Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ

ՈՐՈՇՈՒՄ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կարեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ  

Արցախից տեղահանված բնակչությանը համակողմանի օժանդակություն է ցուցաբերվում

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքները՝ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչությանը համակողմանի օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նրանց թվաքանակը կազմում է 20717 մարդ կամ 5343 ընտանիք: Անճշտությունը՝ 5 %: ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

Առողջապահության նախարարի տեղակալներ են նշանակվել

ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ:   ԱՐՏԱԿ ՋՈՒՄԱՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ:   Նիկոլ Փաշինյան

«Դա ասողներին է պետք հանձնել իրականում, ով նույնիսկ թեկուզ այդպիսի կատակ է արել, այ իրենց է պետք հանձնել, որ հասկանան». Վահագն Հովակիմյան

Ասում է՝ ապօրինի ձեռք բերված գույքի օրինականացում: Նման բանի մասին է խոսքը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ՀՔԾ-ն այդ գործը վաղուց է քննում, որովհետեւ հստակ տվյալներ է տալիս: Տպավորություն է, որ նախկինում չեն ունեցել ապացուցողական բազան, որ կարողանային այսպես երկաթե ապացուցողական բազա ներկայացնել: Հիմա ունեցել են:

Խոակին Կապառռոս. «Ֆուտբոլիստները լավ են գիտակցում վաղվա խաղում երեք միավորի կարեւորությունը եւ դրա համար պայքարելու են»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառռոսը ՖԻՖԱ-ի ԱԱ որակավորման փուլի՝ Լիխտենշտեինի հետ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց.  «Մենք՝ մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները, հիմա բոլոր զգայարաններով կենտրոնացած ենք գալիք հանդիպումների վրա: Իսկ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին մենք կմտածենք եւ հետեւություններ կանենք: Գերմանիայից կրած պարտությունը շատ ցավալի էր: Ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ցավ

Սոցիալապես ապահովված, բայց առաջին դասարանցիներ չունեցող Շիրակի մարզի գյուղերը

Շիրակի մարզի Մարամաշեն խոշորացված համայնքի Փոքրաշեն գյուղը, որտեղ բնակիչները սոցիալական խնդիրներ գրեթե չունեն, այս տարի առաջին դասարանցի չունի։ Իսկ պատճառը ոչ թե ծնելիություն չլինելն է, այլ ծնողների կողմից Գյումրիի դպրոցները գերադասելը։ Նշենք, որ գյուղի միջնակարգ դպրոցի շենքը բավական գրավիչ է, մաքուր, հարմարավետ։ Դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծնողներն իրենց երեխաներին տարել

Խորեն Բայրամյան. «Բոլոր տղաները ցանկանում են երկրպագուներին արժանի ֆուտբոլ ցուցադրել եւ վերականգնել հեղինակությունը»

ՖԻՖԱ-ի 2022 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք տնային հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսելով նախորդ տուրում Գերմանիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո թիմում տիրող հոգեբանական իրավիճակի մասին, ասաց. «Որ մենք մինչ այդ խմբում ընթանում էինք առաջին տեղում, դրանից միանշանակ լրացուցիչ ճնշում չէինք զգում: Ինչ վերաբերում

Ստի ոտքերը երկար են

Եվ նույն բանավեճի ժամանակ երբ ես պնդեցի, որ Սևրով Արցախը չէր համարվում Հայաստանի մաս, Արա Պապյանն ասաց, որ ինքը նկատի ունի Ազգերի լիգայի ճանաչած Հայաստանը։ Հարգելի պարոն Պապյան, եղեք անկեղծ և հրապարակային ընդունեք, որ Ազգերի լիգայի կողմից գծված այդպիսի քարտեզ գոյություն չունի և որ այդ քարտեզի հեղինակը դուք եք։

Նիդերլանդների Սենատի նախագահը վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: Ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշեց, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ

Բայրամովը հայտարարել է, թե իրենք պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ընդունելով Կատարի արտգործնախարար Սուլթան բին Սաադ ալ-Մուրեյհիին: Մասնավորապես, Բայրամովը նշել է, որ իրենք պատրաստ են կարգավորել հարաբերությունները հարևան պետությունների հետ՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Նա նաև հիշեցրել է, որ այդ դիրքորոշումը նախկինում հայտնել է նաև երկրի նախագահ Իլհամ

18 զինծառայողի զոհվելու համար մեղադրվող փոխգնդապետի գործը Սյունիքի դատարանից տեղափոխվեց Երեւան

Անդրանիկ Վերանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Երկու հայ գերիները վերադարձվել են Ջամիլ Բաբաևի դիմաց

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավով Բաքվից Երևան է տեղափոխել երկու հայ գերիների: Փոխարենը, Մուրադովն ադրբեջանական կողմին է փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին: Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը

«ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք էլի… Այս հայտարարության իմաստը ո՞րն է, Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ». Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք …» Հայաստանի սահմանները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են։ Քարտեզ, տեղանքի անվանում, ճանաչման փաստաթուղթ… Ես, բացի Արցախի Սահմանադրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի Ադրբեջանի

Այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ

Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա 2 ամսվա ընթացքում (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին տասնօրյակում) Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ: Չնայած գրավիչ անվանմանը՝ այս փաստաթղթի բուն նպատակն է վերջին պատերազմում հայոց փաստացի de facto պարտությունն ամրագրել իրավականորեն de jure: Նախ բացասականի մասին: Այս փաստաթուղթն ունենալու է բազմաթիվ բացասական հետևանքներ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և

Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները. «Sputnik Արմենիա»

Ըստ տեղեկությունների՝ գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն օդում է և շուտով վայրէջք կկատարի Երևանում։ Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ «Sputnik Արմենիայի» տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործով դեռևս 2021 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ

Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս: Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն և

Հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային   Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ

Վահե Գևորգյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՈՐՈՇՈՒՄ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

Բաքվից Երեւան է վերադառնում երկու գերի. «Փաստինֆո»

Բաքվից Երեւան է վերադառնում երկու գերի։ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ հայ գերիներին վերադարձնելու համար Բաքու է մեկնել գեներալ Մուրադովը։ Նրանք արդեն ինքնաթիռում են։ Նախատեսված է, որ ինքնաթիռը կժամանի մոտ մեկ ժամից։

Ադրբեջանական հանցագործությունների պատճառով սահմանամերձ համայնքների բնակիչները զրկված են իրենց հայրենիքում կյանքի, խաղաղ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքներից. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին այցելել էի Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հրդեհված արոտավայրեր․ պատկերն իսկապես սահմռկեցուցիչ էր։ Ադրբեջանցիները մեր բնակիչների  ողջ տարվա անասնակերը մի քանի ակնթարթում ոչնչացրել էին։ Եվ այս հանցագործությունն իրականացնում են ս.թ. մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը:

Ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը. Արցախի դատախազություն

Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածված լինելու հանգամանքը, ԱՀ դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները: Ակնհայտ է,

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ստեփանակերտում այցելել են կալանավորված ադրբեջանցի զինծառայողին. Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սեպտեմբերի սկզբին ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի կալանավորված քաղաքացուն»,- հաստատեց Ամատունին։ Նշենք, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են Բաբաևի պահման պայմաններին, հնարավորություն տվել մտերիմների հետ կապ

Նախ քար լռություն, ապա բարձր ծափեր. հայկական երաժշտությունը մեծ ընդունելության արժանացավ Դուբայի օպերային թատրոնում

«Հայկական երաժշտությունը աշխարհով մեկ հանրայնացնելը մեր առաքելությունն է». Սերգեյ Խաչատրյան

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը ՀՀ ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ: Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն,

Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել Աղվան Հովսեփյանի հասուն որդիների բիզնես գործունեությունը ներկայացնել որպես նրա հովանավորչության արդյունք. փաստաբան

Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։

Անդրեա Վիկտորինը նշել է՝ ԵՄ-ն կշարունակի մեծածավալ աջակցութուն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակով

«ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում»

Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 դրամի գույքային վնաս

«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր  հնարավորությունը 

Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»–ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ: Այս տարի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930