Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան․ Արցախի ժողովուրդն այս իրավիճակում ևս ի ցույց դրեց իր իմաստությունը և այս ծանր պայմաններում խոր գիտակցումով մոտեցավ իրավիճակին․ «Դրօշակ»

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ —Արդեն երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Այս աննախադեպ իրավիճակում ի՞նչ մթնոլորտ է Արցախում և ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրությունը: —Անցած երկու ամսվա ընթացքում կուսակցական մարմինները և ԱՀ ԱԺ պատգամավորները առիթներ ունեցել են անմիջականորեն շփվելու ժողովրդի հետ և

Արցախ․ շրջափակման 80-րդ օր

-7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ -Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ: -Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ -Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում

Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, սպանել նրան որսորդական հրացանով

Փետրվարի 28-ն էր, ժամը 17.10-ը, երբ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Օպերատիվ խմբերը շտապեցին Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Ճշգրիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ նրանք մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։

Այդ գումարը կրկնակիից ավելի պակաս է, քան նախարարի ամսական եկամուտը, որն ակնհայտ երևում է Պապիկյանի հայտարարագրից․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը «Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերնագրով նյութը աչքիցս չվրիպեց, քանի որ վերջին շրջանում շատ եմ հետաքրքրվել Երևանում անշարժ գույքի շուկայով և գնագոյացմամբ։ Պետք է ասեմ, որ թվային տվյալները ճշգրիտ էին, բայց կարծում եմ հարգելի լրագրողը գույները բավականին խտացրել է, երբ ձևակերպել

Բռնազավթմամբ ձեռք բերված Արցախի հարստություններից օգտվում են Ադրբեջանն ու Թուրքիան․ «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի մասին խոսելիս հաճախ այն անվանում ենք հայկական աշխարհի գանձն ու հարստությունը։ Նման գնահատականը սովորաբար վերաբերում է Արցախի հոգեւոր ու պատմամշակութային արժեքին, սակայն մեր հայրենիքի այդ հատվածը հարստություն է բառիս բուն իմաստով։ Այն հարուստ է ջրային ռեսուրսներով, բնական հանածոներով, գյուղատնտեսական նշանակության հողերով եւ այլն։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի բռնազավթումը, մարդկային,

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբին․ քննարկվել են կրթության զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է

Արդշինբանկը հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Խզմալյանի և ֆինանսական փոխհատուցում է պահանջում․ «Հրապարակ»

Արդշինբանկը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի եւ դատարանից պահանջում է նրան պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն հանդիսացող գրառումը, որը Խզմալյանն արել է իր ֆեյսբուքյան էջում։ Բանկը նաեւ ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ 6 մլն դրամի չափով։ Մեզ հետ զրույցում Խզմալյանը պարզաբանեց, թե ինչ գրառման համար են իր դեմ հայց ներկայացրել․ «Երկու գրառում կար,

Մարտի 2-3-ը կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Աբգար Թագավորի, Այգեձորի, Երզնկյան, Արաբկիրի 38 փողոցների, Կալենցի փողոցի՝ իր նրբանցքներով, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1, 2, 4, 6

Հրայր Ուլուբաբյան. Էսօրվա դրությամբ խնդիրն ավելի ծանր է, որովհետեւ ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ Հայաստանի ղեկավարությունը հարցին նայում են այնպես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

Փետրվարի 26-ին լրացավ արցախյան շարժման եւ «Ղարաբաղ կոմիտեի» ձեւավորման 35-ամյակը։ «Ղարաբաղ կոմիտեն» արցախյան շարժման ղեկավար մարմինն էր, որն իր առաջ նպատակ էր դրել ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բեւեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի վրա։ Հետագայում Կոմիտեն այլ նպատակ էլ դրեց իր առաջ` Հայաստանի անկախացումը ԽՍՀՄ-ից։ 1988-ի փետրվարին ստեղծված Կոմիտեն կազմակերպել եւ ղեկավարել է

Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքնայով: Դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում: Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթեւեկություն, այսինքն՝

Լիլիթ Մակունցն ու Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի առաքելությունների իրականացման հնարավորությունները

Ս․թ․ փետրվարի 27-ին Սակրամենտոյում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձության սկզբունքով առևտրային առաքելությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի հայ համայնքային խնդիրներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցութունը տարբեր ոլորտներում։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոչ ենք անում միասնական ճակատ ձևավորել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ․ հայտարարություն

Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ 2023 թ․ փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի համակազմակերպիչներս, հիմք ընդունելով համաժողովի ակադեմիական զեկուցումներում և գործնական ելույթներում տեղ գտած գաղափարները, փաստարկներն ու գիտական հիմնավորումները, արձանագրում ենք․ • Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն

«Ուչաստկովիի մակարդակի գործը» բացահայտված չէ․ «Ժողովուրդ»

Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երեւանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեեւ Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ

Քննարկվել է հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ

Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով

Մոսկուան պիտի աշխատի արագացնել Բերձորի միջանցքի բացումը` կանխարգիլելու համար այլոց ներգրաւուածութիւնը. «Ազդակ»

Միջազգային դատարանի միջանկեալ որոշումը` Պաքուին պարտաւորեցնելու Բերձորի միջանցքով քաղաքացիներու եւ բեռներու երկու ուղղութեամբ ազատ տեղաշարժը ապահովելու, կարելի է իրաւական հարթութեան վրայ առաւել նկատել հայկական կողմին համար: Մանաւանդ որ միաժամանակ մերժուած է Ազրպէյճանի դիմումը նոյն դատարանին, ուր Հայաստանը կը մեղադրուէր Արցախն ու յարակից տարածքները ականապատելու յանցանքով: Այս պահանջը ըստ էութեան կը հիմնաւորէր Ազրպէյճանի կողմէ միջանցքի փակման

Ձերբակալվել են «Նոր Զովք»-ի սեփականատերը, ընկերության տնօրենը, ևս երկու անձ․ ՔԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված և կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր

Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն  

Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   ՀՀ

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Անի Ավետիսյան

«Մա՛մ, ճամփան բացե՞լ են»։ Արդեն որերորդ օրն է, գրեթե ամեն օր աղջիկներիս այս հարցին պատասխանս էլի նույնն է. «Դեռ ոչ»։ Ես մայր եմ, որն ունի 2 դուստր։ Իսկ իրենց համար այսօր ամենակարևոր հարցն է դարձել, թե արդյո՞ք Արցախի ճամփան բաց է։ Փոքր աղջիկս 4 ամսական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ամուսինս իր ընկերների հետ մեկնեց

Ինչո՞ւ չեն դատվում «Մարտի 1»-ի մեղավորները

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Այն միջոցները, որոնք կիրառվել էին ցուցարարների դեմ, ոչ միայն անօրինական էին, այլեւ՝ աներկբայորեն վկայում էին, որ ոստիկանությունը, բանակը եւ օլիգարխների զինված կազմավորումները դաժան բռնության ուղիղ հրահանգ ունեին: Մարտի 1-ի էջը կփակվի ու այլեւս քաղաքական շահարկումների նյութ չի դառնա այն

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Վանիկ Արշակյան

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է» Մի իրական հերոսի պատմություն, որ կփոխի բոլորիս պատկերացումները… «Երկու ամիս էր անցել բանակ զորակոչվելուց, երբ երեկոյան թշնամին սկսեց հրետակոծել մեր զորամասը։ Չնայած ես սովոր էի ռումբերի ձայներին, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Չկորցրեցինք մեզ, շատ արագ պատրաստվեցինք ու բարձրացանք դեպի դիրքեր։ Ճանապարհին հիշում էի տատիկիս գրած բանաստեղծությունը, երբ

10 խորհուրդ, որոնք կօգնեն երկար պահպանել մտքի պայծառությունն ու նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը

Դեմենցիայի տարատեսակների զարգացման պատճառները տարբեր են, սակայն դրանց մոտ 40 տոկոսը կապված են ռիսկի այն գործոնների հետ, որոնց վրա մարդը կարող է ազդել՝ իր կենսակերպում փոփոխություններ կատարելով։ Միչիգանի համալսարանի նյարդաբաններն առանձնացրել են 10 խորհուրդ դեմենցիայի զարգացման ռիսկի գործոնները նվազեցնելու համար։ Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերված կայուն գիտելիքների տարբեր չափերով

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը. Sputnik Արմենիա

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարը Կոսովոյի ԱԳ նախարարի հետ քննարկել էր միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը։ Փետրվարի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։ Հայաստանի

Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշմանը, պաշտոնանկ արեց պետնախարար, միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանին, որն իր հարստությունն ստեղծել էր Մոսկվայում։ Անցած սեպտեմբերին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և հաստատվեց Արցախում՝ հայտարարելով, որ ցանկանում է իր ժողովրդի կողքին լինել նրա ամենադժվարին

Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե. «Հետք»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։ «Հետքը» մանրամասներ է պարզել անշարժ գույքի ձեռքբերման

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով թեթև վնասվել է Կոմմագենեի հայոց թագավորության մայրաքաղաք Արսամեան

Մարաշում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից վնաս են կրել նաև Ադըյամանի որոշ պատմական կոթողներ։ Դրանց շարքում է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության արքա Արշամ Երվանդունու կողմից հիմնադրված Արսամեան, որից վնասվել են ժայռափոր շինություններ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Աղբյուրը հաղորդում է նաև, որ Ադըյաման նահանգի Քահթա գավառի կառավարիչ Սելամի Քորքութաթան

«Հ․ Հովնանյան» հիմնադրամը 52 մլն․ դրամ կհատկացնի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցման համար

«Հ․ Հովնանյան» հիմնադրամը 52 մլն․ դրամ կհատկացնի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգի կառուցման համար։ Այդ մասին այսօր կայացած ավագանու հերթական  նիստի ընթացքում հայտնեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նշենք, որ Իջևան համայնքում 2022թ․-ին իրականացված սուբվենցիոն ծրագրերում ևս հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել՝ վճարելով տվյալ ծրագրերի ներդրման համայնքի մասնաբաժինը։ Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Մալաթիայում հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել. Akunq

Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, Մալաթիայից հաղորդում է մեր հայրենակից Ֆըրաթ Սարոյանը։ Իր ֆեյսբուքյան էջում թեմայի վերաբերյալ գրառում կատարած Սարոյանը նաև հավելում է, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների

ՔՊ խմբակցությունը հանդիպել է Վահե Ղազարյանի հետ

Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Քննարկվել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Արմեն Վարդանյան․ «Ադրբեջանը կարծում է, որ ՌԴ-ի հետ սակարկությունների միջոցով կարող է հասնել իր ուզածին»

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի նպատակն է միշտ եղել իր ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, արեւմուտքին դուրս մղել, եւ դա բխում է նաեւ Ադրբեջանի շահերից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031