Օրվա լրահոսը
«Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց հետեւյալ անեկդոտն եմ պատմել»․ Վարդան Օսկանյան
Թուրքիայի բանտերից մեկում մի բանտարկյալ գնում է գրադարանավարի մոտ եւ ւ մի գրքի անուն է տալիս
Ucom-ի Զանգերի սպասարկման կենտրոնը Վանաձորում 1 տարեկան է
2022 թվականի փետրվարից «Յուքոմ» ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցները ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի
Բաքուն պնդում է, որ Հայաստանում սխալ են մեկնաբանում ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը
Ադրբեջանում կարծում են, որ դատարանի որոշումը նույնական չէ Հայաստանի դիմումի հետ, այլ այն մասին է, որ Ադրբեջանը պետք է ոչ թե «ապահովի անխոչընդոտ տեղաշարժ», այլ «օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»:
«Եթե այդ պայմանագիրը ստորագրվի իմ նկարագրածով, Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ տասնամյակներ անց՝ Նախիջեւանի»․ Վարդան Օսկանյան
Այդպես տպավորություն են թողնելու, թե Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ կա բաց պատուհան։
«իԳործ» ծրագրի մասնակիցների 60 տոկոսից ավելին մնում է հայրենիքում․ ծրագրի ղեկավար
Ըստ Հերմինե Հարությունյանի, հիմնականում ծրագրում ընդգրկվելու համար դիմում են Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Լիբանանից, եվրոպական երկրներից էլ ակտիվ են հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան։
ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող. կանխվել է անօրինական ճանապարհով ավելի քան 300 000 տուփ ծխախոտի արտահանումը
Արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է
«Կանաչ լույս ենք տալիս ծերությանը, կարմիր լույս՝ երիտասարդությանը». Միհրան Արշակյանը՝ կենսաթոշակառուների աշխատանքային արտոնության մասին
«Ընդհանուր առմամբ եթե վերցնենք, մենք, ըստ էության, կանաչ լույս ենք տալիս ծերությանը եւ կարմիր լույս ենք տալիս երիտասարդությանը: Մենք դեպքեր ունենք, երբ աշխատողը ճոճվելով աշխատանքի է գալիս, բայց ինքը ցանկություն չի ունենա հաստատ հեռանալու: Մենք այստեղ խախտում ենք նաեւ գործատուի իրավունքները, ի՞նչ առումով, որ ունենք առանձին աշխատանքի վայրեր, որտեղ չեն պատկերացնում, թե ի՞նչ է անելու
Արարատում, Հրազդանում, Վանաձորում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
🏭☁️ Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 13-19-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում և Հրազդանում փետրվարի 13-ին, Վանաձորում՝ փետրվարի 13-ին, 15-ին և 19-ին։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
«Քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ». ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թ. գործունեության արդյունքները
Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:
Կառավարությունն իր վրա չի՞ վերցնում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների կիրառումը. Թադեւոս Ավետիսյան
«Կա՞ ծրագիր, որով պետությունը նախատեսում է աջակցել գործատուներին՝ այս լուրջ, աննախադեպ ծավալի ու նաեւ դրական փոփոխություններն իրականացնելու գործում, նախագծում չկա նման ծրագիր»,- այսօր ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հիմնական զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության
Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը հայտարարություն է տարածել
Այս շաբաթ իր տեսլականը և առաջնային նպատակները հրապարակեց «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հայաստանում գործող անվտանգային, ռազմամարզական ու կրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից 2022 թվականին։ Միավորման հիմնադիր անդամներն են «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ն, «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ն, «Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» ՀԿ-ն, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական
Հոսպիտալից դուրս գրելուց հետո զինծառայողին հանել են ձյուն մաքրելու
Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, 2019-2021 թթ.-ի ձմեռային եւ ամառային զորակոչերի ընթացքում իրենց դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 81 հոգու (52%) եւ զինվորական հաշվառման ենթակա անձանցից 8-ի (52%) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննությանն ու փորձաքննության իրականացմանը, ավելին, նրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում
Շրջափակման հետևանքով Արցախում 720 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Արցախում արդեն 287 երեխա ծնվել է շրջափակման մեջ
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ WADA-ն գագաթաժողով է անցկացնելու Հայաստանում»․ Կարեն Գիլոյան
Սա ամեն տեղ չէ, որ անցկացվում է եւ լուրջ ձեռքբերում է
Ադրբեջանը ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները. Թագուհի Թովմասյան
📌Այսօր Արցախի շրջափակման 75-րդ օրն է։ Ինչպես գիտենք, արցախահայության համար այս ծանրագույն փուլում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց արդարամիտ որոշում․ Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ 🖇️Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված
Միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումն Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021
Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։ ՀՀ ԱԽ գրասենյակ
Մթնոլորտային օդում փոշու, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
🚗💨 Երևանում մթնոլորտային օդի որակը. փետրվարի 16-22-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ փետրվարի 18-ին, 20-ին, Նոր Նորքում՝ փետրվարի 18-20-ը և 22-ին։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 17-ին, 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ փետրվարի 18-ին։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ամենաշատն են դիմել ՍԴ, իսկ ամենաքիչը՝ պատգամավորները
Սահմանադրական դատարանի փետրվարի 14-ի աշխատակարգային որոշմամբ հաստատվել է եւ պաշտոնական կայքում երեկվանից տեղադրվել է «ՍԴ 2022 թ. ընդունված որոշումների կատարման վիճակի վերաբերյալ» 80 էլեկտրոնային էջանոց հաղորդումը: 2022 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 168 դիմում: Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը՝ ըստ դիմող սուբյեկտների, հետեւյալն է. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ – 5 դիմում, կառավարություն
«Ուզում եմ նկատել, որ թույնի իր բաժինն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը»․ Զատուլինը Ռուբեն Վարդանյանի հեռացումը գնահատել է որպես ճնշման արդյունք
Այն բանից հետո, երբ Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Հայաստանի քաղաքացի դառնալու համար, մեր պաշտոնական պատասխանն այն է, որ մենք Վարդանյանի, նրա կարիերային խողովակների հետ որևէ առնչություն չունենք: Ես կարծում են, որ մենք նույնպես այս դեպքում տալիս էինք պաշտոնական պատասխաններ և չէինք ցանկանում վեճի բռնվել ադրբեջանական կողմից հետ, լվացել էինք մեր ձեռքերը ինչպես Պիղատոս Պոնտացին»,- ասել է Զատուլինը՝ հավելելով, որ Կովկասում ձեռքերը լվանալու դիրքորոշումը հեռանկարում, ցավոք, օգուտներ չի բերում:
«Փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն մինչև ապրիլի 1-ը, որպեսզի այս տարի չորակազրկվի մեր մարզիկներից որեւէ մեկը»
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 24-ի ցերեկը Սյունքիում և Արցախում է սպասվում է ձյուն: Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ 24-ին հյուսիսարևմտյան, 25-28-ին, մարտի 1-ին հարավարևմտյան 2-4 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների
Մեկը չկա՞ր՝ հուշեր, որ կարելի էր 1-2 օր հետաձգել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ պարտադրված որոշումը. Աշոտ Ղուլյան
Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը
«Առանց երկմտելու եկա, ճամպրուկիս մեջ ֆրակս, վերնաշապիկս»
Վալերի Պոլյանսկիի ղեկավարած Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ կապելլայի մենակատարը 2011-ից ինտեգրվել է մեր Ֆիլհարմոնիկում Հայաստանյան երաժշտական կյանքում գալարափողն այն գործիքներից է, որին հաճախ չենք հանդիպել մենակատարի դերում։ Մինչդեռ այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես կատարող երաժշտի համար ամենադժվար գործիք։ Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով հայ հանդիսատեսին ներկայացել են ճանաչված գալարափողահարներ
Սամվել Բաբայան. Պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը
Խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրապանները,
«Բոլոր քաղաքական ձևակերպումները՝ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրավական զրոյական արժեք ունեն». Լևոն Գևորգյան
Ըստ Լևոն Գևորգյանի՝ ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի արհեստական հակադրությունը իրավական նոնսենս է, քանի որ դրանք գործում են տարբեր հարթակներում:
ՌԴ-ին կոչ արվեց զորքերը դուրս բերել Ուկրաինայից․ Հայաստանը ՄԱԿ-ի բանաձևին ձեռնպահ քվեարկած 32 երկրների շարքում է
Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։
Պարեկները Գյումրու կենտրոնում հարսանիքավորի են քաշքշել․ մեծ իրարանցում է սկսվել
Դեպքի վայր են շտապել հատկապես կանայք, որոնք անեծքներ են հնչեցրել՝ «երկիրն այս օրը գցողների» հասցեին։
Փրայս. Հուսով ենք տեսնել հայ-ադրբեջանական գործընթացի առաջընթացի շարունակությունը
«Ազատություն». «Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», – երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բրյուսելում սպասվող հանդիպումը: Նախորդ օրը
Չապրած 44 օր
2020 թվականը հայերի համար դարձավ անմոռաց տարեթվերից մեկը։ Պատճառը 44-օրյա պատերազմն է… Սեպտեմբերի 27, 2020 թվական… Սա կյանքիս ամենաարցունքոտ, ամենացավոտ առավոտն էր։ Չապրեցի 44 օր, ուղղակի շնչում էի։ Ցավից, վախով սպասումից, արցունքներից, կորուստներից խեղդվում էի… Ու ինչքան էլ անցնեն տարիներ, մեկ է, կան վերքեր, որոնք չեն սպիանում։ Ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ հայ ազգի


















































