Օրվա լրահոսը

Արցախում մեկնարկում է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը

Արցախի Հանրապետության կառավարության 2023թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության

Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼԱՎՐԵՆՏԻ ԱՇՈՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, իրացման դեպքերով մեղադրանք է ներկայացվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են առերևույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության  դեպքեր։ Մասնավորապես՝ նշված վարույթներից մեկի շրջանակում 2023թ․ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11

Թուրքիայում երկրաշարժից հետո 291 երեխայի ինքնությունը դեռևս պարզ չէ

Ermenihaber. Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ երկրաշարժից հետո սոցիալական ծառայություններից օգտվող 291 երեխա կա, որոնց ինքնությունը դեռևս չեն կարողացել հաստատել։ Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ նախարարության վերահսկողության տակ է գտնվում 1362 գրանցված երեխա։ Նրանցից 792-ը հիվանդանոցներում են, նախարարական կառույցներում գտնվողները՝ 201-ը։ Նրանցից 1071-ի ինքնությունն արդեն պարզվել է։ Դերյա

Արցախից ևս 7 անձ է տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 14-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 3 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են

«Խի մենք էսօր առողջ մա՞րդ ունենք պոստերում կանգնած, Պապիկյանն ուզում ա 100 հատ ժիմ անեն, 5 ժիմ սկի չեն կարա». Կամավորականները ցույց են անում (ֆոտոշարք)

Նրանք մտադիր էին կառավարություն մտնել ու իրենց մտահոգող խնդիրները քննարկել՝ սկսած Լաչինի միջանցքից, պատերազմի մասնակիցների՝ բնակարան չունենալուց մինչեւ աշխատավարձ. «Վարձով են ապրում, հիմա էլ աշխատավարձերը իջացրել են, վարձը չեն կարողանում տալ, ստիպված այդ մարդկանց տներից հանում են՝ երեխեքի հետ միասին: Այսինքն, մարդը հելնի դիրքերում կանգնի, հետո դիրքերից լսի, որ իրա երեխեքին հանին տնից: Մարդը աշխատավարձ չի ստանում, որ վարձը տա, իր ընտանիքը ապրի, 80 տոկոսը տուն չունեն, ա՛յ ձեր ցավը տանեմ, ինչքա՞ն կարելի է սուս մնալ»

Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ում կմասնակցի «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին

«Նա, ով գնաց  ու ասաց՝ «Սա Հայաստան է եւ վերջ»,  իր խոսքից թռավ․»․ Խաչիկ Մանուկյան

Սրանց ոչ տղամարդկային առումով, ոչ քաղաքական առումով որեւէ կերպ չես կարող լուրջ մոտենալ

Վահե Հովհաննիսյանը և դեսպան Կոպիրկինը անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին

Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Վահե Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարար Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական

«Մոսկվայի փոխարեն չեմ կարող պատասխանել իրենց հարցերին․ մենք պարբերաբար խոսում ենք Մոսկվայի մեր գործընկերների հետ»․ ԱԽ քարտուղար

«Կրկնեմ, որ ՀՀ տարածքի օկուպացիա է տեղի ունեցել, եւ սպառնալիքի վտանգը մնում է»

Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝

Անի Խաչատրյան․«Նախորդ իշխանությունների կոստյումը լավն էր, ճաշակով, թանկանոց, լավ էլ մեջը տեղավորվել եք»

«Հարգելի երեւանցիներ, գիտեք հիմա ի՞նչ սղացրեցին չզեկուցվող հարցերի տակ։ Այն նախագիծը, ինչի համար այստեղ, մեղմ ասած, մեր գլուխն էին կոտրում, երբ ասում էինք՝ մի՛ արեք, դա սխալ է»,-այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։ Նա նկատի ունի նիստի օրակարգում ընդգրկված «Երեւան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N325-Ա որոշումն ուժը կորցրած

Գլենդելում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։ Պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը։ Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված

6 անձի մեղադրանք է ներկայացվել համայնքային բյուջեին ավելի քան 18 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի առթիվ. վնասը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն իր տեղակալի և այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու

Արցախի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակը մի կո՞ղմ են դրել․ Արմեն Գրիգորյանի բացատրությունը

Մեր մոտեցումն է, որ անվտանգության եւ իրավունքների շուրջ քննարկումներ լինեն

Իմ 27 տարվա տանջանքը գետն ընկավ. Կենտրոնի տնօրենը հերքում է

Պատկան մարմիննները պնդում են, թե յուրացում է արվել, սակայն տնօրենը կտրականապես հերքում է

Դմիտրի Գաֆին. «Արսեն Զախարյանով հետաքրքրված են եվրոպական շատ գրանդ ակումբներ»

Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը Sport24-ի հետ զրույցում խոսել է Արսեն Զախարյանի տրանսֆերի մասին: Թե ինչու Լոնդոնի «Չելսին» անցած ամառ ձեռք չբերեց ֆուտբոլիստին՝ Գաֆինը հստակ պատասխան չի կարողացել տալ եւ հորդորել է այդ մասին հետաքրքրվել լոնդոնյան ակումբից. «Այսօր «Չելսին» Զախարյանի հարցով մեզ հետ կապի դուրս չի գալիս: Սակայն եվրոպական այլ ակումբներ,

Հուսով եմ, մի քանի ամսից ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն ավելի արդյունավետ կաշխատի Երևանի ավագանու կազմում. Մեսրոպ Առաքելյան

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի ավագանու այսօրվա նիստում հարցերի մի մասը ներառված էր որպես չզեկուցվող։ Իհարկե, դրանց զեկուցվող լինելուց քվեարկությունների պատկերը չէր փոխվի, բայց հարցը դա չէ։ Քաղաքապետարանի ղեկավարությունը այդպես էլ չի հասկանում, որ Երևանի ավագանին օրենսդիր մարմին է և ոչ թե՝ գործադիր։ Ի գիտություն՝ օրինակ

«Վատ բան չեմ տեսնում, միայն թե սա էլ Արայիկ Հարությունյանի համար ժամանակ ձգելու առիթ չդառնա»․ Աղվան Վարդանյան

Եթե խնդիրները չես կարգավորում, ավելի են բարդանում, նոր խնդիրներ են առաջանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում

Տավուշի, Վայոց ձորի մարզերն ամենապասիվն են՝ ինքնակամ կառույցների հաշվառման հարցում. մասնագետ

2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը Երևանում:  2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը:

Սամանթա Փաուեր. Հուզիչ է տեսնել՝ ինչպես է թշնամանքը մի կողմ դրվել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի թվիթերյան գրառումը. Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: 35 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ եւ որոնողափրկարարական խումբ:

Հալեպ մեկնած փրկարարները վերադառնում են

Հալեպ ժամանած փրկարարական խումբը՝ ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք: Այս մասին հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:          

Թեհմինա Վարդանյան․«Նախագծի տակ կոծկեցիք դե ֆակտո կամ դե յուրե սիրուհիների հաստիքները»

Երեւանի քաղաքապետարանում, վարչական շրջաններում կկրճատվի 38  հաստիք, որի արդյունքում կտնտեսվի տարեկան 4,5 մլն դրամ,  ինչպես նաեւ որոշ հաստիքներ կավելանան, օրինակ՝ քաղաքապետի տեղակալի եւ վարչական շրջանների ղեկավարների համար օգնականների հաստիքներ կավալանան։  Այս մասին որոշման նախագիծն այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ  Լեւոն Հովհաննիսյանը։ Նախագիծը ներկայացնելիս` Հովհաննիսյանն ասաց՝  նոր պաշտոնների ավելացումներով  հնարավորություն է տրվում ավելի

58 դեպք՝ 2 շաբաթում. հաշվարկվել է 9.186.040 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 9.186.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 1.069.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել

«Արցախի էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, բաշխիչ ցանցը ծայրահեղ վիճակում է»

«Բնակչությունը պետք է պատշաճ իրազեկվի՝ ում և ինչ սկզբունքով է հատկացվում բարեգործական բեռը»

Բազմաթիվ ապացույցներից հերթականը, որ ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ

«Էկոակտիվիստ» գործակալները վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում ճանապարհը փակելու առթիվ

ԱԻՆ-ը կազմակերպել է ավելի քան 25 տոննա քաշով մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի

Լարիսա Ալավերդյան. «Այսօր արցախցիների համար շատ կարեւոր է իմանալը՝ արդյոք մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչի համար են իրենք դիմանում»

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում, խոսելով արցախահայության` արդեն  երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների պայմաններում գտնվելու մասին, ասաց. «Բոլորս այսօր խոսում ենք այն մասին, թե ինչ դժվար են Արցախում ֆիզիկական, նյութական պայմանները: Ես ամեն օր նրանց հետ ունեմ կապ: Այնտեղ ունեմ մինչեւ անգամ եղբայրներ իրենց երեխաների հետ: Նրանք իմ հարազատներն են: Բայց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031