«Առավոտից իրիկուն, որ լաչառությամբ հայտարարում են՝ ես քեզ սիրում եմ, դրա արդյունքը ո՞րն է լինում: Դրա արդյունքով մենք նոր տարածքներ ենք կորցնում, մեր պետությունն ավելի փոքրանում է, մենք ավելի շատ զոհ ենք տալիս եւ ավելի շատ զիջումներ ենք իրականացնում: Ինչքան Նիկոլ Փաշինյանը սրտիկ է ցույց տալիս հայ ժողովրդին, այնքան մեծ զիջումներ է իրականացնում մեր ժողովրդի շահերի հաշվին: Եվ շուտով նույնիսկ կարող է Ադրբեջանում ազգային հերոսի կոչում ստանա»,- այսօր Սյունիքի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում սյունեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի՝ վաղը՝ մայիսի 28-ին, զորահանդես են պատրաստվում անցկացնել, ՊՆ նախարարը հավանաբար խրոխտ ելույթ կունենա, իսկ հետո չի՞ տեսնելու, որ ադրբեջանական դրոշը մեր երկրի տարածքում է. «Բա այդ շքերթն ինչի՞ համար եք անում: Բա այդքան ուժեղ բանակ ունեք, ձեր ուժեղ բանակի վճռորոշ նախադասությունն այն է եղել, որ Ջերմուկում ադրբեջանցիները կսովածանան, կգնան: Բա ՊՆ նախարարը, գլխավոր շտաբի պետը նման հայտարարություն կանի՞»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































