Օրվա լրահոսը

Արագածոտնի թեմի քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է. փաստաբան

Փաստաբան Արմինե Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը Արագածոտնի թեմի քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է: Բողոքը բավարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը: Պետք է արձանագրեմ, որ այս Դատավորն արդեն բազմաթիվ անգամներ (համենայն դեպս իմ վարույթներով) աչքի է ընկել արդարադատության շատ բարձր որակով, շատ սիրուն որոշումներով

Գևորգ Պապոյանը Ստամբուլում մասնակցել է «Զրոյական թափոններ» համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է “Zero Waste Forum” («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։ Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել

Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հրել է News.am-ի լրագրողին, հարվածել հեռախոսին

News.am. Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ հաստատության հիմնադրման 75 ամյակի առթիվ։ News.am-ի թղթակիցը փորձել է հարց տալ Փաշինյանին, սակայն նրա անվտանգության աշխատակիցներից մեկը հրել է լրագրողին՝ հարվածելով ուսին և հեռախոսին։ Անվտանգության աշխատակիցներն ասել են, որ դպրոցի շրջակայքը Փաշինյանի այցի առթիվ ժամանակավորապես դարձել է հատուկ պահպանվող տարածք։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

«Զարմանալ ու դժգոհել չլինի՝ կամ թույն ենք շնչում, կամ որոշումներ ենք կայացնում»․ Ալեն Սիմոնյանը՝ օդի աղտոտվածության մասին

«Սենց չի լինի, զգուշացնում եմ՝ օրենսդրական նախագծեր են լինելու։ Էն մեքենաները, որոնք հին են, աղտոտում են եւ էն կազմակերպությունները, որոնք շինարարություն են իրականացնում եւ չեն պահում կանոնները, ավազի հանքերը շատ խիստ կարգավորումների տակ են ընկնելու»։

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ. Civilnet

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Դատախազությունից: «Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերը այսօր ենք ստացել, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնել են կառույցից:

«Պարոն Կճոյանի հետ մենք որեւիցե քաղաքական բանավեճի ու բանակցությունների մեջ չենք, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ»․ Ալեն Սիմոնյան

Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնականաբար չեմ տեսնում։ Թե ինքն ինչ մասնակցություն կունենա, թե ձեր նշած փաստերն ինչ հետեւանքներ կունենան, ես որեւէ բան չեմ բացառում։

Չստուգաչափված չափիչ միջոցներ են օգտագործվել. կասեցվել է հեղուկ գազի լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզին վաճառքով զբաղվող «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Բագրատունյաց 1/6)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված

«Դրանք անձնական տվյալներ են, կարող է ինչ-որ ժամանակ հետո հրապարակվեն»․ Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի զոհերի անունները չհրապարակելու մասին

«Ասում են՝ 5000, 6000, 7000 զոհ, ինչո՞ւ ձեզանից որեւիցե մեկը հարցում չի ուղարկում, չի հարցնում՝ բա ինչո՞ւ ես 1000 հայ տղա ավել սպանում, այ գործիչ»։

Շուլալ կարպետի պատրաստման հմտությունների փոխանցումը մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթություններից է

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը՝ նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, դիմակայունությանն ու կայուն համայնքների

«Բազմակարծություն չի կարող լինել եկեղեցու միության հարցում». Վրթանես քահանա Բաղալյանը կարծում է՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պետք է կարգալույծ անել

Անդրադառնալով Արշակ սրբազանի հեռանալու պահանջին միացած եպիսկոպոսներին՝ Տեր Վրթանեսն ասաց. «Եթե Արշակ սրբազանն իմանա, որ իր վարքով կարող է եկեղեցուն վնաս հասցնել, իր եկեղեցասիրության վրա կասկած չունեմ, որ ցանկացած պահի դուրս գա եկեղեցուց չվնասելու համար»:

Լիլիթ Մակունցի և Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակության հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակության հետ։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Շատ ենք վախենում, գիշերները չենք քնում»․ Ալեն Սիմոնյանը՝ Արման Թաթոյանի բանավեճի հրավերի մասին

«Շատ լավ գաղափար կա՝ ես պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբում մի հատ էդ թեմայի շուրջ բանավեճի կանչի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, տեսնենք՝ իրենք կվախենա՞ն, թե՞ չեն վախենա»։

Պոլիտեխնիկը կհյուրընկալի «Որակի ապահովման եվրոպական ֆորում» միջազգային համաժողովը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) ընտրվել է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման գլխավոր միջազգային հարթակներից մեկի՝ «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» (EQAF 2026) ամենամյա համաժողովը հյուրընկալող բուհ։ Որոշման մասին պաշտոնապես հայտարարվել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2025» (EQAF 2025) միջոցառման ընթացքում: EQAF–ը համատեղ կազմակերպվում է եվրոպական բարձրագույն կրթության չորս առաջատար կառույցների՝

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը

Սա էլ կարճ տարբերակ Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

Դեսպան Խաչատրյանը Ֆրանսիայի բանակի գեներալի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև՝ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները

«Մինչև 1918 թվականը «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել». «Գեղարդ»-ի պատասխանն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային

Բավական է նշել, որ այդ տարածքներից մեկը, որը դուք անվանում եք «Իրևանի խանություն», ավելի շուտ փաստում է պատմության, աշխարհագրության և տեղանվանության վերաբերյալ ձեր անբավարար գիտելիքների մասին: Ըստ երևույթին, դուք դժվարացել եք գիտակցել այն պարզ իրողությունը, որ այդ խանություններն են առաջացել Հայաստանի տարածքում, և ոչ թե՝ հակառակը:

Եվրոպացի հայազգի երիտասարդ կոմպոզիտորը հայրենիքի հետ ոչ միայն ստեղծագործական, այլ ընտանեկան միության կապեր է հիմնում

«Ծովինար» կամ «Քանդակագործի երազը» բալետի երաժշտությունը կոմպոզիտորից պահանջվել է երկու տարի, և այս ստեղծագործության համար գրվել է նաև վոկալ պարտիա։ Փնտրտուքների արդյունքում Ադամը ծանոթացել է կոլորատուրային սոպրանո Լուսինե Մովսիսյանի հետ, որը բալետում կատարում է վոկալ պարտիան… Միանգամից ասենք, որ վերջերս կայացել է նրանց նշանադրությունը։ Ի դեպ՝ Լուսինեն վաղամեռիկ օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանի և անվանի, սիրված դերասան Հարություն Մովսիսյանի դուստրն է։

«Բա որ Մադրիդի «Ռեալ» եք, մեր հայրենիքն ինչո՞ւ է այս օրն ընկել»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ  Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Ասենք, պատկերացնում եք Իսպանիայի առաջնության երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» ակումբը նամակ գրի «Ռեալ» Մադրիդին կամ «Բարսելոնային» ու ասի հունվարի 15-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում պետք է ինձ հետ մրցես, մենք հետևողական ենք լինելու, որ համաձայնություն տաս «Սարագոսան» կարող է խաղալ «Ռեալի» հետ, բայց գավաթում,

«ՀՀ եւ ԵՄ միջեւ արդեն իսկ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությունը»․ խորհրդարանը վավերացրեց համաձայնագիրը

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մեզ շատ է օգնել մեր պետության համար կրիտիկական, ծայրահեղ ծանր իրավիճակում՝ 2022 թվականի աշնանը։ Եվ դրա համար մենք շնորհակալ ենք, բայց այդ շնորհակալությունը մենք պետք է արտահայտենք ոչ միայն բառերով, այլ նաեւ գործերով»։

Հնդկական կողմին հետաքրքրում էին Սյունիքում խոշոր ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերը՝ հատկապես Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքը

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը նոյեմբերի 27-ին մարզպետի աշխատակազմում առաջին անգամ ընդունել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ դեսպանության խորհրդականի և ռազմական կցորդի ուղեկցությամբ։ Նրանք ողջունել են դեսպանի այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել մարզի հանդեպ ուշադրության համար։ Հանդիպման ընթացքում բարձրաստիճան դիվանագետը հետաքրքրվել է մարզի կյանքին առնչվող տարբեր

Եթե Մայր Աթոռում երբեւէ իշխանությունների կողմից դրածո լինի, որեւէ կերպ իրեն չենք ենթարկվելու. Տեր Վրթանես

Բյուրականի հոգեւոր հովիվը՝ Վեհափառի կողմից Նավասարդ Կճոյանին ներելու մասին

Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում

Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ։ ARTCOMPANY կառուցապատող ընկերությունը, Argo Realty անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով, առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով, պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։ Հուշագրի միջոցով հայտարարվեց «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է,

Կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կանանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ. Արմեն Գրիգորյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակցի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ: Երկուստեք

Երևանի բյուջեի, զարգացման ծրագրի վերաբերյալ հանրային լսում է կայացել քաղաքապետարանում

Երևանի 2026թ. բյուջեի և զարգացման տարեկան ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են՝ քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը վարող Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնեց հանրային քննարկման բոլոր մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության և ակտիվության համար:

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը օրենսդրությամբ սահմանված և հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը՝ չի վճարել խոշոր չափերի հարկեր: Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն 754 հզր

Բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է  իրականացնում առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000դր., ներկայացվել է նաև շրջակա

Կարևորում ենք Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը. Փաշինյանը ուղերձ է հղել Էդի Ռամային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև

Էրդողանի խորհրդականն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Ermenihaber. Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարականներով ներկայացուցիչ Հալեֆ Հալեֆովին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ X-ի միկրոբլոգում հանդիպման մասին հայտնել է Քըլըչը։ Նա մասնավորապես նշել է. «Քննարկել ենք Թուրքիայի ու Ադրբեջանի

Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հայտնաբերվել են ապօրինի այրման նոր դեպքեր․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։ Երևանի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների արդյունքում։ Բոլոր

Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով. ԷՆ

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,367.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ շուրջ 294.4 մլրդ դրամով: 🔹 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,597.5 մլրդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031