Օրվա լրահոսը
Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը. դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած բողոքը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի
«Ալիեւը հարցը կլուծի այնպես, ինչպես Թուրքիան լուծեց արեւմտահայության հարցը»․ քաղաքագետ
Կարգավիճակն Ադրբեջանը թույլ չի տա, հետեւաբար՝ հայերին վերաբերվելու են որպես փոքրամասնություն
Նախագծով նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել և տրանսպորտային միջոցներ ներգրավել ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft կայքում կառավարությունը որոշման նախագիծ է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական
Գործընկեր կառույցների ջանքերով Լոռու մարզում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն
Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ Լոռի մարզի շահակիր կառույցների ներկայացուցիչների քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում
Սոցիալական պաշտպանության ոլորտում Չեխիայի լավագույն փորձը կարող է մեզ համար արժեքավոր լինել. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև 2015 թ․ կնքված հուշագրի կետերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև սոցիալական բնակարաշինության վերաբերյալ։ Անդրադառնալով աշխատանքի
Քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն
Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է․ հայտարարություն
Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ «Միասին» այլընտրանքային հասարարական-քաղաքական շարժումն իր խորն անհանգստությունն է հայտնում Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնած վերջին գործողությունների առիթով։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի և չկշռադատված քայլ է, որը ադրբեջանական կողմից իրականացվող ցեղասպան և հարձակողական քաղաքականության ճնշմամբ հետագա կործանարար զիջումների գնալու և Արցախի Հանրապետության ինքնիշխանությունից
Նիկոլայ Դալլաքյանին վերագրվում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ից վատնման եղանակով խոշոր չափերի դրամական հափշտակություն
Նիկոլայ Դալլաքյանը չցանկացավ մեկնաբանել իրեն վերագրվող արարքները. Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն
24 փետրվարի, 2023 թ․, Երևան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը երկրորդն է ՀՀ-ում Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։ Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝ 24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։ Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշեց․ «Բրիտանական խորհրդի հետ
Ճանաչել Արցախի Հանրապետությունը, արգելել այն մտցնել Ադրբեջանի կազմ. «Միասին» շարժման անդամները ԱԺ-ին փոխանցեցին իրենց պահանջները
Շարժման անդամներին հանդիպեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նա մի քանի րոպե առանձնազրույց ունեցավ Արամ Սարգսյանի հետ, վերցրեց շարժման գրավոր պահանջը եւ խոստացավ խմբակցությունում այն քննարկել: Արամ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց խմբակցությունում քննարկմանը մասնակցել իրենց մասնագետներով: Հայկ Մամիջանյանն ասաց, որ շարժման առաջարկը՝ բացառել Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչումը, բխում է մեր Սահմանադրությունից:
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մանուել Մանուկյան
Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի։ Ես Մանուելն եմ, 27 տարեկան, ապրում եմ Հայաստանում, ծառայել եմ Արցախում և մասնակցել երկու պատերազմների, վիրավորվել եմ, այժմ հաշմանդամ եմ, իմ ընկերները զոհվել են կողքիս, իմ հրամանատարները զոհվել են, բայց ես պատրաստ եմ կրկին զենք վերցնել և կռվել Հանուն Արցախի։ Այն
«Մեզ պետք է խաղաղություն ոչ թե ՀՀ-ի հաշվին, այլ ՀՀ-ի համար»․ Վահե Հովհաննիսյան
Մյուս դիրքորոշումն ընդգծված հակառուսականությունն է, որը չի արտահայտվում վիրավորանքներով, բայց համառորեն վեր է հանվում արեւմտյան հարթակներում
Աղետի գոտում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո
«Քանի դեռ Արցախի ճանապարհը չի բացվել, այլ բան չպետք է բանակցել»․ Արամ Օրբելյան
Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել, չի կարելի այլ բան բանակցել։
ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
ԺՆԵՎ (20 փետրվարի 2023) – Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ: Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին,
Բեռնի կոնվենցիան շրջակա միջավայրի աղտոտման հարցերով չի զբաղվում, բնապահպան
Ինչպես պետք է Ադրբեջանն ապացուցի, որ հենց ծանր գործունեությամբ են Բեռնի կոնվենցիայով պաշտպանված տեսակները վերացել, նրանք շատ թույլ ապացուցողական բազա ունեն, չէ՞ որ եթե խոսքը գնում է, ասենք ,հանքարդյունաբերության մասին, դրա մեկնարկին Ադրբեջանը մուտք չի ունեցել Արցախի տարածք, մոնիտորինգ չի արել, որպեսզի ապացուցի, թե իբր դրա պատճառով է տուժել Բեռնի կոնվենցիայով պաշտպանված տեսակը:
Կապան-Տաթև ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների, Վարդենյաց լեռնանցքը` կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Կապան-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի
Ընկերության գործունեությունը դադարեցվել է հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևան քաղաքի Արշակունյաց 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ։ Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշյալ հասցեում գտնվող շենքերն ու շինությունները շահագործվում
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Էլեն Իսրայելյան
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Հայաստա՛նս, Արցա՛խս։ Իմ հո՛ղ, իմ սե՛ր, իմ տո՛ւն ու տեղ։ Մի հողատարածք, որի համար բոլորն են պայքարում, բայց և տարածք, որն արյունով է պահվում։ Այս հողը, որը դարեր շարունակ արյունով է հեղեղվել և աշխատանքի քրտինքով լվացվել, հիմա ուզում են խլել մեր ձեռքից։ Ասում են, թե երկիրն ու ազգությունն ավելի լավը
«Ձեռնոց նետեք Ադրբեջանին․ եթե ուզում է սովետական քարտեզներով հարց լուծել, թող վերականգնի ԼՂԻՄ-ի տարածքը»․ Վարդան Օսկանյան
Այս պահին որեւէ փաստաթուղթ չի կարելի ստորագրել եւ թույլ տալ, որ Ադրբեջանը «որսա» արցախյան ոսկե ձկնիկը։
Սիսիան և Անի համայնքների ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները գրանցվել են
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են սույն թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական
«Հիմա եթե միջանցքը բացվի, դա դատարանի՞ որոշումը կլինի, թե Ռուբեն Վարդանյանի հեռացման արդյունք»․ Վարդան Օսկանյան
Չգիտեմ, զարմանում եմ․․․դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունը»․ Վարդան Պողոսյան
Վարդան Պողոսյանի պնդմամբ՝ օդի մեջ եղած պնդումներ են, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Ադրբեջանի Հանրապետությունը չունի որևէ իրավական տիտղոս ԱՀ նկատմամբ։
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են,
Ոչ թե օգնում ենք, այլ խեղում ենք աշխատաշուկան. Արա Խզմալյանը՝ կենսաթոշակառուների աշխատանքային արտոնությունների մասին
Բանախոսը համամիտ է փոխնախարարի հետ՝ աշխատաշուկայում այսօր աշխատուժի պակաս կա ու դրա համար էլ, իր գնահատմամբ, գործատուները իրականում չեն շտապում ազատվել այն աշխատողից, որը կարողանում է իր աշխատանքը կատարել: Իսկ կառավարության նման առաջարկով, նա համոզված է, ոչ թե օգնում ենք մարդկանց, այլ խեղում ենք աշխատաշուկան:
Արցախից ևս 9 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Վովա Արզումանյան
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Պայքարի ու պատվի Հայրենիք … Պատերազմը ձգվում է հայի երակներով ու հասնում երկինք: Այնտեղ իրականությունն այլ է, ներկաներն ավելի շատ են, քան բացակաները: Եվ շարքերով լուռ անցնում ես ու աղոթքի պես շշնջում՝ փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք… Քրքրել եմ ամեն տեղ` թե՛ համացանցում, թե՛ գրքերում, թե՛ թերթերում… տեսնեմ երկրագնդի վրա քեզ նմանը
«Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց հետեւյալ անեկդոտն եմ պատմել»․ Վարդան Օսկանյան
Թուրքիայի բանտերից մեկում մի բանտարկյալ գնում է գրադարանավարի մոտ եւ ւ մի գրքի անուն է տալիս
Ucom-ի Զանգերի սպասարկման կենտրոնը Վանաձորում 1 տարեկան է
2022 թվականի փետրվարից «Յուքոմ» ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցները ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի


















































