Օրվա լրահոսը
Մեզ պետք է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար եւ գիտակենտրոն համակարգ․ պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք: «Մեզ անհրաժեշտ է առավել
2022թ․ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մոտ 108-110 հազար քաղաքացի. Վահան Քերոբյանի հարցազրույցը «Վեդոմոստի» պարբերականին
Նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը ռուսական «Վեդոմոստի» պարբերականին ՀՀ և ՌԴ միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը 2022 թ․ կազմել է մոտ 5,3 մլրդ դոլար, ինչը երկու անգամ ավել է, քան 2021 թ․, Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թ․ աճել է գրեթե 4 անգամ՝ մոտ 850 մլն դոլարից մինչև 2,5 մլրդ դոլար։ ՀՀ տնտեսական աճը 2022 թ․ կազմել է 12,6%,
Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը Անն Լույոյի հետ քննարկել են քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Մանե
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
«Պետք է բոլոր հարցերը պատասխաններ ստանան, թե չէ կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել». Արսեն Թորոսյան
Նա ասաց, որ իրեն հարցաքննության չեն կանչել, հակառակ դեպքում այդ մեղադրանքը ընդհանրապես առոչինչ կդառնար. «Չնայած արդեն առոչինչ է, անկախ մեզ կանչելուց»:
Օտարերկրացիները թմրանյութ էին իրացնում. Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ: Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեցին: 25 և 24 տարեկան երիտասարդները հայտնեցին, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում: Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով
Բաքվի բռնապետը շարունակում է հանդես գալ մեր պետության հանդեպ տարածքային հավակնություններով՝ նորից ու նորից ապացուցելով, որ իրենք իրական խաղաղության հաստատման միտում չունեն. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևն իր ելույթում նաև հերթական անգամ տարածքային հավակնություններ է ներկայացրել մեր պետության նկատմամբ՝ կոչելով Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան»:
«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել խնդիրները». Վարդապետյանը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: «Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան
Ermenihaber. Թուրք լրագրող և հետազոտող Սերդար Քորուջուն և CNN TÜRK-ի օպերատորներից Ահմեդ Աքփոլաթը Հայաստանում են։ Նրանք ռեպորտաժ են ներկայացրել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի դիմացից, որտեղ մարտի 25-ին կայանալու է Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Քորուջուն կարևորել է հանդիպման ժամանակաշրջանը, քանի որ «Ղարաբաղի պատերազմից և այդուհետ սկսված կարգավորման գործընթացից հետո առաջին անգամ են երկու թիմերը միմյանց
Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա. Մեսրոպ Առաքելյան
Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
Մարտի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
«Դա խոսում է այն մասին, որ Սամվել Բաբայանը ևս մեծ հավակնություններ ունի ԱԺ-ի կողմից ընտրվելու Արցախի նախագահ». Գագիկ Մինասյանը՝ ԱՀ-ում սահմանադրական փոփոխությունների մասին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը Գագիկ Մինասյանը խիստ մտահոգիչ համարեց:
Պատժից ազատման ինստիտուտի թերկարգավորումները ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքում
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ գլուխը նվիրված է պատժից ազատելուն: Նշված գլխում թվարկված են պատժից ազատելու հիմքերը: Դրանք են՝ Պատիժը պայմանականորեն չկիրառելը (հոդված 84) Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը (հոդված 85) Հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելը (հոդված 86) Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով (հոդված 87) Պատիժն
Կոստանյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ՀՀ-ի ու արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու փորձերը
Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրաքի անկողմնակալ դիրքորոշման համար:
Անդրադարձ է եղել նաև առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն: Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկում է գարնանային ճամբարը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 20-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբարը: Գրադարանում մեկնարկած ծրագիրը կգործի դպրոցական արձակուրդների ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով 6-13 տարեկան երեխաներին ունենալ հագեցած առօրյա և մասնակցել բազմաբովանդակ միջոցառումների: Երկշաբաթյա տևողությամբ ծրագիրն իր մեջ ներառում է ստեղծագործությունների ընթերցումներ, գրքի շուրջ քննարկումներ: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու թատերական ու երաժշտական դասերի, զարգացնելու կիրառական արվեստում իրենց
Արայիկ Հարությունյան. «Ըստ էության, մենք այսօրվանից մեկնարկ ենք տալիս ծանրամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական մասին»
Մենք ուզում ենք ներկայանալ նաեւ որպես մշակութային արժեքների կենտրոն եւ ցանկանում ենք, որ մեր հյուրերը առավելագույն հաճույք ստանան Հայաստանի Հանրապետությունում, Երեւան քաղաքում իրենց ներկայությունից»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ մտահոգիչ զուգադիպությամբ իշխանություններին հասցեագրված քննադատությանը հետևում են առցանց հարթակների նկատմամբ հաքերային հարձակումներ. հայտարարություն
Տեղեկատվական անվտանգության մասնագետների նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ գործողությունների ձեռագրի տեխնիկական ընդհանրությունը։ Մասնավորապես՝ մասնագետները նկատել են այս դեպքի և մեկ այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի յութուբյան ալիքի վրա այս տարվա հունվարին իրականացված հաքերային հարձակման տակտիկայի համընկնում։
«Բանակը քաղաքականացնելով, վարկաբեկելով ու պարտության թիվ մեկ պատասխանատու նշանակելով՝ «5-րդ շարասյան» ներդրումը իրականացվում է այս օրերին»
Հայոց բանակի «5-րդ շարասյունը» կամ մեղավորներ նշանակելու ինստիտուտը: Մեր արժանապատվությունից ցածր ենք համարում մեկնաբանել՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող տխրահռչակ կերպարի մամուլի ասուլիսը, սակայն հաշվի առնելով, որ չարությունը տարածելու համար, բավական է միայն այն, որ լավ մարդիկ ձեռքները ծալած նստեն և ոչինչ չանեն, ուստի հայտնում ենք մեր դիրքորոշումը՝ Հայոց բանակում «5-րդ շարասյան» իբրև գոյության մասին պնդումներին,
Գրիգորի Խաչատուրովին կկալանավորեն
Վերաքննիչ դատարանը, քննելով դատախազության բողոքը, Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։
Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել. Արմենպրես
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Ինչպես Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Կատարած շրջայցի սահմաններում Իմանգալի Թասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը դեռևս դուրս չի բերել իր զորքերը Արցախից
Նա նաև ասել է, որ «արևմտյան ադրբեջանցիները, որոնք էթնիկ զտումների են ենթարկվել», այս պահին միավորումներ են ստեղծել՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու համար: «Նրանք իրենց առջև նպատակ են դրել խաղաղ ճանապարհով վերադառնալ իրենց պատմական հողեր:
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, բայց՝ մասամբ. մեղավոր է հինգերորդ շարասյունր, որը 2018-ին եկավ ու զավթեց ՀՀ իշխանությունը, և դրա պարագլխի անունն է Փաշինյան Նիկոլ». Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյանը ցավով նշեց, որ այս իշխանությունները վերացրին այն բանակցային գործընթացը, որն առնվազն 10 տարի շարունակ իրականացվում էր եռանախագահողների միջնորդությամբ, մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Թուրքիայում ընդդիմության դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, շատ չեն տարբերվում այդ երկրի երկրի իշխանության դիրքորոշումներից. Ռուբեն Սաֆրաստյան. «Ա1+»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարողացել է ստեղծել համախոհների այնպիսի խումբ, որը, ինչ էլ լինի, ձայն է տալու,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Այդ ընդհանուր ընտրողների մոտ 30 տոկոսն է, թուրքագետի բառերով՝ Էրդողանի ոսկե պաշարը։ Էրդողանը հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի առաջիկա ընտրություններում։ Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու
Նախատեսվում են խոշորագույն բարեփոխումներ. հաստատվել է ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը
Օրենքի փոփոխությամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի նաև կենսաթոշակային տարիքի ուսուցիչներն ատեստավորվեն
5 անձ ձերբակալվել է Արծվանիստում պարեկային ծառայողների գործունեությանը բռնությամբ միջամտելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակիցներ ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը
Տարկովսկու մոտ մարդիկ իրենք են գալիս, պետք չէ ոչ մեկին ստիպել. «Искусство кино» ամսագրի խմբագիր
Կինոյի տանը կայացավ համաշխարհային կինոյի դասականի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն առաջադրվել է ԵՄ գրական մրցանակի
Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը, որ ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի: ԵՄ գրական մրցանակը ներգրավում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներին: Այն հանրահռչակում է գրական նոր տաղանդների: Հանրային ուշադրության արժանացնելով Եվրոպայի ժամանակակից գրականության ստեղծարարությունը և գեղարվեստական
Պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ՀՀ ժողովրդագրության ռազմավարության փորձագիտական գնահատման համար
ՀՀ ժողովրդագրության ոլորտում համագործակցության զարգացման, լավագույն փորձի փոխանակման և համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և Ավստրիայի Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA) գլխավոր տնօրեն Ալբերտ Վան Յաարսֆելդն Ավստրիայում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա են եղել նաև


















































