Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչ մի էական քայլ չեն կատարել կամ գործադրել Ռուսաստանի շահերի դեմ. «Ազգ»

Մայիս 15,2026 10:20 Share

Երեւանում մայիսի 4-ին եւ 5-ին անցկացված եվրոպական երկրների առաջնորդների գագաթնաժողովը արժանացավ համաեվրոպական ուշադրության:

Ի՞նչ շոշափելի օգուտներ է Հայաստանը ակնկալում ստանալ գագաթնաժողովից, բացի մեդիա ոլորտի արձագանքներից: Հայաստանը այս լծակը օգտագործելո՞ւ է առաջ տանելու իր ազգային շահերը, թե՞ կառավարությունը այն ծառայեցնելու է իր ներքին քաղաքական նպատակները իրագործելու համար, հատկապես նախընտրական այս շրջանում: Անձամբ ես հակված եմ մտածելու, որ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչ մի էական քայլ չեն կատարել կամ գործադրել Ռուսաստանի շահերի դեմ, նույնիսկ եթե այդ շահերը հակասել են Հայաստանի շահերին: Մինչ հռետորաբանությունը հաճախ լարված է պահել հարաբերությունները եւ արտահայտված տեսակետները տարբեր են եղել, մի փաստ, այդուհանդերձ, մնացել է անփոփոխ: Ամենաբարձր մակարդակում, այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ անմիջական, ակտիվ հաղորդակցությունը հարատեւորեն շարունակվել է առանց ընդմիջումների: Կարելի է, ուրեմն, կրկնել, որ Հայաստանը չի գործել ընդդեմ Ռուսաստանի գլխավոր շահերի, դուրս չի եկել ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից: Ռուսաստանը պաշտոնապես մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, ռուսական զինվորական հենակետը շարունակում է գործել Հայաստանում, եւ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առեւտրական գործընկերն ու արտահանման առաջնահերթ նպատակակետը:

Այնպես որ, եթե Հայաստանը ներկա կրիտիկական ժամանակահատվածում ԵՄ անդամակցության ցանկություն չի հետապնդում, նշանակում է այդ հարցը իր արտաքին քաղաքականության օրակարգում տեղ չի գրավում: Մոսկվան այդ առումով մտահոգվելու քիչ պատճառ ունի: ԵՄ-ին անդամակցելու քննարկումները հավանաբար կմնան հռետորական մակարդակներում եւ կոնկրետ գործողությունների չեն վերածվի: Միեւնույն ժամանակ նման գործընթացները կարող են ծառայել ապահովելու հանրային բարենպաստ կարծիք վարչապետ Փաշինյանի եւ նրա իշխանության հանդեպ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031