Օրվա լրահոսը

Ucom-ը հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին. Արա Խաչատրյանին կփոխարինի Ռալֆ Յիրիկյանը

Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։ «Տնօրենների խորհրդի անունից խորին

Փաշինյան․ «Տպավորությունս դառն էր, որովհետեւ ժողովրդագրական վիճակի հետ կապված հայտնի խնդիր ունենք»

Հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարեւոր հանգամանք է որակյալ կյանքի, ենթակառուցվածքների ստեղծումը

2 անձ կալանավորվել է թմրամիջոցների խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառության դեպքերով

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. փետրվարի 23-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին

«ՆԳՆ-ն հանձնվեց բարեփոխումների հակառակորդների հայեցողությանը»․ Արթուր Սաքունց

Ըստ Արթուր Սաքունցի՝ հենց Արփինե Սարգսյանին կարելի էր նշանակել ՆԳ նախարար։

Հայաստանն ընտրվել է «Համընդհանուր ընդունման օրվա» տարածաշրջանային երկիր

Աշխարհում առաջին անգամ այս տարի կնշվի «Համընդհանուր ընդունման օրը»՝ «Ինտերնետը՝ բոլորի համար» խորագրով։ Հայաստանն ավելի քան 40 երկրից ընտրվել է որպես տարածաշրջանային համաժողովը հրավիրող երկիր՝ խաղաղօվկիանոսյան եւ ասիական տարածաշրջանի համար։ «Համընդհանուր ընդունում» շարժման նպատակն ազգային տառերով դոմենները եւ էլ-փոստերը համաշխարհային մակարդակում տեխնիկապես ընդունելի եւ գործարկելի դարձնելն է։ Այսպիսով, ինտերնետը ու ազգային դոմեններով, օրինակ, .հայ, .中国

«Հայաստանն ու ողջ տարածաշրջանն արժանի են խաղաղության եւ հանգստության»․ Հայաստանում Չեխիայի դեսպան

Կայուն խաղաղության կարելի է հասնել երկու երկրների ուղիղ բանակցությունների եւ համաձայնության արդյունքում

Պապիկյանը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների նկատմամբ

Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ

Ակադեմիկոսի վստահեցմամբ՝ բազմահարկ նորակառույցները սեյսմակայուն են

Ակադեմիկոսը վստահեցրեց` 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված շենքերը շատ ավելի ապահով են, քան մինչ այդ եղածները։ Ճարտարապետը նշեց, որ երկրաշարժից առաջ կառուցված շենքերն 9 բալանոց ցնցումներից կարող են չփլուզվել, բայց ամբողջությամբ կանգուն էլ չեն մնա։

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է տիկնիկային թատրոնում իրականացված բարեփոխումների ծրագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանը շրջել են տարածքում, ծանոթացել թատրոնում կատարված բարեփոխումներին, տեխնիկական թարմացման, հակահրդեհային, անվտանգության, ինչպես նաև կառավարման համակարգերի արդիականացմանը:

Իջևանի դատախազի տնից հափշտակել են խոշոր գումար և ոսկյա զարդեր

Գողությունը տեղի է ունեցել տանտերերի՝ քաղաքից բացակայության ընթացքում։

«Հայաստանը ցանկություն չունի երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ». Սարգիս Խանդանյանը՝ Սերգեյ Լավրովին

Ըստ Սարգիս Խանդանյանի, միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին միջազգային գործընկերները չեն հավատում:

Հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ դրամ. նախորդ տարվա համեմատ՝ 99.3%-ով ավելի

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։

Լեռնապար վարչական շրջանի ղեկավարը բերման է ենթարկվել. թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու մեջ է կասկածվում. Shamshyan.com

Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա՝ Լեռնապար բնակավայրի տան ետնամասի խորդանոցում հայտնաբերվել է 17․27 գրամ մանրացված, չորացված և յուրահատուկ հոտով կանեփանման զանգված, 4 հատ կաթոցիչներ, 1 հատ գլանակ և 6 հատ կանեփի սերմնահատիկներ։

Լեւոն Զուրաբյան. «Հուշարձանի մակագրության ձեւակերպումն այնքան լղոզված է, որ պարզ չի անգամ, թե ով ում զոհն է դարձել, ով է մեղավոր, ինչ է կատարվել»

Երբ հասարակական վայրում տեղադրվում է հուշարձան, որը ունի հասարակական, քաղաքական նշանակություն, այդտեղ խոսքն աբստրակտ արվեստի մասին չի կարող լինել: Պետք է իմաստ ունենա: Եվ իմաստը միշտ եղել է հետեւյալը, որ մենք այս արձանով պետք է հավերժացնենք ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների հիշատակը, պետք է դատապարտենք ոճրագործությունը, որ իրենց դեմ կատարվել է իշխանության կողմից, պետք է խրատ դարձնենք ապագա սերունդների համար, որ սա այլեւս չկրկնվի: Դա է իմաստը:

Արդյունաբերության աճի տեմպը շարունակում է զիջել տնտեսական ակտիվության աճին. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023թ. հունվարին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների տվյալները։ 2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպման լուրը ոգևորիչ է. Քլաար

Լավ է, որ քննարկումները կարծես թե եղել են թե՛ անհապաղ մտահոգությունների, թե՛ ավելի լայն հարցերի շուրջ»,- գրել է նա Twitter-ում:

Եթե գտնում են՝ գործողությունները եղել են ոչ իրավաչափ, կամ դրանք ուղեկցվել են ապօրինություններով, ապա կարող են սահմանված ընթացակարգերով վիճարկել. Գոռ Աբրահամյան

Դեռեւս, երբ քննչական մարմինը լիարժեք կարգով քննություն չի անցկացրել, ոչ մեկն իրավունք չունի մարդկանց կամ ընկերության անմեղության կանխավարկածը կասկածի տակ դնել. Ռաֆայել Խաչատրյան

Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. Իոաննիսյան

Խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, որը մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ։

Զախարովան հույս է հայտնել, որ Բաքուն ու Երևանը կիրականացնեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ

Զախարովան հերթական անգամ անդրադարձել է նաև Արևմուտքի դերակատարությանը տարածաշրջանում՝ նրա «Հարավային Կովկասում ներդրվելու փորձերը» անվանելով բռիություն: Ըստ նրա` այդ քաղաքականությունն իրականացվում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»:

«Այս իշխանությունների համար մարտի 1-ը քարոզչական, իրենց ամբոխավարությունը առաջ տանելու, հասարակության աչքին մեծ հաշվով թոզ փչելու թեմա է»․ Արման Մուսինյան

Ըստ Արման Մուսինյանի՝ որպեսզի մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտվի, պիտի իշխանություն փոխվի, քանի որ այս իշխանությունները՝ ըստ նրա՝ նման խնդիր իրենց առաջ չեն դրել։

Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով. «Նոր Զովք»

Օրեր առաջ մենք արդեն հայտնել էինք մեր անհանգստությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում կատարվող գործողությունների վերաբերյալ՝ բերելով մի շարք փաստեր, որ դրանք կատարվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Նաև հայտնել էինք, որ բաց ենք օրենքի շրջանակներում կատարվող բոլոր ստուգումների համար, սակայն իրավապահ մարմինների յուրաքանչյուր

Ադրբեջանը պատգամավոր Ռամին Մամեդովին նշանակել է Ղարաբաղի հայերի հետ շփումների պատասխանատու

Հանդիպմանը նախնական քննարկումներ են եղել «Ղարաբաղի շրջանում ապրող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետությունում վերաինտեգրման վերաբերյալ՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և օրենքների»:

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է

«Ոչ, մարտի 1-ը բացահայտված չէ բացարձակապես։ Միտումնավոր կոծկված, ջրված, փակված է»․ Արամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը սիամական զույգի նման պահում են իրար:

«Անհրաժեշտ է թիրախավորել նաև ներքին տուրիզմը և տուրօպերատորներին քաջալերենք, որ ակտիվորեն աշխատեն նաև այս ուղղությամբ». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022թ. գործունեության հաշվետվությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն». Նիկոլ Փաշինյան

Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում փորձ է արվում այնպես անել… ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումներ, որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Այդ թվում՝ ՍԴ որոշումը, եւ այն որոշումները, որոնք բողոքարկելի չեն:

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Վիգեն Ալավերդյան

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Ճակատագիրը քարքարոտ երկիր ու դժվար բախտ է մեզ բաժին տվել: Մեր երկրի նման խորդուբորդ է անցնում նաև մեր կյանքը: Դարեր շարունակ Հայաստանը վեր է խոյացել պատմության սանդուղքներով, արև ու ազատություն որոնել, բայց երբեք չի ընկճվել վիզ չի ծռել օտարի առաջ, միշտ կռվախնձոր է եղել զավթիչների համար, սակայն կարողացել է ապրել

Ինչու Պուտինը հաջողության չի հասնի

Եվ ինչ է պետք սպասել երկու գիշատիչների կռվից Արդյո՞ք կայսրությունը պարտադիր չարիք է ենթադրում: Տեսականորեն, այո, իդեալական կլիներ, եթե ցանկացած ազգ, որը ձգտում ունի պետություն ստեղծելու, կարողանար իրականացնել այդ ցանկությունը: 20-րդ դարում այդ գաղափարն առավել բարձր հնչեղություն ստացավ. կոմունիստ Լենինը եւ «կապիտալիստ» Վուդրո Վիլսոնը, ամեն մեկը՝ յուրովի առաջ էին տանում ազգերի ինքնորոշման գաղափարը: Սակայն այն

Որտեղի՞ց Արմեն Ղուլարյանի եղբորն ու նրա որդիներին այդքան անշարժ գույք Իջեւանում

Արարատ Միրզոյանի առանձնատան մասին հարցին Արմեն Ղուլարյանը չպատասխանեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031