Գալու ենք իշխանության, ՔՊ ներկայացուցիչներ, ու պաշտպանելու ենք նաև ձեր մայրերին. ձեզ նման չենք, պատրաստ չենք մեր հայրենակիցներին հանձնել հարևաններին. Բորիս Մուրազի
«Նիկոլ Փաշինյանին բնորոշելու համար որոշել եմ օգտագործել միայն իր աջակիցների խոսքերը… այսօր Երևանում իր աջակիցներից մեկն ասում է՝ արա, մի քիչ ուժեղ եղի, էլի, արա: Նիկոլ Փաշինյանից ուժեղ տղա ստանալը նույնն է, ինչ Վահագն Ալեքսանյանից տուռնիկ ստանանք. անհնար բան է»,- այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին:
Ըստ Մուրազիի՝ ՔՊ-ի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել, որը ցույց է տալիս ՔՊ-ի վերնախավի բարոյական նկարագիրը. «Քաղաքացին, որը հանդիմանում է իրենց՝ հողերը հանձնելու համար, այդ քաղաքացուն արձագանքում են՝ հաջորդը մորդ է հանձնելու. Հայ կնոջը, մեր քույրերին ու մայրերին ասում են՝ կհանձնենք թուրքերին. Գալու ենք իշխանության, ՔՊ ներկայացուցիչներ, ու պաշտպանելու ենք նաև ձեր մայրերին. ձեզ նման չենք, պատրաստ չենք մեր հայրենակիցներին հանձնել հարևաններին, եվրոպացիներին… սա նաև Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է՝ սպառնալ մարդկանց, այ որ ինձ չընտրեք, կհանձնեմ թուրքին» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































