Օրվա լրահոսը

Մշակվել է ԱՆ-ի՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության քարտեզագրման փաստաթուղթը, որը հնարավորություն կտա համագործակցության առավել թիրախային ուղղություններ նախանշել. Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները և առկա առաջնահերթությունները:

«Կեղծ տվյալներ են տրամադրել Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին»․ ահազանգում է Զարուհի Փոստանջյանը

Կամո Մանուկյանը, ըստ փաստաբանի, քրեակատարողական հիմնարկ է բերել երկու բժիշկների, որոնք կեղծ տվյալներ են տրամադրել՝ արգելելով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկների կողմից բուժօգնություն ստանալը։

Կարևորվել է կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցեագրմանն ուղղված համապատասխան ֆինանսավորման ապահովումը և ընդգծվել է առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Դեպի 2030 թվական. վերափոխելով բնապահպանական նպատակները գործողությունների» խորագրով միջոցառմանը

Գյումրի համայնքի ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Գյումրի համայնքի ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

Հաջիևը հայտնել է, որ ԵՄ ներկայացուցիչների հետ Բրյուսելում «քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման»

Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Ո՛չ ոք չի կարող եկեղեցական իր իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք ձեռք են բերվում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտությամբ». Մայր Աթոռ

«Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից»:

Իշխանությունը ճարպկորեն փորձում է 44-օրյա զոհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթը, երբ բանավեճը նրա տարբեր ներկայացուցիչների հնչեցրած թվերի տիրույթում է. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունն ընտրովի մեղավորներ է նշանակել, որոնք, բնականաբար, իր և իր առաջնորդից տիրույթից դուրս են, քննիչ հանձնաժողովի զեկույցը բարեհաջող թաղվեց». Տիգրան Աբրահամյան

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն է. Քննչական կոմիտե. «Ազատություն»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների

Ծոց-Սև ծով միջանցքը Հայաստանի միջով. Արմեն Գևորգյան

Ծոցի երկրներից եկող բեռների ծավալները աճում են ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ վայրում։  Ծոց-Սև ծով միջանցքը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական մասնակցության որակապես նոր մակարդակ համաշխարհային մատակարարման շղթաներում:

ԵՄ-ն հանդես է եկել սեռական եւ գենդերային բռնության բոլոր ձեւերը վերացնելու համար ջանքերն ակտիվացնելու կոչով

Նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարություն են տարածել, որի մեջ նշել են, որ ԵՄ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում՝ կանխարգելումից եւ պաշտպանությունից մինչեւ կիրարկում եւ հաշվետվողականություն։ «Գենդերային բռնությունն անընդունելի է։ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ Եվրոպական միությունը վերահաստատում է

Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը. Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ և դպրոց կառուցելով։ Այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ». Փաշինյան

Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Միքայելյան»-ի հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը. shamshyan.com

Քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Բեմից՝ ինքնություն․ Կարպետը

Նարե Հակոբյանը ծնվել է Երևանում։ Բարձրագույն կրթություն է ստացել եվրոպական համալսարաններում: 2021-2024 թվականներին ուսանել է Ֆրանսիայի Université Aix-Marseille համալսարանի Թատրոնի բաժնում՝ թատերական արվեստ ուղղվածությամբ։ 2025 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Institute of the Arts Barcelona-ում Կատարողական արվեստի բաժնում:

«Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ». Տիգրան Ավինյան

«Այո, օդի որակը հիմա լավը չէ։ Բայց կարևոր է, որ բոլորս հստակ պատկերացնենք՝ ինչից է դա առաջանում, որն է իրական պատճառը և ինչ քայլեր ենք արդեն ձեռնարկել կամ ձեռնարկելու, որպեսզի պատկերը փոխվի»։

«Նիկոլ Փաշինյանն օգնեց, որ հանրությունը իրապես տեսնի, թե իր հետ սեղանի շուրջ նստած մարդիկ ովքեր են իրականում». Արմենուհի Կյուրեղյան

«Իրականում բացահայտվում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում այն մարդկանց դեմքերը, այն մարդկանց տեսակը եւ այն մարդիկ հատ-հատ, որոնք պղծելով հայրենասիրության գաղափարը, ոտնահարելով հայրենիքի, արցախահայության, մեր զինվորների, մեր պայքարի արդյունքները, այսօր գնացել՝ այդ արդյունքները թշնամուն հանձնողի ձեռքն են մեկնել։ Լինեն գեներալներ, սրբազաններ, քաղաքական տարբեր գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նրանք հատ-հատ, կամաց-կամաց բացվում են իրենց դեմքերով, իրենց տեսակով»:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրաժարվում է այցելել քննչական կոմիտե. փաստաբան

ՀՀ քննչական կոմիտեից էլեկտրոնային փոստի միջոցով այսօր ստացա ծանուցում այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է։ Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (իրենք են ուղիղ նշել), առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե։

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրի քաղաքում. ՀՀ ԱԳՆ հայտարարություն

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Գաբալայում է. սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը

Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովն ամփոփվել է Երևանի հռչակագրով

Առանձնակի շեշտվել է նորարարական թվային տեխնոլոգիաների ներուժի ակտիվ օգտագործումը մշակութային բազմազանության պահպանման, տարածման և հանրահռչակման  նպատակով: Կարևորվել է նաև արհեստական բանականության զարգացման և լայն տարածման պայմաններում իրավական կարգավորումների  ամրապնդման և ստեղծագործողների իրավունքների պաշտպանության խնդիրը:

ՀՀԿ-ն ճիշտ էր, Սարիկ Մինասյանը՝ սխալ․ փորձագետը հաստատեց՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը նրա ձեռամբ է գրվել ու ստորագրվել

Փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ Սարիկ Սամվելի Մինասյանն է ստորագրել ու լրացրել ՀՀԿ անդամակցության դիմումը և անձնական թերթիկը

Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար

Արշավին կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում Ակբա բանկի մեկ Visa քարտով կիրականացնեն առնվազն հինգ վճարում, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի առնվազն 15000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)։

Թուրքիայում կսահմանափակվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Ermenihaber. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։ Նա մասնավորապես խոսել է սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակումների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանության մասին։ Նախարարը նշել է, որ թվային աշխարհում երիտասարդների առավել անվտանգ տեղ ապահովելու համար ջանքեր են գործադրվում սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակում

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը տոնեց իր 40-ամյակը

Նոյեմբերի 26-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը մեծ շուքով տոնեց իր պատմության 40-ամյակը: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է մի քանի ճեմարաններ. ճեմարան սկսեցին անվանել այն կրթօջախները, որոնք, իրենց հիմքում ունենալով հայեցի կրթության ավանդույթները, որակական մի նոր աստիճան էին ներկայացնում: Այսօր Հայաստանում գործող միակ Ճեմարանը, հավատարիմ մնալով իր արժեքներին և առաքելությանը՝ կերտել ազգային հենքի

Փաշինյանը Շենգավիթի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիմում ԱՄՆ դեսպանին՝ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և մեդիայի գործունեության խոչընդոտման վերաբերյալ

AntiFake.am-ի խմբագրությունը նամակ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ հրատապ դիմելով Հայաստանում քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և մեդիայի ազատ գործունեության խոչընդոտման վերաբերյալ. Տիկին Դեսպան, Մենք՝ AntiFake.am-ի խմբագրության անդամներս, Ձեզ ենք դիմում խորը անհանգստությամբ և մտահոգությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետությունում անկախ մեդիայի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և լրագրողական գործունեության անմիջական խոչընդոտման հետ։ Վերջին շաբաթների ընթացքում AntiFake.am-ը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031