Օրվա լրահոսը
Օրգանիզմի «հորմոնալ պատասխանը» սիրո դրսևորումներին․ օքսիտոցին
Օքսիտոցինը հորմոն է, նեյրոպեպտիդ, որը կարևոր դեր ունի ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ։ Այս հորմոնը նաև կապված է հարաբերությունների ձևավորման, վստահության, կարեկցանքի, սեռական ակտիվության հետ։ Այն երբեմն «սիրո հորմոն» են անվանում, քանի որ օրգանիզմում օքսիտոցինի մակարդակը բարձրանում է գրկախառնությունների, սեռական հարաբերությունների ժամանակ։ Այս հորմոնը նաև կիրառվում է որոշակի խնդիրների բուժման դեպքում, որոնք կապված են դեպրեսիայի,
Հրդեհ Ազատամարտիկների փողոցում, կա զոհ
Փետրվարի 13-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ
Արցախում գազամատակարարման վերականգնման և գիշերվա ընթացքում գազալցակայանների վերագործարկման մասին տեղեկությունները կեղծ են
Հարգելի հայրենակիցներ, Հանրապետությունում գազամատակարարման վերականգնման և գիշերվա ընթացքում գազալցակայանների վերագործարկման մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը։ Գազի մատակարարումը վերականգնվելու դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ ԱՀ տեղեկատվական շտաբ
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է լքել Բելառուսը
«Ա1+». Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված: «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խորհուրդ չի տրվում որևէ ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկում ենք առանց հապաղելու երկիրը լքել մեքենաների համար նախատեսված ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով»,- ինչպես հաղորդում է
Արցախում վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից: Բնակչությանը հորդորում
Թուրքիայի երկրաշարժից զոհված հայերի թիվը հասել է 15-ի
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թիվը շարունակում է աճել։ Այս պահի դրությամբ նրանք 15-ն են։ Իսքենդերուն քաղաքում Արմիկ, Մեսրոպ և Թագուն Բալըքյաններից երկար ժամանակ լուր չկար։ Այժմ հայտնի է դարձել, որ նրան փլատակների տակ մահացել են։ Նույն շրջանից մահացել է նաև Պայծառ Սիլահլըն։ Դիարբեքիրցի երաժիշտ Զիլան Տիգրիսն ու ամուսինը՝ Չաղդաշ Չանկայան,
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության զարգացումը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԿՀ ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել
Այսօր` 13.02.2023թ. ՀՀ փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացավ ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով: Ակումբի նիստը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Սիմոն Բաբայանը հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող
Խաչատրյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական աստիճանի տվչություն
Փետրվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Վանականների ուխտադրության կարգը Հայոց Եկեղեցում» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ
Բողոքի ցույց Երեւանում՝ ի պաշտպանություն Խաբարովսկի նախկին նահանգապետի (ֆոտոշարք)
Ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին, Երեւանում հաստատված ռուսաստանցիների մի խումբ բողոքի ցույց էին անում՝ ի պաշտպանություն ՌԴ Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետի: Հիշեցնենք, որ 1970թ. ծնված Սերգեյ Ֆուրգալին ձերբակալել էին 2020 թվականին, նա մեղադրվում է 2004-2005 թվականների ընթացքում մի քանի գործարարների սպանություններ եւ մահափորձեր կազմակերպելու համար: Սակայն, ըստ որոշ շրջանակների, այդ գործերը սարքովի են, Ֆուրգալը քաղաքական հետապնդման
Բաթումի ծովափին պայթյուն է որոտացել
«Ա1+». Վրաստանի Բաթում քաղաքի ծովափին պայթյուն է որոտացել. ենթադրաբար ական է եղել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին փետրվարի 13-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը: «Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ծովային ական, որը ափ է նետել ջուրը: Ականատեսները լսել են պայթյունի ձայնը»,-հաղորդում է լրատվականը: Ըստ հեռուստաընկերություն տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վրաստանի
Նորից խայտառակ իրավիճակ՝ Գյումրու նոր տրանսպորտում
Գյումրու ներհամայնքային տրանսպորտը, թեև նորացվել է․ երթուղի են մտել սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված ռուսական «Gazelle Next» մակնիշի միկրոավտուբուսները, սակայն դրանից ուղևորափոխադրման որակը չի բարելավվել։ Օրվա որոշակի ժամերի միկրոավտոբուսներն այնքան լիքն են, որ շարժվելու տեղ անգամ չկա․ ուղևորների դժգոհելով ՝ եթե «հին գազելները բեզռազմեռ էին», նորերը կանգնած երթևեկելու առումով ամենևին հարմար չեն։ Մեր ֆոտոխցիկը քանիցս ֆիքսել
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունն «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու
«1988-ին շուշեցիներին դուրս հանեցին․ ադրբեջանցիք գալիս էին հայկական թաղամասեր, իբր «միտինգ» էին անում»․ Աշոտ Հարությունյան
Ռուսներն էլ ասում էին՝ մենք չենք կարող ապահովել ձեր անվտանգությունը, ուստի լավ է հեռանաք
Ոստիկանության պարզաբանումը Գյումրու մաքսատան մոտակայքում պարեկների մասնակցությամբ միջադեպի մասին
Սոցցանցում, այնուհետ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե Գյումրու մաքսատան մոտակայքում Շիրակի մարզի պարեկները ոչ իրավաչափ պահանջներ են ներկայացրել ավտոմեքենան թույլատրելի տեղում կայանած քաղաքացուն, ապա քաշքշել նրան ու հեռացել են: Համադրելով իրողություններն ու փաստերը՝ տեղեկացնում ենք, որ հիշյալ մեքենան իրականում կայանված է եղել անթույլատրելի տեղում: Պարեկները, ճանաչելով վարորդին, մոտեցել են, զգուշացրել խախտման վերաբերյալ և պահանջել են
Օտարերկրացիները մեր երկրում հիմնականում վաճառում են իրենց անշարժ գույքը
Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներում օտարերկրացիների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են
Նախատեսվում է սահմանել հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքի համար հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները և առաջարկը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով նախատեսվում է սահմանել հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքի համար հարկադիր
«Երկերեսանի աշխարհը Թուրքիային է օգնում ու չի ասում՝ ինչո՞ւ ես ցեղասպանությունդ շարունակում Արցախի հանդեպ»
Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ իր մակարդակում չէ եւ չի կարողանում բնորոշել, թե Արցախի հետ հիմա ինչ է կատարվում։
«Ձեր կողքին ենք և պատրաստ ենք օժանդակել՝ փորձությունները հաղթահարելու ճանապարհին». Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
«Երբ շարժման ժամանակ հրահանգիչներին ուղարկել էին Հադրութ՝ մեզ համոզելու, ժողովուրդը շենք շրջափակեց»․ Լեւոն Հայրյան
Արցախում մեծ ու փոքր դիմակայություններ են եղել, որոնց ընթացքում մեծ թվով արցախցիների արտաքսել են բնօրրանից
Ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում
Պարզաբանում օպերլիազորների և փաստաբանների միջադեպի կապակցությամբ
Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումները
Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳՆ
«Մենք չծախվեցինք, դրա համար ենք հաղթել»․ ինչպես սկսվեց արցախյան շարժումը․ Արկադի Կարապետյանի հուշերը
Ամեն տասնամյակ Ղարաբաղում լինում էր մի շարժում, որը ճնշում էին
Ընկերության տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները: Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով
«Պատահական չէ, որ ՌԴ արտաքին հետախուզության հայտարարությունից հետո ԱՄՆ-ը դասվեց ահաբեկչական կազմակերպությունների շարքը». Հայկ Նահապետյան
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում մեկնաբանեց իր քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ԱՄՆ-ի հորդորը: Ընդ որում, նման հորդոր արվել էր նաեւ 44-օրյա պատերազմից առաջ, Իրանի հետ կապված, Թուրքիայի երկրաշարժից առաջ: «ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարություն է տարածել ըստ որի իրենք գիտեն, որ Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության ճամբարներում պատրաստվել են մարտական փորձ ունեցող առնվազն վեց տասնյակ ահաբեկիչներ,
«Հայաստանը և Կորեան մշակութային ու գիտակրթական բնագավառների առումներով ունեն նմանություններ». Սոն Կիհուն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ և ԱԳՆ ներկայացուցիչներ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում
Միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները
Կայացել է էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ կոորդինացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը նախագահել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկա են եղել փոխնախարարներ Արա Մկրտչյանը, Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նոտարական պալատի, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ
«Սեյսմիկ դիվանագիտության» փլատակները. Աշոտյան
Այսօրվա Հայաստանը Թուրքիայի համար «ճ» կլաս է՝ իր ամեն ինչով, այդ թվում՝ հումանիտար օգնությամբ եւ ցավակցություններով։ Միամտություն է կարծել, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» կարող է բերել լուրջ տեղաշարժերի թուրքական իշխանությունների ընկալումների մեջ դեպի Հայաստանի խնդիրներ:


















































