Օրվա լրահոսը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր

ՄԻՊ. Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկվել են ոստիկանություն

Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ:

Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան. «Պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է»

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Ուղևորները պետք է կրեն դիմակ, ուղեսրահում լինի ախտահանիչ հեղուկ. տեսչական մարմինները վերահսկողություն են իրականացնում հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ

Սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։

Ինչպես համադրել բուհերի եւ գործատուների շահերը

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության արդյունքում 40 հոգի Հայաստանից, 40՝ Մոլդովայից, աշխատանք կունենան: Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց «Էրազմուս +» ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը, որը միաժամանակ իրականացվում է Հայաստանում եւ Մոլդովայում:

Այս գործընթացը իրավունքի ուժով չի կարող լուծվել, ինչպես այսօր ներկայացվել է վարչապետի հայտարարությամբ. Արամ Վարդևանյան

Նշվածը երաշխավորում է, որ ԳՇ պետը կատարի Սահմանադրությամբ իր պարտականությունը այն է ապահովի ի թիվս այլի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ արտաքին և ներքին սպառնալիքներից և ԿԱԽՎԱԾ ՉԼԻՆԻ քաղաքական զարգացումներից։

Ոստիկանություն է բերման ենթարկվել Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը

Նա եւ բազմաթիվ այլ մանկավարժներ բողոքում են նորանշանակ տնօրենի դեմ եւ պահանջում են վերադարձնել հին տնօրենին:

Վահագն Հովակիմյան. ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարո՞ղ է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՞ ոչ

ԳՇ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ԱՅՍ ՓԱՍՏՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է,
ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ

«Վարչությունում ստվարաթղթի վաճառքի մասին շրջանառվող լուրերին Հովհաննիսյանն արձագանքեց՝ ֆեյք նյուզ». «Հայկական ժամանակ»

Ըստ շրջանառվող լուրերի, ՀՈԱԿ-ի հավաքած փայտը հասցեատերերին չի հասել կամ հասել է գումարի դիմաց:

Ոմանց հակառակորդն ու բոլորի մրցակիցը

Պաշտոնական Անկարան չի թաքցնում իր հավակնություններն ամենուր Թուրքիայի հետախուզության ծառայության պետ Հական Ֆիդանն օրերս ուշագրավ խոստովանություն է արել. «Թուրքական ազգային հետախուզության կազմակերպությունը՝ MIT-ը, ընդլայնել է իր դերակատարումը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում տեղեկատվության հավաքման առումով: Մեր կառույցն իր վրա է վերցրել պարտավորություն՝ հակամարտության տարածաշրջաններում մեր երկրի շահերին համահունչ»: Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը հարեւան երկրներում, աշխարհի

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին «Գեոպրոմայնինգ»-ը խոստանում է տեղավորվել աշխատանքի՞. «Ժողովուրդ»

«Հանքի տնօրինության հետ եմ խոսում, տեղյակ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքը կկորցնեն, հանքի տնօրինությունը նրանց առաջիկայում իրենց հիմնարկներում՝ Արարատում, Ագարակում, փորձելու է հնարավորինս տեղավորել աշխատանքի»:

«Տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը՝ հանդարտ, հանգիստ ներքաղաքական կյանք: Տարօրինակը սկսում է այլ տեղից». «Ժամանակ»

Օբյեկտիվ է, երբ պատերազմում ծանր պարտություն կրած, գրեթե մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցրած, տարածքների կորուստ ունեցած և անվտանգության փլուզված համակարգի առաջ հայտնված պետության ներսում ներքաղաքական թեժ իրավիճակ է և դիմակայություն:

ԳՇ պետը դեռ շարունակում է պաշտոնավարել. Արա Զոհրաբյան

Իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացման համար:

Դատավորներն են հայտնել իրենց պատրաստակամությունը՝ կանգնել իմ կողքին եւ դատական իշխանության կողքին. Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Ինչո՞ւ միտում, պարզ տեքստով ասվեց, պարզ տեքստով հարց հնչեցվեց, ես էլ պարզ տեքստով պատասխանեցի՝ ոչ, հրաժարական չեմ տալու։

«Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունեին ռուս խաղաղապահները Տավուշում՝ Արցախի սահմաններից դուրս». «Հրապարակ»

«Ես հիմա համոզված եմ, որ մի երրորդ թուղթ էլ կա ստորագրված՝ Տավուշի մասով, ու կասկածում եմ, որ չորրորդն էլ կա, որը վերաբերելու է Արարատի մարզին»

Գնաճի տեմպն ավելի վատ է իրականում, քան ներկայացնում է ԱՎԿ-ն. Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»

Տնտեսագետի խոսքով՝ գնաճի պատճառներից մեկն էլ որոշ ներմուծվող ապրանքների դեֆիցիտն է։ Տարբեր եղանակային, լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ որոշակի ներմուծվող ապրանքների դեֆիցիտ կա, և բնական է, որ դրանց գները պետք է աճեն, քանի որ բնակչության մեջ պահանջարկ կա, բայց առաջարկ չկա։

Նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ. «Ժողովուրդ»

Ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են:

Արցախի ոստիկանապետ. Պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների մեծ մասն արդեն բացահայտված է. «Արմենպրես»

Ռազմագործողությունների ընթացքում համակարգն ունեցավ մարդկային 11 կորուստ: Զոհերից բացի, ունեցանք 3 տասնյակից ավելի վիրավորներ, որոնք մինչև այսօր տարբեր բուժհաստատություններում շարունակում են ստացիոնար բուժում ստանալ:

Ջերմուկում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Երբեմն արժե նաեւ գործ անել

Ներկայիս իշխանությունը չափից դուրս մեծ տեղ է տալիս քարոզչությանը՝ հաճախ մոռանալով գործի մասին: Նրանք ավելի շատ են մտածում այն մասին, թե ինչ լույսի տակ են երեւալու, ինչպես են ընկալվելու, քան այն մասին, թե ինչ են իրականում արել: Օրինակ, ասվում է, որ Ալիեւը պատրաստվում էր վերադարձնել մեր ռազմագերիներին, բայց Երեւանում անցկացվող ընդդիմության ցույցերը դրան խանգարեցին: Թերևս,

Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից. վարչապետի աշխատակազմ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան

Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան կկառուցի. «Հայաստանի Հանրապետություն»

«Ռոսիա» հեռուստաալիքը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը կտան «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը: Այսպիսով, թուրքական Մերսին նահանգում, Միջերկրական ծովի ափին, 4 էներգաբլոկներով եւ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շահագործումը նախատեսվում է մինչեւ 2023 թ.։

Պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի քննադատված դիրքորոշումը միայն Մարիան Քլարկ-Հաթինգինը չէր. տեղի ունեցածի վերաբերյալ այդ օրերին իր վրդովմունքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետի տիկինը. «Հայկական ժամանակ»

Տեղի ունեցածի վերաբերյալ այդ օրերին իր վրդովմունքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հրապարակելով Հայաստանում եւ Արցախում ծանր վիրավորված երեխաների լուսանկարները՝ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. « ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։ Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերեւս դա ի վերուստ տրված կարողություն է»:

Ինչու՞ են Ալիևը, Էրդողանը և Պուտինը կողմնակից Հայաստանի վարչապետին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Քանի որ իրավիճակը Հայաստանում օրեցօր դառնում է ավելի քաոսային՝ անհիմն մեղադրանքները  դառնում են սովորական երևույթ։ Այլևս հնարավոր չէ իրողությունները  տարբերել կեղծիքից։ Ցավոք, այնպիսի բառեր, ինչպիսիք են «դավաճան» և «թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից գնված», հայերն օգտագործում են իրենց հայրենակիցներին մեղադրելու համար՝ առանց որևէ ապացույցի: Բոլորս բազմիցս լսել ենք,

Էդմոն Մարուքյան. «Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն ՀՀ Զինված ուժերի, այլ նաև ողջ երկրում հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից»

ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն անցած չէ և Նախագահը դիմելու է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031