներ են, որտեղ ստեղծվում են կյանքի հարմարավետ պայմաններ՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ։ Այս ծրագիրը,

Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնում է. «Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»։

Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում: Համայնքը 2018-2021թթ. իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագիրեր՝ ՀՀ պետական բյուջեից ստանալով ընդհանուր 278,086,800.0 ՀՀ դրամ գումար: Պետական

Արմեն Բաբալարյան. «Ես երբեք գոհ չեմ լինում, քանի որ միշտ կարելի է ավելին անել»

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը Բուխարեստում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում նվաճել է մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ, զբաղեցրել մեկ հինգերորդ տեղ եւ ընդհանուր թիմային հաշվարկում 30-ից ավելի երկրների մեջ գրավել է 5-րդ տեղը: «Արմենպրես» լրատվականում այսօր հրավիրված ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որը թիմը տարել էր

Մոսկվան աշխատում է «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան աշխատանքներ է տանում «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի շրջանակում Վրաստանի համար դռները միշտ բաց են: «Վրացական կողմը դեռ մտածում է այդ ձևաչափին միանալու ուղղությամբ, բայց առաջին հանդիպումը կայացել է, և Թբիլիսիի համար դռները միշտ բաց են: Այժմ մենք աշխատում ենք «3+3» ձևաչափով երկրորդ համդիպումը հրավիրելու

Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներին

Հայր Մայքլ Թոմսենը Ամենայն Հայոց Հայրապետին է ներկայացրել թեմերի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին, երբ ՀՀ ԱԺ իշխանական խմբակցությանը «Հայաստան» խմբակցության մեծ աջակցությամբ ստիպեցինք ծանոթանալ և խոսել  Սեդա Սաֆարյանի կողմից թույլ տրված խախտման մասին՝ այդ պատգամավորները որոշեցին պաշտպանության հուզական մարտավարություն ընտրել և պատմել այն գործի մասին, որի քննության ընթացքում Սեդա Սաֆարյանը թույլ է տվել անհամատեղելիության և

Լավրովը հույս է հայտնել, որ Երևանը չի հրաժարվի ՀԱՊԿ առաքելության տեղակայման որոշումից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի հրաժարվի Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումից: «Կցանկանայի գոհունակություն հայտնել նրանից, ինչ ասաց Արարատ Սամվելովիչ Միրզոյանը, մասնավորապես այն, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումը ստորագրելուց»,- ասել է Լավրովը Հայաստանի ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ այդ որոշումը Երևանում

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Վրաստանի նորանշանակ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: Նա մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է

Վահե Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին

Մարտի 19-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալներն ու գերատեսչության ղեկավար կազմը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Արամ Մանուկյանի կիսանդրուն։ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին, Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում։ 1915

«Ադրբեջանն անտեսում է որոշումը, բացի այդ պաշտոնական մակարդակով էլ փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը». Եղիշե Կիրակոսյան

Քննարկվել է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու հարցը. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին Փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին եւ Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը: Այս մասին ասել է ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մարտի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի

«Հարցրի, թե ինչու է կամաց խոսում, ասաց, որ տղերքը քնած են․ հետո իմացանք, որ տան մեջ էին, գլխավերեւում՝ թուրքերը»․ զոհված զինվորի հայր

Նոյեմբերի 23-ին Ադոյան Արկադին (նա եւս որդուն կորցրել է) մտավ Օնիկ Գասպարյանի մոտ ու ասաց՝ երեխեքը զանգել են, ողջ են, օգնություն են խնդրում։ Օնիկ Գասպարյանն անձամբ Արկադիին ասել էր՝ արխային գնացեք տուն

Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության ​​թանգարանում, կբացվի  «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ: Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ.

Մեկնարկել է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի։ Էմերալդ ցանցի ստեղծման առաջխաղացում և Էմերալդ տարածքների կառավարում» ծրագիրը

Սույն թվականի մարտի 17-ին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի։ Էմերալդ ցանցի ստեղծման առաջխաղացում և Էմերալդ տարածքների կառավարում» ծրագրի շահագրգիռ կողմերի և հանրության ներգրավման աշխատաժողովը: Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի

Արտգործնախարարների հանդիպման ժամկետները կհստակեցվեն մոտ ապագայում. Լավրով

«Մեր հայ գործընկերները հաստատել են օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մամուլի ասուլիսում հնչեցրածն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է այդպիսի հանդիպման,- ասել է Լավրովը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի: Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների

Արևմուտքը ֆինանսավորում է Հարավային Կովկասի ՀԿ-ներին` գունավոր հեղափոխություններ պատրաստելու համար. Լավրով

«Արևմուտքը ֆինանսական, այդ թվում՝ նյութական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք աշխարհի այդ հատվածում էլ, ինչպես որ մյուս տարածաշրջաններում, զբաղվում են միջոցառումներով, որոնք կարելի է անվանել որպես հերթական գունավոր հեղափոխության նախապատրաստում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20-ը մարտի, 2023թ. – Աֆրիկյան 10 երկրներում ապրող 190 միլիոն երեխա գտնվում է ջրի հետ կապված երեք սպառնալիքների՝ անբավարար ջրային ռեսուրսների և սանիտարահիգիենիկ պայմանների, հարակից հիվանդությունների և կլիմայական վտանգների ռիսկի տակ` փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը : Պարզվել է, որ այդ եռակի սպառնալիքն առավել սուր է Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կամերունում, Չադում, Կոտ դ’Իվուարում,

«Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտնելու, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին». Անդրանիկ Քոչարյան

«Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ ու հանձնաժողովի հետ աշխատի». Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության տակ վերցրեց Օնիկ Գասպարյանին

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը

ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Անի Հովսեփյանը անակնկալ պարտություն կրեց աշխարհի առաջնությունում

Նա անընդհատ փորձում էր մոտենալ, մտնել մերձամարտի մեջ եւ այնտեղ հարվածներ հասցնել: Սակայն մրցակիցը այդ փորձերը հաջողությամբ կանխում էր ձախ ձեռքն անընդհատ աշխատացնելով, կամ «կլինչ» բռնվածքով: Անին երկու ռաունդներում այդպես էլ չկարողացավ ինչպես հարկն է գործածել աջ ձեռքը:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող  Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ

«Մեզ Նիկոլը զանգեց, դե ի՞նչ անեինք, երեխա էինք պահում» բացատրությունները հետո չեն աշխատելու». Գեղամ Նազարյան

Ամոթի ու ստորացման փուլերն, ազգային խայտառակության պահերն ի վերջո անցնելու են, բայց ոչինչ չի մոռացվելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031