Օրվա լրահոսը

Հայաստանից Թուրքիային տրամադրվող օգնությունը թեժ բանավեճ է առաջացրել հայկական շրջանակներում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com   Հզոր երկրաշարժից հետո հսկայական մարդասիրական օգնություն և մի քանի տասնյակ փրկարարներ Թուրքիա ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը բազմաթիվ վեճեր է առաջացրել հայկական շրջանակներում: Թուրքիայի կառավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը չէ։ Թուրքիան ոխերիմ թշնամի է, որը 1915 թվականին իրագործել է Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս շարունակում է իր ժխտողականությունը։ Ավելի վերջերս թուրքական զինուժը և վարձկան

Ռուսական ռմբակոծիչների ճարտարագետն ապաստան է խնդրել ԱՄՆ-ից

«Ամերիկայի ձայն». Ռազմական ռմբակոծիչների ստեղծման մեջ ներգրավված ռուս ճարտարագետը դեկտեմբերի վերջին ժամանեց ԱՄՆ-ի հարավ-արևմտյան սահման, որտեղ ապաստան խնդրեց՝ ասելով, որ կարող է փոխանցել Ռուսաստանի ամենամեծ հսկողությամբ պահպանվող ռազմական գաղտնիքները: Այս մասին ասվում է Yahoo News-ի կողմից ստացված ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության զեկույցում։ Զեկույցում ասվում է, որ տղամարդն ու իր ընտանիքը ժամանել են զրահապատ ամենագնացով

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Նախագահները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, կարևորել են հետևողական քայլերի անհրաժեշտությունը` հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու համար: Այդ համատեքստում վերահաստատել են տրամադրվածությունը իրականացնել  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի` բարձր մակարդակով ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների

Իտալիայում ՀՀ դեսպանը Ստեֆանիա Կրաքսին ներկայացրել է Արցախում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպեց Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Առաջ Իտալիա կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։ Քննարկվեցին հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։ ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ցավակցություն և համերաշխություն հայտնելու նպատակով է Միրզոյան այցելում Թուրքիա. թուրքական կողմի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկետնրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա: Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո

Իրանի նախագահը Չինաստանում է

Բանակցությունների առանցքում Իրանի միջուկային ծրագրերն են և տնտեսական հարցեր           Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Էբրահիմ Ռայիսին իր չինացի պաշտոնակից Սի Ցզինպինի հրավերով երեքօրյա պաշտոնական այցով Պեկին է մեկնել։ Սա վերջին քսան տարվա ընթացքում Իրանի բարձրաստիճան պատվիրակության առաջին այցն է Չինաստան։ Իրանի նոր նախագահը և Չինաստանի ղեկավարն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա սեպտեմբերին Ուզբեկստանում՝

ՔՊ վարչության նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։ Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։ Մտքեր են փոխանակվել սպասվող

Վիտալի Բալասանյանի դեմ քրեական գործ է հարուցվել. օրակարգում է մեղադրանք առաջադրելու հարցը. «Փաստինֆո»

Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական գործը առնչվում է Վ. Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։ Բացառված չէ, որ առաջիկայում նա անգամ դատավարական կարգավիճակ ստանա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիհուն Սոնը կարևորել է ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

«Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել: Ձեզ եմ ներկայացնում սկանդալային մի նոր ապացույց առ այն, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական դիվանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից: Այսպես՝ ձեզ ներկայացված փաստաթղթում,

Արցախում Էներգոհամակարգը դժվարությամբ է դիմանում (Տեսանյութ)

«Ա1+».  Էներգոհամակարգը դժվարությամբ է դիմանում ծանրաբեռնվածությանը: Արցախէներգո-ի պատասխանատուները կրկին հորդորում են՝ խնայողությունը դիտարկել անհատական պատասխանատվության մակարդակում: Վերջին օրերին մայրաքաղաքում համակարգի ծանրաբեռնվածության պատճառով արձանագրվող վթարների աննախադեպ աճին էներգետիկները դժվարությամբ են դիմակայում:  

«Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս». Սերդար Քըլըչը` հայ փրկարարների մասին

«Ազատություն». Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Թուրքիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ մարդասիրական օգնություն տրամադրելու և աղետի գոտի փրկարարներ գործուղելու Հայաստանի որոշման համար: Նա արձագանքել է կարգավորման գործընթացի հայկական կողմի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանն այն մասին, որ հայ փրկարարները կարողացել են ևս երկու ողջ մարդու դուրս հանել փլատակներից:

«Մենք մեր շներին դեմքերով ճանաչում ենք, անծանոթ շներ են եկածները»․ Գյումրու քաղաքապետի սենսացիոն բողոքը

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Այն թերևս աննախադեպ էր իր տևողությամբ․ սկսվելով ժամը 12․00-ին տևեց 4-4,5 ժամ։ Ամենահետաքրքիր քննարկումը ծավալվեց թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման թեմայով։ Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ Գյումրիում շատացել են թափառող շները․ այն դարձել է քաղաքի ամենահրատապ թեմաներից։ Բանախոսը տեղեկացրեց, որ թափառող կենդանիների

Արարատ Միրզոյանը վաղը մեկնում է Թուրքիա

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:   ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Նորաբակի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. ՊՆ

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։ ՀՀ պաշտպանության նախարարություն  

Երկրաշարժի ճգնաժամն ու Հայաստանի ցուցաբերած օգնությունը պետք է նպաստի հայ-թուրքական հաշտեցմանը. Գարո Փայլան. «Ազատություն»

Պատգամավորի խոսքով, տարբեր հաշվարկներով զոհերի թիվը կարող է հասնել մինչև 100 հազարի

Նման սպառնալից հայտարարություններից հետո դեսպանը կանչվում է ԱԳՆ եւ բողոքի նոտա է հանձնվում. ԱԺԲ

Վերջին օրերին նկատելիորեն հաճախացել են Բերձորի միջանցքը եւ Արցախը շուրջ 65 օր փակի տակ պահող «դաշնակցի» բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հնչող ակնհայտ սպառնալիք-թելադրանքները Հայաստանի հանրապետության եւ իր ժողովրդի նկատմամբ` կապված եւրոպական դիտորդների մոտալուտ ժամանման հետ: Համաշխարհային հանրության կողմից ահաբեկիչ հայտարարված ռեժիմի տարբեր տրամաչափի քաղաքական ներկայացուցիչների այս վայրահաչոցները վկայում են տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության մեջ մոտակա ապագայում սպասվող

Ավերիչ երկրաշարժից մահացածների թիվը Թուրքիայում հասել է 31.974-ի

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 31.974-ի, իսկ վիրավորներինը՝ 80.278-ի։ Երկրաշարժի գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար քաղաքացի։ Երկրաշարժը վնաս է հասցրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջաններին։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել

Քրեղան՝ հայտնաբերված Ներքին Գետաշենի դամբարանադաշտից

Կրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական այս առարկան՝  քրեղանը,  մաքրվել, վերականգնվել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում։ Անհարթ եզրերով առարկան գնդաձև իրանով է,  իրանի և շուրթի միացման հատվածը թույլ է ընդգծված։ Քրեղանը 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից

Դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից. հայտարարություն

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։ Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ և արդեն եզրափակիչ փուլում պետք է հասկանալ, ամփոփել կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի

Երևանի ավագանին արտոնություններ է սահմանել Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների ու պատերազմների մասնակից մի շարք այլ խմբերի համար

Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած

Ներնետման հերթական դեպքը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն: Արդյունքում դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերվել է սև ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող կրակայրիչ: Փաթեթում առկա է եղել բաց

Հայ փրկարարներն ավարտեցին իրենց առաքելությունը Սիրիայում

Փետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, հայ փրկարարները ժամանեցին Հայաստան: Նրանց դիմավորեցին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Օդանավակայանում դիմավորելով փրկարարներին, Կամո Ցուցուլյանն անձամբ իր և Ներքին

«Դո՞ւք եք որոշում բանակի խնդիրները՝ բանակում չծառայածներով, բանակից թռածներով». Կամավորականները մտան կառավարություն

Կառավարությունում քննարկումից հետո «Խաչակիրների» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 7 հարց են ներկայացրել՝ աշխատավարձերի, բնակարանների, զորացրման, առողջապահական, համազգեստի եւ այլ ռազմական խնդիրներ, որոնք գաղտնիություն ունեն: Այդ հարցերի պատասխանները խոստացել են 1 շաբաթվա ընթացքում տալ իրենց:

«Քաղաքացիները սոցիալական հարթակներն օգտագործում են ռազմական գաղտնիք հրապարակելու համար»․ԱԽ քարտուղար

Այս հարցն ինչպե՞ս կարելի է լուծել։ Լուծումներ կան, օրինակ՝ քաղաքացիներին գիտելիք տալ, որ չի կարելի նման բան անել

Արցախում սահմանադրական ճգնաժամ է. Սամվել Բաբայան

Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։

«Դուք հասկանո՞ւմ եք ինչ է՝ 13-14 օր գտնվես դիրքերում էդ պայմաններում, ու փողդ լափեն». Մանախը ցուցակ է տարել ՊՆ, կամավորականների 8500 դրամ օրավճարը չեն տվել

Հին օրենքով կամավորականը ստանում է օրը 8500 դրամ: Ամբողջ ցուցակները հենց հիմա ինձ մոտ են, օրը 8500 դրամ չեն ստացել դիրքապահ տղերքը: Ներկայացրել եմ, ոչ մի ծառայողական չի հարուցվում, ոչ մի քրեական գործ չեն հարուցում: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է՝ 13-14 օր գտնվես էդ պայմաններում, ու փողդ լափեն: Ստեղ էլ չեն կարա ասեն՝ նախկինները, ներկաները, սաղ մեկ են: Մեր համար վսյո ռավնո ա, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Ստորաբաժանումներ ունենք, պատրաստում ենք, ուղարկում ենք, մարդը պետք է իր փողը ստանա: Գալիս է՝ չի ստանում, գալիս է շտաբ, ասում է՝ հրամանատա՛ր, ո՞ւր է մեր փողը:

Մակար Կիրակոսյանը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԱԿԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 8-ի ԲԴԽ-18-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի

ԱԽ քարտուղարը պնդում է, որ ՀՀ-ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկում

«Միակ քայլը, որը ՀՀ-ն չի ձեռնարկում, որի լիազորությունը չունի, բուն միջանցքում է»․ Արմեն Գրիգորյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031