Օրվա լրահոսը
Ընդդիմադիր պատգամավորի առաջարկով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակը
1988թ․-ի փետրվարի այս օրերին Սովետական Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպվեց Սումգայիթի հայերի ջարդը
Առաջարկվում է ուղևորափոխադրումների վճարը սահմանել առանց մրցույթի. «Փաստ»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները։ Հոդվածի 12-րդ մասի համաձայն, երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ,
Ծանր կամ առանձնապես ծանր հանցանք առաջին անգամ կատարած անձը կարող է ազատվել պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
Դատարանները թեթեւացնելու համար ծանր հանցագործներին հնարավորություն են տալիս ազատվելու. «Ժողովուրդ»
Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Արմեն Սարգսյան
35 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ազգային թշնամանքի հողի վրա հարյուրավոր հայեր սպանվեցին, ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։ Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է, ճանաչումն ու ճիշտ գնահատականը: ՀՀ չորրորդ նախագահ
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մարինե Առաքելյան
Ի՛նչ եմ ուզում ես Արցախի համար․․․ Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, ու մինչև հիմա էլ մտածում եմ։ Դժվար է պատկերացնել մի հայի կամ գիտակից մարդու, որն Արցախի համար առաջին հերթին չցանկանա արժանապատիվ խաղաղություն։ Ես, թերևս, վստահ եմ, որ այդ խաղաղությունը վաղ թե ուշ լինելու է։ Վստահ եմ, քանի որ վստահ էր նաև հայրս, որը
Ո՛չ ՔՊ-ն է հավերժ, ո՛չ էլ պաշտոնը
Անցած շաբաթ Շիրակի փոխմարզպետ նշանակվեց Աննա Մարտիկյանը, որը Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն էր եւ «Ծովահայեր» ծրագրի հեղինակը: Պետք է ասել, որ դա հաջող նախագիծ էր, որը ներկայացնում էր մեր պատմության՝ լայն հանրությանն անհայտ էջերը: Փոխմարզպետ նշանակվելու մեջ, բնականաբար, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Շատերն ուրախացան որեւէ պաշտոնում կիրթ մարդու նշանակումից եւ շնորհավորեցին:
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Զեփյուռ Սիրադեղյան
«Ինչ պետք է անեմ ես եւ ինչ պետք անի իմ սերունդը հանուն Արցախի» Արցախը պատմություն ունի։ Այս պատմությանը հակիրճ անդրադառնալն այնքան էլ իրատեսական չէ. Արցախն ունի Արցախի նահանգի, Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ այսուհետ՝ Արցախի ժողովրդի պատմություն։ Չափազանց լավ գիտակցելով առաջարկածիս անհնարինությունը մոտ ապագայում, համալսարանական ավարտական աշխատանքս գրում էի հակամարտությունների կարգավորման այլընտրանքային լուծումների մասին եւ առաջարկում
Ծովամթերքն ու ձկնեղենը հղի կնոջ սննդակարգում․ ո՞ր տեսակներից արժե խուսափել
Հղիները հաճախ են հնչեցնում այս հարցը՝ կարո՞ղ են արդյոք ծովամթերք ու ձկնեղեն ուտել ըստ պահանջի ու ցանկության։ Հղիության ընթացքում կանայք պետք է ուտեն ծովամթերք ու ձկնատեսակներ՝ օրգանիզմի համար այնքան կարևոր սննդայութերը ստանալու համար, սակայն այստեղ կարևոր է չափավորությունը՝ առողջության համար մի քանի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար։ Կարևոր է նաև այն, թե ինչպես է պատրաստվում ձկնեղենն
Շրջափակված Արցախի բեկորները ռուսների վրա է թողել, Հայաստանի անվտանգությունը՝ եվրոպական դիտորդների, ինքն էլ Գյումրի է գնում, վայելում է կյանքը, պաշտոնը, «պեռաշկին», «կուկուռուզը»․ «Փաստ»
Ո՛չ թշնամական սպառնալիքներ կան, ո՛չ տնտեսական ու սոցիալական թնջուկված խնդիրներ, ո՛չ հազարավոր զինվորականների զոհվելու համար է պատասխանատու, ո՛չ Արցախի մեծ մասը թշնամուն զիջելու մեջ մեղք ունի, ոչ էլ՝ ՀՀ տարածքի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր հանձնելու: Ի՜նչ է եղել, որ…
Լարիսա Ալավերդյան․ «Սումգայիթից մինչեւ Բերձորի միջանցք բոլոր գործողությունները ոչ թե հատվածական բնույթ են կրում, խտրականություն կամ էթնիկական զտում են, այլ ցեղասպանության տարբեր փուլեր են»
Վաղը լրանում է Սումգայիթում Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված հայկական ջարդերի 35-րդ տարելիցը։ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ՀՀ տոների եւ հիշատակների օրերի մասին օրենքում փետրվարի 28-ը նշված է որպես Սումգայիթում հայերի ողբերգության հիշատակի օր։ «Մյուս կողմից, դա ամբողջ ադրբեջանահայության, որոնք բռնի տեղահանվել են Սովետական Ադրբեջանից, իրավունքների պաշտպանության օրն է,
Եգիպտոսի 4 քաղաքացիներ փորձել են հատել հայ-թուրքական սահմանը․ նրանց հայտնաբերել են ռուս սահմանապահները
Aravot.am-ին հասած տեղեկություններով, մոտ 10-15 օր առաջ 4 օտարազգիներ փորձել են Ախուրյան խոշորացված համայնքի տարածքից հատել հայ-թուրքական սահմանը։ Մեր տեղեկություններով, նրանց գործողությունները կանխել են հսկողություն իրականացնող ռուս սահմանապահները, որոնք և դեպքի մասին տեղյակ են պահել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ 4 օտարազգիներին ձերբակալել են։ Վերջիններս եղել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, թե ինչ նպատակ են հետապնդել
Արցախում ջրի ծայրահեղ պակաս կա
Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա.Telegram-ում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում որոշ փակագծեր է բացել Արցախում տիրող էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրային պաշարների վերաբերյալ։ Մի քանի փաստ և շեշտադրում դրանց վերաբերյալ: Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատելով Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես
Ռուս խաղաղապահներն օգնություն տեղափոխող երկու շարասյուն են ուղեկցել Արցախ
«Sputnik Արմենիա». Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Ստեփանակերտ–Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերսկսելու համար: Ռուս խաղաղապահները Գորիսից հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածում անարգել երթևեկության
Ռուսաստանը կողջունի այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված կլինի հայ-ադրբեջանական կարգավորմանը. Լավրով
Ռուսաստանը կողջունի այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված կլինի հայ-ադրբեջանական կարգավորմանը և տարածաշրջանում գործակցությանը: Այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Մեր շատ միջազգային գործընկերներ, այդ թվում նրանք, որոնք հեռու են տեղակայված այս տարածաշրջանից, կենդանի հետաքրքրություն են ցուցաբերում այն հարցին, որպեսզի նպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև
Գյումրու կենտրոնում տուն է մոխրացել․ 90-ամյա բնակչուհին ծայրահեղ ծանր է
Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրու կենտրոնում՝ «Հավլաբար» ռեստորանի հետնամասում, այրվել է բնակելի տուն։ Տան միակ բնակչուհուն, որը 90-ամյա կին է, մարմնի տարբեր հատվածների 90-100 տոկոսով այրվածքներով, այրվածքային շոկով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին փոխանցեց, կրակների միջից հանված կինը վերակենդանացման բաժանմունքում է՝ արհեստական շնչառության տակ, նրա վիճակը ծայրահեղ ծանր
Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին հայտնաբերվել է իր առանձնատանը․ shamshyan.com
Սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
Ալիևը հույս է հայտնել, որ 2023թ-ը բեկումնային կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ 2023թ.-ը բեկումնային կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում: «Հույս ունեմ, որ 2023թ-ը բեկումնային կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ամեն դեպքում, մենք նման հույս ունենք»,- ասել է Ալիևը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Լավրովին՝ այդ գործընթացում
Կայքերի արգելափակում, ինտերնետի սահմանափակում. ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում նոր օրենքից հետո. «Ա1+»
«Ա1+». Մտրակ իշխանությունների ձեռքին՝ ցանկացած պատրվակով լռեցնելու քննադատական խոսքը։ Փորձագիտական շրջանակները այսպես են բնութագրում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Մասնագետները ձևակերպումները համարում են խնդրահարույց եւ վտանգավոր։ Ռազմական դրության ժամանակ Հայաստանում հնարավոր է մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակվի ինտերնետ հասանելիությունը, արգելափակվեն տարբեր կայքեր, սոցիալական ցանցեր, ինտերնետային հավելվածներ։ Առաջարկվում է
Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար
Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր
Ադրբեջանը միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ
Ադրբեջանը միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ համաձայն Էներգետիկ խարտիայի պայմանագրի, որի շրջանակում Երևանից պահանջում է վնասի ֆինանսական փոխհատուցում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման համար»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ խոսքը 1991-2020թթ. ընթացքում նշված տարածքներում հիդրոէներգետիկ ռեսուրսների շահագործման մասին է: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ պնդման՝
Դեպի Եռաբլուր տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված
Մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնման գործընթացը
«Ինձ համար ակնհայտ է, որ գործի նկատմամբ կա որոշակի չակերտավոր պետական մոտեցում»․ Րաֆֆի Ասլանյանը՝ վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործի մասին
Րաֆֆի Ասլանյանն ասաց․ «Բնականաբար, ամեն ինչ արվելու է, որպեսզի կոնկրետ մեղադրյալին զերծ պահեն քրեական պատասխանատվությունից, կամ գոնե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ամենաբարենպաստ ելքը լինի տվյալ անձի համար»։
Ռուբեն Ռուբինյանն ու Քրիստինա Քվինը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է
ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է Արցախ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը
Փետրվարի 27-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի
Ադրբեջանին եւ Թուրքիային «մեղադրական նամակներ» են հղվել․ ՄԱԿ աշխատանքային խումբ
Աշխատանքային խումբն արձանագրել է, որ իրենց հասած տեղեկատվությունը վերաբերում է սիրիացի երկու վարձկաններին
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ
ԵԹԿՊԻ-ի ուսանողուհին երկու մրցանակով վերադարձավ հայրենիք
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողուհի, երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմը Սրետենսկու ուղղափառ «Встреча» միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգին։ Նույն ֆիլմը նաև արժանացել է Եվրասիական հեռուստառադիո ակադեմիայի հատուկ մրցանակի: Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմի դեպքում շատ կարևոր են միջազգային
Միրզոյանը կարևորել է միջազգային համապատասխան կառույցների հստակ գործողությունները, Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հետ
«Մեզ շատ կհետաքրքրի համատեղ ծրագրերի հնարավորությունը Մեղրիի տարածաշրջանում»
Քննարկվել են հայ-իրանական համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները
Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Անուշ Աշոտի Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար, իսկ Արթուր Արմենի Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ: Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանի կենսագրությունը Ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2002-2006թթ.-«ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ,


















































