Օրվա լրահոսը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ
2021 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խրախուսում ենք օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը. Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ պարոն նախարար, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների
Արմինե Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմինե Գարիի Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանը
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25-ամյա երիտասարդը «Վինչեստեր» տեսակի հրազենից 2 անգամ կրակել է մորեղբոր գլխին․ ՔԿ
2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու
Շուշիի գորգերի ճակատագիրն անորոշ է` ՀՀ-ի եւ Արցախի կառավարությունները լռում են
Իլհամ Ալիեւը Շուշիում գորգերի թանգարան է բացել, իսկ նույն շենքից փրկված Շուշիի գորգերի թանգարանի բացառիկ նմուշների ճակատագիրը Երեւանում անորոշ է: 17-20-րդ դարերին թվագրվող հայկական բացառիկ գորգերն ու կարպետները, որոնք տարհանել-փրկել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը, ժամանակավորապես «ապաստանել» են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ասծատուրյանն ասաց, որ 120 գորգ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք
Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած,
ԿԸՀ-ն մերժել է դատախազության դիմումը Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին. «Հրապարակ»
Որ «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորներն ապօրինի են ձերբակալվել, եւ Գլխավոր դատախազությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամակատար Արթուր Դավթյանի, կատարում է իշխանությունների քաղաքական պատվերը, փաստում է անգամ Տիգրան Մուկուչյանը, եւ դրա մասին է վկայում ԿԸՀ-ի մի որոշում։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը եւ Արմեն Չարչյանը դեռ պատգամավորության թեկնածուի կարգավիճակում ձերբակալվեցին, եւ
Լեւոն Արոնյանը 3-րդ տեղի համար կխաղա իրանցու հետ
Շախմատի Aimchess US Rapid հեռավար մրցաշարի կիսաեզրափակչում Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի արգելքը: Հայկական շախմատի առաջատարը 3-րդ տեղի համար խաղալու է իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Իսկ հաղթողը հայտնի կդառնա Մագնուս Կարլսեն-Վլադիսլավ Արտեմյեվ դիմակայության արդյունքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոչ ոք մեզ չէր լսում՝ նախկիններին ոչնչացնելու քաղաքականությունն էր ծաղկում․ «Հրապարակ»
Երբ բացատրում էինք, որ լայվերով ու ֆեյսբուքյան գրառումներով չի կարելի երկիր կառավարել, պետք է պետական կառույցներն աշխատեն, մեզ ասում էին՝ դուք կյանքից հետ եք մնացել, սա է առաջադիմությունը։ Մինչդեռ սոցցանցերում պարազիտ կյանքն ու զազրախոսությունը կամաց դարձան մեր կյանքի անբաժանելի մասը, եւ մարդիկ հետ վարժվեցին ռեժիմով եւ արդյունավետ աշխատելուց։ Երբ գրում-համոզում էինք, որ մեր ազգի պոտենցիալը
Հայը՝ հայրենիքի և ազգի գոյապահպանման հարցերուն դէմ յանդիման․ «Հայրենիք»
Հայ բնորոշումով հաւաքականութիւնները տեսական կերպով նոյն կը համարուին, բայց պատմութեան պարտադրած զարտուղութիւնները եղած են բազմազան, զարգացնելով տարբերութիւններ, գունաթափելով մէկութիւն ըլլալու նախադրեալներու հիմնաւորումները, պարտադրելով արժեզրկում եւ այլացում: Առանց հայրենիքի, հայրենիքէ զրկուած եւ հայրենիքէ հեռու ազգ ըլլալու եւ մնալու խարխափում-ողբերգութիւն ապրած է եւ կ’ապրի նոյն ազգի անդամներու ճնշող մեծամասնութիւնը, որ սփիւռքն է. կէս հայ, ծագումով հայ, զգացումով
Մեր հանրապետության տնտեսության մեջ մեծածավալ օտարերկրյա ներդրումների էական հոսքեր չեն կարող ակնկալվել․ «Փաստ»
Համաշխարհային տնտեսությունը հետճգնաժամային փուլում սկսել է բավական արագորեն աճել, ինչին նպաստում են նաև աշխարհի խոշոր տնտեսություններում հսկայածավալ ֆինանսական ներարկումները, որոնք մինչ օրս դեռ շարունակվում են, օրինակ՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում և այլն: Այս իրավիճակում բոլոր երկրների տնտեսություններում նշմարվում է իներցիոն աճի միտում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն, միևնույն ժամանակ, մեծանում են նաև գնաճի տեմպերը: «Փաստի» հետ զրույցում այս
Տաթևիկ Հայրապետյան․ Մենք Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները հստակ չենք գիտակցում․ «Ազգ»
«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը – Ադրբեջանը բոլոր պատեհ-անպատահ առիթներով հայտարարում է, թե Արցախյան հարց գոյություն չունի, այն Ադրբեջանի մի մասն է, որտեղ պարզապես հայեր են ապրում: Արցախի կարգավիճակի հարցի ամենաշահավետ լուծումը ո՞րը կլինի ու ինչպե՞ս: – Ալիեւն, իհարկե, խեղաթյուրում է իրականությունը: Նա իրեն ներկայացնում է որպես ադրբեջանցի ժողովրդին «բաղձալի»
Դարձյալ՝ պատասխանատվության մասին
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնական կայքէջ «Ապառաժը» տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի, «զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորների ուղղությամբ, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել Արցախի Հանրապետությունից»: Կայքէջը չի հրապարակել որեւէ տեսագրություն, ձայնագրություն, լուսանկար, չի խոսեցրել «քարեր նետողներին»՝ այդ լուրը հաստատելու համար: Այդ պատճառով իմ
Ապրել Արցախում ու անել ամեն ինչ յանուն Արցախի յաղթանակի․ «Հայրենիք»
«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»․ Ցուցանակը յուշում է՝ արդէն Արցախում ենք։ Սկսւում է անցակէտերի շարանը։ Թիւով 9 անցակէտ, որոնք անցնելուց յետոյ միայն կարող ես մտնել քո հայրենիք, քո տուն։ Հասնում ենք Աղաւնոյ, կանգնում հերթական անցակէտի մօտ, մեզ է մօտենում մի ռուս խաղաղապահ ու խնդրում անձնագրերը։ Նայում է փաստաթղթերին, հայեացքով զննում մեքենայում գտնուող միւս ուղեւորներին, ստուգում
Արդյո՞ք հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը պահանջ է դրել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այլևս Արցախ չայցելի․ «Փաստ»
Եթե 2018 թվականին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական էյֆորիայի ֆոնին անմիջապես այց կազմակերպեց դեպի Ստեփանակերտ, ապա պատերազմից հետո և այս տարվա հունիսի 20-ի ընտրությունների անցկացումից ի վեր չի շտապում այցելել Արցախ։ Ավելին, նա հանկարծ որոշեց արձակուրդ վերցնել հենց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Պատահական չէ, որ շատերը խորապես վստահ են, որ նա
Ոչ ոք իրավունք չունի այս անգամ էլ տեղանունների քողի տակ զիջումների գնալ թշնամու հետ․ «Ազգ»
Մեր գիտնականները , որոնք նախորդ դարի 60-ական թվականներին, հետեւելով ուկրաինացիների օրինակին, Խ. Հայաստանի կառավարության իսկ նախաձեռնությամբ սկսել էին հին հայկական տեղանունների վերականգման կամ թրքացվածների հայացման գործընթացը, հետագայում, ավելի բարենպաստ պայմաններում չշարունակեցին տեղանունների հայացման գործընթացը եւ բավարարվեցին, անկախության առաջին տարիներին, Երեւանի եւ մի քանի այլ քաղաքների փողոցները սովետական գործիչների անուններից «ազատագրելու» գործով, մինչդեռ, առաջին հերթին, անհրաժեշտ
«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։ «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու
Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
ՈՐՈՇՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սուրեն Պապիկյան
Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Որոշում ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս ԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սուրեն Պապիկյան
«Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց»
Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ադրբեջանցի գերու և Ռուստամ Մուրադովի լուսանկարը և գրել․ «Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում,
Փոփոխություններ հայ-վրացական սահմանը հատելու կարգում. «Ալիք Մեդիա»
«Ալիք Մեդիա». Հայ-վրացական անցակետերը կշարունակեն աշխատել 12-ժամյա ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության, սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։ Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները
Ռուստամ Մուրադովն ադրբեջանցիների կողմից գերևարված ոչ մի հայորդու հետ նկար չի տարածել
Այսօր պաշտոնապես տարածվեց տարածաշրջանում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարի և մանկահասակ երեխաների վրա զենք պարզած, ահաբեկած, սպանել ցանկացող, սակայն իր կամքից անկախ չիրականացրած, քրեական հանցագործություն կատարած, ձերբակալված, այնուհետև կալանավորված ադրբեջանցի հանցագործ ահաբեկչի ձեռքը բռնած նկարը։ Արձանագրում եմ, որ ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը ադրբեջանցիների կողմից գերևարված ոչ մի հայորդու հետ նկար չի տարածել, ընդ որում գերևարված ոչ
Կապանի քաղաքապետի դեմ հերթական գործն են հարուցում
«Առավոտի» տեղեկություններով՝ Կապան համայնքի գյուղերից մեկի վարչական ղեկավարը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, թե իբր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն իրեն ապօրինի կերպով ազատել է աշխատանքից, քանի որ ինքը չի մասնակցել փետրվարին Կապանում կառավարության հրաժարականը պահանջող միտինգին, որն, իբր, կազմակերպել էր հենց Կապանի համայնքապետը:
Դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել «Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինա Գրիշայի Մալախյանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 584-Ա հրամանով տրված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի /Սերիա Ա N 0003909/ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ժամանել է Շտուտգարտ
Երեկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանել է Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կհյուրընկալվի աշխարհի ուժեղագույն հավաքականներից Գերմանիային: Ինչպես տեղեկացնում է ffa.am-ը, մեր ֆուտբոլիստները հանգրվանել են Ալտհոֆ հյուրանոցում եւ այսօր առաջին մարզումը պետք է անցկացնեին Գերմանիայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վախճանվել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի
Մասիսում բացվել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Մասիս քաղաքում բացվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին: Հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյան։ Լուսանկարները՝ Հայաստանի նկարիչների միության ֆեյսբուքյան էջից եւ Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքից:
Իմ կարծիքով մեր երկրում հողատարածք ձեռքբերողները ոչ թե իրանցի են, այլ՝ ազերիներ, ԱԱԾ-ն պետք է այս հարցով զբաղվի. Հրաչ Բերբերյան
Գյուղատնտեսները մտահոգություն ունեն, որ մեր երկրում հողերի կասկածելի առուվաճառքներ են տեղի ունենում:
Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. վարորդը մահացել է
2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմետրում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի


















































