Օրվա լրահոսը
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ստեփանակերտում այցելել են կալանավորված ադրբեջանցի զինծառայողին. Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սեպտեմբերի սկզբին ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի կալանավորված քաղաքացուն»,- հաստատեց Ամատունին։ Նշենք, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են Բաբաևի պահման պայմաններին, հնարավորություն տվել մտերիմների հետ կապ
Նախ քար լռություն, ապա բարձր ծափեր. հայկական երաժշտությունը մեծ ընդունելության արժանացավ Դուբայի օպերային թատրոնում
«Հայկական երաժշտությունը աշխարհով մեկ հանրայնացնելը մեր առաքելությունն է». Սերգեյ Խաչատրյան
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը ՀՀ ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ԱԳՆ մամուլի քարտուղար
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ: Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն,
Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել Աղվան Հովսեփյանի հասուն որդիների բիզնես գործունեությունը ներկայացնել որպես նրա հովանավորչության արդյունք. փաստաբան
Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։
Անդրեա Վիկտորինը նշել է՝ ԵՄ-ն կշարունակի մեծածավալ աջակցութուն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակով
«ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում»
Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 դրամի գույքային վնաս
«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը
Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»–ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ: Այս տարի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու
Դեսպանը նշել է՝ նիդերլանդական մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ
Քննարկվել են տեխնոլոգիական մի շարք ուղղություններով Նիդերլանդների հետ համագործակցության խորացման հնարավորությունները
Դեսպանը նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի
Դեսպաննն ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ. դատախազությունը հրաժարվել է մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից. Գոռ Աբրահամյան
2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար:
Հետպատերազմյան շրջանում իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփում է հետպատերազմյան շրջանում իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն: Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ
Ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելու դրվագով քրգործ է հարուցվել
Խորհրդարանում տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Տարբեր վայրերում պահում էր տարբեր տեսակի թմրամիջոցներ, նաև զենք ու զինամթերք
Գնդացիր, ինքնաձիգ, նռնակ. զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց
ԱՊԼ-ում ամենից շատ վաստակում է Կրիշտիանու Ռոնալդուն
Հայտնի են դարձել Անգլիայի պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները: TalkSPORT-ի տեղեկություններով, ամենից շատ գումար ստանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն (շաբաթական 559 հազար եվրո), իսկ ամենից քիչ՝ «Բրենտֆորդի» ֆուտբոլիստ Պոնտուս Յանսսոնը (շաբաթական 29 հազար եվրո): Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 10-յակն այսպիսի տեսք ունի: Կրիշտիանու Ռոնալդու (ՄՅՈՒ)` 559 հազար Քեւին դե Բրյոյնե (Մանչեսթեր Սիթի)՝ 448 հազար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությանը և այդ գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը:
«Իսկապես բոլորը մտածում են, թե մենք վախենո՞ւմ ենք Սիլվայի գործից»․ Արմեն Գեւորգյանի պաշտպան
Մի գործ, որն ամբողջությամբ հիմնված է ներքին «դեֆեկտներ» ու հակասություններ ունեցող ցուցմունքների վրա
Երևանում հանդիպել են Արցախի և Հայաստանի արտգործնախարարները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ
Թուրքիան մտադիր է «S-400»-ի ստանդարտներին համապատասխանող ՀՕՊ համակարգեր ստեղծել
«Այժմ աշխատում ենք հեռահար խոցման հրթիռների, «Atmaca»-ի ցամաք-ցամաք հրթիռների վրա: Տարբեր նախագծեր ենք մշակում, դրանց որոշ մասն արդեն գրանցված է անվտանգության ուժերի հաշվեկշռում»
Եռամսյա հավաքների շրջանակում բացազատված դաշտային սննդի կետերում ստուգվել է սննդի և մատուցվող ծառայությունների որակը
Եռամսյա հավաքների շրջանակում բացազատված դաշտային սննդի կետերում իրականացվել են ստուգումներ։ Վերադաս հրամանատարությունը ստուգել է սննդի և մատուցվող ծառայությունների որակը, զրուցել պահեստազորայինների հետ, տվել համապատասխան հրահանգներ։ ՀՀ ՊՆ
163 դպրոցի տնօրենը կասկածվում է. աշխատանքի է ընդունել մարդկանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել
Նա նաև վերանորոգման համար ուսուցիչներից և ծնողներից յուրաքանչյուրից ամեն ամիս հավաքել է 5000 դրամ
«Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST-ի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է
Ժամանակակից գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է: Սկզբում 179 գրքերից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը: Գիրքը, որի բնօրինակը հայերեն էր, գերմաներեն թարգմանել են Վիեբկե Զոլմանն ու Անահիտ Ավագյանը։ Հայերեն առաջին անգամ այն լույս
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն` Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում
Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Նարեկ Մանուկյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 7 Սեպտեմբերի 2021, 954 – Ա ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Վանաձորում 15-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Բազումի բաժնում Վանաձոր քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է անչափահաս որդու դին:
Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը
Վարդանը խոստանում է՝ քայլելու է։ Ավագ լեյտենանտի հրամանատարությամբ խոցվեց թշնամու ՏՕՍ համակարգերից մեկը։ Վարդանն էլ վիրավորվեց ԱԹՍ-ի հարվածից։ Վարդանն իր զինվորների հետ մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Վիրավորումից հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։ Այժմ էլ բուժումը շարունակվում է հայկական արտադրության քայլաբերով։ «Սարքերը մեր կյանքի որակը բարձրացնում են ու բուժումն արագացնում»,- պատմում է Վարդան Վարդանյանը։
Երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառած 19-ամյա երևանցին ձերբակալվել է
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
«Անդրադարձել ենք ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի նոր մարտահրավերներին». Արտակ Զաքարյանն ու Մուշեղ Լալայանը հանդիպել են «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ
Երկուստեք անդրադարձել ենք ստեղծված իրավիճակին, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի նոր մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք միջազգային ձևաչափերում միջկուսակցական համագործության ակտիվացման անհրաժեշտությանը։
«Տիկտոկ»-ի «MostiMoti» օգտատերն առաջարկել է 10.000 դոլարի դիմաց վնասել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյային
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ծառայությունների վարչության պետը իրավապահներին ներկայացրել է հաղորդում:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը
Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։


















































