Օրվա լրահոսը

Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխիքներ չի ստանձնել. «Կոմերսանտ»

Միանգամայն անսպասելի հնչեց Հայաստանի վարչապետի ևս մեկ թեզ,- գրել է թերթը

Վանեցյան. Հայտարարում է, որ հենց վաղը կարող է նոր պատերազմ սկսվել, բայց նախորդ պատերազմի և պարտության մեղավորներին դեռ չի բացահայտել։ Իսկ գլխավոր մեղավորը, կրկնում եմ, հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

Մենք մի քանի հարց ենք ուղղել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: – Նիկոլ Փաշինյանը խոսում էր 2020 թվականի պատերազմում պարտության մասին եւ նոր վարկած առաջ քաշեց, որ բանակում «5-րդ շարասյուն» ենք ունեցել, որի պատճառով ենք պարտվել: Երեկ նաեւ պաշտոնից ազատվեց Տիգրան Փարվանյանը` Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը: Միքայել Արզումանյանի կալանքն են երկու

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման համար. «Փաստ»

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Քրեական օրենսգրքում, մասնավորաբար՝ առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։ Նշվում է, որ 2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում ամրագրված է դատական ակտը չկատարելու վերաբերյալ հանցակազմ։ Ներկայում քրեական պատասխանատվության ենթարկվում են միայն դատական ակտերի չկատարման

Մովսես Հակոբյան. «5-րդ շարասյան» ղեկավարն ինքն է, եթե կա նման ղեկավար, որ բանակը քանդել է, ապա այդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. «Հրապարակ»

Ձեր բարձրացրած հարցերի պատասխանը գլխավոր դատախազի տեղակալը Հանրայինով որոշ ժամանակ առաջ տվել է` Պետրոսի եթերում նա ասել է, որ բոլոր էդ մեղադրանքով ձերբակալվածները՝ կարծեմ 25 թե 28 հոգի, հայրենիքի դավաճանության հոդվածով բոլոր ձերբակալված մարդիկ, բոլորը հակառակորդի հետ սկսել են աշխատել 2020 թվականի ընթացքում, ընդամենը մեկն է, որ 2018 թվականից է հակառակորդի հետ համագործակցել։

Հայաստանը, սակայն, շարունակում է մեծապես կախված մնալ Ռուսաստանից անվտանգության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում. «Ամերիկայի ձայն»

Կիրակոսյանի պնդմամբ՝ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը դարձել է անվստահելի, այսպես կոչված, գործընկեր, իսկ Ռուսաստանի գլխավորությամբ Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունը՝ անիմաստ»:

Էրդողանն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ալիևն ու Էրդողանն ընդգծել են բոլոր ոլորտներում բարեհաջող գործակցությունը:

«Կրիպտոշուկայում նկատվող ակտիվության ֆոնը մեր երկրում տնտեսական զարգացման լավ հնարավորություն է ստեղծում». «Ժողովուրդ»

Հրաչյա Դանիելյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց հարեւան Վրաստանը, որտեղ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս

Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` քաղաքի ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ

Մեր տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ֊ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։

Նորայր Մկրտչյանը նշանակվել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Գորիսում մառախուղ է, «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում (տեղում է ձյուն) և Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝

Խոսակցության մեջ ներքաշեց ՆԳ նախարարին, որը եւս հաստատեց Քոչարյանի սուտը․ «Հրապարակ»

Սա՝ այն դեպքում, երբ պատերազմից հետո ընդդիմադիրների դեմ ոչ միայն փողոցներում են փշալարեր գործածվել, այլեւ խորհրդարանի շենքի պարիսպներն են փշալարերով պատվել, իսկ շենքի բակում Փաշինյանի այցերի ժամանակ անգամ պայթուցիկ սարքեր էին տեղադրում։

Հետհեղափոխական «գեդոնիզմը»

Արդյոք 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխությո՞ւն էին: Չնայած իշխանության ակտիվ ընդդիմախոսներն ինձ հետ վիճում են եւ երբեմն նաեւ «լատենտ նիկոլական» են անվանում, ես գտնում եմ, որ դա հեղափոխություն էր: Այն խավը կամ այն խավերը, որոնք երկու տասնամյակ արհամարհվում էին, ստորացվում էին, հնարավորություն ստացան իրենց քաղաքացի զգալ եւ, ի վերջո, ձեւավորեցին իշխանություն՝ համեմատաբար արդար ընտրությունների

Գայանե Մնացականյանը՝ գինեկոլոգիական առավել տարածված խնդիրների, կանանց առողջության պահպանման կարևոր կանոնների մասին

«Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ Գայանե Մնացականյանի հետ Գինեկոլոգիական ո՞ր խնդիրներն են ավելի շատ հանդիպում հայ կանանց շրջանում։ Գինեկոլոգիական խնդիրները մեր պոպուլյացիայում պետք է բաժանել ըստ տարիքային խմբերի՝ 1/ դեռահասային տարիք․ այս տարիքային խմբին առավել բնորոշ են հորմոնալ շեղումները, 2/ ռեպրոդուկտիվ տարիքում (20-35) կանայք ավելի հաճախ դիմում են անպտղության բերող խնդիրներով՝

Կարևորն իշխանության միջամտությունն է ակադեմիական հաստատության ներքին կյանքին․ «168 ժամ»

Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։ Բայց այդ պայքարում նրանք մեծ հաշվով միայնակ են և չեն ստանում ոչ միայն հանրության լայն շերտերի, այլ անգամ գործընկերների՝ այլ բուհերի դասախոսների և ուսանողների աջակցությունը։ 

Հայտարարել, թե՝ «հեղափոխությունը շարունակվում է», նույնն է, թե ասես՝ «պատուհասը շարունակվելու է»․ «Փաստ»

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է»: Այս դեպքում իսկապես կարելի է ասել՝ էդ մեզ սպառնո՞ւմ ես: Չէ՛, լո՞ւրջ:

Կոչ ենք անում Հանրապետության բոլոր դասախոսներին և ուսանողներին սատար կանգնել ԲՊՀ-ի՝ իր արդար բողոքն արտահայտող կոլեկտիվին. «Համախմբում»

ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Ապօրինի հիմքերով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին այսօր բուհի գիտխորհրդին են ներկայացրել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։

«Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների ուղիղ շփումներն այլընտրանք չունեն». Կլաար

«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը News.am-ին տված մեկնաբանությունում: «Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, և այն պետք է ողջունել: Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները

Հայաստանից առաջինը աշխարհի առաջնության ռինգ կմտնի Եկատերինա Սիչեւան

Նյու-Դելիում կայացել է բռնցքամարտի  կանանց աշխարհի  առաջնության բացման արարողությունը, մասնակիցների կշռումն ու վիճակահանությունը: Մարտի 116-ին հինգ մայրցամաքների 65 ազգային ֆեդերացիաների մարզուհիները կսկսեն պայքարը 12 քաշային կարգերում չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու եւ $ 2,4 միլիոն ընդհանուր  մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժինն ստանալու համար: Հայաստանից առաջինը ռինգ կմտնի 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, որի մրցակիցը Դելփին Մանցինին է՝

Ամենայն Հայոց կաթողիկոսը, ըստ ռուս հոգևորականի, դատապարտել է պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները

«Ազատություն» ռ/կ. Ամենայն Հայոց կաթողիկոսը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ մի շարք երկրների կողմից կիրառված պատժամիջոցները, ռուսական ՏԱՍՍ-ին Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից մանրամասներ է փոխանցել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Կլինսի մետրոպոլիտ Լեոնիդը։ Ըստ աղբյուրի՝ ռուս հոգևորականը մի քանի օր առաջ Հայաստան է այցելել։ Երկուշաբթի օրը հանդիպել է

Սարհատ Պետրոսյան. «Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ»

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկարում Երեւանում կառուցվող 35 եւ 39 հարկանի շենքերի գովազդն է, իսկ մյուսում Հայաստանում գործող շինարարական նորմերից քաղվածք, որում նշված է առավելագույն թույլատրելի հարկայնությունը. կրող պատային (շատ թանկ լուծումներով) առավելագույնը 25 հարկ, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ… Երեւանում հատկապես վերջին 2-3

«Արդյո՞ք մանկավարժը, ով գիտի թե Բեթհովենի 28-րդ սոնատը որ թվականին է գրված, համարվում է հարուստ մեթոդներով «Զինված» դաշնամուրի մասնագետ». Արտյոմ Հարությունյան

էջմիածնի Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Արտյոմ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինքս լինելով դաշնակահար, կիսում եմ բազմաթիվ երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժնի մանկավարժների մտահոգությունը՝ ԿԳՄՍ Նախարարության եւ ԳԹ Կենտրոնի «Դաշնամուր մասնագիտության Կամավոր ատեստավորման»  թեստային ձեւաչափի հետ կապված։ Ոչ մի կերպ հիմնավորված եւ արդարացված չէ նշված մասնագիտացման ատեստավորումն իրականացնել թեստային ճշգրիտ հարցուպատասխաններով եւ

Վայոց ձորի մարզպետն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարտի 14-ին այցելեց 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին: Մարզպետին ուղեկցում էին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը: Արարատ Գրիգորյանը եղավ Նորայր Սողոմոնյանի անվան տուն թանգարանում: Մարզպետը ծաղիկներ նվիրեց Նորայրի մայրիկին, շրջեց թանգարանում, որտեղ ցուցադրված է Նորայրի նկարները, ձեռքի աշխատանքներն

Ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա. Թագուհի Թովմասյան

«ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Հրատապ գրություններով դիմել եմ միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե Ալիևի

«Թաթոյան» հիմնադրամն աջակցություն է հայտնում «Առավոտ»-ին եւ խիստ մտահոգիչ է համարում լրատվական կազմակերպության յութուբյան էջի արգելափակումը

«Առավոտ» առցանց լրատվական կազմակերպության խմբագիր Աննա Իսրյաելյանը 2023թ. մարտի 14-ին հրապարակում է արել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:46-ից սկսած խմբագրությունը կորցրել է յութուբյան էջի հասանելիությունը։ Ըստ նրա` էջի արգելափակումից առաջ հրապարակել են անոնս մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների վերաբերյալ, և արգելափակումը կապված է այդ հրապարակման հետ: Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն

Կարեւորել է Շվեդիայի հետ գործակցությունը` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Տեղի ունեցավ Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան (Տեսանյութ)

Հրապարակվել է Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: ««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա.  տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն նրա

Ի՞նչ են պայմանավորվել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները հանդիպել են «Միասին» շարժման ներկայացուցիչների հետ

«Opel Astra G»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Արարատ Գրիգորյանը, Վահագն Արսենյանը Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների վերաբերյալ

Հանդիպում աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031