Օրվա լրահոսը

ԻՔՄ առաջարկով պարզեցվել է երթևեկության կանոնների խախտումների արձանագրման կարգը

Ցանկացած անձ իր սմարթֆոնով կարող է արձանագրել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտումը և հավելվածի միջոցով ուղարկել լուսանկարը կամ տեսանյութը պատկան մարմիններին:

«Ուզում ենք Եվրոպայի հետ մերձենալ, բայց ամենևին դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնել գոյություն ունեցող անվտանգային համակարգը՝ ՀԱՊԿ-ը». Արա Սահակյան

Արա Սահակյանի համոզմամբ՝ իրավիճակն այնքան էլ ողբերգական չէ: Նրա համոզմամբ՝ դաշնակիցների հետ պետք է աշխատել գրագետ, խելացի, երբեք նրանց չվանել, փորձել հասկանալ նրանց շահը և նրանց հետ դաշնակցային հարաբերություններում առաջ տանել մեր շահը:

«Ատեստավորմանը կմասնակցեն նաև արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող մասնագետները»

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին

«Փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, ասում եք՝ դավաճաններին թաքուն պահեք, մեր դավաճանները պուպո՞ւշ են». Պապիկյանը՝ Աննա Գրիգորյանին

«Ովքեր ծառայում են դրան, 5-րդ շարասյուն մեղմ է, դա ավելի շատ դավաճանություն է: Եթե դավաճան է մարդը, դավաճանի մասին չխոսե՞նք: Փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, ասում եք՝ դավաճաններին թաքուն պահեք, մեր դավաճանները պուպո՞ւշ են: Ոչ, պիտի հրապարակայնացվի, բանակում 5-րդ շարասյունը անելիք չունի»:

Որոշվել է Էրեբունի արգելոցի որմնանկարների լավ պահպանված հատվածներն ամրակայել և կոնսերվացնել՝ զերծ մնալով նոր միջամտություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի տարածքում

Կարճ ասած՝ Ադրբեջանը շարունակում է մեզ սպառնալ «խաղաղության պայմանագրով». Տաթևիկ Հայրապետյան

Ի սկզբանե, պետք չէր մտնել Ադրբեջանի այս օրակարգի մեջ՝ առանց հստակ տեսլական ու բովանդակություն ունենալու: Ավելի քան ակնհայտ էր, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվելու, ավելին է ուզելու: Երեկ էլ, դրանից առաջ Փաշինյանը ևս դա ընդունեց:

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները. տուժածներ չկան

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Արցախի և Ադրբեջանի երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։

«Մի՛ հուզվեք, թող հուզվի նա, ով 5-րդ շարասյան հետ կապ ունի». Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին

Աննա Գրիգորյանն ասաց. «Դավաճաններին, իմ կարծիքով, նույնիսկ սահմանադրությամբ չամրագրված ձեւերով պիտի պատժել, բայց անթույլատրելի է բանակը դարձնել կամ ձեւակերպել որպես դավաճանների որջ: Այդ բոլոր լրտեսներից քանիսի՞ մասով կան վերջնական տվյալներ»: Ըստ նրա, ակնհայտ է, որ գերությունից վերադարձածների մասով կա ռիսկ, որ կարող են լինել լրտես, այդ ռիսկը ինչո՞ւ չէր գնահատվել, որ նրանց նորից ինտեգրել են ԶՈՒ-ում:

Միջազգային գործընկերների հետ կիսվել եմ տպավորություններովս, թե ինչպես է Հայաստանում քաղաքական իշխանությունն իր կամքը թելադրում ինքնակառավարվող բուհերին. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ փորձում են ներկայացնել կառավարության կողմից նշանակված նոր ռեկտորին, թեպետ բուհի խորհրդի կողմից կա ընտրված մեկ այլ ռեկտոր։ Իմ հանձնարարությամբ Հանձնաժողովի փորձագետներն այս պահին Բրյուսովի համալսարանում են, որպեսզի բացառեն ոստիկանների կողմից ուսանողների իրավունքների ցանկացած խախտում։ Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին, ինչպես նաև արդեն իսկ իմ

Փաշինյանն այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՊԾ ղեկավար կազմը,

Բուսական յուղի իրացման գների տատանումները ՀՀ-ում հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բուսական յուղի շուկան: Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաև գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։ Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը և

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներկայացնում է նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Կոմպոզիտորը, խոսելով Կոնցերտինոյի խորհրդի մասին, նշում է, որ այն գրել է պատանի տարիքում, երբ շատ ոգեշնչված էր կյանքով և երազում էր ստեղծել ու ձայնագրել մի գործ, որտեղ արտացոլված կլիներ իր այդ ոգեշնչվածությունը։ Նա կարծում էր, որ երջանիկ հույզերը երաժշտության տեսքով ձայնագրելով ու պահպանելով՝ հետագայում լսելիս կարելի էր վերապրել երջանիկ պահերը։

«Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, որ ես պետք է գնամ կանգնեմ նրա կողքը եւ օգնեմ Արցախը հանձնել՝ կներեք, չեմ կարող». Հայկ Մամիջանյան

Սերժ Սարգսյանը նաեւ միջազգային ամբիոններից է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան

Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ փաթեթների նոր և առկա բաժանորդները կարող են օգտվել Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակից՝ ներբեռնելով այն App Store-ից կամ Google Play-ից: Ucom հավելվածը թույլ է տալիս անմիջապես սմարթֆոնից հեշտ ու արագ կառավարել ոչ թե մեկ, այլ մի քանի Ucom հաշիվներ, տեսնել գործող փաթեթները և դրանց ներառումները, կառավարել

«Աննա Հակոբյանը մամուլից է տեղեկացել, որ ինձ առաջադրել են Գյումրու փոխքաղաքապետ»․ Վահագն Մկրտչյան

«Այո, կապ կա Աննա Հակոբյանի հետ, հաստատում եմ, չեմ ժխտում, թե՛ մեր քաղաքը, թե՛ մեր երկիրը էնքան փոքր են, ցավոք սրտի, դրա համար եթե գտնենք մարդ, որն ընդհանրապես ազգակցական կապ կամ ընկերական կամ մտերմիկ հարաբերություններ չունի ինչ-որ մի պաշտոնյայի կամ ինչ-որ մի իշխանության կամ ինչ-որ մի մարդու հետ, ինձ թվում է դա բացառված է»։

Մենք չենք կարող մեր կենսական շահերն անտեսել. Թովմասյանն Արցախի հարցով կարևոր է որակել ՀՀ վարչապետի ասուլիսում հնչաց շեշտադրումները. «Արցախպրես»

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է, և շատ կարևոր է, որ այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, և ավելացրել, որ այդ երկու նպատակները միավորվում են

«Պարոն Գալջյան, դու ո՞վ ես, որ իմ ելույթը քննարկես»․ Անի Խաչատրյանը իմքայլականին

Ավագանու նիստում «Իմ քայլից» առաջարկ եղավ՝ հրատապ կարգով ստեղծել էթիկայի հանձնաժողով, որպեսզի թույլ չտրվեն վիրավորական արձագանքները

««Մենք ենք մեր սարերը»-ը, 159 նվիրատուների աջակցությամբ, արդեն շուրջ 4 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել երկու հիմնական ուղղություններով»

Շուտով կներկայացվեն կարճաժամկետ ու երկարաժամկետ նոր ծրագրեր, որոնք վերաբերում են Արցախի առջև կանգնած մի շարք խնդիրների լուծմանը:

«Այս իրավիճակում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անելը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ». Արթուր Խաչատրյան

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց:

Հրանտ Բագրատյան. «Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում եվրոպացիներին էլ գցեց»

Երեկ վարչապետը ասաց, թե եվրոպական ոչ մի պայմանավորվածություն չի կատարվում… Արդյունքում ոչ մի բարեկամություն չենք ստացել, . բայց ստացել ենք մի մեծ թշնամի՝ Ռուսաստանի Դաշնություն:

Ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենայում 2-ամյա երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Մարտի 15-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, ավտոմեքենայում երեխա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Դ. Դ.-ին (ծնված

«Ինչքա՞ն կարելի է ռուսի ստրուկ լինել․ «Հանրապետություն» կուսակցությունը շնչելու է ձեր թիկունքում»․ Անի Խաչատրյանը՝ իմքայլականներին

Ավագանու անդամը խոստանում է բացահայտել ՏԴ դեսպանի հետ հանդիպած անձանց անուններն ու հանդիպման թույլտվություն տվողներին

Առաջարկվում է ռազմական դրության դեպքում Արցախի Հանրապետության նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին

Մարտի 15-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագծի հարցն էր: Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները,

Գյումրին նոր փոխքաղաքապետ ունի․ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանն ամենաշատ ձայներ տվեց «Բալասանյան դաշինքը»

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով են նրան նշանակում փոխքաղաքապետ։

Վարդգես Սամսոնյանը սկսեց գովաբանել․ «Հաշվի ենք առել, որ պարոն Մկրտչյանն ունի կազմակերպչական փորձ»։

Ըստ հաղորդման՝ քննիչը պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի փոխանցի դատախազին՝ հանցանք կատարած անձին գտնելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք են բերվել նույն քննչական բաժնում քննվող քրեական վարույթով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձից քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: 2023 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ

«Հո «Սանտա Բարբարա»-ն չի՞․ դիմեք վարչապետին ու ստացեք այդ տեղեկանքը»․ Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց Լիլիթ Գալստյանին

Տպավորություն է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է խոսում, տիկին Գալստյան։ Ձեզ ի՞նչ՝ վարչապետն այդ տեղեկանքն ուզել ու ստացե՞լ է, թե չէ

Իշխանասարի ճանապարհին մեքենան մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ 4 վիրավորները զինվորականներ են. Shamshyan.com

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

«2022թ․-ին կառուցվել են 7 դպրոցներ, 8 մանկապարտեզներ»․ Ժաննա Անդրեասյան

Մինչեւ 2026թ․-ը նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 337 դպրոցներում եւ 521 մանկապարտեզներում

Անդրադարձել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրներին՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ

Նիստին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրներին՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ եզրափակիչ նիստին նախատեսվում է քննարկել նախորդ 3 տարիների ընթացքում շահագրգիռ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031