Օրվա լրահոսը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են գործնական քայլեր՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարությունների հիման վրա: Նախագահները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ: Պատրաստեց
Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները գիշերային ակումբից ոստիկանություն են տեղափոխել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 17-ին, ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Հակասական բանաձեւեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Արցախի հարցի եւ հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ խիստ հակասական տպավորություն են թողնում: Եթե դրանք մաքրենք հռետորաբանական «կեղեւներից» եւ «շերտավորումներից», ապա այդ հայտարարությունների իմաստը կարելի է ձեւակերպել այսպես. «Մենք կառուցողական երկխոսություն ենք վարում այն երկրի հետ, որն այդ բանակցությունների արդյունքում ուզում է ցեղասպանության մանդատ ստանալ եւ ոչնչացնել կամ արտաքսել Արցախի բնակչությանը»: Այդ բանաձեւի
Կանաչ տերևավոր բանջարեղենը՝ հրաշալի ընտրություն «արթնացող» օրգանիզմի համար
Գարնանը ոչ միայն մեր աչքերն են ամենուր կանաչ փնտրում՝ համոզվելու համար, որ ձմռան երկարուձիգ օրերն անցյալում են, այլև ողջ օրգանիզմը, կարծես, կանաչ է պահանջում՝ շատ լավ իմանալով, որ հենց կանաչ գույնն է ամփոփում իր մեջ վիտամինների, հանքանյութերի ու հակաօքսիդանտների այն կարևոր պաշարը, որն այնքան անհրաժեշտ է մեր «արթնացող» օրգանիզմին։ Կանաչ տերևավոր բանջարեղենն, իսկապես, գարնանային (և
«Պահանջում ենք ինչպես ՀՀ կառավարությունից Էմերալդ ցանցի թեկնածու տարածքներն օպտիմալացնելու գործընթացում հակաժողովրդավարական և միջազգային կապիտալի շահերին սպասարկող որոշումներ չկայացվեն». ՀԲՃ
Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների և Ամուլսարի կապակցությամբ Դիրքորոշում Ուղղվում է՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին ՀՀ Կառավարությանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակին ԵՄ պատվիրակությանը Հայաստանում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից հրավերք է ստացել՝ 2023 թ․ մարտի 17-ին մասնակցելու Էմերալդ տարածքներին վերաբերող աշխատաժողովի , որն անցկացվում է
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչներին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները: Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված
Առաջարկվում է բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով
Հայաստանում բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորվում են անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ. ժամանակին լիցենզավորում ստացած բժշկական կենտրոնը գործում է այդ թվականին սահմանված կանոնների շրջանակում: Նախատեսվում է վերանայել այդ անժամկետ դրույթը, եւ բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Գործընթացն անցնցում կազմակերպելու նպատակով սահմանվել է անցումային դրույթ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ԼՂ-ում
«Ա1+». Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ջերմուկի սահմաններում զոհված զինծառայողների հետմահու պարգևները նրանց հարազատներին հանձնելու արարողություն Վայոց ձորի մարզպետարանում
Մարտի 15-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ 2022 թվականի Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողներին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության
Ռուբեն Վարդանյան. «Հայկական ԴՆԹ-ն պահպանելու ամենակարևոր հարցերից մեկն է կանգնած մեր առաջ»
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցյալ շաբաթ Երևանում կայացավ Համահայկական առաջին քաղաքացիական համաժողովը։ Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Ցավոք, ընտրված մասնակիցներից
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մարտի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ
Անկարայում սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների
Եկատերինա Սիչովան դուրս մնաց մեկնարկային մենամարտից հետո
Նյու-Դելիում այսօր մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ մտավ 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, որի մրցակից Դելփին Մանչինին ներկայացնում է Ֆրանսիան: Եկատերինան համեմատաբար ակտիվ էր միայն առաջին խաղափուլում, սակայն մի տեսակ անվճռական տեսք ուներ եւ գրոհները կազմակերպելիս մի տեսակ հապաղում էր կամ ձգձգում: Ռինգի մրցավարը անգամ մրցակիցներին հորդորեց անցնել կոնտակտների: Իսկ ավելի
2022թ. պետպատվերի շրջանակում հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864. Անահիտ Ավանեսյան
2022 թվականին մենք շարունակել ենք առերեսվել համավարակի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված խնդիրներին: Այս համատեքստում աշխատանքներ են իրականացվել պատշաճ կազմակերպելու բուժօգնությունը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: 2022 թվականին շրջանառության մեջ
«Խոչընդոտը Փաշինյանն է․ երբ պահը գա փողոց դուրս գալու, մենք մեր ասելիքը լավ մտածված ձեւով կասենք»․ Սեֆիլյան
2016թ․-ին դրվեց սկիզբը 2018թ․-ի ժողովրդական ապստամբության, եւ 2018թ․-ին համակարգին հաջողվեց մեր ձեռքից խլել իսկական հեղափոխությունը։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն
«Մովսես Հակոբյանը չգիտենք որ բնակարանում է ապրում, ինքը ե՛ւ ՊՆ-ից ունի ստացած բնակարան, ե՛ւ Արցախում առանձնատուն, ե՛ւ Սայաթ-Նովայի վրա ասում են ունի մեծ բնակարան». Անդրանիկ Քոչարյան
Առաջիկայում քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրելու են գեներալ Ջալալ Հարությունյանին, Մովսես Հակոբյանին:
Հայաստանը փորձում է ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա. Զախարովա
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Զախարովան ասել է, որ Ռուսաստանի պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, և բավական է միայն նայել փաստաթղթին` հասկանալու համար` ով ինչ պարտավորություն ունի: «Ռուս
«Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնին ավելի ուշ անցավ, քան պետք էր». Անդրանիկ Քոչարյանը սկսել է գովել ԳՇ նախկին պետին
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցանկություն է հայտնել հանձնաժողով գալ ու պատասխանել հարցերին. «Իմ առաջարկն է եղել, որ եթե խոչընդոտներ կան, մենք պատրաստ ենք գանք մեկուսարանում շփվենք: Եթե հիշում եք, Մարտի 1-ի ժամանակ փաստահավաք խումբը նաեւ այցեր էր անում մեկուսարաններ, քաղբանտարկյալներին էր այցելում եւ ծնվեց 5 զեկույց»:
Փարաքարում դանակահարել են հայտնի կահույքի խանութներից մեկի տնօրենի որդուն. shamshyan.com
Այսօր՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի 180 հասցեում գործող «ԼԵՎԱՐՍ» կահույքի խանութի սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի դանակահարվել է։ Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված վայրից
Մեղրու ոսկու հանքում հանքափորի՝ ծանր վնասվածքներ ստանալու դեպքը փորձել են թաքցնե՞լ
Դեպքից ամիսներ անց է հանքափորը հանցագործության մասին հաղորդում ներկայացրել
«Նիկոլ Փաշինյանի ստերի ու մանիպուլյացիաների բացահայտումը Հայաստանում վաղուց դարձել է սիրելի զբաղմունք». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ էր ասում Նիկոլը 2021-ի Ադրբեջանի մայիսյան ագրեսիայի մասին այդ ժամանակ և լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ստերի ու մանիպուլյացիաների բացահայտումը Հայաստանում վաղուց դարձել է սիրելի զբաղմունք։ Ոչ մի խաչբառ, սուդոկու և այլ գլուխկոտրուկներ չեն կարող համեմատվել այն հաճույքի հետ, որով կարելի է
«Մինչեւ ռուս խաղաղապահը դուրս գա, ուրիշը գա՝ Արցախ չի լինելու». Դավիթ Բաբայան
«Փոխարեն համապարփակ աշխատանք տանենք, տարբեր խողովակներով ազդենք, ես չեմ ուզում, որ մենք ընկնենք տարբեր երկրների շահերի մեջ եւ նրանք օգտագործեն մեզ, որպես մանրադրամ»
«Մեկը լինի Փաշինյանին հարցնի՝ ինչքա՞ն կարելի է սեփական ժողովրդին թմրեցնել խաղաղության դարաշրջանով»․ Չուգասզյան
Ռազմաքաղաքական վերնախավն ունի՞ նոր տեսլական, աշխարհակարգ ստեղծելու հնարավորություն։
Անն Լույոն կարևորել է ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում համագործակցությունը
Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը
Ադրբեջանը կգա Հայաստան, թե չէ, վերջնաժամկետը լրանում էր այսօր ժամը 17:00-ին
Ապրիլի 15-ին Երեւանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ այսօր Կարեն Դեմիրճյաննի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ցուցադրեց երեք կրծքանշաններ եւ ասաց. «1983 թվականին մարզահամերգային համալիրը պիտի բացվեր ու անցկացվեր ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունը: Այդ առիթով արտադրված այս կրծքանշանները պահպանվել են: Եվ 40 տարի հետո հիմա մենք ՄՀՀ-ին վերադարձնում
Զախարովան վերհիշել է Բուլգակովին և Ստանիսլավսկուն՝ փորձելով մեկնաբանել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ օրերս տեղի ունեցած ասուլիսում արված այն պնդումը, թե ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանից: «Երբ ես դա կարդացի, չգիտես ինչու հիշեցի ևս երկու մեջբերում «Ո՞վ էր ում վրա կանգնել (Բուլգակով) և «Պետք
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վերջինս կալանավորվել է
Փաստացի վերջնագիր են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ասելով` «Կամ ինտեգրվեք կամ հեռացեք Ղարաբաղից». Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպաններին Հարգարժան դեսպաններ, արդեն երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է պահվում Լեռնային Ղարաբաղը, փակ է Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Այն միակ ճանապարհն է 120 000 հայ ազգաբնակչության համար՝ հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է անմարդկային
Մեզ պետք է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար եւ գիտակենտրոն համակարգ․ պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք: «Մեզ անհրաժեշտ է առավել


















































