Օրվա լրահոսը
«Գուցե մտածի նաեւ այն օտարելու մասին». ո՞վ է տիրացել «Ստալիչնի պոլկին». «Հրապարակ»
Տեղեկություն էինք ստացել, որ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում շինարարություն է նախապատրաստվում, եւ պատրաստվում են բարձրահարկ էլիտար շենքեր կառուցել։ Մեզ ասել էին, որ շինարարություն իրականացնողը Ջերմուկի Աշոտ Արսենյանն է, որն այդ տարածքից փոքր-ինչ ներքեւ` նախկին «տրամվայի պարկի» տեղում, արդեն մեծ թաղամաս է կանգնեցրել։ Նախ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե մայրաքաղաքային գնդի՝ «Ստալիչնի պոլկի» տարածքում որեւէ մեկին
ԵՄ-ն կրկնում է իր կոչը Ադրբեջանին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
ԵՄ հայտարարությունը Ա1+. Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի (ՄԴԴ) կողմից տրված պարտավորեցնող հրամանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ ԵՄ-ն շարունակում է անհանգստանալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրա
Փաշինյանը հայտարարում էր, թե Սեւանա լիճն իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի. «Ժողովուրդ»
Տարօրինակ է, թերեւս, ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին:
Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել Լաչինի Միջանցքով ազատ տեղաշարժը. Լիլիթ Գալստյան
Եկել է երկակի ստանդարտների քաղաքականությունը մերժելու ժամանակը․ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հավասար արդյունքների պետք է արժանանան։
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է։
Կարեւորը հույսը չկորցնելն է
Ռուբեն Վարդանյանի հարցում Արցախի վերնախավի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների շահերը պարզապես համընկել են. համընդհանուր դավադրության տեսությանը ես, ինչպես եւ այլ դեպքերում, չեմ հավատում: Ադրբեջանի շահերից է բխում, որ նյութական միջոցներ եւ միջազգային կապեր ունեցող անձնավորությունն Արցախում որեւէ ազդեցություն չունենա: Արցախի վերնախավի մոտեցումներն ավելի «աշխարհիկ» են. 30 տարվա ընթացքում այնտեղ ստեղծվել է համակարգ, որը մի կողմից
Այն ամենն, ինչ պետք է իմանալ կաթվածի մասին՝ «բժշկական առասպելներին» չհավատալու և արագ կողմնորոշվելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կաթվածն ամբողջ աշխարհում հաշմանդամության առաջացման առաջնային պատճառներից մեկն ու մահացության երկրորդ պատճառն է։ 2022 թ․-ի տվյալներով՝ վերջին 17 տարում կաթվածի զարգացման վտանգն աճել է 50 %-ով և ըստ գնահատականների՝ ամեն չորրորդ մարդն իր կյանքի ընթացքում կաթված է ստանում։ Կաթվածը երկու հիմնական տեսակի է լինում․ առավել հաճախ է հանդիպում իշեմիկ կաթվածը, որի
Ռուբեն Վարդանյանը Արցախում կարող է դառնալ որպես ստվերային դերակատար․ Ռոբերտ Ղևոնդյան. «Ա1+»
Արցախի կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այդ թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ – Պարոն Ղևոնդյան, Ռուբեն Վարդանյանի հեռացումը Արցախի Պետնախարարի պաշտոնից ինչպես կազդի Արցախում տիրող իրավիճակի վրա։ – Խնդիրը իրավիճակի մեջ չէ, կան գործընթացներ որոնք հանրային մակարդակում տեսանելի չեն։ Այդ գործընթացները բերում
«Ոնց կլիներ՝ աչքը կուշտ, ֆինանսապես անկախ, աշխարհով մեկ հարգանք վայելող մարդ ղեկավարեր։ Անպայման պետքա սոված, աչքածակ մեկը լինի, որ թիքյա փախցնելով երկրի հերն անիծի». Սամսոն Գրիգորյան
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնես կգտնե՞ք մի մահկանացու, որ անուն չդնեք, մեջը կեղտ չփնտրեք։ Թե՞ սպասում եք երկնքից մի հրեշտակ ուղարկեն, որ ձեզ մաքուր տիրություն անի։ Կարճ ասեմ։ Ոչինչ, ոչ մեկին ապացուցելու ժամանակ ու տրամադրություն չունեմ։ Անհատակ դույլ է Արցախի ֆինանսական համակարգը, որը մսխվում էր անտեր ու
Փաշինյանն ու Գուտերեշը պայմանավորվել են ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ
«Ռեժիմները, որոնք պաշտպանում են Ալիևի կառավարությանը, այսուհետև հնարավորություն չեն ունենա դա անել»․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ ՄԱԿ-ի որոշման մասին
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի կարծիքով՝ անմիջական ասել, որ վաղը որևէ ազդեցություն պիտի ունենա այդ որոշումը, վստահաբար հնարավոր չէ, բայց շատ կարևոր որոշում էր։
«Արցախի սուբյեկտայնությունը ոչ թե Ռուբեն Վարդանյանի մնալով է որոշվում, այլ այսօրվա Հայաստանի իշխանության կուրսով». Ստեփան Դանիելյան
Ռուբեն Վարդանյանը, լինելով դրսից մարդ, այդ հանրության մեջ հույսեր էր արթնացրել առաջին հերթին արդարության իմաստով, որ կարող է արդար կառավարում լինի:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Ֆրանսուա Ալֆոնսիի հետ հանդիպմանը ներկայացրել են Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ պատգամավորին
«Դա բավականին ծանր վիճակի մեջ կդնի ոչ թե Ռուբեն Վարդանյանին, այլ՝ Արցախի բնակիչներին». Լարիսա Ալավերդյան
«Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի գրել: Ես շատ ծանր տպավորություններ այսօր ունեմ, մանավանդ, որ պաշտոնանկության լուրից 1 ժամ հետո մենք ստանում ենք լուր, որ Արցախը պատրաստ է բանակցելու Ադրբեջանի հետ: Ես գտնում եմ, որ սա նախագահի եւ նրա աշխատակազմի կամ իր ջատագովների որդեգրած ցանկությունն ու գիծն է ցույց տալիս՝ բանակցելու Ադրբեջանի հետ ցանկացած պարագայում»:
«Երևանի կանաչ կերպարը վերականգնելու համար գիտնականների և փորձագետների հետ քննարկումները շատ կարևոր են». Տիգրան Ավինյանը մասնակցել է գիտական աշխատաժողովին
Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով: «Մեր կանաչ ֆոնդի էական զանգվածը՝ մոտավորապես 50%-ը, ուղղակի այլևս այն գործառույթը չի կատարում, որը պետք
Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները
ՀՀ ԱԳ նախարարի այցը Հալեպ
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» մրցույթի նյութերը կհրապարակվեն Aravot.am-ում
Հաղթողները կստանան դրամական մրցանակներ
«Մեր նպատակն է՝ նպաստել ստեղծելու պայմաններ, որոնք Լաչինի միջանցքի շրջափակման շարունակությունը քաղաքականապես դարձնեն անհարմար Բաքվի ռեժիմի համար»․ Ֆրանսուա Ալֆոնսի
Ըստ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի՝ անհրաժեշտ կլինի պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որը գուցե և իրենք պահանջեն։
Ո՞ւմ է փնտրում ոստիկանությունը․ ուժեղացված հսկողություն՝ Գյումրիում
Այսօր ժամը 17․00-ի սահմաններում կրկին ոստիկանական ուժեղացված հսկողություն էր Գյումրիում։ Ոստիկանները թե՛ քաղաքի կենտրոնում և թե՛ ծայրամասային Անի թաղամասի Մովսես Խորենացի փողոցում հատ-հատ կանգնեցնում էին բոլոր ավտոմեքենաները, խուզարկում բեռնախցիկները, վարորդներից փաստաթղթեր պահանջում։ Տպավորություն էր, թե ինչ-որ կասկածյալի են փնտրում։ Հիշեցնեք, որ թմրանյութերի թելեգրամյան ալիքներով վաճառքի ֆոնին ոստիկանությունը հաճախակի է կանխարգելիչ աշխատանքներ կատարում Գյումրիում։ Նրանք աշխատանքներ
Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով: Ռուբեն Վարդանյանի խոսքը ներկայացվում է ստորև: «Առաջին հերթին շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի եւ պարոն նախագահի կողմից իմ նկատմամբ հավատի համար, ինձ համար դա մեծ փորձ էր: Դուք գիտեք, որ արդեն տասնյակ տարիներ գալիս էի
Լյովա Վարդանյանի հուշամրցաշարի հաղթողները որոշվեցին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երկրորդ հուշամրցաշարը, որին մասնակցեց մինչեւ 23 տարեկան շուրջ 130 ըմբիշ։ Մրցաշարը կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան․ 57 կգ՝ Առաքել Մովսեսյան (Հայաստան) 61 կգ՝ Էդիկ Հարությունյան (Հայաստան), 65 կգ՝
Միրզոյանը Ասադին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հայաստանի ԱԳ նախարարի ու Սիրիայի նախագահի հանդիպումը
Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց. Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, Փաստաբանական գործունեությանը վերադառնալով ստանձնեցի փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել,
Կարևորվել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի հետ
Արցախի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի և Արցախի նախկին արտգործնախարարների հետ
Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա
Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ վարորդն էլ ավտոմեքենայով կոտրել էր Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի էլեկտրական դուռը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 82-ամյա Սերգեյ Փաշայանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոնից փետրվարի 20-ին Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի
Արթուր Վանեցյանի քրոջ որդին կհրավիրվի դատարան՝ Սերժ Սարգսյանի գործով
Այլ գործով երրորդ նախագահի դեմ տված Հարություն Վարսանյանի ցուցմունքը «դիզվառելիքի գործով» հիմք չի ընդունվի, նա կհրավիրվի դատարան՝ հարցաքննության
Արցախի Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արսեն Ամիրջանյանի թեկնածությունը
Փետրվարի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը: Այն վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները նիստին չմասնակցելու որոշում են կայացրել՝ հաշվի առնելով հանրապետությունում առկա ընդհանուր խնդիրները: Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Վերաքննիչ
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ժողովրդական համահաւաք՝ ի զօրակցութիւն Արցախին
Ինչպէս բոլորս տեղեակ ենք, դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը, կեանքի ճանապարհը` Բերձորի միջանցքը: Որպէս բնապահպաններ ներկայացող, բայց իրականում Ադրբեջանի հանրապետութեան իշխանութիւնների կողմից հաւաքագրւած եւ գործուղղւած մի խումբ ադրբեջանցիներ, որոնց թւում այդ երկրի յատուկ ծառայութիւնների եւ բանակի սպաներ, աւելի քան երկու ամիս, շրջափակել են 120000 մեր հայրենակից արցախցիներին՝ իրենց հայրենիքում:


















































