Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում

Տավուշի, Վայոց ձորի մարզերն ամենապասիվն են՝ ինքնակամ կառույցների հաշվառման հարցում. մասնագետ

2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը Երևանում:  2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը:

Սամանթա Փաուեր. Հուզիչ է տեսնել՝ ինչպես է թշնամանքը մի կողմ դրվել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի թվիթերյան գրառումը. Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: 35 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ եւ որոնողափրկարարական խումբ:

Հալեպ մեկնած փրկարարները վերադառնում են

Հալեպ ժամանած փրկարարական խումբը՝ ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք: Այս մասին հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:          

Թեհմինա Վարդանյան․«Նախագծի տակ կոծկեցիք դե ֆակտո կամ դե յուրե սիրուհիների հաստիքները»

Երեւանի քաղաքապետարանում, վարչական շրջաններում կկրճատվի 38  հաստիք, որի արդյունքում կտնտեսվի տարեկան 4,5 մլն դրամ,  ինչպես նաեւ որոշ հաստիքներ կավելանան, օրինակ՝ քաղաքապետի տեղակալի եւ վարչական շրջանների ղեկավարների համար օգնականների հաստիքներ կավալանան։  Այս մասին որոշման նախագիծն այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ  Լեւոն Հովհաննիսյանը։ Նախագիծը ներկայացնելիս` Հովհաննիսյանն ասաց՝  նոր պաշտոնների ավելացումներով  հնարավորություն է տրվում ավելի

58 դեպք՝ 2 շաբաթում. հաշվարկվել է 9.186.040 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 9.186.040 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 1.069.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել

«Արցախի էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, բաշխիչ ցանցը ծայրահեղ վիճակում է»

«Բնակչությունը պետք է պատշաճ իրազեկվի՝ ում և ինչ սկզբունքով է հատկացվում բարեգործական բեռը»

Բազմաթիվ ապացույցներից հերթականը, որ ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ

«Էկոակտիվիստ» գործակալները վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում ճանապարհը փակելու առթիվ

ԱԻՆ-ը կազմակերպել է ավելի քան 25 տոննա քաշով մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի

Լարիսա Ալավերդյան. «Այսօր արցախցիների համար շատ կարեւոր է իմանալը՝ արդյոք մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչի համար են իրենք դիմանում»

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում, խոսելով արցախահայության` արդեն  երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների պայմաններում գտնվելու մասին, ասաց. «Բոլորս այսօր խոսում ենք այն մասին, թե ինչ դժվար են Արցախում ֆիզիկական, նյութական պայմանները: Ես ամեն օր նրանց հետ ունեմ կապ: Այնտեղ ունեմ մինչեւ անգամ եղբայրներ իրենց երեխաների հետ: Նրանք իմ հարազատներն են: Բայց

«Շենքերի հեռավորությունը, նույնիսկ տեսողական գնահատմամբ, չի բավարարում սեյսմիկ անվտանգության տեսանկյունից»

Հաշվի առնելով երկրակեղևի վերջին սեյսմիկ ակտիվությունը, տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժերի չվերականգնվող կործանիչ հետևանքները՝ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքամայր Երևանում ծավալված բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կառուցման այս ընթացքի վերաբերյալ։ Բարձրահարկերը վեր են խոյանում, արդեն իսկ ավարտական տեսք և տասնամյակների շահագործում ունեցող բակերի կանաչ հատվածի, խաղահրապարակների հաշվին։ Կառուցապատման աշխատանքներ են ծավալվում 2 դալաններով մուտք ունեցող 5 հարկանի

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Կենտրոնում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 140-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների, • Կենտրոն

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է․ նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանին ներկայացրեց բժշկական կենտրոնի տրամադրած փաստաթուղթն այն մասին, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա հինգ օրում ունակ չի լինելու նիստերի մասնակցել

Իլհամ Ալիեւն ընդունել է Իգոր Խովաեւին (լրացված)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ: Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝  կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ նախապատրաստման շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Խովաեւն Ալիեւին տեղեկացրել է տարածաշրջան իր այցի և այն

«Բազար մի՛ սարքեք»,-քաղաքապետը` ավագանու անդամներին

Ավագանու նիստում ներկայացված հարցը՝ չզեկուցվող համարել օրակարգի մի քանի հարցեր, հարուցեց ավագնու որոշ  անդամների վրդովվմունքը

Գյուղական՝ մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին հավելավճարներ կտրամադրվեն

Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Մասնավորապես՝ հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով  մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից: Հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներին կտրամադրվի լրացուցիչ հավելավճար՝ նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում. «Հետք»

«Հետք». Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում

Նարեկ Մկրտչյանն ԱՄԿ ղեկավարի հետ քննարկել է նաև Արցախում այս պահին տիրող իրավիճակը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք

Բացահայտվել է երթուղային ավտոբուսում դանակահարության դեպքը. 2 անձ կալանավորվել է 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը: Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղևորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն

Ապրանքների՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու տեղափոխման կամ մատակարարման 863 դեպք՝ 2022թ.-ին

Տնտեսական անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության անբաժանելի մասն է։ Իսկ ստվերային տնտեսությունը կարելի է սահմանել նաև որպես տնտեսական անօրինական գործունեություն՝ ուղղված որևէ տնտեսվարող սուբյեկտի օգտին տնտեսական շահույթի ստացմանը՝ ի հաշիվ այլ անձանց, ընկերությունների կամ՝ ի վնաս պետության: Որպես տնտեսական անվտանգության լրջագույն սպառնալիք՝ էապես կարևորվում է ստվերային տնտեսության կրճատման հիմնախնդիրը, և այս նպատակով 2022թ.-ի ապրիլի 12-ին

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. Սիդորով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը: «Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված,- ասել է նա:- Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան էլիտաների մի մասի ապակառուցողական գործողությունն է՝

Հայաստանի փրկարարները Թուրքիայում. թուրքական մամուլի անդրադարձը

«Ամերիկայի ձայն». Թուրքական մամուլն այս օրերին անդրադառնում է Թուրքիայում երկրաշարժի աղետի գոտում հայաստանցի փրկարարների գործունեությանը, Հայաստանից ժամանած մարդասիրական օգնությանն ու դրա տեղափոխմանը Թուրքիա հայ-թուրքական ցամաքային սահմանով: Պետական «Anadolu Agency» լրատվական գործակալությունը փետրվարի 11-ին հրապարակել է «Թուրքիա-Հայաստան սահմանը 30 տարվա դադարից հետո վերաբացվել է երկրաշարժի գոտուն օգնություն ցուցաբերելու համար» վերնագրով հոդվածը, ուր գրում է. «Թուրքիա-Հայաստան սահմանը

Հայ փրկարարները ստացել են Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը

2023թ. փետրվարի 13-ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպեցին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։ Բ.Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։ Բ.Բադալյանը նշեց, որ

Ավելի քան 2300 նախնական մաքսային հայտարարագիր՝ նախորդ տարվա ընթացքում

Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։ Արդյունքում՝ կատարվում է ռիսկերի նախնական գնահատում և մաքսային ձևակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով, առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում

Քննարկել ենք Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները. Թագուհի Թովմասյան

Խորհրդարանում հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին: Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր: Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին: Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի

Փաստաբանները պահանջում են դադարեցնել ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները

ՀՀ փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ 13.02.2023թ. կայացավ ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով: Ակումբի նիստը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Սիմոն Բաբայանը հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների

«Ինստիտուցիոնալ» բառն այլեւս մոդայիկ չէ

Դուք գիտե՞ք, որ Հայաստանում գոյություն ունի Հանրային խորհուրդ, որն, ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի, կառավարության խորհրդակացական մարմինն է: Եթե մեր երկրում լինեին հեղինակավոր փորձագետներ եւ հասարակական գործիչներ, ապա այդ մարմինը կարող էր որոշակի դրական դեր խաղալ մեր հասարակական կյանքում: Բայց քանի որ բոլոր պոտենցիալ հեղինակություններին ֆեյսբուքյան «կարմիր բրիգադները» կարող են մեկ րոպեում «փչացնել» եւ գետնին հավասարեցնել,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031