Օրվա լրահոսը
Դավիթ Գյուրջինյանն ազատվել է լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 294 – Ա ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻՆ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին ազատել լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երեւան
«Միրզոյանի այցը Մոսկվա վկայում է, որ պատրաստ ենք քննարկել կողմերին հուզող հարցերը»․ փոխնախարար
Ամեն հարց պետք է մանրամասն ներկայացվի, ինչին մենք միշտ պատրաստ ենք։ Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի
Թռչող սարք, թմրանյութեր, հեռախոսներ. ՔԿՀ-ներում փետրվարին հայտնաբերված արգելված իրերի վերաբերյալ զեկույց
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության փորձերը: Արդարադատության նախարարությունը ներկայացնում է փետրվար ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: Այսպիսով` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին: Վերջինիս
Նուբարաշենում քրեակատարողականների փոխարեն՝ կառավարական թաղամաս են կառուցելու. «Գրեթե բոլոր պետական մարմինները, դատական սեկտորը տեղափոխելու են Նուբարաշեն»
Հիմա դրա համար օպտիմալացնելու ենք: Կան շենքեր, որտեղ կիսատ վերանորոգումներ են, կան շենքեր, որոնք փակելու ենք ու 5 շենքը դառնա 3 շենք, բայց այդ երեքը՝ կատարյալ, նորմալ վիճակում կդառնան կառույցներ:
Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը. Արշակյանը՝ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը
«Ինժգարանտ» ՍՊԸ-ի ակտը պատշաճ ժամկետում քաղաքապետի հաստատմանը չներկայացնելու պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ընկերությանը
Խնդրի առթիվ նախաքննություն է կատարվում
Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայության անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ տեղակալներին
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կ․ Ցուցուլյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց՝ ՓԾ անձնակազմին ներկայացնելով ՓԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Եգոր Կարապետյանին և Դավիթ Սարգսյանին։ Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին. -մարտի 16-ին ՆԳ նախարարի հրամանով Ե․ Կարապետյանը և Դ․ Սարգսյանը նշանակվել են ՓԾ տնօրենի տեղակալներ․ վերջիններիս շնորհվել է «փրկարարական ծառայության գնդապետ» կոչում։ Դ․ Սարգսյանը երկարամյա օպերատիվ
Պաշտոնյաների ստացած 60 հազար դրամից թանկ նվերները աճուրդի կհանվեն ու կվաճառվեն. կառավարությունը որոշել է, որ օրինակ թանկ ժամացույցը չպետք է մնա փոշոտ պահեստում
«Մենք ֆիքսում ենք նվերներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն, դա մինչեւ 40 հազար դրամն է: 40-60 հազար դրամանոց նվերները նրանք են, որոնք ընդունում ես, բայց հայտարարագրում ես, 60 հազարից վերեւ չես ընդունում, եթե արարողակարգային նվեր չի: Դա միանգամից փոխանցում ես պետությանը: Օրինակ, մեկը ինձ նվիրեց փողկապ, ինտերնետային հավելվածով կարողանում ես հասկանալ գինը ու եթե թանկ է, տալիս ես պետությանը, լինում է պետական գույք, որը տնօրինում է»:
Ջրվեժում տեղի ունեցած սպանության վարույթով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Պարզվել են օրեր առաջ Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Վերջինս Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: 2023թ․ մարտի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել
Նոր տեխնոլոգիաների միջոցով Արգիշտի արքան կպատմի Էրեբունու ծննդյան վկայականի մասին. Միքայել Բադալյան
Վիրտուալ ակնոցի միջոցով այցելուները տեսնում են Արգիշտի թագավորին, մասնակցում ծեսերի, մտնում տաճար
Ռուբեն Վարդանյան. Մշակել ենք ծավալուն դիմում-վերլուծություն՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
Այն փոխանցում ենք Արցախի ԱԳՆ-ին՝ հույս ունենալով, որ այն կներկայացվի միջազգային կառույցներին և Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։
Սպասելով քաղաքապետի հրաժարականին․ ովքեր են Երեւանի քաղաքապետի թեկնածուները
«Նման բան մեզ քաղաքապետը պետք է ասի, որպեսզի մենք էլ տարածենք տեղեկատվությունը։ Այս պահի դրությամբ որեւէ տեղեկատվություն չունենք։ Եթե նման բան լինի՝ անպայման կտեղեկացնենք»,-Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից այսպես արձագանքեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին հարցմանը: Երեկվանից մամուլը գրում է, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հայտարարելու է իր հրաժարականի մասին։ Գրում էին, որ այսօր
«Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը». Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման
«Հովիկ Աբրահամյանից, իրեն փոխկապակցված անձանցից 59 անշարժ գույք, ավելի քան 21 մլրդ դրամ, 4 ավտոմեքենա բռնագանձել հօգուտ ՀՀ-ի». ևս 2 հայցադիմում ընդունվել է վարույթ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ
«Մեկն ասաց՝ ես երբ փողոցում քայլում էի, մեկը կնոջը գցել էր ոտքի տակ, ծեծում, սպանում էր, ասաց՝ դուք ո՞վ եք, իմ կինն է, ինչ ուզում՝ անում եմ». Հասանով
Մարինա Ղազարյանն ասաց. «Ես 20 տարի առաջ եմ տեսել, թե ինչպես են օգտագործվում այդ էլեկտրոնային հսկողության միջոցները Լոնդոնում: Սուպերմարկետի կողքին կանգնած էր մի տղամարդ, ում ոտքին կար շղթա եւ նրան արգելվում էր մուտք գործել այդ սուպերմարկետ: Մենք ուշացրել ենք այդ միջոցները կիրառելու հարցում ու եթե կարելի է կանխարգելել ընտանիքում բռնությունը, անպայման այդ հարցը պետք է լուծենք»:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկի ժամացույցը գործի դրվեց
Այսօր անում ենք այն, ինչ պիտի կատարվեր 40 տարի առաջ: Երեւանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է: Այսօր գործի ենք դնելու հետհաշվարկի ժամացույցը: Շատ կարեւոր, ուրախալի պահ է, որ մեր երկրի մայրաքաղաք Երեւանը դառնում է այսպիսի խոշոր միջոցառման մայրաքաղաք: Եվ դա պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար:
Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման մարմինների խնդիրները և գործողությունները քաղպաշտպանության բնագավառում. քննարկում Արցախի ԱԺ-ում
Մարտի 17-ին ԱՀ խորհրդարանում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ
Բաքուն հայտարարել է, որ արդեն քայլեր է ձեռնարկում Արցախի հայերի «վերաինտեգրման» ուղղությամբ
Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ երկխոսություն անցկացնելու առաջարկը: Դա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և երկերեսանի քաղաքականություն է իրականացնում»,- ասել է Հաջիզադեն:
Շրջափակման հետևանքով Արցախում 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:
«ԵՄ առաքելությունը որոշակի դեր խաղաց ավելի լայնածավալ սադրանքը կանխելու գործում»․ ԱԳ փոխնախարար
Դա բնակչության մոտ ավելի ապահով զգալու հոգեբանական տարր առաջացրեց նաեւ
Մհեր Գրիգորյանը և Եկատերինբուրգի քաղաքապետը քննարկել են ՀՀ և ՌԴ միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները: Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայաստանի Հանրապետության կառավարություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյանը ազատման դիմում է ներկայացրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյանը ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա:
2023թ.-ին Իջևան համայնքում մոտ 2.300.000.000 դրամի սուբվենցիոն ծրագիր կիրականացվի
«Սահմանամերձ Վազաշեն բնակավայրում կարդիականացվի ոռոգման ջրագիծը, իսկ Խաշթառակում` խմելու ջրագիծը: Պուրակների բարեկարգման աշխատանքներ կկատարվեն Իջևան քաղաքում և Սևքար բնակավայրում»,- նշեց Ճաղարյանը:
Մեքենաների տեխնիկական զննումն իր էությամբ ավելորդություն է
Պետության ուշքն ու միտքն էլ միայն տուգանք կորզելն է Մեքենաների տեխնիկական զննումն իրոք ավելորդություն է։ Նկարագրեմ նրա գործունեությունը՝ հատկապես դեկտեմբեր ամսին, երբ շատերը տարվա մեջ չեն անցել այդ զննումը, ներկայանում են ուշացումով, հերթ են կանգնում մի քանի ժամ, երբ ներս ես մտնում կայան, աշխատակիցը մեքենան կանգնեցնում է անիվասարքի վրա, ստուգում անիվների ընթացքը, հետո ստուգվում է առաջ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 17-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Երևան քաղաքի մարտի
Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է. քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել
Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող
«Հայրենիքը կյանքից առավել գերադասած տղաների արարքն անգնահատելի է». Աննա Հակոբյանը Բնունիսում այցելել է պատերազմում զոհված հերոսների տներ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ: Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ: Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը: Էդգարի ընտանիքը
Ինչու էր սպասում շուրջ 5 տարի, որպեսզի նոտար նշանակվի նախկին նոտարի որդին
Արմավիրի մարզի բնակիչ Ալվարդ Ղարիբյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, խնդրել է հարուցել քրեական գործ: Շուրջ 1 տարի 9 ամիս տեւած նախաքննության ընթացքում պարզվել էր միայն, որ դիմումատուի եղբայրը նոտարին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, որ բացի իրենից, այլ ժառանգներ չկան: Հարցազրույց իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանի հետ: – Իրավական օգնություն ստանալու նպատակով
Արցախից 12 անձ է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ այսօր՝ մարտի 17-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել
Արմեն Գրիգորյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև Ալիևի հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:


















































